Միայն քո աչքերի համար (պատմվածքների ժողովածու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Միայն քո աչքերի համար (այլ կիրառումներ)
Միայն քո աչքերի համար
For Your Eyes Only
FlemingFYEO.jpg
ՀեղինակՅան Ֆլեմինգ
Տեսակպատմվածքների ժողովածու
Ժանրլրտեսական վեպ, դետեկտիվ պատմվածք, անթոլոգիա և պատմվածքների ժողովածու
Կազմված էRisico?
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Ջեյմս Բոնդ և Մ
Նկարագրում էՓարիզ
Էջեր218
ՇարքՋեյմս Բոնդ
ՆախորդԳոլդֆինգեր
ՀաջորդԳնդաձև կայծակ
Կազմի հեղինակՌիչարդ Չոպինգ
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչJonathan Cape
Հրատարակման տարեթիվապրիլի 11, 1960
OCLC357792

Միայն քո աչքերի համար (անգլ.՝ For Your Eyes Only), Ջեյմս Բոնդի մասին պատմող Յան Ֆլեմինգի պատմվածքների ժողովածու։ Առաջին անգամ հրատարակվել է 1960 թվականի ապրիլի 11-ին (մեկ այլ տվյալներով 1959 թվական) Ջոնաթան Կեյպի հրատարակությունում։ Ուշագրավ է նրա գրական ձևի փոփոխությունը, քանի որ մինչ այդ նա Ջեյմս Բոնդի մասնակցությամբ գրում էր միայն վեպեր։

Ծանոթացեք- Ջեյմս Բոնդ։ Անթերի, փայլուն կերպով կրթված գեղեցիկ երիտասարդ։ Բացարձակապես անխիղճ ու մահացու վտանգավոր։ Կա այդպիսի աշխատանք՝ փրկել ազատ աշխարհը ամենատարբեր, բայց միշտ վտանգավոր վտանգներից։ Եվ անհաղթելի գործակալ 007-ը միշտ հաղթում է դրանց։ Եվ վստահ եղեք, կապ չունի, թե ով է նրա մրցակիցը՝ ռուսական վտանգավոր «СМЕРШ» -ի գործակալները, «СПЕКТР»-ի մարտիկներ, թե սովորական ավազակներ, կապ չունի նաև, թե որտեղ է կռվի դաշտը՝ Փարիզի արվարձանները, անծայրածիր օվկիանոսի մեջտեղում գտնվող ստորջրյա նավակի տախտակամածը, թե արևադարձային դրախտները, որտեղ մահը թաքնվել է յուրաքանչյուր արմավենու ետևում, Ջեյմս Բոնդը չի հուսահատեցնի։

Հավաքածուն կազմված է հինգ պատմվածքներից.

  • Հայացք սպանությանը (Նշանառությամբ սպանության վրա) - 1960 թվական
  • Միայն ձեր աչքերի համար (Միայն ձեր տեսողության համար / Միայն անձնական ծանոթության համար / Աչք աչքի / անգլ.՝ For your eyes only) - 1960
  • Բարության քվանտ (Սփոփանքի քվանտ / Հանգստության քվանտ /անգլ.՝ The Quantum of Solace) - 1960
  • Ռիսկ(Ռիզիկո/ անգլ.՝ Risico) - 1960
  • Հալդեբրանդի ունիկումը (Հալդեբրանդի հայտնագործությունը / Հիլդեբրանդի հայտնագործությունը / Հիլդեբրանդյան հազվագյուտություն / անգլ.՝ The Hildebrand Rarity) - 1960

Հայացք սպանությանը (պատմվածք)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայացք սպանությանը ({{lang-en|From a View to a Kill) Ջեյմս Բոնդի մասին առաջին պատմվածքը։ ՆԱՏՕ-ի միավորված ուժերի գլխավոր հրամանատարի մոտ գնալու ճանապարհին, Փարիզից քիչ հեռու սպանվել է կապավոր, իսկ փաստաթղթերը, որոնք նա տեղափոխում էր, առևանգվել էին։ Ջեյմս Բոնդը, որը վերադառնում էր ավստրո-հունգարական սահմանի առաքելությունից, Մ-ից ստանում է նոր հանձնարարություն՝ մասնակցել այդ դեպքի հետ կապված հետաքննությանը։

