Ջուդի Դենչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Ջուդի Դենչ
Judi Dench at the BAFTAs 2007.jpg
Ծնվել է դեկտեմբերի 9, 1934({{padleft:1934|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:9|2|0}})[1] (82 տարեկան)
Ծննդավայր Յորք, Միացյալ Թագավորություն
Կրթություն Խոսքի և դրամայի կենտրոնական դպրոց[2]
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն կինոդերասան, հեռուստատեսային դերասան, ձայնային դերասան, ինքնակենսագիր և թատրոնի դերասան
Ամուսին(ներ) Michael Williams
Երեխա(ներ) Ֆինթի Ուիլյամս
Պարգևներ և մրցանակներ

Ջուդի Դենչ (անգլ.՝ Dame Judith Olivia «Judi» Dench, դեկտեմբերի 9, 1934({{padleft:1934|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:9|2|0}})[1], Յորք, Միացյալ Թագավորություն), թատրոնի և կինոյի բրիտանացի դերասանուհի:«Օսկարի» (1999) և «Ոսկե գլոբուսի» (1998, 2001) դեփնեկիր է, BAFTA-ի բազմակի դափնեկիր, Պատվո փառքի շքանշանակիր (2005), Դամա-Կոմանդոր (1988

Մանկություն և անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուդի Դենչը ծնվել է անգլիական Յորք քաղաքում բժշկական պրակտիկա անցնող Ռեջինալդ Արթուր Դենչի և նրա կին Էլյոնորա Օլավի (կուսական ազգանունը Ջոնս) ընտանիքում։ Հայրը միաժամանակ ծառայում էր նաև Յորքի թագավորական թատրոնում որպես բժիշկ։ Հենց դրա պատճառով էլ կենսուրախ ու աշխույժ Ջուդին, որը սիրում էր նկարել և պարել, հայտնվեց թատերական միջավայրում։ Ապագա դերասանուհու ավագ եղբայրը ՝ Ջեֆրի Դենչը (ծնված 1928 թվին) նույնպես դարձավ դերասան։

Ջուդի Դենչը, Լոուրենս Օլիվյեն, Ժոզեֆ Օ'Քոները և Ջոն Նեվիլը Սերբիայում Անհայտ հերոսի հուշարձանի մոտ, 1970-ականների սկիզբ

1971 թվականի փետրվարի 5-ին Դենչը ամուսնացավ իր աշխատակցի հետ։ Վերջինս Շեքսպիրյան արքայական թատրոնի դերասան Մայքլ Ուիլյամսն էր։ Ամուսնանալու հաջորդ տարին ծնվեց նրանց առաջնեկ դուստրը՝ Թարա Քրեսիդա Ֆրանչեսը (ներկայումս նա հայտնի է Ֆինտի Ուիլյամս բեմական անունով և դերասանուհի է)։ 1998 թվականին նրանք ունեցան թոռնիկ՝ Սեմ անունով։

Դենչը Սկանդալային օրագիր ֆիլմի մրցանակաբաշխության ժամանակ, Բեռլին, 2007 թիվ

Ջուդի Դենչը ամուսնու մասին.

Aquote1.png
- «Ես իրականում ուշացել եմ իմ պսակադրության օրը, քանի որ հարցեր ունեի պարզելու հին ընկերոջս հետ, որը հենց այդ պահին խնդրում էր ամուսնանալ իր հետ և նույնիսկ մատանի նվիրեց ինձ: Ես նրան ասացի. «Ես չեմ կարող, քանի որ չորս րոպե առաջ պետք է ամուսնանայի Մայքլ Ուիլյամսի հետ»: Եթե ես չամուսնանայի Մայքլի հետ, ապա նա կլիներ իմ լավ ընկերը: Նրան առանձնացնում էին որպես հումորի մեծ զգացում ունեցող և հավասարակշռված անձ: Նա ինձ ասում էր. «Ես ծովախեցգետին եմ, որը միշտ ձգտում է դեպի խավարը իսկ դու, ձիուն նստած, միշտ դեպի լույսն ես ձգտում»
Aquote2.png

Ջուդի Դենչը Մայքլի հետ ապրեց 30 ամուսնական երջանիկ տարիներ։ 2001 թվականի հունվարի 11-ին վերջինս մահացավ քաղցկեղից: Դերասանուհին ցայժմ էլ այրի է։ Նրա տանն ապրում են 7 կատուներ, շուն, երկու ոսկե ձկնիկներ և երկու գերմանամկներ։

