Իսրայելի զինանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսրայելի զինանշան
Emblem of Israel.svg
Մանրամասնություններ
ՀաստատվածԻսրայել Իսրայել
Հիմքփետրվարի 10, 1949
Այլ տարրերישראל «Իսրայել»
Օգտագործումկապույտ սելեստա, արծաթյա դափնու տերևներ, արծաթյա գրվածք՝ ישראל «Իսրայել»

Իսրայելի Հանրապետության զինանշան (եբրայերեն՝ סמל מדינת ישראל‎, արաբ․՝ شعار دولة إسرائيل‎‎), Իսրայելի խորհրդանիշ, դրոշի և օրհներգի հետ միասին կազմում է Իսրայելի երեք ազգային խորհրդանիշները։

Իսրայելի զինանշանի վրա օգտագործված են երկու հիմնական գույներ՝ կապույտ և սպիտակ։ Այն իրենից ներկայացնում է կապույտ սելեստա, մեջտեղում՝ ազգային ուխտի խորհրդանիշ, որը շրջապատված արծաթյա դափնու տերևներով։

Նրանց մեջտեղում երևում է արծաթյա գրվածք, որի վրա նշված է երկրի ներկայիս անվանումը՝ Իսրայել (եբրայերեն՝ ישראל‎):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսրայելը, որպես խորհրդարանական հանրապետություն իր անկախությունը հռչակել է 1948 թվականի մայիսի 14-ին։ Դրան հաջորդել են մի շարք գործընթացներ, որոնցից են ազգային բանակի ստեղծումը, պետական մարմինների կազմավորումը և իհարկե ազգային խորհրդանիշների ընդունումը։

Իսրայելի ազգային խորհրդանիշներն են դրոշը, զինանշանը և օրհներգը։ Իսրայելի զինանշանը ընդունվել է 1848 թվականին՝ Իսրայելի կառավարության կողմից։

Զինանշանի արտաքին տեսքի հեղինակներն են Գաբրիել Շամիրը և Մաքսիմ Շամիրը, որոնց օգնել են նաև մի շարք այլ անձիք[1]։

Իսրայելի անկախության յոթերորդ տարեդարձի առթիվ առաջին անգամ հրատարակվել են փոստային նամականիշներ՝ Իսրայելի զինանշանի պատկերով[2]։ Այս զինանշանի պատկերը լայնորեն կիրառվում է նաև հրեական մետաղադրամների վրա։

Իսրայելի ներկայիս զինանշանը գործում է գրեթե 70 տարի։

Սիմվոլիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիտոսի կամարի այն հատվածը, որի վրա պատկերված է Իսրայելի զինանշանի վրայի հերալգիկ նշանը

Տիտոսի կամարի վրա հայտնաբերված խորհրդանիշը ներկայումս Իսրայելի զինանշանի գլխավոր բաղադրիչն է։ Այն օգտագործված է Երուսաղեմի տաճարում, ինչպես նաև հուդայականության խորհրդանիշն է դեռևս անհիշելի ժամանակներից ի վեր։

Այն խորհրդանշում է լույսը և ինչպես գրված է Աստվածաշնչի Եսայիա գրքում՝

Aquote1.png Ազգերը կգան դեպի քո լույսը, և թագավորները՝ դեպի քո պայծառ լուսավորությունը
- «Աստվածաշունչ», Եսայիա 60:3
Aquote2.png

Խորհրդանշական բնութագրումներ հանդիպում են նաև Աստվածանչի Զաքարիա գրքում։

Aquote1.png Մի ճրագակալ եմ տեսնում ամբողջովին ոսկուց, գլխին՝ գավաթ։ Դրա վրա յոթ ճրագներ կան, և վրայի ճրագները յոթ խողովակներ ունեն։ Ճրագակալի կողքերին երկու ձիթենիներ կան՝ մեկը գավաթի աջ կողմում, մյուսը՝ ձախ
- «Աստվածաշունչ», Զաքարիա 60:2-4
Aquote2.png


Զինանշանի վրայի ձիթենու ճյուղերը խաղաղության խորհրդանիշներն են։

Տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Israel. Naissance d'un Etat. En Images. Dinosoria»։ Dinosoria.com։ Վերցված է 2013-11-24 
  2. Mishory, Alec. The Israeli Emblem. Jewish Virtual Library. [1]. American-Israeli Cooperative Enterprise. Accessed 9 Jul. 2012.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]