Լուսնային մրցարշավորդը (վեպ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լուսնային մրցարշավորդը (այլ կիրառումներ)
Լուսնային մրցարշավորդը անգլ.՝ Moonraker | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Յան Ֆլեմինգ |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | լրտեսական վեպ և քրեական վեպ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Ջեյմս Բոնդ, Հյուգո Դրեքս և Մ |
Նկարագրում է | Լոնդոն |
Շարք | Ջեյմս Բոնդ |
Նախորդ | Ապրիր և թող մյուսներին մեռնել |
Հաջորդ | Ադամանդները հավերժ են |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Jonathan Cape |
Հրատարակման տարեթիվ | 1955 |
ԳՄՍՀ | 84-663-0903-9 |
OCLC | 432905955 |
«Լուսնային մրցարշավորդը» (անգլ.՝ Moonraker), Յան Ֆլեմինգի երրորդ վեպը բրիտանական գործակալ Ջեյմս Բոնդի մասին։
Ծանոթացե՛ք, Ջեյմս Բոնդ։ Անթերի, փայլուն կրթություն ստացած գեղեցկատես տղամարդ։ Բացառիկ անգութ է և մահացու վտանգավոր։ Ամբողջ Անգլիան ցնծում է։ Մուլտիմիլիոնատեր սըր Հյու Դրեքսը սեփական փողերով կառուցել է ատոմային գերհրթիռ, որը մշուշոտ Ալբիոնին կպաշտպանի ցանկացած վտանգից։ Բայց ահա Ձերդ Գերազանցության Գաղտնի ծառայության տվյալներով Դրեքսը մի փոքր մեղսավոր է. նա սիրում է խաղասեղանի շուրջ նենգել։ Սըր Հյուիի՝ անգլիացի ջենթլմենին ոչ բնորոշ, տարօրինակ պահվածքը վերծանելը հանձնարարված է Գաղտնի ծառայության լավագույն խաղամոլին, նաև համատեղությամբ գործակալ 007-ին՝ Ջեյմս Բոնդին։
Համառոտ բնութագիր (անոտացիա)[խմբագրել | խմբագրել կոդը]
Հյուգո Դրեքսը Անգլիայի ամենահարուստ մարդկանցից է։ Նա վայելում է հասարակության հարգանքը, եթե ոչ համազգային սերն այն բանի համար, որ իր փողերով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության համար կառուցել է «Մունռեյքեր» բալիստիկ հրթիռը։ Ճիշտ է, նա տգեղ է, բայց ունի հիասքանչ շարժուձև և թղթախաղում մեքենայություններ է անում, բայց Դրեքսի արարքները հանդուրժում են՝ համարելով հարուստի աննորմալություններ։ Սակայն բարձր հասարակության հարգարժան մարդիկ չեն ուզում հաշտվել խաղաթղթային մեքենայության հետ։ Մ-ը (հենց այդ նույն բարձր հասարակության ներկայացուցիչը) Ջեյմս Բոնդին՝ որպես թղթախաղի վարպետ, հանձնարարում է դաս տալ Դրեքսին, բայց այնպես, որ սկանդալ չծագի։ 007-ն իհարկե հաջողությամբ է դուրս գալիս առաջադրված խնդրից։ Իսկ հաջորդ օրը զոհված գործընկերոջ փոխարեն իրեն է վիճակված դառնալ «Մունռեյքեր» նախագծի անվտանգության ծառայության ղեկավարը։
Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջեյմս Բոնդ / Գործակալ 007 — գլխավոր հերոս
- Սըր Հյուգո Դրեքս — գլխավոր չարագործը
- Գալա Բրանդ — Բոնդի սիրեցյալը
- Վիլլի Քրեբս — երկրորդական չարագործ
- Դոկտոր Վոլտեր — երկրորդական չարագործ
- Մ — Բոնդի ղեկավարը
- Լելիա Պոնսոնբայ — Բոնդի քարտուղարուհին ու աշխատակիցը
Վեպի համանուն էկրանավորումը (1979)[խմբագրել | խմբագրել կոդը]
«Լրտեսը, որ ինձ սիրում էր» ֆիլմի վերջում ասվում է, որ Ջեյմս Բոնդը կվերադառնա «Միայն քո աչքերի համար» ֆիլմով։ Բայց տասնմեկերորդ ֆիլմը դարձավ Լուսնային մրցարշավորդը՝ Ռոջեր Մուրի գլխավոր դերակատարմամբ։
Կապը կինոյի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]
1979 թվականին նկարահանված ֆիլմում օգտագործված է միայն վեպի վերնագիրն ու գլխավոր չարագործի անունը։ Նույն թվականին ֆիլմի սցենարի հեղինակ Քրիստոֆեր Վուդը վեպի հիման վրա գրեց մի «կինոնովել», որը բավականին մանրամասն վերապատմում էր ֆիլմի իրադարձությունները։
Տե՛ս ֆիլմերը[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Լուսնային մրցարշավորդը» — 1979 — Բոնդի դերում՝ Ռոջեր Մուր
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Յան Ֆլեմինգի գրականությունը և առաջին ստեղծագործությունները
|