Գոլդֆինգեր (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Գոլդֆինգեր (այլ կիրառումներ)
Picto infobox book.png
Գոլդֆինգեր
Goldfinger
FlemingGF.jpg
Հեղինակ Յան Ֆլեմինգ
Անվանվել է Աուրիկ Գոլդֆինգեր
Տեսակ գիրք
Ժանր լրտեսական վեպ, քրեական վեպ և վեպ
Բնօրինակ լեզու անգլերեն
Կերպար(ներ) Ջեյմս Բոնդ, Մ, Աուրիկ Գոլդֆինգեր, Օդջոբ և Ֆելիքս Լեյթեր
Շարք Ջեյմս Բոնդ
Նախորդ Դոկտոր Նոու
Հաջորդ Միայն քո աչքերի համար
Կազմի հեղինակ Ռիչարդ Չոպինգ
Երկիր Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Հրատարակիչ Jonathan Cape
Հրատարակման տարեթիվ մարտի 23, 1959

«Գոլդֆինգեր» (այլ թարգմանությամբ «Ոսկե մատ») (անգլ.՝ Goldfinger), Յան Ֆլեմինգի յոթերորդ վեպը, որը պատմում է բրիտանացի գործակալ Ջեյմս Բոնդի արկածների մասին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայամիի օդանավակայանում, իր չվերթը սպասելու ընթացքում, Բոնդը ծանոթանում է պարոն Դյուպոնի հետ[1]։ Դյուպոնը կասկածում է խաղաքարտի իր խաղընկերոջը՝ պարոն Աուրիկ Գոլդֆինգերին, խաբեության մեջ և Բոնդից օգնություն է խնդրում։ Բոնդը դիմակազերծում է Գոլդֆինգերին և Մայամիից հեռանում է նրա հիասքանչ օգնականուհու, Ջիլլ Մաստերտոնի ընկերակցությամբ։

Վերադառնալով Լոնդոն, Բոնդը հանձնարարություն է ստանում հետաքննելու մաքսանենգ ճանապարհով Անգլիայից Հնդկաստան ոսկու տեղափոխությունները։ Գլխավոր կասկածյալն է հանդիսանում Գոլդֆինգերը, որը աշխատում է խորհրդային ՍՄԵՐՇ հակահետախուզության համար։ Բոնդը նորից հանդիպում է նրան, այս անգամ գոլֆի խաղահրապարակում, որտեղ ճարպկորեն բացահայտում է Գոլդֆինգերի խաբեությունը՝ իր օգտին խաղալու համար և հաղթում է տասը հազար դոլլար գումար։ Գոլդֆինգերը նրան հրավիրում է ընթրիքի և ծանոթացնում իր թիկնապահ, կորեացի Օդջոբի հետ, որը տիրպապատում է կարատեի սև գոտու։

Իր տնօրինության ունենալով «Աստոն Մարտին» անվոմեքենա, Բոնդը Եվրոպայով մեկ հետևւմ է Գոլդֆինգերին և նրա թիկնապահ Օդջոբին։ Ճանապարհին նա հանդտպում է Ջիլլի քույր Թիլլիի հետ։ Ինչպես պարզվում է, Գոլդֆինգերը դաժանորեն վրեժ է լուծել Ջիլլիից դավաճանության համար՝ նրա հրամանով Օդջոբը նրան պատել է ոսկե ներկով և աղջիկը մահացել է տառապանքներում։ Պահակախումբը ձերբակալում է Բոնդին և Թիլլիին, Գոլդֆինգերը Գործակալ 007-ին ենթարկում է տանջանքների։

Ուշքի գալով, Բոնդը հայտնվում է Գոլդֆինգերի քարտուղարի կարգավիճակում՝ Գոլդֆինվերի և ԱՄՆ հանցագործ խմբերի մի քանի պարագլուխների խորհրդակցությունում։ Գոլդֆինգերը նկարագրում է Ֆորտ Նոկս քաղաքում գտնվող ԱՄՆ-ի ոսկե պահուստի պահեստարանի կողոպուտի իր նախագիծը։ Դավադրությանը մասնակցում են մի քանի հանցագործ խմբավորումներ, այդ թվում «Փայլուններ» ավազակախումբը[2], ինդպես նաև լեսբուհիներից կազմված «Բետոնախառնիչ» ավազակախումբը՝ Պուսսի Գալորի գլխավորությամբ։ Գոլդֆինգերը պատրաստվում է Ֆորտ Նոկսի ջրագիծ լցնել քնաբեր և պահեստարանի դուռը պայթեցնել ատոմային ռումբի միջոցով։ Իմանալով, որ քնաբերի փոխարեն իրականում պետք է օգտագործվի ուժեղ թույն, Բոնդը նամակով փաթեթ է ուղարկում իր հին ընկեր Ֆելիքս Լեյթերին։

