Բլանշ քարտը (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բլանշ քարտ
Carte Blanche
Carteblanche.png
Հեղինակ Ջեֆֆրի Դիվեր
Տեսակ գիրք
Ժանր Լրտեսական վեպ
Բնօրինակ լեզու անգլերեն
Կերպար(ներ) Ջեյմս Բոնդ
Էջեր 436
Շարք Ջեյմս Բոնդ
Երկիր Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Հրատարակիչ Hodder & Stoughton
Հրատարակման տարեթիվ մայիսի 26, 2011
ԳՄՍՀ 978-5-17-074096-3

«Բլանշ քարտը» (անգլ.՝ Carte Blanche), 2011 թվականի մայիսի 26-ին հրատարակված Ջեյմս Բոնդի մասին Ջեֆֆրի Դիվերի վեպը։

2010 թվականին Յան Ֆլեմինգի հիմնադրամը որոշում ընդունեց լեգենդար գործակալ 007-ի մասին վեպ պատվիրել Ջեֆֆրի Դիվերին՝ 20 միլիոն տպաքանակը գերազանցող 26 բեսթսելլերների հեղինակին։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեյմս Բոնդ (007 գործակալ) Ջին Թերոն (մտացածին անուն) - գլխավոր հերոս, Էնդրյու և Մոնիկա Բոնդերի որդին։
  • Մ (Մայլզ) - Բոնդի ղեկավարը, Մի-6 բաժնի ղեկավար
  • Նայլ Դանն - գլխավոր չարագործ, «Գեհեն» և «Միջադեպ 20» նախագծերի նախագծող և կատարող։
  • Սևերան Հայդթ - երկրորդական չարագործ, գործարար, «Գեհեն» նախագծի նախնական ստեղծող։
  • Ֆելիսիթի Ֆելինգ - երկրորդական չարագործ, Նայլ Դաննի գործընկերուհին և ղեկավարը։ «Միջադեպ 20» նախագծի ստեղծող։
  • Բհեկա Հորդան - Քեյփթաունի ոստիկանության կապիտան, Բոնդի դաշնակից։
  • Միսս Մանիփեննի - Մ-ի քարտուղարուհին և Բոնդի գործընկերը (տարիքը՝ մոտ 30 տարեկան)։
  • Օֆելյա Մեյդենսթոուն / Ֆիլլի - Բոնդի գործընկեր, ընկեր և օգնական։
  • Գրեգորի Լեմբ - Բոնդի դաշնակիցը, Մի-6-ի գործակալ ՀԱՀ-ում։
  • Փերսի Օսբորն-Սմիթ - Բոնդի դաշնակիցը, Մի-5-ի գործակալ Լոնդոնում։
  • Ֆելիքս Լեյթեր - Բոնդի ընկերը, ՀԴԲ գործակալ, որն օգնում է Բոնդին Դուբայում։
  • Նիկոլաս Ռաթկո - Բոնդի պատահական թշնամին, սերբական հետախուզության գործակալ։
  • Յուսուֆ Նասադ - Լեյթերի օգնականը. սպանել է Նայլ Դաննը։
  • Սայ Հիրանի - Բոնդի գործընկերն ու դաշնակիցը, գյուտարար, ղեկավարում է «Q» բաժինը և մատակարարում Բոնդին լրտեսական տեխնիկայով։
  • Մերի Գուդնայթ - Բոնդի քարտուղարուհին (տարիքը՝ 21 տարեկան)։
  • Մեյ Մաքսվել - Բոնդի սպասուհին, որը հաճախ է հիշատակվում գրքում։
  • Ռենե Մաթիս - Բոնդի ընկերը, ֆրանսիական հետախուզության գործակալ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 թվական - Յան Ֆլեմինգի մրցանակ՝ «Երկաթե դաշույն» քրեական գրողների միության կողմից Ջեֆֆրի Դիվերին Ջեյմս Բոնդի մասին լավագույն գրքի համար։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Carte Blanche - Բլանշ քարտ գրքի պաշտոնական կայքէջ
  • JefferyDeaver.com - Ջեֆֆրի Դիվերի պաշտոնական կայքէջ