Նույնանուն էկրանավորումը (1985)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ութոտնուկը» ֆիլմում ասվում էր, որ Ջեյմս Բոնդը կվերադառնա «Սպանության տեսարանով» ֆիլմում։ Սակայն վերջիվերջո տասնչորսերոդ ֆիլմի անվանումը դարձավ «Հայացք սպանությանը»: Այդ ֆիլմը Ռոջեր Մուրի համար Գործակալ 007-ի դերում վերջինն էր։

Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեյմս Բոնդ / Գործակալ 007 - գլխավոր հերոս
  • Մերի Էնն Ռասել - Բոնդի ընկերուհին
  • Գնդապետ Շրայբեր - Բոնդի դաշնակիցը
  • ռուս լրտեսներ - գլխավոր ոճրագործները

Ֆիլմի հետ կապը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ մի կապ չկա, եթե չհաշվենք, որ ֆիլմի էպիզոդներից մեկը, որը նկարահանվել է 1985 թվականին, նկարահանել են Փարիզում։ Նաև անհայտ պատճառներով ֆիլմի անվանումը կրճատվել է մինչև A View To A Kill:

Միայն ձեր աչքերի համար (պատմվածք)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Միայն ձեր աչքերի համար» (անգլ.՝ For Your Eyes Only), Ջեյմս Բոնդի մասին երկրորդ պատմվածքը։ Հարևան Կուբա շուտով կգա Ֆիդել Կաստրրոն։ Կուբական կառավարիչ Բատիստի դաշնակիցները փորձում են ամեն կերպ գրավել հարևան կղզիների անշարժ գույքերը։ Չհանձնվելով նրանց սպառնալիքների Հևելկովների ընտանիքը, ճամայական մեծահարուստ կալվածքատերեր, Բատիստի հրամանով սպանվում են հակահետախուզական բաժնի հրամանատար, նախկին ֆաշիստ ֆոն Համերշտեյնի կողմից։ Բայց Հրելկովները Գաղտնի Ծառայության տնօրենի լավ ծանոներն էին։ Որոշ ժամանակ անց Բոնդին ուղարկում են սպանողին գտնելու նպատակով։

Պատմվածքի համանուն էկրանավորում (1981)[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս պատմվածքը հիմք է ծառայել Ռոջեր Մուրի մասնկցությամբ Միայն քո աչքերի համար ֆիլմի սյուժեի համար։ Ընդ որում դերասանը նշում է, որ սա ամենահաջողված ֆիլմն է Գործակալ 007-ի դերում։

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեյմս Բոնդ / Գործակալ 007 - գլխավոր հերոս
  • Ջուդի Հևլոկ - Բոնդի ընկերուհին
  • Ֆոն Համերշտեյն - գլխավոր ոճրագործ
  • Մայոր Գոնսալես - երկրորդային ոճրագործ
  • Մ - Բոնդի տնօրենը

Ֆիլմի հետ կապվածությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքի սյուժեն օգտագործվել է որպես 1981 թվականին նկարահանված նույնանուն ֆիլմի հիմքը, սակայն Հևլոկների դստեր անունը փոխարինել են Մելինայով, որպեսզի ընդգծեն նրա հունական ծագումը։ Հևլոկները հիմա ոչ միայն Մ-ի ընկերներն են, այլ նաև ընտանիքի գլխավորը օգնել է բրիտանական հետախուզությանը։ Ֆոն Համերշտեյնի փոխարեն Գոնսալեսը աշխաոմ է մեկ այլ ոճրագործի՝ էմիլիո Լոկայի մոը։

Բարության քվանտ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բարության քվանտ» (հանդիպում է նաև «Հանգստության քվանտ») (անգլ.՝ Quantum of Solace), Ջեյմս Բոնդի մասին պատմող թվով երրորդ պատմվածքը։ Վերջացնելով իր հանձնարարությունը Բահամյան կղզիներում, Բոնդը պատրաստվում է ուղևորվել Անգլիա։ Վերջին երեկոյան նա գտնվում է նահանգապետի մոտ, որտեղ էլ հենց նահանգապետի բերանից լսում է բրիտացիների բանտային կյանքի մասին հետաքրքիր պատմություններ։

Պատմվածքի նույնանուն էկրանավորումը (2008)[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին նկարահանվել է «Quantum of Solace» ֆիլմը (Գթասրտության քվանտ), որտեղ Դենիել Կրեյգը հայտնվում է երկրորդ անգամ։ Ֆիլմը և պատմվածքը չունեն ոչ մի ընդհանուր բան, բացի հերոսներից։

Հերոսններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեյմս Բոնդ / Գործակալ 007 - գլխավոր հերոս
  • Ֆիլիպ Մաստերս (անունը հորինված է) - նահանգապետի պատմության գլխավոր հերոսը
  • Ֆոդա Լևելին / Ֆոդա Մաստերս (անունը հորինված է) - նահանգապետի պատմության գլխավոր հերոսուհին
  • Նահանգապետ Նասաու - Բոնդի դաշնակիցը, պատմողը

Ֆիլմի հետ կապվածությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Quantum of Solace» ֆիմը չունի ոչ մի կապ նույնանուն պատմվածքի հետ։ Ֆիլմում միջազգային ահաբեկչական կազմակերպությունը կոչվում է «Քվանտ», նրա նպատակն է մենաշնորհացնել Բոիվիայի ջրի պաշարները։

Ռիսկ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռիսկ» (անգլ.՝ Risico), Ջեյմս Բոնդի մասին պատմող չորրորդ պատմվածքը։ Իտալական մաֆիայի միջոցով Անգլիա է հասցվել մեծ թվով թմրանյութեր, և Բոնդը իհարկե ստանում է համապատասխան հհանձնարարություն։ Նրան սպասվում է աշխատել Կենտրոնական հետախուզական վարչության տեղեկատու Կրիստատոսի հետ, որը ինքն էլ մասնակցում է այդ հանցագործությանը։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ֆիլմը դարձել է Ռոջեր Մուրի մասնակցությամբ «Միայն քո աչքերի համար» ֆիլմի շարունակությունը։

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեյմս Բոնդ / Գործակալ 007 - գլխավոր հերոս
  • Լիզլ Բաում - Բոնդի ընկերուհին
  • Արիստոլ Կրիստատոս - գլխավոր ոճրագործ
  • Էնրիկո Կոլմբո - Բոնդի դաշնակիցը
  • Մ - Բոնդի տնօրենը

Ֆիլմի հետ կապը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարյա ամեն ինչ ինչ նկարագրվում է պատմվածքում, կա նաև ֆիլմում, միայն Իտալիան փոխարինվել է Հունաստանով:

Հալդեբրանդի ունիկում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հալդեբրանդի ունիկում» (անգլ.՝ The Hildebrand Rarity), Ջեյմս Բոնդի մասին պատմող հինգերորդ պատմվածքը։ Եվ նորից Բոնդը հայտնվում է հերթական առաքելությունից հետո, այս անգամ Սեյշելյան կղզիներում: Շոգեքարշը, որով նա պետք է վերադառնար, պետք է շարժվի մի շաբաթից, և 007-ը ընդունում է ամերիկացի միլիոնատեր Միլթոն Կրեստի հրավերը՝ մասնակցել մի հազվագյուտ ձկան՝ Հալդեբրանդի հազվագյուտը, տեսակի որոնումներին։ Ոչ ոք չէր մտտածում, որ նավի տախտակամածին կլիներ մի տրագեդիա։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս պատմվածքի սյուժեն հիմք է ծառայել «Սպանության արտոնագիր» ֆիլմի համար։ Սա եղել է Թիմոթի Դալթոնի երկրորդ և վերջին դերը Ջեյմս Բոնդի դերում։

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեյմս Բոնդ / Գործակալ 007 - գլխավոր հերոս
  • Միլթոն Կրեստ - երկրորդական հերոս, նավի սեփականատերը
  • Լիզ Կրեստ - Միլթոն Կրեստի կինը
  • Ֆիդել Բարբի - Բոնդի դաշնակիցը

Ֆիլմի հետ կապը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Միլթոն Կրեստ»-ը և նավի անվանումը՝ «Ուեյկրեստ» օգտագործվել են «Սպանության արտոնագիր» ֆիլմում (1989)։ Բացի այդ գրքայի հերոս Կրեստի սովորությունը՝ հարվածել կնոջը կատվաձկից ստացված մտրակով, անցել է գլխավոր ոճրագործ Ֆրանց Սանչեսին։

Բանաքաղություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Penguin Books» հրատարակությունը թողարկել է «Quantum of Solace: The Complete James Bond Short Stories» անունը կրող բանաքաղ տաբերաակը, որը ներառում էր նաև «Octopussy and the Living Daylights»-ը, որպես Գթասրտության քվանտ ֆիլմի շարունակությունը[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]