Իսրայելի ճարտարապետություն
Իսրայելի ճարտարապետություն, բաղկացած է տարբեր ոճերի բազմաթիվ շենքերից, քանի որ երկիրը էթնիկական տեսանկյունից միատարր չէ և յուրաքանչյուր ազգ բերել է կառույցների ձևավորման իր նոր տարբերակները։ Բացի այդ շենքերի կառուցումն իրականացվում է հաշվի առնելով տեղական բնակլիմայական և լանդշաֆտային պայմանները։ Իսրայելում կան խաչակրաց ամրոցներ, իսլամական մեդրեսեներ, բյուզանդական եկեղեցիներ, նախկին տեմպլերի տներ, Բաուհաուզ ոճի շենքեր, արաբական մինարեթներ, ռուս ուղղափառ եկեղեցիներ գմբեթներով և ժամանակակից երկնաքերեր։
Ճարտարապետության ոճեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Արաբները կառուցում էին ոչ մեծ քարե տներ բլուրների լանջերին հարթ և գմբեթավոր տանիքներով։ Խաչակիրներն ամրոցներ էին կառուցում բլուրների ռազմավարական բարձունքներում, քրիստոնյաները եկեղեցի էին կառուցում։ Տեմպլերները կառուցում էին կղմինդրե տանիքներով տներ, գերմանական գյուղերի նմանությամբ։ Բրիտանական մանդատի ժամանակ Պաղեստինում օրենք ընդունվեց[1], որի համաձայն Երուսաղեմում բոլոր շինարարությունները պետք է կատարվեին երուսաղեմյան քարերով[2]։ Հենց այդ ժամանակներում էլ արվարձաններում սկսեցին այգիներ հիմնել։ Անկախության առաջին տարիներին նոր ներգաղթյալներին տեղավորելու նպատակով Իսրայելում սկսեցին բազմաբնակարան շենքեր կառուցել։ 2003 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Թել Ավիվի «Սպիտակ քաղաքը» հայտարարեց համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտ, որպես «20-րդ դարի սկզբի նոր ճարտարապետության և քաղաքաշինության ակնառու օրինակ»։ Չնայած անշարժ գույքի գների բարձրացմանը ամբողջ երկրում երկնաքերներ են կառուցում։ Ռամաթ Գանում գտնվող Մոշե Ավիվի աշտարակը 2001-2016 թթ. դրությամբ ամենաբարձր շենքն է եղել Իսրայելում։
Ավանդական գյուղական տուն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև 19-րդ դարի վերջը Պաղեստինում ավանդական արաբական գյուղական տունը ներկայիս Իսրայելի տարածքում բաղկացած էր սենյակներից, որոնք առանձնանում էին կախված տանը իրականացվող գործառույթներից։
- Rawiyeh` ստորին մակարդակ, բակի բարձրությամբ, համարվում է տան «կեղտոտ» մասը, որը օգտագործվում է անասուններ պահելու համար։
- Mastabeh` ավելի բարձր բնակելի մակարդակ, որը օգտագործվում է քնելու, սնվելու, հյուրերի ընդունման և իրերի պահման համար։
- Սիդա (վերնասրահ)` մաստաբայի վերևում գտնվող ընդհանուր բնակելի տարածքը, որը օգտագործվում է հիմնականում քնելու համար[3]։
19-րդ դարի երկրորդ կեսի ավանդական տները բնութագրվում են նրանով, որ վերնասրահը առանձնանում է ներքին սենյակից միջհարկային տարածքով։ Շենքի յուրաքանչյուր հատված ունի առանձին մուտք։ Գյուղից դուրս կառուցվում էին ամրացված տներ։ Նրանք երկհարկանի էին, բարձրացված ցոկոլային հարկ փոքրիկ պատուհաններով, որը օգտագործվում էր անասուններ և ապրանքներ պահելու, առանձին բնակելի հարկ մեծ պատուհաններով և պատշգամբով, օգտագործվում էր բնակիչների ապրելու համար։
Ճարտարապետներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1950-ական թվականների սկզբին Իսրայելի առաջատար ճարտարապետներից էին Դով Կարմին, Զեև Ռեխտերը և Արիե Շարոնը։ Ռուդոլֆ (Reuven) Տրոստլերը (Trostler) էական դեր է խաղացել երկրի արդյունաբերական շենքերի նախագծման մեջ։ Դորա Գեդը նախագծել է Կնեսեթի, Իսրայելի թանգարանի, երկրի առաջին խոշոր հյուրանոցների, Հրեական ազգային և համալսարանական գրադարանի ինտերիերը։ Ամնոն Նիվը նախագծել է Մոշե Ավիվ աշտարակը, որը 2001-2006 թթ. Իսրայելում եղել է ամենաբարձր շենքը։ Դեյվիդ Ռեզնիկն արժանացել է Իսրայելի ճարտարապետական մրցանակին։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Jerusalem Architecture Since 1948»։ Jewishvirtuallibrary.org։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-22-ին։ Վերցված է 2012-08-28
- ↑ PAUL GOLDBERGERPublished: September 10, 1995 (1995-09-10)։ «Passion Set in Stone, New York Times, Sept. 10, 1995»։ New York Times։ Վերցված է 2012-08-28
- ↑ История архитектуры в Израиле
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իսրայելի ճարտարապետություն՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- JewishVirtualLibrary.org: Archaeology
- Arzaworld.com: Historical Architecture and Design in Israel Archived 2018-04-20 at the Wayback Machine.
- A little modesty goes a long way Archived 2008-06-09 at the Wayback Machine. — by David Kroyanker.
- Fifty years of Israeli architecture — by David Kroyanker.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Իսրայելի ճարտարապետություն կատեգորիայում։ |