Միսս Փերեգրինի տունը առանձնահատուկ երեխաների համար (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միսս Փերեգրինի տունը առանձնահատուկ երեխաների համար
անգլ.՝ Miss Peregrine's Home for Peculiar Children
Երկիր ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
Ժանրարկածային ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, վեպի էկրանավորում և ֆիլմ ժամանակով ճանապարհորդության մասին
ՀիմքՄիսս Փերեգրինի տարօրինակ երեխաների համար տունը
Թվականսեպտեմբերի 25, 2016, սեպտեմբերի 29, 2016[1], սեպտեմբերի 30, 2016 և հոկտեմբերի 6, 2016[2][3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹիմ Բարթոն[4][5][6][…]
ՊրոդյուսերՓիթեր Չերնին
Սցենարի հեղինակՋեյն Գոլդման
ԴերակատարներԵվա Գրին[7][5][8], Էյսա Բաթերֆիլդ[9], Սեմյուել Ջեքսոն[9], Ջուդի Դենչ[9], Ռուփերթ Էվերեթ[9], Էլիսոն Ջեննի[9], Քրիս Օ’Դաուդ[9], Թերենս Սթեմփ[9], Էլլա Փարնել[9], Finlay MacMillan?[9], Lauren McCrostie?[9], Hayden Keeler-Stone?[9], Georgia Pemberton?[9], Milo Parker?[9], Raffiella Chapman?[9], Pixie Davies?[9], Joseph Odwell?[9], Thomas Odwell?[9], Cameron King?[9], Louis Davison?[9], Քիմ Դիկենս[9], Օ-Լան Ջոնս[9], Aiden Flowers?[9], Nicholas Oteri?[9], Սքոթ Հենդի[10], Նիկոլաս Ամեր[10] և Ella Wahlestedt?[10]
ՕպերատորԲրունո Դելբոնել
ԵրաժշտությունԴենի Էլֆման և Մեթյու Մարգեսոն
ՄոնտաժՔրիս Լեբենզոն
Պատմվածքի վայրՖլորիդա և Կալիֆոռնիա
ԿինոընկերությունChernin Entertainment, Ingenious Media, Scope Pictures?, TSG Entertainment և Tim Burton Productions
Տևողություն127 ± 1 րոպե
Բյուջե110 000 000 $[11][12]
Շահույթ296 485 719 $[11]
Պաշտոնական կայքէջ
 Miss Peregrine's Home for Peculiar Children Վիքիպահեստում

«Միսս Փերեգրինի տունը առանձնահատուկ երեխաների համար» (անգլ.՝ Miss Peregrine's Home for Peculiar Children) ֆիլմը նկարահանվել է ռեժիսոր Թիմ Բարթոնի կողմից։ Սցենարը հեղինակել է Ջեյն Գոլդմանը՝ ըստ Ռենսոմ Ռիգզի համանուն վեպի։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2016 թվականի սեպտեմբերի 28-ին , իսկ ԱՄՆ-ում՝ սեպտեմբերի 30-ին[13][14]։ ===

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյքոբ Փորթման անունով 16-ամյա մի պատանի ապրում է սովորական ընտանիքում՝ Ֆլորիդայում։ Մանուկ հասակում նրա պապիկը, որին բոլորը առանձնահատուկ էին համարում, իր թոռնիկին պատմում էր մի կղզու մասին, որտեղ նա ապրում էր արտասովոր ունակություններով առանձնահատուկ երեխաների հետ։ Տղան մեծանում է, պապիկի պատմությունները լսելով, որոնք տարբերվում էին իրենց զարմանալի իրականությամբ։ Նա անկեղծորեն հավատում էր ծերունու պատմություններին։ Անցնում են տարիներ, Ջեյքը հասակ է առնում և ժամանակի ընթացքում դադարում է հավատալ պապի հեքիաթներին։ Սակայն մի անգամ առանձնահատուկ մի դեպք է պատահում, որը տակնուվրա է անում պատանու աշխարհը՝ ստիպելով տղային կրկին հավատալ ծերունու պատմած անհնար իրողությանը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվա Գրին - Միսս Փերեգրինի - իմբրինա, փոխակերպուկ, կերպարանափոխվում է թռչունի, կարողանում է կառավարել ժամանակը, տնօրինում է Ժամանակի Կերնհոլմյան Օղակը։
  • Էյսա Բատերֆիլդ - Ջեյքոբ Փորթման - գլխավոր հերոս, ով կարողանում է տեսնել և զգալ Դատարկություններին։
  • Սեմյուել Լ. Ջեքսոն - Պարոն Բերրոն - տարբեր արարածների և Դատարկությունների առաջնորդ, գիտնական, ով անմահություն ձեռք բերելու փորձերով, իր համախոհների հետ փորձեր անցկացնելով, վերջիններիս վերածեց Դատարկությունների։ Նա հետևել է Ջեյքոբին համարյա իր ամբողջ կյանքը։ Փոխակերպուկը, կարող է ընդունել ցանկացած կերպարանք և կերպարանափոխել իր վերջույթները (օրինակ, սառը զենքի)։
  • Էլլիսոն Ջեննի - Բժիշկ Գոլան - հոգեբույժ, պարոն Բերրոնի կերպարանքներից մեկը, ստեղծված, Ջեյքոբին և նրա ծնողներին խաբելու համար։
  • Ռուպերտ Էվերետտ - Ջոն Մարմոնտ - թռչնաբան։ Պարոն Բերրոնի ևս մեկ կերպարանք, որին նա օգտագործել է գտնելու համար ժամանակի օղակը։
  • Քրիս Օ'Դաուդ - Ֆրանկլին Փորթման - Ջեյքոբի հայրը, թռչնաբան-դիլետանտ, ով երազում է դառնալ՝ գրող։
  • Թերենս Սթեմփ - Աբրահամ Փորթման - Ջեյքոբի պապիկը։ Ինչպես նաև եղել է առանձնահատուկ երեխաներից մեկը և տիրապետել է Ջեյքոբին համանման ունակությամբ, որն ըստ հավանականության անցել է իր թոռնիկին։ Ֆիլմի սկզբում սպանվել է Դատարկության կողմից, բայց Բերրոնի նկատմամբ Ջեյքոբի տարած հաղթանակից հետո, անցյալում նա մնաց կենդանի։
  • Ջուդի Դենչ - օրիորդ Էվոսետ - իմբրինա, նրա ժամանակի օղակը ճեղքել են՝ Բերրոնը և նրա համախոհները։ Առևանգվել է Պուստոտաների կողմից, բայց կարողացել է փրկվել։ Հետագայում սպանվել է Պուստոտայի կողմից։ (Գրքում նրա անունն է՝ Էսմերալդա Զարյանկա «Օրիորդ Զարյանկա»)։
  • Քիմ Դիկենս - Տիկին Փորթման - Ջեյքոբի մայրը։

