Դենիել Քրեյգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Դենիել Քրեյգ
Daniel Craig 3, 2012.jpg
Ծնվել է մարտի 2, 1968({{padleft:1968|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:2|2|0}})[1][2] (49 տարեկան)
Ծննդավայր Չեստեր, Cheshire West and Chester, Cheshire, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]
Կրթություն Գիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոց
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն հեռուստատեսային դերասան, կինոդերասան, դերասան, ձայնային դերասան, մոդել և թատրոնի դերասան
Ամուսին(ներ) Ռեյչել Ուայզ
Համատեղ ապրող(ներ) Heike Makatsch

Դենիել Ռաֆթոն Քրեյգ (անգլ.՝ Daniel Wroughton Craig; ծնվել է մարտի 2, 1968 (49 տարեկան), Չեստերում, Անգլիա) — անգլիացի դերասան։ Համաշխարհային հռչակի հասավ շնորհիվ «Կազինո Ռոյալ» (2006), «Գթասրտության քվանտ» (2008) և «007: Կոորդինատները «Սքայֆոլ»» (2012) ֆիլմերում Ջեյմս Բոնդի, ինչպես նաև «Վիշապի դաջվածքով աղջիկը» (2011) թրիլերում Միքայել Բլումքվիստի դերակատարումների։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիել Քրեյգը ծնվել է 1968 թվականի մարտի 2-ին Չեստեր քաղաքում (Անգլիա)՝ երկաթագործի և նկարչուհի ընտանիքում։ Ծնողների ամուսնալուծությունից հետո Դենիելն ու ավագ քույրը՝ Լեան, ապրեցին մոր հետ՝ սկզբում տեղափոխվելով Լիվերպուլ, իսկ այնուհետև Հոյլեյք, որտեղ նրա խորթ հայրը դարձավ հայտնի նկարիչ Մաքս Բլոնդը։ Այսպիսով, Դենիելը վաղ հասակում հայտնվեց բոհեմյան միջավայրում՝ վեց տարեկանից զբաղվելով երաժշտությամբ։ Բացի այդ, ուսումնառության տարիներին ավագ դասարաններում խաղում էր «Hoylake Rugby Club» ռեգբիի թիմում։

16 տարեկանում նա տեղափոխվում է Լոնդոն, որտեղ ընդունվեց Ազգային երիտասարդական թատրոն: Դերասանական կարիերան Դենիելն սկսեց միայն 1992 թվականին՝ անգլիական հեռուստատեսության համար նկարահանվելով ոչ մեծ ֆիլմերում ու հեռուստանովելներում, և մի շարք դերեր դերասանին հռչակ բերեցին։ Միջազգային մասշտաբով հանրությունը Ջեյմս Բոնդի ապագա դերասանի հետ ծանոթացավ «Լարա Քրոֆթ. դամբարաններ թալանողը» ֆիլմում (2001), որտեղ Քրեյգը մարմնավորեց Անջելինա Ջոլիի հակառակորդի՝ Ալեքս Ուեսթի դերը։ Ավելի ուշ Քրեյգը նկարահանվեց մի շարք ակնառու ֆիլմերում, որոնցից էին Սեմ Մենդեսի օսկարակիր «Անիծված ճանապարհ» գանգստերական դրաման, Գվինեթ Փելթրոուի հետ բանաստեղծուհի Սիլվիա Փլաթի «Սիլվիա» ֆիլմ-կենսագրությունում, ինչպես նաև մեծ աղմուկ բարձրացրած Սթիվեն Սփիլբերգի «Մյունխեն» քաղաքական թրիլերում, որտեղ դերասանը մարմնավորեց Մոսադի գործակալի։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թավատառ նշված են Դենիել Քրեյգի կարիերայի կարևորագույն ֆիլմերը։

Տարեթիվ Հայերեն անվանումը Բնօրինակ անվանումը Դեր
1992-1992 ն Անգլո-սաքսոնական հարաբերություններ Anglo Saxon Attitudes Հիլբերթ Սթոքսլեյ
1992-1992 ն Բուն Boon Ջիմ Փարհամ
1992-1992 ն Քովինգստոն Քրոս Covington Cross

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]