Ընտանիքը միշտ դերասանուհու համար ունեցել է կենսական նշանակություն։ Նա միշտ էլ ուրախ է եղել՝ ապրելով ամուսնու ծնողների հետ։ Երբ ծնվեց աղջիկը, նա որոշում կայացրեց թողնել աշխատանքը, սակայն Մայքլն ասաց, որ կխելագարվի, եթե Ջուդին դառնա տնային տնտեսուհի։ Երբ Ֆինտին դեռևս կրծքի երեխա էր, մայրն աշխատում էր թատրոնում երեկոյան ժամերին, իսկ երբ նա դարձավ դպրոցական տարիքի, Դենչը սկսեց նաև հեռուստատեսությունում աշխատել։

Դերասանուհին դավանանքով քվակեր է։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուդի Դենչի դեբյուտը պրոֆեսիոնալ բեմում տեղի է ունեցել 1957 թվականին Old Vic Company թատրոնում, որտեղ նա խաղում էր Օֆելիայի դերը «Համլետում»: 1960 թվին, Լոնդոնի Օլդ Վիկ թատրոնում Ջուդին խաղում է Ջուլիետ «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման մեջ, որը բեմադրել էր Ֆրանկո Ձեֆֆիրելլի: Իսկ արդեն 1961 թվականին դերասանուհին ընդունվում է Շեքսպիրյան թագավորական թատրոն:

Լեդի Դենչին համաշխարհային ճանաչում բերեցին այնպիսի կինոնկարներ, ինչպիսիք էին Ջեյմս Բոնդի շարքից «Ոսկե աչքը» և «Սիրահարված Շեքսպիրը», որտեղ նա խաղաց Եղիսաբեթ I թագուհու դերը։ Խաղալով ֆիլմում ընդամենը ութ րոպեանոց դեր՝ իր խաղով ցուցադրեց մեծ վարպետություն և արժանացավ «Օսկարի»:

Դերասանուհու ստեղծագործության կարևոր նշաձողը եղավ «Այրիս» ֆիլմը, որտեղ նա խաղաց գրող Այրիս Մյորդոկի դերը։ Այս դերի համար նրան առաջադրեցին «Օսկարի», սակայն մրցանակը բաժին հասավ Հոլի Բերիին:

2005 թվականին էկրան բարձրացավ «Միսիս Հանդերսոնը ներկայացնում է» կինոնկարը։ Սա իրական փաստերի վրա հիմնված մի պատմություն է, որտեղ լեդի Ջուդիթը խաղացել է էքսցենտրիկ տարեց անգլուհու դերը, որտեղ հերոսուհին ամուսնու մահից հետո որոշում է ձեռք բերել մի թատրոն, որտեղ կկարողանա թոթափել տխրությունն ու միայնությունը։ Դերասանուհու խաղընկերնը դարձավ Բոբ Հոսկինսը։ Այս դերի համար նա նույնպես հավակնեց «Օսկարի», սակայն այն բաժին ընկավ Ռիզ Ուիզերսփունին:

Հենց այդ թվականին կայացավ «Հպարտություն և նախապաշարմունք» կինոնկարի առաջնախաղը՝ անգլիացի գրող Ջեյն Օստինի համանուն ստեղծագործության մոտիվներով։ Դերասանուհին կատարեց լեդի Քեթրին դե Բյորի դերը։

2006 թվականից նա ընդունվեց Արվեստների պահպանության թագավորական հասարակության կազմի մեջ։

2006 թվականի դեկտեմբերի 25-ին լույս տեսավ Ռիչարդ Այրիի «Սկանդալային օրագիրը» դրաման, որտեղ Ջուդի Դենչը խաղաց դպրոցական ուսուցչուհու դերը, որտեղ նա շանտաժի է ենթարկում իր աշխատակցին (աշխատակցի դերը խաղում է Քեյթ Բլանշետը)։ Դերասանուհուն 6-րդ անգամ ներկայացրին «Օսկարի», սակայն կրկին այդ արձանիկը բաժին չընկավ նրան. այս անգամ պարգևը ստացավ Հելեն Միրենը:

2013 թվականին դերասանուհին խաղաց իռլանդուհու դերը «Ֆիլոմենա» ֆիլմում։ Այս ֆիլմը Դենչին «Օսկար», «Ոսկե գլոբուս» և BAFTA մրցանակներ բերեց։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը
1968 «Ամառային գիշերվա երազը» A Midsummer Night’s Dream Տիտանիա
1985 «Տեսարանով սենյակը» A Room with a View Էլեոնորա Լավիշ
1989 «Հենրի V» Henry V Միսիս Կիուկլի
1995 «Ոսկե աչքը» Golden Eye М
1997 «Միսիս Բրաուն» Mrs. Brown Վիկտորիա թագուհի
1997 «Վաղը երբեք չի մահանա» Tomorrow Never Dies М
1998 «Սիրահարված Շեքսպիրը» Shakespeare in Love Եղիսաբեթ I
1999 «Թեյ Մուսոլինիի հետ» Tea With Mussolini Արաբելլա
1999 «Ամբողջ աշխարհը քիչ է» The World Is Not Enough М
2000 «Շոկոլադ» Chocolat Առմանդա Վուազեն
2000 «Վերջինը շիկահեր-գեղեցկուհիներից» The Last of the Blonde Bombshells Էլիզաբեթ
2001 «Այրիս» Iris Այրիս Մյորդոկ
2001 «Նավային նորություններ» The Shipping News Ագնեսա Համր
2002 «Ինչքան կարևոր է լինել լուրջ» The Importance of Being Earnest Լեդի Բրեկնել
2002 «Մահացիր, բայց ոչ հիմա» Die Another Day М
2004 «Ռիդիկի քրոնիկները» The Chronicles of Riddick Դեսպան Էրեոն
2004 «Նարդոսագույն կանայք» Ladies in Lavender Ուրսուլա
2005 «Հպարտություն և նախապաշարմունք» Pride and prejudice Լեդի Քեթրին դե Բյոր
2005 «Միսիս Հանդերսոնը ներկայացնում է» Mrs Henderson Presents Լորա Հենդերսոն
2006 «Սկանդալային օրագիր» Notes on a scandal Բարբարա Քովեթ
2006 «Կազինո «Ռոյալ»» Casino Royale М
2007 «Քրենֆորդ» (հեռուստասերիալ)» Cranford Մաթիլդա Ջենիքս
2008 «Բարեգթության քվանտը» Quantum of Solace М
2009 «Ինը» Nine Լիլիան Լա Ֆլյոր
2009 «Քրենֆորդի վերադարձը» Return to Cranford Մաթիլդա Ջենիքս
2011 «Ջ. Էդգար» J. Edgar Էննի Մարի Հուվեր
2011 «7 օր ու գիշեր Մերիլինի հետ» My Week with Marilyn Տիկին Սիբիլ Թորնդայք
2011 «Ջեյն Էյր» Jane Eyre Միսիս Ֆեյրֆաքս
2011 «Կարիբյան ծովի ծովահենները. Օտար ափերին» Pirates of the Caribbean: On stranger tides արիստոկրատուհի
2012 «Հյուրանոց «Մերիգոլդ». լավագույնը տարաշխարհիկներից» The Best Exotic Marigold Hotel Էվելին
2012 «007. «Սքայֆոլ»» Skyfall М
2013 «Ֆիլոմենա» Philomena Ֆիլոմենա Լի
2015 «Հյուրանոց «Մերիգոլդ». բնակեցումը շարունակվում է» The Second Best Exotic Marigold Hotel Էվելին

Պարգևներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգև Տարի Կատեգորիա Ֆիլմ/Հեռուստասերիալ/Բեմադրություն Արդյունք
Օսկար 1998 «Օսկար» կնոջ լավագույն դերի համար Միսիս Բրաուն Առաջադրված
1999 «Օսկար» երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար Սիրահարված Շեքսպիրը Հաղթանակ
2001 «Օսկար» երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար Շոկոլադ Առաջադրված
2002 Կնոջ լավագույն դեր Այրիս Առաջադրված
2006 Կնոջ լավագույն դեր Միսիս Հանդերսոնը ներկայացնում է Առաջադրված
2007 Կնոջ լավագույն դեր Սկանդալային օրագիր Առաջադրված
2014 Կնոջ լավագույն դեր Ֆիլոմենա Առաջադրված
BAFTA 1966 Լավագույն նորեկ Առավոտյան 4 հոգով Հաղթանակ
1986 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար Ուեթերբի Առաջադրված
1987 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար Տեսարանով սենյակը Հաղթանակ
1988 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար Չերինգ Կրոս Ռոուդ, 84 Առաջադրված
1989 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար Մի բուռ դիափոշի Հաղթանակ
1998 Կնոջ լավագույն դերի համար BAFTA Միսիս Բրաուն Հաղթանակ
1999 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար Սիրահարված Շեքսպիրը Հաղթանակ
2001 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար Շոկոլադ Առաջադրված
Academy Fellowship Հաղթանակ
2002 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար նավային նորություններ Առաջադրված
Կնոջ լավագույն դերի համար Այրիս Հաղթանակ
2006 Կնոջ լավագույն դերի համար Միսիս Հենդերսոնը ներկայացնում է Առաջադրված
2007 Կնոջ լավագույն դերի համար Սկանդալային օրագիրը Առաջադրված
2012 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար 7 օր ու գիշեր Մերիլինի հետ Առաջադրված
2013 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար 007. Սքայֆոլ Առաջադրված
2014 Կնոջ լավագույն դերի համար Ֆիլոմենա Առաջադրված
BAFTA TV 1968 Կնոջ լավագույն դերի համար Խոսակցություն անծանոթի հետ Հաղթանակ
1980 Կնոջ լավագույն դերի համար Մակբեթ (ֆիլմ, 1979) Առաջադրված
1982 Կնոջ լավագույն դերի համար Գեղեցիկ սեր (թատրոն) Հաղթանակ
1983 լավագույն կատակերդական դեր Գեղեցիկ սեր Առաջադրված
1984 լավագույն կատակերդական դեր Գեղեցիկ սեր Առաջադրված
Կնոջ լավագույն դերի համար Սայգոն. Կատվի տարի Առաջադրված
1985 լավագույն կատակերդական դեր Գեղեցիկ սեր Հաղթանակ
1990 Կնոջ լավագույն դերի համար Վատ պահվածքе Առաջադրված
1998 լավագույն կատակերդական դեր Ժամանակը գնում է Առաջադրված
2001 Կնոջ լավագույն դերի համար Վերջինը շիկահեր-գեղեցկուհիներից Հաղթանակ
2008 Կնոջ լավագույն դերի համար Քրենֆորդ Առաջադրված
Ոսկե գլոբուս 1998 Ոսկե գլոբուս կնոջ լավագույն դերի համար Միսիս Բարուն Հաղթանակ
1999 Ոսկե գլոբուս երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար Սիրահարված Շեքսպիրը Առաջադրված
2001 Ոսկե գլոբուս երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար Շոկոլադ Առաջադրված
Ոսկե գլոբուս կնոջ լավագույն դերի համար սերիալում վերջինը շիկահեր-գեղեցկուհիներից Հաղթանակ
2002 Կնոջ լավագույն դերի համար Այրիս Առաջադրված
2006 Ոսկե գլոբուս լավագույն դերասանուհու համար կատակերգությունում կամ մյուզիքլում Միսիս Հանդերսոնը ներկայացնում է Առաջադրված
2007 Կնոջ լավագույն դերի համար в драме Սկանդալային օրագիր Առաջադրված
2009 Կնոջ լավագույն դերի համար մինի-սերիալում կամ հեռուստաֆիլմում Քրենֆորդ Առաջադրված
2011 Կնոջ լավագույն դերի համար մինի-սերիալում կամ հեռուստաֆիլմում Քրենֆորդի վերադարձը Առաջադրված
2013 Կնոջ լավագույն դերի համար կատակերգությունում կամ մյուզիքլում Հյուրանոց «Մերիգոլդ». լավագույնը տարաշխարհիկներից Առաջադրված
2014 Կնոջ լավագույն դերի համար Ֆիլոմենա Առաջադրված
Էմմի 2001 «Էմմի» մրցանակ կնոջ լավագույն դերի համար մինի սերիալի կամ ֆիլմի համար Վերջինը շիկահեր-գեղեցկուհիներից Առաջադրված
2008 Կնոջ լավագույն դերի համար մինի սերիալի կամ ֆիլմի համար Քրենֆորդ Առաջադրված
2010 Կնոջ լավագույն դերի համար մինի սերիալի կամ ֆիլմի համար Քրենֆորդի վերադարձը Առաջադրված
ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ 1998 ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ կնոջ լավագույն դերի համար Միսիս Բրաուն Առաջադրված
1999 ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար Սիրահարված Շեքսպիրը Առաջադրված
2001 ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ կնոջ լավագույն դերի համար հեռուստաֆիլմում կամ մինի-սերիալում Վերջինը շիկահեր-գեղեցկուհիներից Առաջադրված
Մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար Շոկոլադ Հաղթանակ
2002 Մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար Նավային նորություններ Առաջադրված
Կնոջ լավագույն դերի համար Այրիս Առաջադրված
2006 Կնոջ լավագույն դերի համար Միսիս Հենդերսոնը ներկայացնում է Առաջադրված
2007 Կնոջ լավագույն դերի համար Սկանդալային օրագիր Առաջադրված
2014 Կնոջ լավագույն դերի համար Ֆիլոմենա Առաջադրված
Թոնի մրցանակ 1999 Թոնի մրցանակ կնոջ լավագույն դերի համար պիեսում Էմիի տեսակետը Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]