Մոսադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մոսադ
‏եբր.՝ המוסד למודיעין ולתפקידים מיוחדים
Տեսակ հատուկ ծառայություն
Նշանաբան Per mitjà de l'engany faràs la guerra
Երկիր Իսրայել Իսրայել
Իրավասություն Իսրայելի վարչապետ
Ստեղծվել է ապրիլի 1, 1951
Հիմնադիր(ներ) Իսեր Հարել և Դավիդ բեն Գուրիոն
Մասն է Իսրայելի հատուկ ծառայություններ
Գլխամաս Թել Ավիվ, Իսրայել
բյուջե գաղտնի է
Միրջին թվակազմը ենթադրաբար 1200 աշխատակից
Նախորդող ծառայություն ԱԳՆ քաղաքական հետախուզության վարչություն
Ղեկավար Թամիր Պարդո
Նախագահ Yossi Cohen
Կայք Պաշտոնական կայք
Mossad Վիքիպահեստում

Մոսադ (‏եբր.՝ המוסד למודיעין ולתפקידים מיוחדים‎, խա-Մոսադ լե-մոդիին ու-լ-տաֆկիդիմ մեյուխադիմ – Հետախուզության և հատուկ առաջադրանքների վարչություն), Իսրայելի քաղաքական հետախուզություն, որն իր դերակատարումով և գործառույթներով համեմատվում է ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության հետ[1][2]:

Կազմակերպության խորհրդանշանի վրա պատկերաված է մենորա (յոթթևանի աշտանակ), որը Իսրայելի Հանրապետության պետական զինանշանն է, և կարգախոսն է՝ «Խնամատարության պակասի դեպքում ժողովուրդը ընկնում է, իսկ շատ խորհրդականների դեպքում՝ բարգավաճում» (Սողոմոնի առակների գիրք 11:14)։ Բացի այդ, մինչև վերջերս «Մոսադի» կարգախոսը նույն գրքից մեկ այլ տող էր՝ «Այդ պատճառով մտածելով տար քո պայքարը» (Սողոմոնի առակների գիրք 24:6)։

Կազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվում է Թել Ավիվում, Շաուլ Խա Մելեխ ծառուղում: Հիմնական օպերատիվ ստորաբաժանումները 1989 թվականից տեղակայված են Թել Ավիվի արվարձաններում։ Աշխատող անձնակազմի թիվը ենթադրաբար 1200 մարդ է։

Բովանդակություն

Հիմնական նպատակներ և խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մոսադ» կազմակերպությունը զբաղվում է հետախուզական տեղեկատվության հավաքումով և վերլուծությամբ, ինչպես նաև Իսրայելի սահմաններից դուրս գաղտնի հատուկ գործողություններով։

«Մոսադ»-ի գործունեության հիմնական ուղղություններն են[3].

  • Տեղեկատվության գաղտնի հավաքագրում արտասահմանում։
  • Արտասահմանում իսրայելական և հրեական օբյեկտների դեմ ահաբեկչական գործողությունների կանխարգելում։
  • Արտասահմանում քաղաքական և այլ հատուկ գաղտնի կապերի զարգացում և պահպանում։
  • Թշնամական երկրների կողմից ոչ պայմանական զենքի պաշարների մշակման և ձեռքբերման կանխարգելում։
  • Հրեաների հայրենադարձության իրականացում այն երկրներից, որտեղից նրանց պաշտոնական մեկնումը Իսրայել հնարավոր չէ։
  • Ռազմավարական, քաղաքական և օպերատիվ հետախուզական տեղեկատվության ստացում։
  • Հատուկ գործողությունների կատարում Իսրայելի սահմաններից դուրս։

Աշխատանքի մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Իսրայելական հետախուզությունը պետք է կատարի ամբողջ աշխարհի հրեաների անվտանգության երաշխավորի դերը: Գաղտնի գործունեությունը պետք է հիմնվի ժամանակակից տեխնոլոգիայի վրա, օգտագործի նորագույն ձեռքբերումներ լրտեսության բնագավառում՝ կապեր պահպանելով բարեկամական ծառայությունների հետ:
- Ռեուվեն Շիլոախ, «Մոսադ»-ի առաջին տնօրեն
Aquote2.png


Շիլոախը կազմավորել է այսպես կոչվող պերիֆերիկ տեսլական՝ առաջնահերթություն տալով հարաբերությունների հաստատմանը և զարգացմանը Աֆրիկայի և Ասիայի երկրների հետ, որոնք Իսրայելի մերձակա հարևաններ չեն[4]:

Ընդհանուր տեղեկություններ և առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մոսադ»-ի գործունեությունը խիստ գաղտնի է, իսկ այդ հատուկ ծառայության և նրա աշխատանքի մասին տեղեկատվությունը ի հայտ է գալիս, որպես կանոն, կամ իրադարձություններից շատ տարիներ անց կամ անհաջողությունների և ձախողումների արդյունքում։ Մինչ 1990-ական թվականները պաշտոնապես հայտնի չէր նույնիսկ ծառայության պետի անունը[5]:

«Մոսադ» ծառայությունը քաղաքացիական կառույց է, և այդ պատճառով այնտեղ չեն օգտագործվում զինվորական կոչումներ[2]: Այնուամենայնիվ, նրա աշխատակիցների մեծամասնությունը ծառայել է բանակում և ունի զինվորական կոչում։ Այսպես, «Մոսադ»-ի նախկին տնօրեն Մեիր Դագանը (2002-2011 թվականներ) ունի գեներալ-մայորի կոչում։

«Մոսադ»-ի և Շաբակի համատեղ ծախսերը 2013 թվականին կազմել են 6,63 միլիարդ շեկել (մոտ 1,9 միլիարդ դոլար), 2012 թվականին՝ 5,91 միլիարդ շեկել, իսկ 2006 թվականին հատուկ ծառայությունների ծախսերի վրա հատկացվել էր ընդամենը 4,28 միլիարդ շեկել։ Այդ միջոցներից 871 միլիոն շեկելը վճարվում է որպես թոշակ նախկին աշխատակիցներին[6]:

«Մոսադ»-ի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մոսադ»-ի ամբողջ գործունեությունը ղեկավարում է տնօրինությունը, որի կազմի մեջ մտնում է տնօրենը, նրա տեղակալը և վարչական ծառայությունները։ «Մոսադ»-ի տնօրենը մտնում է «Հետախուզական ծառայությունների ղեկավարների կոմիտեի»-ի կազմի մեջ (եբր.՝ ועדת ראשי השירותים‎‏‎‎‎‏‎‎‎, Վաադատ ռաշեյ հա-Շերուտիմ) կամ համառոտ «Վարաշ» և ուղղակիորեն ենթարկվում է Իսրայելի վարչապետին։

Տնօրինությանը ենթարկվում են հետևյալ վարչությունները[1][7].

  • Օպերատիվ պլանավորման և համակարգման վարչություն (եբր.՝ צומת‏‎‎‎‎ -Ցոմէտ), խոշորագույն ստորաբաժանումն է։ Ղեկավարում է լրտեսության բոլոր գործողությունները և ունի մասնաճյուղեր ամբողջ աշխարհում. ոմանք՝ գաղտնի, ոմանք համարվում են Իսրայելի հյուպատոսության մի մասը այլ երկրներում։ Ենթադրաբար վարչությունը բաժանվում է ըստ կրոնական պատկանելության։ Հիմնական նստավայրերը գտնվում են Հռոմում և Լոնդոնում:
  • Արաբական ահաբեկչության դեմ պայքարի վարչություն (ՊԱԽԱ), արաբական ահաբեկչական կազմակերպությունների մասին տեղեկութունների հավաքում և վերլուծություն։
  • Տեղեկատվական-վերլուծական վարչություն (ՆԱԿԱ)՝ ապահովում է հավաքված տեղեկատվության վերլուծությունը և առաջարկների մշակումը ղեկավարությանը և քաղաքական գործիչներին։
  • Քաղաքական գործողությունների և արտասահմանյան հատուկ ծառայությունների հետ կապերի վարչություն (եբր.՝ ‏תבל‎‏‎‎‎, Տևել), համակարգում է աշխատանքը Իսրայելի բարեկամ երկրների հատուկ ծառայությունների հետ և կապեր է պահպանում այն երկրների հետ, որոնք պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ չունեն Իսրայելի հետ։ Այդ վարչությունը նաև զբաղվում է արտասահմանում իսրայելական զենքի վաճառքով։
  • Հետազոտական վարչությունը կազմում է կանոնավոր զեկույցներ աշխարհի տարբեր տարածաշրջաններում իրավիճակի վերաբերյալ։ Այն բաժանվում է 15 տարածաշրջանային խմբերի. առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Մերձավոր Արևելքի երկրներին։ Առանձին գոյություն ունի խումբ, որը զբաղվում է միջուկային զենքի հարցերով։
  • Օպերատիվ-տեխնիկական վարչությունը զբաղվում է «Մոսադ»-ի ծառայությունների և գործողությունների նյութատեխնիկական ապահովմամբ, հատուկ ծառայություններին անհրաժեշտ տեխնիկական միջոցների զարգացմամբ։ Նրա կազմի մեջ մտնում է երեք բաժանմունք՝ օպերատիվ տեխնիկայի, ֆոտո- և վիդեոնկարահանումների, ինչպես նաև տարածք մուտք գործելու բաժանմունք։
    • Էլեկտրոնային հետախուզության ստորաբաժանում (եբր.՝ נביעות‏‎‎‎‎ - Նևիոտ, անցյալում ‏եբր.՝ קשת‏‎‎‎‎ - Կեշետ), զբաղվում է էլեկտրոնային տեղեկատվության հավաքով, այդ թվում՝ նաև լսող սարքերի օգնությամբ։
  • Հոգեբանական պատերազմի և ապատեղեկատվական գործողությունների վարչություն (եբր. ‏לוחמה פסיכולוגית‏‎‎‎, Լոխամա պսիխոլոգիտ՝ LAP) զբաղվում է հոգեբանական պատերազմի, քարոզչության վարմամբ և խաբեբայական հնարքների մշակմամբ։
  • Հատուկ գործողությունների վարչություն (‏եբր.՝ מצדה‏‎‎‎‎ - Մեցադա, անցյալում եբր.՝ קיסריה‏‎‎‎‎ - Կեսարիա), զբաղվում է ուժային գործողություններով։
    • «Կիդոն» հատուկ ստորաբաժանումը զբաղվում է ահաբեկիչների ֆիզիկական ոչնչացմամբ։ «Կիդոն»-ը բաղկացած է 3 խմբերից, որոնցից յուրաքանչյուրի մեջ մտնում է 12 զինյալ։
  • Ֆինանսների և կադրերի վարչությունը կատարում է ապահովման գործառույթները։
  • Կրթական վարչությունը զբաղվում է աշխատակիցների և գործակալների պատրաստմամբ։ Կրթական վարչության կազմի մեջ է մտնում «Մոսադ»-ի Ակադեմիան, որտեղ ուսուցումը իրականացնում են միայն գործող աշխատակիցները։

Բացի վերը թվարկված վարչություններից՝ «Մոսադ»-ի կազմի մեջ աշխատում են նաև արտաքին հակահետախուզության ստորաբաժանումները և նախկին նացիստների որոնմամբ զբաղվող ոչ մեծ խումբ։

Կադրային քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կադրային քաղաքականությամբ «Մոսադ»-ը էապես տարբերվում է այլ երկրների նմանատիպ հատուկ ծառայություններից։ Կազմակերպությունում աշխատում է ընդամենը մոտ 1200 հաստիքային աշխատող՝ ներառյալ տեխնիկական անձնակազմը։ Ըստ ունեցած տեղեկատվության՝ «Մոսադ»-ում կան ընդամենը մի քանի տասնյակ օպերատիվ սպաներ, որոնք ցանկացած պահին պատրաստ են գործողությունների իրականացմանը աշխարհի ցանկացած երկրում։ Միևնույն ժամանակ, կազմակերպության գործունեության մեջ կիրառվում են նաև մեծ քանակության ամբողջ աշխարհով մեկ հավաքագրված գործակալներ, որոնց թիվը գնահատվում է մոտ 35 հազար մարդ։ Համեմատության համար՝ 1990-ական թվականների սկզբներին ՊԱԿ-ի աշխատակիցների թիվը կազմում էր 250 հազար, իսկ կուբայական հետախուզությունը միայն իր արտասահմանյան ներկայացուցչություններում ունի մոտ 2000 աշխատակից[8]:

