ՄԱԿ-ի Պաղեստինյան նախագիծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արաբական՝ նարնջագույն, և հրեական՝ կապույտ գոտիներ

ՄԱԿ-ի Պաղեստինյան նախագիծ, 1947 թվականի նոյեմբերի 29-ին Միավորված Ազգերի Կազմակերպության ընդունած 181 (II) բանաձև, որով նախատեսվում էր Պաղեստինը բաժանել երկու՝ հրեական և արաբական պետությունների։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիան, ի վիճակի չլինելով հսկողությունը պահպանել Պաղեստինում, որոշեց Պաղեստինի հետագա ստատուսի հարցը փոխանցել ՄԱԿ-ի ներկայացուցիչների ուսումնասիրմանը։

1947 թվականի ապրիլի 2-ին ՄԱԿ-ը ստացավ Մեծ Բրիտանիայի համապատասխան դիմումը գումարել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջան՝ դիտարկելու պաղեստինյան հարցը, որի ակտուալության հարցն այդ ժամանակ ոչ ոքի մոտ կասկած չէր առաջացնում։ 1947 թվականին Մայիսին գումարվեց Գլխավոր Ասամբլեայի առաջին հատուկ նիստը, որտեղ ընդունվեց որոշում ստեղծել ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողով Պաղեստինյան հարցերի շուրջ, որը կազմված էր լինելու 11 հանրապետություններից։ Ուսումնասիրությունները տևեցին երկուսուկես ամիս։

1947 թվականի սեպտեմբերի 3-ին հանձնաժողովը Գերագույն Աամբլեային ներկայացրեց հաշվետվություն, որտեղ տրվում էին պաղեստինյան խնդրի լուծման երկու տարբերակ՝

  1. Այս տարբերակը առաջարկել էր հանձնաժողովի մեծամասնությունը։ Այն նախատեսում էր բաժանել Պաղեստինը երկու անկախ հանրապետությունների՝ արաբական և հրեական, առանձնացնելով Երուսաղեմը, որը պետք է ղեկավարվեր ՄԱԿ-ի հատուկ միջազգային կառավարման ռեժիմով։ Ընդ որում, ենթադրվում էր արաբական և հրեական անկախ պետությունները և Երուսաղեմը միավորել այսպես կոչված §տնտեսական միության¦ մեջ։
  2. Հանձնաժողովի փոքրամասնություն առաջարում էր Պաղեստինի տարածքում ստեղծել Երուսաղեմ մայրաքաղաքով ֆեդերատիվ պետություն, որը կմիավորեր արաբական և հրեական բնակչությանը։

ՄԱԿ-ի № 181 (II) բանաձև[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննարկման արդյունքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2/3 ձայներով[Ն 1] ընդունեց հանրահայտ № 181 (II) բանաձևը։ Այդ բանաձևով նախատեսվում էր վերացնել բրիտանական մանդատը Պաղեստինում և այնտեղ ստեղծել երկու անկախ պետություն՝ արաբական և հրեական։ Հրեական պետությանը հատկացվում էր 14 100 քառ. կմ կամ Պաղեստինի տարածքի 56%-ը։ Արաբական պետությանը տրվում էր 11 100 քառ. կմ, որն էլ կազմում էր Պաղեստինի տարածքի 43%-ը։ Պաղեստինի բնակչությունը, որի թիվը հասնում էր 1 միլիոն 845 հազ. Մարդ, պետք է տեղաբաշխվեր հետևյալ կերպ՝ արաբական պետությունում՝ 725 000 արաբներ և 10 000 հրեաներ, հրեական պետությունում՝ 498 000 հրեաներ և 407 000 արաբներ։ Ինչ վերաբերում է Երուսաղեմին, որը կազմում էր Պաղեստինի տարածքի 1%-ը, ապա այն վեր էր ածվում ինքնուրույն վարչական միավորի՝ միջազգային հատուկ ռեժիմով, պահպանելու համար Երուսաղեմում հուդայականության, քրիստոնեության և իսլամի սրբատեղիները։ Այստեղ պետք է ապրեր 100 000 արաբ և 100 000 հրեա։