առանձնահատուկ երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

էյսա Բաթերֆիելդ- Ջեյկ Փորտման - կարողանում է տեսնել հօլօգօստներին

  • Էլլա Պերենել - Էմմա Բլում - օդային հոսանքները կառավարող աղջիկ, անցյալում Ջեյքի պապիկի ընկերուհին։
  • Փիկսի Դևիս - Բրոնվին Բանթլի - իր տարիքի համեմատ արտասովոր ֆիզիկական ուժ ունեցող աղջիկ։
  • Քեմերոն Քինգ - Միլլարդ Նալլինգս - հետաքրքրասեր անտեսանելի-տղա, անհավանական բաների գիտակ։ Եղել է Ջեյքոբի պապիկի ամենամոտ ընկերներից մեկը։
  • Ջորջիա Պեմբերթոն - Ֆիոնա Ֆրաունֆելդ - բույսերի աճի արագացման ունակություն ունեցող աղջիկ։
  • Ֆինլի Մակմիլլան - Ենոխ Օ'Կոններ - տղա, ով ունակ է որոշ ժամանակով կենդանացնել անշունչ առարկաներ և դարձնել դրանք իր «խամաճիկները»։ Սիրահարված է Օլիվիային։
  • Մայլո Փարկեր - Հյու Ալիստոն - տղա, որն ունակ է կառավարել իր ներսում ապրող մեղուների պարսը։
  • Լորեն ՄակԿրոստի - Օլիվիա Աբրոխոլոս Էլեֆանտա - բոցավառում է այն ամենն, ինչին դիպչում է, ինչի պատճառով կրում է երկար ձեռնոցներ։ Սիրահարված է Ենոքին։
  • Ռաֆֆիելլա Չեպմեն - Կլեր Դենսմոր - երեխաներից ամենակրտսերը։ Իր ծոծրակին ունի սասրափազդու լրացուցիչ բերան։
  • Խեյդեն Կիլեր-Ստոուն - Գորացի Սոմնասսոն - տղա, ով տեսնում է մարգարեական տեսիլքներ և երազներ, որոնք նա կարողանում է ցուցադրել՝ ֆիլմերի տեսքով։
  • Լուի Դևիսոն - Վիկտոր Բանթլի - Բրոնվինի հանգուցյալ եղբայրը, որին սպանել է Դատարկությունը։ Իր քրոջ նման եղել է արտասովոր ուժեղ։
  • Ջոզեֆ և Թոմաս Օդուելլ - Ռամա և Խա - համր երկվորյակներ։ Հանգիստ են, սիրում են արյուն, շփվում են իրար հետ մտքերի միջոցով։ Ունակ են իրենց

հայացքով բոլորին քարացնել։ Նրանց դեմքերն ու մարմինները միշտ ծածկված են, որպեսզի նրանց աչքերը ոչ մեկին քարե արձանների չվերածեն։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  2. Internet Movie Database — 1990.
  3. Kinopolis (գերմ.) — 1905.
  4. http://www.imdb.com/title/tt1935859/
  5. 5,0 5,1 http://www.filmaffinity.com/en/film529484.html
  6. http://www.tomatazos.com/peliculas/81562/Miss-Peregrine-s-Home-for-Peculiar-Children
  7. http://www.imdb.com/title/tt1935859/fullcredits
  8. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=194075.html
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 9,16 9,17 9,18 9,19 9,20 9,21 9,22 Internet Movie Database — 1990.
  10. 10,0 10,1 10,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  11. 11,0 11,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=peregrine.htm
  12. http://www.latimes.com/entertainment/envelope/cotown/la-et-ct-movie-projector-20160926-snap-story.html
  13. Tim Burton; Eva Green, Kim Dickens, Samuel L. Jackson, Asa Butterfield (2016 թ․ սեպտեմբերի 30). «Miss Peregrine's Home for Peculiar Children». Վերցված է 2016 թ․ մայիսի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  14. ‘Miss Peregrine’s Home For Peculiar Children’ Trailer: Tim Burton’s New World
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միսս Փերեգրինի տունը առանձնահատուկ երեխաների համար (ֆիլմ)» հոդվածին։