Աշխատակիցներ և գործակալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մոսադ»-ի աշխատակիցների հավաքը, որպես կանոն, կատարվում է Իսրայելի բնակիչների շրջանում, ովքեր արդեն ծառայել են բանակում, ինչպես նաև բուհերի շրջանավարտների շրջանում։ Նախնական փորձությունները և ստուգումները տևում են մի քանի ամիս։ Այդ գործով զբաղվում է կադրային վարչության հավաքագրող բաժանմունքը։ Փորձություններն անցած մարդկանց անդամագրում են «Մոսադ»-ի ակադեմիա, որը կոչվում է «Միդրաշ»[9]:

Ակադեմիան բացվել է 1960-ական թվականների կեսերին՝ կապված աշխատակիցների թվի աճի հետ։ Ակադեմիայի անունը գաղտնի է և չի արտասանվում նույնիսկ ակադեմիայի պատերի ներսում։ Կուրսանտները ի սկզբանե կեղծանուն և լեգենդ են ստանում, որին նրանք պետք է հետևեն իրենց ուսման ընթացքում։ «Միդրաշ»-ի ծրագիրը նախատեսում է պրոֆեսիոնալ լրտեսների պատրաստում, որոնք ունակ կլինեն կատարել ցանկացած գործողություն, աշխարհի ցանկացած վայրում և ցանկացած հանգամանքներում[10]: Մեկ տարվա ուսուցումից հետո կուրսանտները վերապատրաստում են անցնում «Մոսադ»-ի ստորաբաժանումներում։ Այնուհետև կուրսանտները վերադառնում են հաջորդ կուրսը անցնելու նպատակով[1]: Կազմակերպության գործող աշխատակիցներ են դառնում միայն նրանք, ովքեր հաջողությամբ անցել են ուսուցման բոլոր աստիճանները և հանձնել քննությունները։

Ամենատարբեր տարածաշրջաններից Իսրայել ժամանած մարդկանց հսկայական թիվը հետախուզությանը թույլ է տալիս կադրեր ընտրել, որոնք առավել հարմար են այս կամ այն երկրում աշխատելու համար՝ արտաքինով, մշակութային առանձնահատկություններով, երկրի և լեզվի իմացությամբ՝ ներառյալ տեղական բարբառները։ Դրա շնորհիվ անօրինականների մուտքը համակարգ «Մոսադ»-ից խլում էր ոչ թե տարիներ և տասնամյակներ, այլ ամիսներ, իսկ երբեմն՝ նույնիսկ հաշված օրեր։ Միևնույն ժամանակ գործակալության օպերատիվ աշխատանքներում տեղական հրեաների օգտագործումը միշտ խիստ սահմանափակ էր, քանի որ այդպիսի գործակալի ձախողումը համարյա միշտ կապված էր հակասեմականության աճի հետ։ Այդպիսի մեթոդները համարվում են բացառություն և կիրառվում են միայն առանձնահատուկ դեպքերում, երբ անհնար է օգտագործել այլ տարբերակներ[11]:

1990-ական թվականներից սկսած «Մոսադ»-ը իսրայելական թերթերում պարբերաբար հայտարարություններ է տեղադրում կազմակերպությունում աշխատանքի տեղավորման վերաբերյալ[12][13]: 2000 թվականին հրապարակվել է հայտարարություն հետևյալ բովանդակությամբ. ««Մոսադ»-ը բաց է ոչ բոլորի համար, բայց, հնարավոր է, բաց է քեզ համար»: Հայտարարությանը արձագանքել է մոտ հազար հոգի, սակայն ընդունվել է միայն մեկը[14]: «Մոսադ»-ի պաշտոնական կայքում կարելի է նաև գտնել հարցաթերթ լրացնելու համար[15]:

2001 թվականին «Մոսադ»-ի կադրերի բաժնի պետը առաջին անգամ հրապարակել է արտաքին հետախուզություն դիմողների նկատմամբ իրենց պահանջները։ Եթե 30 տարի առաջ «Մոսադ»-ը ընդունում էր մարդկանց արևելյան արտաքինով և արաբերեն լեզվի իմացությամբ, ապա ժամանակի ընթացքում պահանջները փոխվել են[14]:

Aquote1.png Այսօր մենք փնտրում ենք «աղվես», ով գիտի տարբեր մանրուքներ: Այդպիսի մարդը պետք է լինի խորամանկ, ճարպիկ և միաժամանակ վստահելի, ազնիվ, բարոյական արժեքներին տիրապետող: Aquote2.png


Սայանիմ (կամավոր օգնականներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մոսադ»-ը, բացի իր աշխատակիցներից և գործակալներից, իր գործողություններում կիրառում է նաև կամավոր օգնականների միջազգային ցանցը, որն այլ կերպ անվանում են սայանիմ։ Սայանիմ կարող են լինել միայն զտարյուն հրեաները, ովքեր պահպանել են օրինապահությունն իրենց երկրի նկատմամբ, սակայն համակրում են Իսրայելի Հանրապետությանը[2]: Սայանիմը գործում է կամավորական հիմունքներով և միայն իրենց երկրի տարածքում։ Սակայն պետք չէ շփոթել սայանիմ ցանցը գործակալային ցանցի հետ։ Կամավոր օգնականը կատարում է արտահաստիքային աշխատակցի գործառույթներ, ինչպես նաև աջակցում է «Մոսադ»-ի գործակալներին իր ունեցվածքով և հասարակական կապերով։ Գոյություն ունի օրենք, ըստ որի սայանիմը պետք է վստահ լինի, որ գործողությունը չի իրականացվում ընդդեմ այն երկրի, որի քաղաքացին է նա[1]:

Օրինակ՝ «Մոսադ»-ը Գերմանիայում անց է կացնում վտանգավոր ահաբեկչի ոչնչացման գործով ոչ օրինական գործողություն։ Գործակալներին գործողության համար անհրաժեշտ է օրինական ավտոմեքենա։ Այդ նպատակով սայանիմներից մեկին խնդրում են իր ավտոմեքենան թողնել պայմանական վայրում։ Գործողությունը ավարտելուն պես ավտոմեքենան վերադարձվում է տիրոջը և նա երբեք չի իմանա, թե ով կամ ինչ նպատակներով է օգտագործվել նրա ավտոմեքենան։ Գործողության ձախողումից հետո ավտոմեքենայի տիրոջ մոտ արդեն պատրաստ է լինում դիմում այն մասին, որ նրա ավտոմեքենան գողացվել է։

Կանանց օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերձավորարևելյան մտածելակերպի առանձնահատկությունների հետ կապված՝ երկրում անօրինական հիմքով գտնվող կանանց օգտագործումը սահմանափակ էր։ Այնուամենայնիվ, ինչպես գրում է պատմաբան Իոսիֆ Թելմանը, հղում անելով իսրայելական ԶԼՄ-ների վրա, «Մոսադ»-ում օպերատիվ աշխատակիցների 20%-ը կանայք են։ «Մոսադ»-ի ամենաբարձրաստիճան կանանցից մեկն էր դարձել Ալիզա Մագենը, ով հասել էր փոխտնօրենի պաշտոնի։ Ոչ իրավական հիմքով գործակալներ են համարվում Լիլի Քաստելը, Իոլանդա Հարմերը, Սիլվիա Ռաֆայելը և ուրիշներ[16]:

2015 թվականի հունիսի 3-ին կազմակերպության կադրերի վարչության պետ առաջին անգամ կին է նշանակվել։ Նրան բանակային գեներալ-մայոր կոչմանը համապատասխան կոչում է տրվել։ Պաշտոնի նշանակվելուց առաջ նա ծառայել է Մոսադի անձնակազմի բաժնում[17]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեուվեն Շիլոախ, «Մոսադ»-ի առաջին տնօրեն

Իսրայելի Հանրապետության պաշտոնական հռչակումից առաջ՝ 1948 թվականի մայիսի 14-ին, «Հագանա» հրեական ինքնապաշտպանական կազմակերպության շրջանակներում 1942 թվականից գոյություն ուներ «Շերուտ եդիոտ» միասնական ծառայություն, որն այլ կերպ անվանում են «Շայ», կատարում էր հետախուզական և հակահետախուզական գործառույթներ։ «Շայ»-ը Բրիտանական մանդատի իշխանական մարմիններում հավաքագրում էր գործակալներին և արաբական միջավայրում տեղեկատուներին, հակազդում էր թշնամական գործակալների ներթափանցումը «Խագանա»-ի և «Հրեական գործակալության» շարքեր, պայքարում էր «Լեխի» նման հրեական ծայրահեղական կազմակերպությունների դեմ։

1948 թվականի հունիսի 30-ին «Շայ» ղեկավար Իսսեր Բեերին վարչապետ Դավիդ բեն Գուրիոնի նախաձեռնությամբ բաժանմունքների պետերի խորհրդակցություն է հրավիրել, որի ժամանակ նա հայտարարել է այդ ծառայության բրիտանական օրինակով վերակազմակերպելու մասին։ Արտաքին հետախուզությունը ստանձնել են Ռազմական հետախուզությանը և Արտաքին գործերի նախարարության քաղաքական վարչության «Մախլեկետ հա-Միխկար» ստորաբաժանմանը։ Հակահետախուզությամբ և ներքին անվտանգությամբ սկսեց զբաղվել «Ընդհանուր անվտանգության ծառայությունը»:

1949 թվականի դեկտեմբերի 13-ին Իսրայելի վարչապետ Դավիթ Բեն Գուրիոնը Արտաքին գործերի նախարարությունում գաղտնի նամակ է ստորագրել, որտեղ հայտնում էր, որ բոլոր հետախուզական ծառայությունները միավորվում են Ռեուվեն Շիլոախի ղեկավարության տակ՝ վարչապետին անձնական ենթարկվածությամբ։ Արդյունքում Շիլոախը դարձել է վարչապետի արտաքին քաղաքականության և ռազմավարական հարցերով խորհրդատու[1]:

Ռազմական հետախուզությունում և «Մախլեկետ հա-Միխկար»-ի աշխատանքում կրկնօրինակումը հանգեցրել էր հակամարտության և խնդիրների առաջացմանը աշխատանքում։ 1951 թվականի մարտի 2-ին Բեն Գուրիոնի հրամանով ստեղծվել է անկախ կենտրոնական մարմին՝ արտասահմանում հետախուզական գործունեություն իրականացնելու համար։ Այդ մարմինը ստացավ «Խա-Ռաշուտ» անվանումը («Վարչություն»)։ Նրա ղեկավարն է նշանակվել Խայիմ Յաարին[1][2]: «Խա-Ռաշուտ»-ը իր հիմնվելու առաջին օրվանից համարվում էր «Մոսադ»-ի հիմնական ստորաբաժանումը, ինչպես նաև իր մեջ ներառում էր երկու այլ հատուկ ծառայությունների ներկայացուցիչների՝ ինչպես շտաբային, այնպես էլ օպերատիվ մակարդակով։ «Մախլեկետ հա-Միխկար» օպերլիազորները հանձնվել են ռազմական հետախուզության ենթակայությանը։ Այսպիսով, արտաքին հետախուզությունը դուրս է եկել Արտաքին գործերի նախարարության ենթակայությունից՝ անցնելով վարչապետի ղեկավարության տակ։ Հատուկ ծառայությունների աշխատանքի այդ սխեման, որը ստեղծվել է ամերիկյան օրինակով, ընդհանուր առմամբ պահպանվում է մինչ այսօր[1][18]:

Պաշտոնապես «Մոսադ»-ը ստեղծվել է 1951 թվականի ապրիլի 1-ին, երբ միավորվել են երկու կազմակերպություններ՝ «Համակարգման կենտրոնական ինստիտուտը» և «Հետախուզության և անվտանգության կենտրոնական ինստիտուտը»: Դրա տնօրեն է նշանակվել Ռեուվեն Շիլոախը՝ ուղղակիորեն ենթարկվելով վարչապետին[19]: Շիլոախը մշակել է իսրայելական հետախուզության աշխատանքի հիմնական սկզբունքները և տեսական հիմքը, որոնք պահպանվել են մինչ օրս։

Մինչ 1957 թվականը «Մոսադ»-ի կազմում չկային օպերատիվ ստորաբաժանումներ, այդ պատճառով գործողությունները անց էին կացվում այլ հատուկ ծառայություններից օպերլիազորների ներգրավմամբ[1][20]:

«Մեմունե» ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսսեր Հարել, «Մոսադ»-ի տնօրեն (1952-1963)

Ռեուվեն Շիլոախը լավ տեսաբան էր, սակայն պատրաստ չէր ամենօրյա մանրակրկիտ աշխատանքին։ Շիլոախը ինքն էլ էր հասկանում, որ իր տեղում չէ գտնվում և հրաժարական է տվել 1952 թվականի սեպտեմբերի 12-ին[21]:

Շիլոախի հրաժարականից հետո «Մոսադ»-ի տնօրենի, և միաժամանակ բոլոր հետախուզական ծառայությունների ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է Իսսեր Հարելը, ով այդ պաշտոնում մնացել է մինչ 1963 թվականի մարտի 26-ը։ Դավիթ Բեն Գուրիոնը Հարելին անվանում էր «Մեմունե» (‏եբր.՝ ממונה‏‎‎‎‎ - բառացի նշանակում է պատասխանատու)։ Նա միաժամանակ գլխավորում էր հատուկ ծառայությունների ղեկավարների միավորված կոմիտեն և վարչապետի պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդատուն էր։ 11 տարվա ընթացքում Հարելը պետությունում փաստացի երկրորդ դեմքն էր՝ միանձնյա ղեկավարելով բոլոր հատուկ ծառայությունները և հաշիվ տալով միայն վարչապետի առաջ։

Հարելը պաշտոնի անցնելուց գրեթե անմիջապես հետո Բեն Գուրիոնից ստացավ «Մոսադ»-ի բյուջեի տասնապատիկ բարձրացում և կարգավորեց կազմակերպության աշխատանքը։ Կազմակերպությանը կից բացվեց հատուկ դպրոց գործակալների պատրաստման համար և հաստատվեցին խիստ չափորոշիչներ թեկնածուների ընտրության հարցում։ Նա ասում էր[22].

Aquote1.png Ինձ պետք են մարդիկ, ովքեր հակակրանք են ապրում սպանության հանդեպ, բայց պետք են նրանք, ում, այնուամենայնիվ, կարելի է սպանել սովորեցնել... Aquote2.png

Հարելը համարում էր, որ Մոսադը պետք է օգնի երկրին փոխհատուցել Իսրայելի և նրա թշնամիների միջև եղած ռեսուրսների տարբերությունը[23].

Aquote1.png Մենք շրջապատված ենք թշնամիներով, ովքեր գերազանցում են մեզ թվային տեսանկյունից: Այդ պատճառով մենք ստիպված ենք առաջ մղել մեր հետախուզությունը ինչքան հնարավոր է հեռու: Նա մեզ համար որպես երկար ձեռք է ծառայում՝ օգնելով փոխհատուցել ժամանակի և տարածության բացակայությունը: Aquote2.png

Հարելը ավտորիտար ղեկավար էր, ով պահանջում էր, որ «Մոսադ»-ի բոլոր աշխատակիցները ենթարկվեն և նրան հավատարիմ լինեն նրան։ Միևնույն ժամանակ, Հարելի կոշտ կառավարման ոճը իր մեջ զուգորդում էր լավ աշխատակիցների նկատմամբ հոգատարությունը և նրանց մոտ հեղինակության և իրենց ծառայության էլիտարության զգացումի ստեղծումը։ Նա մեծ ջանքեր էր գործադրում, որպեսզի հայրենիք վերադարձնի ձախողված գործակալին։

Հարելը չէր սիրում և չէր հասկանում կատակը, ինչպես նաև երբեք չէր կատակում։ Նրա միակ ոչ այդքան լուրջ արտահայտությունն է[11].

Aquote1.png Բոլոր մարդկանցից իմ կապույտ աչքերից չեն վախենում միայն երեխաները և շները: Aquote2.png

Նրա աշխատակիցներից մեկը ասել էր, որ եթե Հարելը չգնար Ռուսաստանից, ապա հաստատ կդառնար ՊԱԿ-ի պետ, իսկ «այդ հրեշ Բերիային կուլ կտար նախաճաշին և նույնիսկ չէր խեղդվի»[11]:

1955 թվականին Հարելը որոշում է կայացրել կադրերի ավելացում կատարել՝ Մոսադի մեջ ընդգրկելով Բրիտանական մանդատի ժամանակաշրջանի «Լեխի» ահաբեկչական խմբավորման նախկին ընդհատակյա աշխատակիցներին, որոնք իրենց գործունեությունը դադարեցրել են Իսրայել պետության հիմնադրումից հետո։ Նրան հաջողվեց իր քայլի ճշտության մեջ համոզել Դավիդ Բեն Գուրիունին, ով աջակողմյաններին խիստ կասկածանքով էր վերաբերվում։ «Մոսադ» և այլ հատուկ ծառայություններ են ընդունվել մոտ մեկ տասնյակ «Լեխի» վետերաններ, որոնցից ամենահայտնին այդ կազմակերպության նախկին ղեկավար Իցխակ Շամիրն էր, ով հետագայում զբաղեցնում էր «Մոսադ»-ի եվրոպական բաժնի պետի պաշտոնը, իսկ թոշակի անցնելուց հետո երկու անգամ ընտրվել է Իսրայելի վարչապետ[1]:

«Մոսադ»-ի առաջին օպերատիվ ստորաբաժանումը ստեղծվել է 1955 թվականի կեսերին Եգիպտոսում ռազմական հետախուզության կողմից անցկացվող «Սուսաննա» գործողության ձախողման սկանդալից և նրա ղեկավար Բինյամին Գիբլիի հեռացումից հետո։ «Մոսադ»-ի օպերատիվ բաժանմունքը գլխավորել են Ավրաամ Շալոմը և Ռաֆի Էյտանը, ովքեր Հալերի հետ միասին եկել էին Անվտանգության ծառայությունից[1]: «Մոսադ»-ում աշխատակիցների թվի աճի հետ մեկտեղ ստեղծվել է նաև 8 գործառույթային վարչություն[11]:

Ամիտի բարեփոխումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեիր Ամիտ՝ Մոսադի տնօրեն (1963-1968)

1963 թվականի մարտի 26-ին վարչապետ Բեն Գուրիոնի հետ կոնֆլիկտի պատճառով հրաժարական է տվել Իսսեր Հարելը։ «Մոսադ»-ի նոր տնօրեն է նշանակվել ռազմական հետախուզության պետ գեներալ-մայոր Մեիր Ամիտը, որի աշխատանքային ոճը սկզբունքայնորեն տարբերվում էր իր նախորդից[1]: Աշխատակիցների մի մասը, ովքեր հավատարիմ էին Հարելին, հրաժարական տվեցին, սակայն Ամիտը արագորեն կարգի է բերել ծառայության աշխատանքը և նրա մեջ ներգրավվել նոր աշխատակիցների։

Ամիտը ավելի հստակ բաշխել է խնդիրները հատուկ ծառայությունների միջև, կիրառել է համակարգչայնացումը, կազմակերպել է ռազմավարական պլանավորումը և լիազորումը[1]: Ամիտի բարեփոխումները մեծ արդյունքներ բերեցին Վեցօրյա պատերազմի ժամանակ, երբ իսրայելական հետախուզությունը հակառակորդի մասին գիտեր համարյա ամեն ինչ, ինչն անհրաժեշտ էր հաղթանակի համար։ Իրենց մեծ ներդրումն են ունեցել «Մոսադ»-ի գործակալներ Վոլֆգանգ Լոտցը՝ Եգիպտոսում և Էլի Կոենը՝ Սիրիայում[7][24][25]:

Այդ նույն ժամանակաշրջանում «Մոսադ»-ը անց է կացրել մի շարք այլ հաջող գործողություններ՝ կապված արաբ ռազմական օդաչուների հավաքագրման հետ, ովքեր հետո ժամանել են Իսրայել՝ իսրայելացիներին հնարավորություն տալով ուսումնասիրել նորագույն խորհրդային ռազմական ինքնաթիռները, որոնք եղել են արաբական երկրների սպառազինության մեջ[26][27]:

Ամիտը համարվում էր Շիլոախի «պերիֆերիկ տեսլական»-ի ակտիվ կողմնակից և հետախուզության աշխատանքի համար օգտագործում էր ավելի քան 30 դեսպանատուն, որոնք բացվել են Ասիայի և Աֆրիկայի երկրներում։ Բացի այդ, հետախույզները աշխատում էին նաև այն երկրներում, որոնց հետ դիվանագիտական հարաբերություններ չկային։ Ամերիկացիների օգնությամբ, որոնց հետ «Մոսադ»-ը կիսվում էր հետախուզական տվյալներով, լայն գործունեություն է ծավալվել աֆրիկյան մայրցամաքում։ Ասիայում «Մոսադ»-ը բացել է իր նստավայրը Սինգապուրում, ինչպես նաև գաղտնի կապեր հաստատել Հնդկաստանի և Ինդոնեզիայի հատուկ ծառայությունների հետ[4]:

ՄիԳ-21 ինքնաթիռ, որն Իսրայել է գողացվել իրաքյան օդաչու Մունիր Ռեդֆայի կողմից, ով հավաքագրվել էր «Մոսադ»-ի կողմից

«Մոսադ»-ի մասնակցությունը 1965 թվականի հոկտեմբերին Փարիզում տեղի ունեցած մարոկկացի ընդդիմադիր Մախդի Բան-Բարկի առևանգմանը մեծ զայրույթ է առաջացրել Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլի մոտ, ինչը զգալիորեն ազդել է իսրայելա-ֆրանսիական հարաբերությունների վրա։ Մասնավորապես, փակվել է Փարիզում «Մոսադ»-ի նստավայրը, ինչը մեծ հարված հանդիսացավ կազմակերպության համար։ Իսրայելում սկանդալը հաջողվել է խուսափել, սակայն Իսեր Հարելը, ով այդ ժամանակ վարչապետ Լևի Էշկոլի հետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի հարցերով խորհրդականն էր, պահանջում էր Մեիր Ամիտի հրաժարականը, ում հետ հարաբերությունները լարված էին դեռևս 1963 թվականից։ Արդյունքում հրաժարական է տվել Հարելը, այս անգամ վերջնականապես ավարտելով իր աշխատանքը անվտանգության մարմիններում[4][21][28]:

1968 թվականին Լևի Էշկոլը հրաժարվել է երկարացնել Մեիր Ամիտի պաշտոնավարումը՝ հիմնավորելով այդ Բեն-Բարկի հետ կապված սկանդալով և մի քանի այլ սխալներով և ձախողումներով։ Մի շարք փորձագետների կարծիքով, երկու տասնամյակներից հետո «Մոսադ»-ի հեղինակավոր և ինքնուրույն ղեկավարներից հետո վարչապետը ցանկանում էր այդ պաշտոնին տեսնել ավելի կառավարվող մարդու[4]:

1970-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառայության հիմնման առաջին օրվանից «Մոսադ»-ի հիմնական ջանքերն ուղղված էին արաբական երկրների դեմ, որոնք Իսրայելին սպառնում էին պատերազմով։ Սակայն Վեցօրյա պատերազմից հետո «Մոսադ»-ի մոտ ի հայտ եկավ նոր առաջնային խնդիր՝ պայքար միջազգային ահաբեկչության դեմ, որն ուղղված է Իսրայելի քաղաքացիների դեմ։ Միջազգային ահաբեկչության հիմնական շարժիչ ուժը համարվում էին ծայրահեղական պաղեստինյան ահաբեկչական կազմակերպությունները, առաջին հերթին Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը: Դրանով սկսեց զբաղվել «Մոսադ»-ի նոր ղեկավար Ցվի Զամիրը, որի գլխավորությամբ մյունխենյան Օլիմպիադայի ահաբեկչությունից հետո ամբողջ աշխարհով մեկ սկսվեցին պաղեստինյան ահաբեկիչների ոչնչացման գործողություններ։

Հետազոտողների կարծիքով՝ «Մոսադ»-ի չափից դուրս կենտրոնացումը պաղեստինյան ահաբեկչության վրա, մինչդեռ Եգիպտոսով և Սիրիայով հիմնականում զբաղվում էր ռազմական հետախուզությունը, դարձել է հետախուզության ձախողման պատճառներից մեկն Ահեղ դատաստանի պատերազմի նախօրեին։ Միաժամանակ, հարկ է նշել, որ «Մոսադ»-ը նախազգուշացնում էր արաբական երկրների պատերազմին պատրաստվելու մասին, սակայն բեկումնային պահին՝ 1973 թվականի հոկտեմբերի 6-ի հարձակման նախօրեին, Զամիրի ուշադրությունը թուլացրել էր ռազմական հետախուզության պետ Էլի Զեյրի լավատեսական զեկույցների հանդեպ չափից դուրս վստահությունը։

1974 թվականին «Մոսադ»-ի տնօրեն է դարձել Հյուսիսային ռազմական օկրուգի նախկին հրամանատար, գեներալ Իցխակ Խոֆին: Այդ ժամանակ շարունակվեց ահաբեկիչների որսը, ինտենսիվորեն արմատավորվում էին էլեկտրոնային միջոցները, կապեր էին հաստատվում լիբանանյան քրիստոնյաների հետ։

Խոֆին տարբերվում էր բավականին ծանր բնավորությամբ, և դա հանգեցրեց նրան, որ 1976 թվականին հրաժարական է տվել «Մոսադ»-ի օպերատիվ բաժնի բազմամյա ղեկավար Պիտեր Մալկինը, ով հետախուզությունում 27 տարի աշխատելու ընթացքում չի տեսել ոչ մի ձախողում[29]: 1980 թվականին նույն պատճառով հրաժարական է տվել «Մոսադ»-ի տնօրենի տեղակալ Դավիդ Կիմխին[30]:

Այդ ժամանակաշրջանում «Մոսադ»-ը սկսեց մեծ ուշադրություն դարձնել Իրաքին, ում միջուկային ծրագիրը անհանգստացնում էր Իսրայելի ղեկավարությանը։ «Մոսադ»-ի ջանքերով հաջողվել է հետաձգել իրաքյան ռեակտորի ստեղծումը, սակայն ամբողջությամբ խափանել Իրաքի միջուկային ծրագիրը չի հաջողվել։ Այնուամենայնիվ, երբ 1981 թվականին կառավարության առաջնորդ Մենախեմ Բեգինը որոշում է կայացրել ռմբակոծել իրաքյան միջուկային ռեակտորը, Խոֆին կտրականապես դեմ էր։

1980-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականին Իցխակ Խոֆին հրաժարական է տվել։ Նրա պաշտոնին Բեգինը ծրագրում էր նշանակել Գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Իեկուտիել (Կուտի) Ադամին (ավելի վաղ նա աշխատել է «Մոսադ»-ում՝ որպես գործակալային հետախուզության բաժնի պետ), սակայն հունիսի 10-ին գեներալ Ադամը զոհվեց Բեյրութի արվարձաններից մեկում փոխհրաձգության ժամանակ[31]:

Այսպիսով, 1982 թվականի հունիսի 27-ին «Մոսադ»-ը առաջին անգամ գլխավորեց կադրային հետախույզ Նախում Ադմոնին, ով նախկինում զբաղվում էր իրաքյան ուղղվածությամբ[1]: Հետախուզության շրջանակներում նրան համարում էին «միջին կարգի անգույն հետախույզ», «մենեջեր» և բյուրոկրատ[32]: Այն ժամանակաշրջանի ամենահաջողակ գործողությունը համարվում էր 1988 թվականին Թունիսում տեղի ունեցած ՖԱԹԽ ռազմական թևի առաջնորդ Աբու Ջիխադի սպանությունը։

1989 թվականին Նախում Ադմոնիին փոխարինեց կրկին «Մոսադ»-ի կադրային աշխատակից Շաբտայ Շավիտը: Շավիտի նշանակումը կապված էր ոչ մեծ սկանդալի հետ։ Ադմոնիի հրաժարականից հետո, Շավիտը՝ լինելով «Մոսադ»-ի տնօրենի տեղակալ, վարչապետ Իցխակ Շամիրին վերջնագիր է ներկայացրել՝ կա՛մ նրան տնօրեն են նշանակում, կա՛մ էլ նա Ադմոնիի հետ միասին հրաժարական է տալիս։ Շամիրը վրդովված էր, սակայն նշանակեց Շավիտին այդ պաշտոնին[32]:

Շավիտը մեծ ուշադրություն էր դարձնում ռազմական հետախուզության հետ աշխատանքի համակարգմանը և խիստ գաղտնապահության կողմնակից էր[33]:

1990-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ այդ ժամանակաշրջանում «Մոսադ»-ի համբավը բավականին ընկել էր մի շարք սխալների պատճառով, որոնք հանգեցրել են աղմկահարույց սկանդալների։

1991 թվականին «Մոսադ»-ի աշխատակիցները ձերբակալվել են Նիկոսիայում Իրանի դեսպանատանը գաղտնալսող սարք տեղադրելու պահին։ 1995 թվականին Մոսկվայում «Մոսադ»-ի ռեզիդենտ Ռեուվեն Դինելը ձերբակալվել է ԳՀՎ նախկին աշխատակիցներից գաղտնի փաստաթղթեր (արաբական երկրների մանրամասն տիեզերական լուսանկարներ) ստանալու պահին[33][34]:

1996 թվականի մարտի 24-ին գեներալ-մայոր Դանի Յատոմը նշանակվել է կազմակերպության նոր տնօրեն։ Այդ օրվանից «Մոսադ»-ի առաջնորդի անունը առաջին անգամ հայտնի է դարձել հասարակության լայն շրջանակներին։ Գաղտնազերծվել են նաև անցած 45 տարիների «Մոսադ»-ի յոթ տնօրենների անունները։ Յատոմը սկսեց պայքարել պաղեստինյան տարածքներում ահաբեկչության դեմ, զբաղվել տեխնիկական սարքավորումների բարելավմամբ և աֆրիկյան պետությունների՝ մասնավորապես Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության և ՀԱՀ հատուկ ծառայությունների հետ համագործակցության զարգացմամբ։ Այնուամենայնիվ, ամենաաղմկահարույց սկանդալները տեղի են ունեցել նրա աշխատանքի ժամանակաշրջանում[35]:

1997 թվականի հոկտեմբերին հայտնաբերվել է Իեգուդա Գիլի խաբեությունը, ով երկար տարիներ շարունակ խաբել է «Մոսադ»-ին՝ տրամադրելով հորինված տեղեկություններ՝ իբր հավաքագրված սիրիական գեներալից։ Փողը, որը տրամադրվել էր «գեներալին» վճարելու համար, Գիլը յուրացնում էր[32]:

1998 թվականի փետրվարին «Մոսադ»-ի աշխատակից Իցխակ Բեն-Տալին ձերբակալում են Շվեյցարիայում ՄԱԿ-ում իրանական ներկայացուցչին գաղտնալսելու փորձ կատարելու պահին[32][33]:

Այդ սկանդալների և Հորդանանում 1997 թվականի հունվարին Համասի առաջնորդ Խալեդ Մաշալի վրա անհաջող մահափորձի հետ կապված, Դանի Յատոմը 1998 թվականի փետրվարի 24-ին հրաժարական է տալիս[32]:

1998 թվականի փետրվարի 25-ից մինչև 2002 թվականի հոկտեմբերի 1-ը տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր Էֆրաիմ Խալևին, ով մինչ այդ եղել է «Մոսադ»-ի գործակալը և Եվրոպական Միությունում Իսրայելի ներկայացուցիչը։ Խալևին ծրագրում էր բարեփոխել «Մոսադ»-ը ԿՀՎ օրինակով՝ ծառայության ամբողջ գործունեությունը բաժանելով երեք թևի. տեղեկատվության հավաքի թև, տեղեկատվության մշակման թև և օպերատիվ թև։ «Մոսադ»-ի բոլոր վարչությունները պետք է միավորվեին երեք հիմանակն թևերի մեջ։ Այդ ծրագրին համապատասխան ստեղծվեցին տեղեկատվության հավաքի և մշակման թևերը, մինչդեռ օպերատիվ թևը չի ստեղծվել[2]: Խալևին, այսպես կոչված, «թափանցիկության» կողմնակից էր և հետևում էր, որ «Մոսադ»-ի գործունեությունը պատշաճ կերպով լուսաբանվեր ԶԼՄ-ներում[36]:

21-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մոսադ»-ի տնօրենի պաշտոնի վերջնաժամկետում Խալևին պաղեստինյան ահաբեկչության դեմ պայքարի ռազմավարության հարցով տարաձայնություններ ունեցավ Իսրայելի վարչապետ Արիել Շարոնի հետ[37]: 2002 թվականի հոկտեմբերի 2-ից «Մոսադ»-ի ղեկավարի պաշտոնը զբաղեցրեց գեներալ-մայոր Մեիր Դագանը, ով նախկինում Շարոնի հետ բանակում էր ծառայում։ Խալևին այդ ժամանակ ստանձնեց Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնը։

Մեիր Դագանը սկսեց վերապրոֆիլավորել «Մոսադ»-ը տեղեկատվության հավաքից դեպի իսլամական ֆունդամենտալիստների և առաջին հերթին Իրանի դեմ ուղղված ակցիաները։ Նա ասել է[38].

