Սքայֆոլ
Կոորդինատները «Սքայֆոլ» (անգլ.՝ Skyfall), ֆիլմն անգլիական հատուկ գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող թվով 23-րդ ֆիլմն է, որտեղ արդեն 3-րդ անգամ Բոնդի դերակատարն է Դենիել Քրեյգը։
Ֆիլմի Մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես միշտ, Բոնդին խիստ կարևոր առաջադրանք է հանձնարարվել, որը նրան տարել է դեպի Ստամբուլ։ Անհրաժեշտ է ետ վերադարձնել գողացված կոշտ սկավառակը, որում գտնվում է բոլոր գաղտնի գործակալների ցուցակը։ Այս դեպքում Բոնդը մենակ չի գործում, որն էլ նրա ձախողման պատճառն է դառնում։
M-ի հրամանով նրա գործընկեր Իվ Մանիպեննին փորձում է ազատվել Բոնդի հետ գնացքի վրա մենամարտող հակառակորդից, սակայն գնդակը դիպչելով Բոնդին, նրան գցում է կամրջից։
Չկարողանալով վերադարձնել գործակալների ցուցակը, կորուստներն անխուսափելի են դառնում։ Պայթեցվում է MI6-ը (Կենտրոնակայան), որից հետո սկսվում է գործակալների բացահայտումը և ոչնչացումը։
Այս ամենին վերջ տալու համար հայտնվում է մահացած համարվող Բոնդը, ում համար «կենդանանալը հոբբի է դարձել»։ Այն փաստը, որ վիրավորվելուց հետո Բոնդը չի կարողանում անցնել գործակալների համար նախատեսված ստուգումը և ճանաչվում է ոչ պիտանի, նույնպես նրան չի կանգնեցնում։ Հետքերը նրան տանում են Շանհայ, որտեղից էլ նա հայտնվում է Մակաո կղզում, ուր հանդիպում է MI-ի նախկին գործակալ Ռաուլ Սիլվային։
Հաջող գործողությունների արդյունքում Սիլվան բռնվում է և տարվում MI6-ի նոր կենտրոնակայան, որտեղից պարզապես «հնարավոր չէ» փախչել։ Սակայն այդ ամենն առաջին հայացքից, քանի որ Սիլվային հաջողվում է դիմել փախուստի և մահափորձ կատարել M-ի վրա։
Այս ամենի արդյունքում Բոնդն ու M-ը հայտնվում են Բոնդի ծննդավայր Շոտլանդիայում, ուր նրանք պետք է դիմակայեն Սիլվայի մի ամբողջ բանակի[13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 https://www.siamzone.com/movie/m/6571
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 http://www.cinematografo.it/cinedatabase/film/skyfall/52975/
- 1 2 3 4 http://stopklatka.pl/film/skyfall
- ↑ http://www.cinemarx.ro/filme/Skyfall-007-Coordonata-Skyfall-392523.html
- 1 2 3 4 5 6 7 8 9 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://www.sensacine.com/peliculas/pelicula-145646/
- 1 2 3 4 5 6 7 http://www.bbfc.co.uk/releases/skyfall-2012-3
- 1 2 http://www.imdb.com/title/tt1074638/fullcredits
- 1 2 3 4 5 6 http://www.imdb.com/title/tt1074638/locations
- ↑ https://hitek.fr/actualite/secrets-lieu-tournage-films_8518
- ↑ http://www.britannia.org/Film/filmdetails/00000330
- 1 2 Box Office Mojo — 1999.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սքայֆոլ Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սքայֆոլ» հոդվածին։ |
| ||||||||||
- Ստամբուլում նկարահանված ֆիլմեր
- Ճապոնիայում նկարահանված ֆիլմեր
- Լոնդոնում նկարահանված ֆիլմեր
- Pinewood Studios-ում նկարահանված ֆիլմեր
- Թուրքիայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների բրիտանական ֆիլմեր
- 2010-ականների էքշն թրիլեր ֆիլմեր
- 2010-ականների սիքվել ֆիլմեր
- 2012 ֆիլմեր
- BAFTA մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- Columbia Pictures ֆիլմեր
- IMAX ֆիլմեր
- MGM ֆիլմեր
- United Artists ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան էքշն թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան սիքվել ֆիլմեր
- Բրիտանական թրիլեր ֆիլմեր
- Բրիտանական մարտաֆիլմեր
- Բրիտանական վեպերի էկրանավորումներ
- Սեմ Մենդեսի ֆիլմեր
- Ֆիլմեր Ջեյմս Բոնդի մասին
- Ֆիլմեր ահաբեկչության մասին
- Ֆիլմեր վրեժի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Անգլիայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Թուրքիայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ստամբուլում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2012 թվականին