Մտնելով Ֆորտ Նոկս, տանցագործները ընկնում են դարանի մեջ, սակայն Գոլդֆինգերին հաջողվում է փախուստի դիմել գնացքով։ Օդանավակայանում Բոնդը հանդիպում է Գոլդֆինգերի ծուղակին և հայտնվում է նրա ինքնաթիռում, որը բեռնված է ոսկով։ Ինքնաթիռը թռչում է Ռուսաստան, որտեղ Գոլդֆինգերի ՍՄԵՐՇ-ի գործընկերների մոտ բազմաթիվ հարցեր են կուտակվել Բոնդին։ Գործակալ 007-ին հաջողվում է խաբել Օդջոբին և կոտրել ինքնաթիռի լուսանցույցը՝ կորեացուն դուրս է քաշում ինքնաթիռից։ Այնուհետև Բոնդը հաղթում և սպանում է Գոլդֆինգերին և գրավում է ինքնաթիռը, որը վթարային վայրէջք է կատարում ջրի վրա, ջախջախվում և խորտակվում։ Բոնդը և նրա կողմն անցած Պուսսի Գալորը փրկվում են։

Վեպի նույնանուն էկրանավորումը (1964 թվական)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գոլդֆինգեր» ֆիլմը, 1964 թվականին գրքի էկրանավորումը, իսկական առաջընթաց հանդիսացավ Շոն Քոններիի համար։ Մեծամասնության կարծիքով, ֆիլմը գերազանցում է գրքին և համարվում է Բոնդի շարքից լավագույնը։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեյմս Բոնդ / Գործակալ 007 — գլխավոր հերոս
  • Էրիկ (Աուրիկ) Գոլդֆինգեր — գլխավոր չարագործ, ՍՄԵՐՇ-ի գործակալ
  • Պուսսի Գալոր — կանանց լեսբուհիների «Բետոնախառնիչ» ավազակախմբի պարագլուխ
  • Օդջոբ — կորեացի, Գոլդֆինգերի թիկնապահ, կարատեի սև գոտու տիրակալ, տառապում է «նապաստակի շուրթեր» հիվանդությամբ
  • Ջիլլ Մաստերտոն — Գոլդֆինգերի քարտուղարուհին, որոշ ժամանակ դառնում է Բոնդի սիրուհին և սպանվում է Գոլդֆինվերի կողմից
  • Թիլլի Մաստերիոն — Ջիլլի քույրը, ցանկանում է վրաժ լուծել քրոջ սպանության համար, սպանվում է Օդջոբի կողմից
  • Էմ — Բոնդի շեֆը, ՄԻ-6-ի ղեկավար
  • Ֆելիքս ԼեյթերԿՀՎ-ի Բոնդի հին ընկերը
  • Ջունիուս Դյուպոն — հարուստ, որը վարձում է Բոնդին մեկանգամյա աշխատանքի համար

Կապը կինոյի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականին նկարահանված «Գոլդֆինգեր» ֆիլմը չափանիշ է հանդիսանում Բոնդյան ֆիլմերի համար, ստեղծելով հաջող կաղապար, որին հետևում են համարյա բոլոր ֆիլմերը։ Տարբերությունները աննշան են.

  • Գրքում Ջիլլի մահը նկարագրված չէ, Բոնդը այդ մասին իմանում է միայն Թիլլիի խոսքերից։
  • Բոնդը երթևեկում է «Աստոն Մարտին»-ի ավելի նոր մոդելով, ԴԲ5 (այլ ոչ թե ԴԲ3)։
  • Ֆիլմում Գոլդֆինվերը Ֆորտ Նոկսի պահակախմբին շարքից հանում է ոչ թե թունավորված ջրի միջոցով, այլ ինքնաթիռից նյարդա-պարալիզացնող գազ ցանելով։
  • Գրքում չկա Բոնդի և Օդջոբի մենամարտի դրվագը ոսկու պահուստարանում։ Կորեացին մահանում է ամենավերջում։ Այդ նրան, այլ ոչ թե Գոլդֆինգերին է դուրս նետում կոտրվաց լուսանցույցից։
  • Ֆիլմում Պուսսի Գալորը Գոլդֆինգերի անձնական օդաչուն է։
  • Ֆիլմում Գոլդֆինգերը չի պատրաստվում ոսկին հանել պահուստարանից, հասկանալով, որ դա հնարավոր չէ իրականացնել կարճ ժամանակի ընթացքում։ Դրա փոխարեն նա ցանկանում է արժեզրկել ամերիկյան ոսկու պահուստը՝ Ֆորտ Նոկսում պայթեցնելով չինական արտադրության «կեղտոտ» ատոմային ռումբ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ինչպես և Ջեյմս Բոնդի մասին պատմող մյուս վեպերում, այստեղ ևս Ֆլեմինգը օգտագործել է իրեն հայտնի մարդկանց անուններ։ Մասնավորապես, գլխավոր հերոսի անունը նա ընտրել է ի պատիվ ճարտարապետ Էռնե Գոլդֆինգերի։ Իմանալով իր անվան օգտագործման մասին, վերջինս սպառնում է դիմել դատարան՝ առանց իր թույլտվության անունը օգտագործելու համար, սակայն հարցը լուծվում է ոչ դատական կարգով։
  • Գոլֆ խաղալու ընթացքում ունեցած ապրումները հիմնված են սեփական զգացողությունների վրա, որոնք նա ունեցել է 1957 թվականին Berkshire գոլֆ-ակումբում Պիտեր Թոմսոնի հետ խաղացած իր մրցամարտի ժամանակ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ֆլեմինգի առաջին գրքում նկարագրված «Կազինո Ռոյալում» անցկացված անմոռանալի թղթախաղի մրցաշարի մասնակիցներից մեկը
  2. Որը փրկվում է «Ադամանդները հավերժ են» գրքի իրադարձություններից հետո