Aquote1.png «Մոսադ»-ը՝ հետախուզություն է, այլ ոչ թե համար երկու արտաքին գործերի նախարարություն: Aquote2.png


Այդ նույն ժամանակից «Մոսադ»-ը ակտիվացրել է ահաբեկչական կազմակերպությունների առաջնորդների ոչնչացման գործողությունները։

2006 թվականին «Մոսադ»-ում թանգարան է բացվել։ «Մաարիվ» թերթի տեղեկատվությամբ, ցուցադրանմուշները անձամբ հաստատում էր «Մոսադ»-ի տնօրենը։ Թանգարանը գաղտնի է, այնտեղ կարող են մուտք գործել հատուկ ծառայությունների աշխատակիցները և վետերանները, Իսրայելի պետական գործիչները և որոշ օտարերկրյա պատվիրակությունները[39][40][41]:

2008 թվականի հուլիսի 1-ին Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը «Մոսադ»-ի 8 աշխատակիցներին մրցանակներ է հանձնել «ամենաառաջնային տեխնոլոգիաների կիրառմամբ բացառիկ բարդության գաղտնի օպերացիայի հաջող իրականացման համար, որը մեծ նշանակություն ունեցավ Իսրայել պետության անվտանգության ամրապնդման գործում»: Մրցանակակիրների անուններն ու նրանց լուսանկարները գաղտնի են[42]:

2010 թվականին Դախի Խալֆան Տամիմը, ով գլխավորում էր Դուբայի ոստիկանությունը, տեղական թերթի թղթակցին հայտնեց, որ վստահ է նրանում, որ իսրայլեկան գործակալները մասնակից են եղել Մահմուդ ալ-Մակխուխի սպանությանը, որը տեղի է ունեցել հունվարի 20-ին, հյուրանոցում։ «Մոսադը կանգնած է այդ սպանության ետևում», - ասել է ոստիկանապետը։ Ինչպես արդեն նշվել է, Համասի առաջնորդին սպանել է 11 հոգուց բաղկացած մարտական խումբ, որը մուտք է գործել Դուբայ արևմտյան երկրների անձնագրերով և լքել երկիրը ահաբեկչությունից անմիջապես հետո։ Սակայն ամեն ինչ չէ, որ հարթ է ընթացել։ Տեղական իշխանությունները ուսումնասիրել են հյուրանոցում տեղադրված տեսախցիկի տեսաձայնագրությունը և պարզել զինյալների ինքնությունը, ավելի ճիշտ, այն, ինչը նշված էր նրանց անձնագրերում։ Պարզվել էր, որ փաստաթղթերը կեղծ էին, իսկ այնտեղ նշված տվյալները պատկանում էին այն մարդկանց, ովքեր արևմտյան երկրներից ներգաղթել են Իսրայել[43]: Մոսադի՝ սպանությանը մասնակից լինելու նմանատիպ վստահությամբ է հանդես գալիս նաև իսրայելցի լրագրող Յոսի Մելմանը[44]:

2010 թվականի օգոստոսին Եգիպտոսում 37-ամյա գործարար Տարիկ Աբդել Ռազակ Հուսեյն Հասանի ձերբակալության արդյունքում հայտնի է դարձել, որ արաբական երկրներում գոյություն ունի Մոսադի խոշոր հետախուզական ցանց։ Մասնավորապես, Հասանի ցուցմունքների շնորհիվ բացահայտվել և 2010 թվականի նոյեմբերին մահապատժի է ենթարկվել սիրիացի գիտնական, ով մասնակցություն ուներ միջուկային ծրագրի զարգացման գործում[45]:

2010 թվականի նոյեմբերի 29-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է Տամիր Պարդոյին «Մոսադ»-ի տնօրեն նշանակելու իր որոշման մասին, քանի որ 2011 թվականի հունվարին լրացել էր Մեիր Դագանի ղեկավարման ժամկետը։ Պարդոն նախկինում Դագանի տեղակալն էր և հանդիսանում է «Մոսադ»-ի վետերան։ Որոշումը հաստատվեց Իսրայելի կառավարության կողմից 2010 թվականի նոյեմբերի 5-ին կայացած նիստի ժամանակ[46]: Պարդոն պաշտոնը ստանձնեց 2011 թվականի հունվարի 6-ին։

2015 թվականի հունիսի 3-ին կազմակերպության կադրերի վարչության պետ առաջին անգամ կին է նշանակվել։ Նրան բանակային գեներալ-մայոր կոչմանը համապատասխան կոչում է տրվելու։ Պաշտոնի նշանակվելուց առաջ նա ծառայել է Մոսադի անձնակազմի բաժնում[47]:

Առավել հայտնի գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի են մի շարք գործողություններ, որոնք հավաստիության այս կամ այն աստիճանով կապ ունեն «Մոսադ»-ի հետ։ Որոշ դեպքերում «Մոսադ»-ի մասնակցությունը պաշտոնապես ընդունվել է Իսրայելի կառավարության կողմից (օրինակ, Էյխմանի առևանգումը)։ Այլ դեպքերում այդ մասին հայտնի է դարձել գործողության ձախողման և իսրայելական գործակալների ձերբակալության արդյունքում (օրինակ, մահափորձ Մաշալ Հալեդի վրա Ամմանում)։ Երրորդ դեմքում, իսրայելցիների մասնակցության մասին հայտնում են իրավասու աղբյուրները, կամ նմանատիպ ենթադրությունների համար կան բավարար քանակությամբ հիմքեր։ Վերջապես, «Մոսադ»-ի այս կամ այն իրադարձություններում մասնակցության մասին մի շարք ենթադրություններ, ավելի շուտ, բացատրվում են հեղինակների երևակայությամբ կամ այս կամ այն սկանդալային իրադարձությունների համար «Մոսադ»-ի վրա պատասխանատվությունը տեղափոխելու ցանկությամբ։

Էյխմանի առևանգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էյխմանը՝ Երուսաղեմում անցկացվող դատական նիստի ժամանակ

1960 թվականին «Մոսադ»-ը Արգենտինայում հայտնաբերել է նացիստական ռազմական հանցագործ Ադոլֆ Էյխմանին, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պատասխանատու էր «հրեական հարցի վերջնական լուծման» համար և անմիջականորեն պատասխանատու էր միլիոնավոր հրեաների ոչնչացման համար։ Վախենալով, որ հանձնման բաց դիվանագիտական խնդրանքը կարող է հանգեցնել նրա հերթական անհետացմանը, «Մոսադ»-ը, վարչապետի թույլտվությամբ, կազմակերպել է Էյնխամի առևանգումը և նրա տեղափոխությունը Իսրայել։ Գործողությունը անձամբ գլխավորել է «Մոսադ»-ի տնօրեն Իսեր Հարելը[48]:

1960 թվականի մայիսի 11-ին Էյնխամը ձերբակալվել է Բուենոս Այրեսի փողոցում «Մոսադ»-ի գործակալների խմբի կողմից, 9 օր կալանքի տակ է պահվել գաղտնի բնակարանում, իսկ մայիսի 20-ին «Էլ Ալ» ավիաընկերության ինքնաթիռով կեղծ փաստաթղթերով տեղափոխվել է Իսրայել:

Յոսելեի գործը[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականի դեկտեմբերին 6-ամյա Յոսելե Շումախերը, ով ծնվել էր աշխարհիկ ընտանիքում, առևանգվել է իր կրոնական պապի օգնությամբ «Նետուրեյ Կարտո» ուլտրաօրտոդոքսալ համայնքից, որը ժխտում էր Իսրայել պետությունը և սիոնիզմը: Պապը բանտարկվել է, սակայն դա տղային վերադարձնել չօգնեց։ Մեկ տարի տևած որոնումները արդյունքներ չտվեցին, քաղաքական սկանդալ էր հասունանում։ Եվ 1962 թվականի գարնանը Յոսելեի գործը հանձնարարել են «Մոսադ»-ին։ Իսեր Հարելը ոտքի է հանել ամբողջ աշխարհում գտնվող գործակալներին, հետախուզությունը իր վերահսկողության տակ է վերցրել «Նետուրեյ Կարտո» համայնքի բոլոր անդամների արտասահմանյան նամակագրությունը։ Եվ ահա զինվորի մորը ուղղված նամակում, ով բնակվում էր Բելգիայում, հայտնաբերել են անմեղ արտահայտություն. «Ինչպե՞ս է երեխան»: Հետաքննությունը պարզեց, որ զինվորը չունի ո՛չ կրտսեր եղբայրներ, ո՛չ զարմիկներ։ Մադլեն Ֆերը (զինվորի մոր անունն է) խոստովանել է, որ դա ինքն է տարել Յոսելեին՝ նրան աղջկա շորեր հագցնելով, ինչպես նաև հայտնել է Նյու Յորքի հասցեն, որտեղ այն ժամանակից ի վեր գտնվել է երեխան[49]: 1962 թվականի սեպտեմբերին Յոսելեին գտել են և հանդիսավոր կերպով տեղափոխել Թել Ավիվ: Դա այն քիչ գործողություններից մեկն է, երբ «Մոսադ»-ը աշխատել է հանրության համար[50]:

«Դոմոկլեսյան սուր» գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականի հուլիսի 22-ին Եգիպտոսը միջին հեռահարության բալիստիկ հրթիռների փորձարկում է իրականացրել։ «Մոսադ»-ը տեղեկատվություն է ստացել, որ այդ նախագծի վրա աշխատում են գերմանացի մի շարք գիտնականներ և ինժեներներ։ Իսեր Հարելը վստահ էր, որ խոսքը գնում է Իսրայելին սպասվող մահացու սպառնալիքի մասին։ Սկզբում գերմանացի մասնագետները սկսեցին ստանալ սպառնացող նամակներ։ Երբ այդ նամակները արդյունքներ չունեցան, սկսվեցին ահաբեկչություններ։ Մի քանի ինժեներներ մահացել են փոստով ստացած պայթուցիկով փաթեթը բացելու պահին։ Մի քանի հոգի ուղղակի անհետ կորել են։ Օրինակ, սեպտեմբերի 11-ին անհետացել է Հայնց Կրյուգը՝ Շտուտգարտից մյունխենյան «Ինտրա» ընկերության մասնաճյուղի մենեջերը, ով Եգիպտոս էր մատակարարում հրթիռային շարժիչներ[51]:

«Մոսադ»-ը նույնիսկ կարողացել է գաղտնի օգտագործել գերմանացի նախկին դիվերսանտ, ՍՍ օբերշտուրմբանֆյուրեր Օտտո Սկորցենիին, որի գործընկերները նույնպես մասնակցում էին եգիպտական նախագծին։ 1963 թվականի մարտին իսրայելական երկու գործակալներ ձերբակալվեցին Շվեյցարիայում այդ նախագծի հետ կապ ունեցող մարդկանց հավաքագրելու փորձ կատարալու պահին։ Դրանից հետո Իսրայելը սկսեց բացահայտ գործել և Եգիպտոսին մեղադրեց ոչ ավանդական զենքի ստեղծման մեջ։ Համաշխարհային հասարակական կարծիքը, ներառյալ ԳԴՀ ղեկավարությունը, աջակցեց իսրայելացիներին։ Գերմանացի գիտնականները գնացին, ծրագիրը փակվեց[1][52]: Սակայն ահաբեկչություններ իրականացնելու հետ կապված, որոնց դեմ էր Իսրայելի վարչապետ Դավիթ Բեն Գուրիոնը, հրաժարական տվեց «Մոսադ»-ի տնօրեն Իսեր Հարելը։ Գործողությունը ավարտեց հետախուզության արդեն նոր ղեկավարը՝ գեներալ Մեիր Ամիտը:

«Նոյյան տապան» գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականին Ֆրանսիան, որը Շերբուրում գտնվող իր Ամիո նավաշինարանում իսրայելական նավատորմի համար կառուցել է [[Սաար 3 տիպի հրթիռային կատերներ]], էմբարգո է հայտարարել ցանկացած սպառազինությունների մատակարարումների վրա՝ չցանկանալով բարդացնել հարաբերությունները արաբական երկրների հետ։ «Մոսադ»-ը կազմակերպել է Իսրայելի կողմից արդեն վճարված, պատրաստ վիճակում, բայց ոչ զինված 5 հրթիռային կատերների առևանգման գործողություն։ Դրա համար կազմակերպվել է կեղծ «Ստարբոտ» ընկերությունը, որը պատրաստ էր կատերները գնել իբր Նորվեգիայում նավթային պլատֆորմները սպասարկելու համար։ Մարտին Սիմը, ով հայտնի նորվեգական նավատեր էր, համաձայնվել էր օգնել իսրայելացիներին և որպես Նորվեգիայում «Ստարբոտ»-ի ներկայացուցիչ, նամակ է ստորագրել Պաշտպանության նախարարությանը կից Սպառազինության կոմիտեի ֆրանսիական ղեկավար, գեներալ Գազելլին։ Իսրայելացիները և ֆրանսիացիները համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն՝ զրոյացվել է Իսրայելին կատերներ մատակարարելու պայմանագիրը, և «Ստարբոտ»-ը կարողացավ ձեռք բերել դրանք։ Դեկտեմբերի 24-ին, Սուրբ Ծննդի նախօրեին, 9-բալանոց փոթորիկի ժամանակ կատերները դուրս են եկել նավահանգստից և մեկ շաբաթ տևած ծովային անցումից հետո՝ 1970 թվականի հունվարի 1-ին ժամանել են Հայֆա[53][54]:

«Աստծո ցասումը» գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյունխենյան Օլիմպիադայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո 1972 թվականի սեպտեմբերին «Մոսադ»-ը վարչապետ Գոլդա Մեիրից առաջադրանք է ստանում գտնել և ոչնչացնել այդ ակցիայի բոլոր մասնակիցներին։ Առաջադրանքը կատարված էր, չնայած Լիբանանում և Նորվեգիայում այդ ընթացքում մահացել են մի քանի կողմնակի անձինք, ովքեր մասնակից չէին այդ ահաբեկչությանը[55]: Ահաբեկչության կազմակերպիչներից մեկը՝ Աբդել Վաիլ Զուայտերը, գնդակահարվել է 1972 թվականի հոկտեմբերի 16-ին։ 1973 թվականի հունիսին 17 հոգուց 13-ը, ովքեր գտնվում էին «Մոսադ»-ի ցուցակում, սպանվել էին[56]: Ոչնչացման ենթակա բոլոր մասնակիցներից վերջինը՝ «Սև սեպտեմբեր» կազմակերպության առաջնորդ Աբու Այադը, սպանվել է իր դաշնակիցների կողմից 1991 թվականին մյունխենյան ակցիայից 19 տարի անց[57]:

Իրաքի դեմ գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1979 թվականի ապրիլի 5-ին Ֆրանսիայի պահեստում պայթել է երկու էներգաբլոկ, որոնք պատրաստ էին տեղափոխվել Իրաք՝ միջուկային ռեակտոր կառուցելու նպատակով[58]: Արդյունքում Նախում Ադմոնին խոստովանել է, որ «Մոսադ»-ը հատուկ գործողություն է իրականացրել, որոնք «հետաձգել են իրաքյան միջուկային զենքի ծրագրի իրականացումը մի քանի տարվա համար»[59]: Սակայն Իրաքին հաջողվել է վերջացնել «Օսիրակ» ռեակտորի կառուցումը 1981 թվականին։ «Մոսադ»-ը կարողացել է ստանալ մանրամասն տեղեկատվություն ռեակտորի մասին և համոզվել դրա ռազմական ուղղվածության մեջ։ Դա Իսրայելին թույլ տվեց ռեակտորի ոչնչացման որոշում կայացնել և իրականացնել այն 1981 թվականի հունիսի 7-ին օդային հարվածի օգնությամբ։
  • 1980-ական թվականների կեսերին իրաքյան ինժեներները ամերիկյան ֆիզիկոս Ջերալդ Բուլի գլխավորությամբ զբաղվում էին «Սկադ» տիպի խորհրդային արտադրության հրթիռների բարելավմամբ և դրանց հիման վրա բազմաստիճան համակարգերի ստեղծմամբ։ Բուլին հաջողվեց լուծել հինգ «Սկադ» հրթիռների միացման հարցը և այդպիսով ստեղծել ապագա «Ալ-Աբեյդ» (al Abid, «ուղղահավատ») հրթիռակրի աշխատունակ առաջին աստիճանը։ Ջերալդ Բուլը մի քանի տարիների ընթացքում աշխատել է նաև 1000 մմ տրամաչափ և 156 մ փող ունեցող «Բաբելոն» թնդանոթի ստեղծմամբ։ Ըստ ստեղծողի ծրագրի՝ 9 տոննա կշռող լիցքը պետք է հասցներ 600 կգ բեռը մինչև 1000 կմ հեռավորության վրա, իսկ ռեակտիվ արագացուցիչով հրթիռը կկրկնապատկեր այդ հեռավորությունը։ Սակայն նրա նախագիծը չէր կարող ավարտի հասցվել՝ 1990 թվականի մարտին Ջերալդ Բուլը գնդակահարվել է Բրյուսելում: Ենթադրվում է, որ այդ սպանության ետևում կանգնած էր «Մոսադ»-ը[60][61]:
  • Որոշ արաբական ԶԼՄ-ներ մեղադրում են «Մոսադ»-ին նրանում, որ Իրաքի ամերիկյան օկուպացիայի ժամանակ, 2003-2006 թվականների ժամանակահատվածում, նրա գործակալները սպանել են մի քանի տասնյակ իրաքյան գիտնականների, ովքեր կապ ունեին միջուկային, քիմիական և կենսաբանական զենքի ստեղծման հետ, ովքեր ենթադրաբար կարող էին վտանգ ներկայացնել Իսրայելին, եթե սկսեին աշխատել Իսրայելի թշնամական երկրներում[62][63]:

«Մովսես» գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին «Մոսադ»-ը իրականացրել է նախադեպը չունեցող գործողություն, որի ընթացքում գաղտնի կերպով Աֆրիկայից Իսրայել ինքնաթիռներով դուրս են բերվել մի քանի հազար եթովպացի հրեաներ։ Մի քանի ամիսների ընթացքում դուրս է բերվել տարբեր տվյալներով 14-18 հազար մարդ։ Գործողությունը իրականացվել է «Մոսադ»-ի կողմից Սև ծովի ափին ստեղծված տուրիստական գործակալության քողի տակ։ 1985 թվականի հունվարին այդ գործունեության մասին տեղեկատվությունը սկսեց տարածվել մամուլում, և գործողությունը ստիպված էր դադարեցվել։ Եթովպիայում մնացած հրեաներին արդեն դուրս էին բերում օրինական ճանապարհով, 1991 թվականին «Սոլոմոն» գործողության ընթացքում, երբ Իսրայելի ռազմա-օդային ուժերը դուրս են բերել երկրից ավելի քան 15 հազար մարդ ընդամենը 36 ժամում[64]:

Վանունուի առևանգում[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին իսրայելական տեխնիկ Մորդեխայ Վանունուն, ով աշխատում էր Դիմոնայի իսրայելական միջուկային կենտրոնում, ամբողջ աշխարհին հայտնել է Իսրայելի միջուկային զենք ունենալու գաղտնիքը։ Վանունուին հաջողվել է բազմաթիվ լուսանկարներ անել միջուկային կենտրոնի ներսում և դրանք դուրս բերել արտասահման։ Լուսանկարներով և Վանունուի պատմածներով սկսեց հետաքրքրվել լոնդոնյան Սանդի Թայմս թերթը, սակայն դեռևս առաջին նյութի հրապարակումից առաջ Վանունուն առևանգվել էր իսրայելական հատուկ ծառայությունների կողմից։ 1986 թվականի սեպտեմբերի 24-ին «Մոսադ»-ի գործակալ Չերիլ Բեն Թովը կարողացել է ծանոթանալ և ձեռք բերել Վանունուի վստահությունը։ Սեպտեմբերի 30-ին նրանք միասին մեկնել են հանգստանալու Հռոմ: Հյուրանոցում նրանց արդեն սպասում էին «Մոսադ»-ի աշխատակիցները։ Վանունուին քնաբեր են ներարկել և գաղտնի կերպով տեղափոխել Իսրայել, որտեղ նրան դատապարտել են 18 տարվա ազատազրկման[11][65][66]:

Աբու Ջիհադի լիկվիդացում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մոսադ»-ը և Իսրայելի այլ հատուկ ծառայությունները պարբերաբար անց են կացնում ահաբեկչական կազմակերպությունների առաջնորդների ոչնչացման գործողություններ, այդ թվում նաև երկրից դուրս[67][68]: Ամենահայտնի այդպիսի գործողություններից մեկն էր դարձել Թունիսում 1988 թվականի ապրիլի 17-ին ՖԱԹԽ ռազմական ղեկավար Աբու Ջիհադի ոչնչացումը «Մոսադ»-ի, «Սայերետ Մատկալ» և «Շայետետ 13» հատուկ նշանակության զորքերի համատեղ գործողությամբ։ Գործողությունը ղեկավարում էր Էխուդ Բարաքը: «Մոսադ»-ը նախօրոք տեղեկություններ էր հավաքել տան հատակագծի, որտեղ բնակվում էր Աբու Ջիհադը, նրա անվտանգության համակարգի և տեղաշարժումների գրաֆիկի վերաբերյալ, ինչպես նաև զորավարժություններ է իրականացրել նմանատիպ վիլլայի օրինակի վրա։ Ապրիլի 17-ի գիշերը կոմանդոսը իջել է ափին ռետինե նավակներից։ Նրանց ավտոմեքենաներով սպասում էր «Մոսադ»-ի գործակալների խումբ՝ լիբանանյան զբոսաշրջիների խմբի տեսքով, ովքեր հասցրել են նրանց մինչև վիլլան։ Հատուկ նշանակության չորս խումբ շրջապատել են վիլլան, անձայն ատրճանակից գնդակահարել են Աբու Ջիհադի անվտանգության երեք աշխատակիցներին և ներթափանցել տուն։ Աբու Ջիհադը՝ լսելով աղմուկը, վերցրեց զենքը, սակայն գնդակահարվել է իր ննջարանի մուտքի մոտ, ինչից հետո խումբը հեռացել է՝ վերցնելով իր հետ ահաբեկչի թղթերը և համակարգիչը։ Նրա կինը՝ Ում Ջիհադը, 16-ամյա դուստրը և 2-ամյա որդին չեն տուժել։ Գործողության բոլոր մասնակիցները բարեհաջող կերպով վերադարձել են ռազմաբազա[69][70][71][72]:

Մահափորձ Խալեդ Մաշալի նկատմամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականի հունվարի 25-ին Հորդանանում անհաջող մահափորձ է կատարվել երկրում ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Համաս» կազմակերպության ղեկավար Խալեդ Մաշալի նկատմամբ[73][74]: «Մոսադ»-ի երկու գործակալ ձերբակալվել են այն բանից հետո, երբ Ամմանի փողոցում Խալեդ Մաշալին ականջի մեջ թույն են ներարկել։ Երկու այլ գործակալներ պատսպարվել են Իսրայելի դեսպանատանը։ Հորդանանի իշխանությունների պահանջով Իսրայելը հակաթույն է տրամադրել և բանտից ազատ է արձակել Համասի հոգևոր առաջնորդ Ահմեդ Յասինին: Դրա դիմաց գործակալները ազատվել են պատժից և վերադարձվել հայրենիք։ Բացի այդ, Իսրայելի մոտ դիվանագիտական բարդություններ են ծագել Կանադայի հետ, քանի որ գործակալները Հորդանան մուտք են գործել կանադական անձնագրերով։ Այդ մահափորձը դարձել էր «Մոսադ»-ի գործունեության պատմության մեջ ամենամեծ ձախողումը։

Հրթիռային սկանդալ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մոսադ»-ը համառորեն պայքարում է արաբական երկրներին ժամանակակից զենքի մատակարարման դեմ։ Այսպես, 2005 թվականին Իսրայելին հաջողվեց ձախողել ռուսական արտադրության օպերատիվ-ռազմավարական «Իսկանդեր-Է» հրթիռների պլանավորված մատակարարումը Սիրիային՝ կազմակերպելով այդ գործարքի մասին տեղեկատվության արտահոսք, որը առաջացրել է այսպես կոչվող «հրթիռային սկանդալը»: Սկանդալի մեջ ներքաշվել էին չորս պետություններ՝ Ռուսաստանը, Սիրիան, Իսրայելը և ԱՄՆ: Մասնագետների կարծիքով, Ռուսաստանից արաբական երկրներ սպառազինության ոչ մի մատակարարում չի խուսափում իսրայելական հատուկ ծառայությունների ուշադրությունից[75][76]:

Գործողություններ Իրանի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի հուլիսին չբացահայտված հանգամանքներում հետազոտական կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է իրանական բալիստիկ հրթիռների առաջատար կոնստրուկտոր Ալի-Մահմուդի Միմանդը: Պայթյունը տեղի է ունեցել բալիստիկ հրթիռների համար «Շիհաբ-3» համակարգերի թեստավորման ժամանակ։ Ոչ պաշտոնապես Իրանը ենթադրում է, որ այդ պայթյունի ետևում կարող էր կանգնած լինել «Մոսադ»-ը[77]:

Կան ենթադրություններ, որ «Մոսադ»-ը մասնակից էր 2007 թվականի փետրվարի 7-ին Ստամբուլում Իրանի պաշտպանության նախկին փոխնախարարի և Իսլամական հեղափոխության պահակազորի կորպուսի հրամանատար, գեներալ Ալի Ռեզա Ասկարիի անհետացմանը[78][79]: Մեկ ամիս անց գեներալը արդեն հայտնվել էր ԱՄՆ-ում, որտեղ ապաստան է խնդրել[80]:

Չնայած «Մոսադ»-ին չի հաջողվել ամբողջությամբ կանգնեցնել Իրանի միջուկային ծրագիրը, սակայն դրա իրագործումը զգալիորեն հետաձգվել էր[81]: Ինչպես խոստովանել է Դանի Յատոմը, նա այդ առիթով հանդիպել է Ելցինի, Չեռնոմիրդինի և Պուտինի (այդ ժամանակ նա ԱԴԾ տնօրեն էր) հետ, բայց նրան չհաջողվեց մտքափոխել Ռուսաստանին դադարեցնել միջուկային համագործակցությունը Իրանի հետ։ Նրա կարծիքով, «Մոսադ»-ից պահանջելով տեղեկատվություն իբր չթույլատրված միջուկային տեխնոլոգիաների Իրան մատակարարման մասին, ռուս պաշտոնյաները ավելի շուտ փորձում էին պարզել տեղեկատվության արտահոսքի աղբյուրը, քան արգելափակել մատակարարման ուղիները[59]:

«Մոսադ»-ի կողմից իրանական միջուկային ծրագրի սաբոտաժի մասին գրում է նաև Middle East Times-ում Ռիչարդ Սեյլը։ Նա հղում է անում մի շարք փորձագետների կարծիքի վրա, ովքեր պնդում են, որ «այժմ նպատակը նրանում է, որպեսզի հնարավորինս երկար ժամկետով երկարաձգել այն ժամանակը, երբ Իրանը հայտնվի միջուկային զենքի տիրապետման շեմին», և դրա համար «Մոսադ»-ը սպանում է իրանցի գիտնական-միջուկագետներին, ինչպես նաև խոչընդոտներ է ստեղծում Իրանի կողմից միջուկային տեխնոլոգիաների ստանալու հարցում[82]:

Միևնույն ժամանակ, քննարկելով Իրանի կողմից Իսրայելի մեղադրանքները, 2010 թվականի հունվարի 12-ին Թեհրանում ահաբեկչության արդյունքում ֆիզիկոս-միջուկագետ Մասուդ Ալի Մոհամմեդիի սպանության մեջ, Մերձավոր Արևելքի Ինստիտուտից Յ. Բ. Շեգլովինը եզրակացության է եկել, որ Իսրայելին այդ գործողությունը ձեռնտու չէր, և շատ հավանական է, որ Մոհամմեդին սպանվել էր իրանական Իսլամական հեղափոխության պահակազորի կորպուսի աշխատակիցների կողմից միջուկային ծրագրի մասին տեղեկատվության պոտենցիալ արտահոսքը կանխելու նպատակով[83]:

Նորզելանդական անձնագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մոսադ»-ի վերջին հայտնի ձախողումներից մեկը կապված էր նորզելանդական անձնագրեր ստանալու փորձ կատարելու հետ։ Հետախուզության գործակալները չեզոք երկրների անձնագրերի կարիք ունեն, որոնք հնարավորություն են տալիս նրանց ճանապարհորդել ամբողջ աշխարհով՝ կասկածներ չառաջացնելով տեղական հակահետախուզության մոտ։

Բացի ավելի վաղ հայտնի կանադական անձնագրերի դեպքերից, 2004 թվականի ապրիլին երկու իսրայելցիներ Ուրի Զոշե Կելմանը և Էլի Կարան ձերբակալվել են Նոր Զելանդիայում անօրինական ճանապարհով այդ երկրների անձնագրերը ստանալու փորձ կատարելու պահին։ Այդ գործով ընդհանուր առմամբ անցնում էր չորս հոգի։ Տեսաբաններից շատերը վստահ են, որ այդ մարդիկ «Մոսադ»-ի աշխատակիցներ են, սակայն ոչ նրանք, ոչ էլ Իսրայելի ԱԳՆ չէին ընդունում դա։ Իսրայելցիները միայն խոստովանեցին իրենց մեղքը հանցավոր դավադրության մեջ՝ անձնագրերը անօրինական ճանապարհով ստանալու համար, ինչի համար ազատազրկվել են 6 ամսով[84][85][86]:

Մահմուդ ալ-Մաբհուհի սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հունվարի 19-ին Դուբայում (ԱՄԷ) անհայտ անձանց կողմից սպանվել է Համասի ռազմական թևի հիմնադիրներից մեկը՝ Մահմուդ ալ-Մաբհուհը, ով զբաղվում էր զենքի ձեռք բերմամբ այդ կազմակերպության համար[87]:

Ալ-Մաբհուհի մարմինը էլեկտրաշոկերի և խեղդամահության հետքերով հայտնաբերվել է Al Bustan Rotana հյուրանոցում[88]:

Սպանությունը, ինչպես նաև դրա հետ կապված մի շարք պետությունների կեղծ անձնագրերի օգտագործման փաստը, պաշտոնապես կապված էին Իսրայելի հատուկ ծառայությունների հետ Դուբայի ոստիկանության կողմից նույն թվականի փետրվարին[89] և Մեծ Բրիտանիայի կողմից՝ մարտին[90][91]: Մեկնաբանների մեծամասնությունը համարում է, որ ալ-Մաբհուհի սպանությունը իրականացրել են «Մոսադ»-ի գործակալները։ Մի շարք երկրներ հետաքննություն են անցկացրել կապված այդ սպանության հետ՝ որոշ իսրայելցիներ հայտարարվել են պերսոնա նոն գրատա, երկու պաղեստինցի արաբներ, ովքեր կասկածվում էին մարդասպանների հետ համագործակցության մեջ, Հորդանանի կողմից հանձնվել են Դուբայի ոստիկանությանը[92][93]:

Մոսադի ղեկավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնօրենի անուն Պաշտոնի ստանձնում Պաշտոնաթողություն
Ռեուվեն Շիլոախ դեկտեմբերի 13, 1949 սեպտեմբերի 12, 1952
Իսեր հարել սեպտեմբերի 13, 1952 մարտի 26, 1963
Մեիր Ամիտ մարտի 27, 1963 1968 թվականի սկիզբ
Ցվի Զամիր 1968 թվական 1974 թվական
Իցխակ Խոֆի 1974 թվական հունիսի 26, 1982
Նախում Ադմոնի հունիսի 27, 1982 1989 թվական
Շաբտայ Շավիտ 1989 թվական 1996 թվական
Դանի Յատոմ 1996 թվական փետրվարի 24, 1998
Էֆրաիմ Խալևի փետրվարի 25, 1998 հոկտեմբերի 1, 2002
Մեիր Դագան հոկտեմբերի 2, 2002 հունվարի 5, 2011
Թամիր Պարդո հունվարի 6, 2011 Ներկա դրությամբ զբաղեցնում է պաշտոնը

Հայտնի աշխատակիցներ և գործակալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իցխակ Շամիր՝ Լեխի ահաբեկչական կազմակերպության ղեկավարներից մեկը, «Մոսադ»-ի աշխատակից (1955-1965), հետագայում Իսրայելի վարչապետ։
  • Ցիպի Լիվնի՝ «Մոսադ»-ի աշխատակից, հետագայում Իսրայելի արտաքին գործերի նախարար, «Քադիմա» կուսակցության առաջնորդ։
  • Պիտեր Մալկին՝ «Մոսադ»-ի օպերատիվ վարչության պետ, հատուկ ծառայության պատմության մեջ ամենահաջողակ օպերատիվ աշխատակիցը, «մարդ, ով բռնել է Էյհմանին»:
  • Ռաֆի Էյթան՝ օպերատիվ աշխատակից, այնուհետև գիտա-հետազոտական վարչության պետ։ Հետագայում «Լակամ» հատուկ ծառայության ղեկավար և թոշակառուների հարցով նախարար։
  • Էլի Կոեն՝ ճանաչված անօրինական հետախույզ։ Զբաղեցնում էր Սիրիայի պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, Սիրիայի նախագահական ընտրությունների ժամանակ երրորդն էր։ Բացահայտվել է և մահապատժի ենթարկվել։
  • Վոլֆգանգ Լոտց՝ անօրինական հետախույզ։ Աշխատել է Եգիպտոսում 1961 թվականից մինչև 1965 թվականը։
  • Վիկտոր Օստրովսկի՝ «Մոսադ»-ի աշխատակից, ով հեռացվել է աշխատանքից չորսամյա փորձաշրջանից հետո։ 1990 թվականին Կանադայում գիրք է հրապարակել «Մոսադ»-ի մի շարք սկանդալային բացահայտումների մասին[8]:
  • Աշրաֆ Մարուան՝ «Մոսադ»-ի գործակալ, Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերի փեսան։ Իսրայելցիների կողմից կասկածվել է «երկակի խաղում» և միաժամանակ իսրայելական և եգիպտական հետախուզության վրա աշխատելու մեջ[94]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Дмитрий Прохоров. Спецслужбы Израиля. — Москва: Олма-пресс, 2003. — 384 с. — (Досье. Спецслужбы мира). — 3000 экз. — ISBN 5765421024
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Моссад»։ Agentura.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-20-ին։ Վերցված է 27 октября 2008 
  3. Официальный сайт Моссада
  4. 4,0 4,1 4,2 4,3 Плакс А. И.։ «Меир Амит - человек-разведка»։ Каскад։ Արխիվացված օրիգինալից-ից 2008-02-25-ին։ Վերցված է 2 апреля 2011 
  5. Разведка со сбоем
  6. «Бюджет «Моссада» и ШАБАКа составил 6,63 млрд шекелей»։ Վերցված է 2014-05-23 
  7. 7,0 7,1 Сергей Граб. (2000 год)։ «Секретные службы Израиля»։ Досье секретных служб։ Информационный центр «Ближний Восток»։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-20-ին։ Վերցված է 1 ноября 2008 
  8. 8,0 8,1 Виктор Островский.։ «Моссад. Путём обмана»։ Журнал «miLitera» («Военная литература»)։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-21-ին։ Վերցված է 28 октября 2008 
  9. Островский Виктор, Хой Клэр. Вербовка // Моссад: путём обмана (разоблачения израильского разведчика) = By Way of Deception. — Канада: Stoddart Publishing Co. Limited, 1990. — 371 с. — ISBN 0773724605
  10. Марк Штейнберг։ «Взлёты и провалы израильской разведки»։ Международная еврейская газета։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-27-ին։ Վերցված է 3 февраля 2009 
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Юрий Певзнер, Юрий Чернер На щите Давидовом начертано «Моссад». — Москва: Терра, 2001. — 427 с. — (Секретные миссии). — ISBN 5-275-00303-X
  12. «Израильская разведка «Моссад» набирает агентов через объявления в газетах»։ NEWSru.com։ 23 июня 2001։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-27-ին։ Վերցված է 3 февраля 2009 
  13. «Израильская спецслужба «Моссад» приглашает на работу»։ NEWSru.com։ 10 июля 2001։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-27-ին։ Վերցված է 3 февраля 2009 
  14. 14,0 14,1 Александр Коган. (30 мая 2001)։ «Внешняя разведка ищет «лис»»։ Agentura.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-27-ին։ Վերցված է 11 февраля 2009 
  15. «Instructions for Completing the Application Form» (անգլերեն)։ Моссад։ Վերցված է 3 февраля 2009 
  16. Иосиф Тельман. Прекрасные женщины израильской разведки
  17. «Впервые в истории "Мосада" женщина назначена на должность начальника управления»։ Վերցված է 2015-06-03 
  18. Дан Равив, Йосси Мелман. История разведывательных служб Израиля. — Москва: Международные отношения, 2000. — 528 с. — (Секретные миссии). — 10 000 экз. — ISBN 5-7133-1021-3
  19. Эфраим Ганор.։ «Незримый бой»։ Мой Израиль։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-20-ին։ Վերցված է 30 октября 2008 
  20. Gordon Thomas. Gideon's Spies: The Secret History of the Mossad. — Macmillan, 2007. — 616 с. — ISBN 0-312-36152-1
  21. 21,0 21,1 Владимир Фромер. (март 2003)։ «Солдат в Моссаде»։ Иерусалимский журнал։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-20-ին։ Վերցված է 30 октября 2008 
  22. Константин Капитонов Израиль. История Моссада и спецназа. — Москва: АСТ, 2005. — С. 17-39. — 446 с. — (Воюющая страна). — 5000 экз. — ISBN 5-17-02-8779-8
  23. Взлеты и провалы израильской разведки
  24. Морис Коэн. (6 августа 2006)։ «С мыслью о брате»։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-20-ին։ Վերցված է 30 октября 2008 
  25. Сергей Кулида. (16 мая 2005)։ «Израильский Зорге: жизнь и судьба»։ Ազատություն ռադիոկայան։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-20-ին։ Վերցված է 30 октября 2008 
  26. Плакс А. И. Из операций израильской разведки // Оружие возмездия: секретные операции израильских спецслужб и их противников. — Դոնի Ռոստով: Феникс, 2006. — С. 412-439. — 464 с. — (Загадки истории). — ISBN 5-222-08605-4
  27. Doron Geller.։ «Stealing a Soviet MiG»։ Jewish Virtual Library (անգլերեն)։ American-Israeli Cooperative Enterprise։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-27-ին։ Վերցված է 3 февраля 2009 
  28. Эфраим Ганор.։ «От тепла к холоду»։ Мой Израиль։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-20-ին։ Վերցված է 30 октября 2008 
  29. «Чистые руки Питера Малкина»։ 5 марта 2005։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-27-ին։ Վերցված է 3 февраля 2009 
  30. Плакс А. И. Яков Нимроди и иже с ним // Оружие возмездия: секретные операции израильских спецслужб и их противников. — Ростов-на-Дону: Феникс, 2006. — С. 359-394. — 464 с. — (Загадки истории). — ISBN 5-222-08605-4
  31. אדם, יקותיאל (קותי (иврит). The State of Israel, Ministry of Defense.
  32. 32,0 32,1 32,2 32,3 32,4 Константин Капитонов. Моссад - портреты из личных дел. Agentura.ru
  33. 33,0 33,1 33,2 Дмитрий Прохоров. Спецслужбы Израиля. - Москва: Олма-пресс, 2003. - 384 с. - (Досье. Спецслужбы мира). - 3000 экз. - ISBN 5765421024
  34. Офицеры ГРУ продавали «Моссаду» государственные секреты. Agentura.ru (21 марта 1998)
  35. Дани Ятом - наше досье. Agentura.ru (12 октября 2000)
  36. Наталья Каневская. Арабы срывают с Моссада последние одежды. Утро.ru (6 сентября 2002)
  37. «Директор «Моссада» против Шарона»։ Русская служба Би-би-си։ 1 мая 2002 года։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-27-ին։ Վերցված է 4 февраля 2009 
  38. Александр Коган. (1 сентября 2006)։ ««Моссад» готовится «мочить» террористов по всему миру»։ Журнал «Самиздат»։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-20-ին։ Վերցված է 23 ноября 2008 
  39. «Мосад открыл музей боевой славы - ну, очень секретный»։ Курсор։ 12 ноября 2006։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-27-ին։ Վերցված է 10 февраля 2009 
  40. ««Принцип Израиля - на удар отвечать ещё большим ударом»»։ Время новостей։ 16 сентября 2008։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-27-ին։ Վերցված է 10 февраля 2009 
  41. «Музей внешней разведки еврейского государства»։ Агентство еврейских новостей։ 12 ноября 2006։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-27-ին։ Վերցված է 10 февраля 2009 
  42. «8 сотрудников "Мосада" получили награды за секретную операцию»։ NEWSru.com։ 2 июля 2008 года։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-27-ին։ Վերցված է 4 ноября 2008 
  43. «Моссад обвиняют в убийстве»։ Независимая газета։ 2010-02-19։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-27-ին։ Վերցված է 2010-02-19 
  44. Мелман Й. Должен ли Мосад заниматься "заказными убийствами" террористов // Гаарец : газета. — 03.02.2010.
  45. Египетские СМИ: «Мосад» ведет войну шестого поколения
  46. עמרי נחמיאס המינוי של תמיר פרדו אושר בממשלה, ברק: לא התנגדתי נענע10, 5.12.10 (Омри Нахмиас, «Назначение Тамира Пардо утверждено в правительстве; Барак: „Я не выразил возражения“», «Нана10» (5.12.10)). (եբրայերեն)
  47. «Впервые в истории "Мосада" женщина назначена на должность начальника управления»։ Վերցված է 2015-06-03 
  48. Александр Ступников. (28 февраля 2008)։ ««Моссад» шутить не любит»։ Mignews։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-20-ին։ Վերցված է 1 ноября 2008 
  49. «Интервью Иссера Хареля»։ Библиотека Гумер։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-27-ին։ Վերցված է 14 августа 2009 
  50. Дмитрий Прохоров. Спецслужбы Израиля . - Москва: Олма-пресс, 2003. - 384 с. - (Досье. Спецслужбы мира). - 3000 экз. - ISBN 5765421024
  51. «Гидеон» против фараона
  52. Люди Моссада
  53. Семен Федосеев, Владимир Щербаков. (май 2008)։ «Оружие для Земли обетованной»։ Вокруг света։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-27-ին։ Վերցված է 13 февраля 2009 
  54. «Эмбарго и «наш ответ Керзону»»։ WarOnline։ Վերցված է 13 февраля 2009 
  55. «Опубликованы неизвестные подробности теракта на Олимпиаде в Мюнхене и операции по ликвидации боевиков»։ NEWSru.com։ 25 января 2006։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-20-ին։ Վերցված է 27 октября 2008 
  56. «Моссад. Разведка заложила точно»։ Sem40.ru։ 20 марта 2001։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-20-ին։ Վերցված է 24 февраля 2009 
  57. «Israeli «Hits» On Terrorists»։ Jewish Virtual Library (անգլերեն)։ American-Israeli Cooperative Enterprise։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-20-ին։ Վերցված է 3 февраля 2009 
  58. Марк Штейнберг. Взлёты и провалы израильской разведки . Международная еврейская газета. Проверено 3 февраля 2009. Архивировано из первоисточника 27 августа 2011
  59. 59,0 59,1 Владимир Бейдер. Искусство невозможного // Огонёк : журнал. —М., 2007. — № 26.
  60. Игорь Афанасьев, Александр Лавренов. Новобранцы «Космического клуба»: Иракский «разбег» // Большой космический клуб. — Москва: РТСофт, 2006. — 256 с. — 1000 экз. — ISBN 5933450065
  61. Л. Александров, К. Борисов. артиллерия штурмует КОСМОС // Новости космонавтики : журнал. —М., 2002. — № 228. — ISSN 1726-0345.
  62. Иракские учёные - «потерянное богатство» // Al Kifah Al Arabi : журнал. —Бейрут, 16 июня 2004.
  63. Асад аль-Азуни. Достижения «Моссада» - уничтожение 350 иракских учёных за три года // Al Kifah Al Arabi : журнал. —Бейрут, 28 марта 2006.
  64. Островский Виктор, Хой Клэр. Операция «Моисей» // Моссад: путем обмана (разоблачения израильского разведчика) = By Way of Deception. — Канада: Stoddart Publishing Co. Limited, 1990. — 371 с. — ISBN 0773724605
  65. История соблазнительницы «Моссада», заманившей Вануну в ловушку
  66. Если Вануну разговорится…
  67. Эфраим Ганор.։ «Никто не уйдет от возмездия»։ Мой Израиль։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-20-ին։ Վերցված է 30 октября 2008 
  68. Константин Капитонов. (12 января 2006)։ «Об израильской практике «точечных ликвидаций»»։ Чекист.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-20-ին։ Վերցված է 4 января 2009 
  69. «Специальные операции: 1988 год. Ликвидация Абу Джихада»։ Мой Израиль։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-20-ին։ Վերցված է 30 октября 2008 
  70. «Государство Израиль против террориста Абу Джихада»։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-20-ին։ Վերցված է 1 ноября 2008 
  71. Марк Зайчик.։ «Смерть Абу-Джихада»։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-20-ին։ Վերցված է 1 ноября 2008 
  72. Александр Брасс. Специальные операции: 1988 год. Ликвидация Абу Джихада // Военный вестник Израиля : ежемесячный журнал. — 2008. — № 9-11.
  73. Александр Эпштейн (сентябрь 2007)։ «Провал в Аммане: 10 лет спустя»։ Международная еврейская газета։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-20-ին։ Վերցված է 27 октября 2008 
  74. Ян Смилянский.։ «Роковой Провал. Почему «Моссад» не сумел ликвидировать Халеда Машаля»։ Мой Израиль։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-20-ին։ Վերցված է 27 октября 2008 
  75. «Израильская разведка забралась высоко»։ Sem40.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-20-ին։ Վերցված է 27 октября 2008 
  76. «Новая шутка Путина о террористах: зачем «Иглу» продали Сирии»։ NEWSru.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-20-ին։ Վերցված է 27 октября 2008 
  77. Дмитрий Филипповых. (20 ноября 2006)։ «Делайте своё дело»։ Чекист.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-20-ին։ Վերցված է 4 января 2009 
  78. Владимир Иванов (13 июня 2006 года)։ «Ищут, но только не могут найти…»։ Независимая газета։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-20-ին։ Վերցված է 27 октября 2008 
  79. «В Турции ищут иранского генерала»։ BBC։ 8 марта 2007 года։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-20-ին։ Վերցված է 27 октября 2008 
  80. «Исчезнувший в Турции иранский генерал объявился в США»։ Регнум։ 7 марта 2007 года։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-20-ին։ Վերցված է 27 января 2009 
  81. Тайная война «Моссада» против иранской ядерной программы
  82. «Middle East Times: «Моссад» продолжит охоту на иранских ученых-ядерщиков»։ NEWSru.com։ 1 апреля 2009։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-27-ին։ Վերցված է 2009-11-24 
  83. Рассуждения о причастности Израиля и США к убийству иранского ученого
  84. «Новая Зеландия. «Агенты Мосада» признали свою вину - новости»։ 3 июля 2004 года։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-27-ին։ Վերցված է 18 февраля 2009 
  85. «Новая Зеландия. «Агенты Мосада» через пару месяцев вернутся на родину»։ Mignews։ 17 июля 2004 года։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-27-ին։ Վերցված է 18 февраля 2009 
  86. ««Моссад» получил паспорта у германской разведки»։ Sem40։ 17 января 2006 года։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-27-ին։ Վերցված է 18 февраля 2009 
  87. Al Mabhouh killed hours after arrival The National, 31 января 2010.
  88. План убийства террориста аль-Мабхуха нашли в книге бывшего израильского разведчика
  89. Dubai police chief in Mossad arrest call Би-би-си, 19 февраля 2010.
  90. Britain expels Israeli diplomat over Dubai passport row Би-би-си, 23 марта 2010.
  91. Великобритания выразила неподдельное возмущение «Коммерсантъ», 25 марта 2010.
  92. СМИ сменили гнев на милость: цена за ликвидацию аль-Мабхуха высокая, но оправданная
  93. Отголосок ликвидации аль-Мабхуха: Ирландия выдворяет израильского дипломата
  94. «Глава египетской разведки подтвердил: супершпион Израиля был двойным агентом»։ newsru.co.il։ 22 октября 2013 г.։ Վերցված է 2013-10-22 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]