Նման բանաձևի ընդունումից հետո բնական էր իրավիճակի սրումը և փոխադարձ ահաբեկչության ալիքի բարձրացումը։ Դեռևս 1920 թվականին Պաղեստինում ստեղծվել էր «Հագանա» ռազմական կազմակերպությունը, որի հիմնական գործառույթն էր պաշտպանել գաղթած հրեաներին։ Հենց այս կազմակերպությունն էլ իրականացնում էր ահաբեկչական գործողությունները։ Հրեական առաջնորդները ամեն կերպ արդարացնում էին իրենց գործողությունները։ Գրավված քաղաքներից հրեաները վտարում էին արաբներին։

Արաբա-իսրայելական ընդհարում[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Արաբա-իսրայելական պատերազմ (1948-49)

Հաջորդ օրը Իսրայելի հարևան արաբական երկրների՝ Եգիպտոսի, Անդրհորդանանի, Սիրիայի և Լիբանանի զորքերը ներխուժեցին նոր կազմավորված Իսրայել Հանրապետության տարածք, այն վերացնելու նպատակով։ Բացի այդ, Իսրայելի հետ արդեն պատերազմի մեջ էր գտնվում Իրաքը, որի զորքերը մասնակցեցին Իսրայելի դեմ մղվող մարտերին, ինչպես նաև Սաուդյան Արաբիան և Եմենը, որոնք պատերազմ էին հայտարարել Իսրայելին, սակայն պատերազմական գործողություններին չմասնակցեցին։

Պատերազմի արդյունքում Իսրայելի տարածքային ընդլայնում

ՄԱԿ-ը քննադատեց արաբական երկրների գործողությունները, դրանք բնորոշելով որպես ագրեսիա։ ՄԱԿ-ը իր ներկայացուցիչ շվեդ Բերնադոտին նշանակեց երկու հակամարտող կողմերի միջնորդ։ Նրա միջնորդության շնորհիվ 1948 թվականի հունիսի 11-ին հաջողվեց հրադադարի համաձայնության գալ։ Առաջին հրադադարի ընթացքում Բերնադոտը առաջարկում էր հետևյալը՝ պետք է ստեղծել երկու անկախ միավորներ, առաջիկա երկու տարիների ընթացքում հրեական ներգաղթը Պաղեստին պետք է լինի առանց որևէ սահմանափակման, բոլոր պաղեստինյան արաբները պետք է հնարավորություն ունենային վերադառնալ իրենց բնակավայրերը։ Արաբները և հրեաները շատ վատ վերաբերվեցին Բերնադոտի առաջարկներին։

Հուլիսի 8-ից Իսրայելի և արաբական երկրների միջև պայքարը վերսկսվեց։ Հետագա 10 օրվա ընթացքում Իսրայելը բավականին հաջող հարձակումներ իրականացրեց արաբական ուժերի դեմ, որոնց արդյունքում գրավվեց Պաղեստինի մեծ մասը։ Իսրայելը ոչ միայն կարողացավ պաշտպանել սեփական տարածքը, այլև լրացուցիչ գրավեց 6 700 քառ. կմ տարածք։ Դրանք այն տարածքներն էին, որոնք, պետք է մտնեին արաբական պետության կազմի մեջ։ Հիմնականում Իսրայելի հաջողությունը պայմանավորված էր այն աջակցությամբ, որը նա ստանում էր երկու գերհզոր տերություններից՝ ԱՄՆ-ից և ԽՍՀՄ-ից։ Այդ ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը ընդունեց բանաձև կրակը դադարեցնելու մասին, 1948 թվականին հուլիսի 18 սկսվեց երկրորդ զինադադարը։ Սեպտեմբերի 16-ին պաղեստինյան խնդրում ՄԱԿ-ի միջնորդ Բերնադոտը առաջարկեց նոր ծրագիր։ Իր ծրագրում նա նշում էր, որ Իսրայելը որպես պետություն արդեն կայացած իրողություն էր։

Արդյունքում, 1949 թվականի հունվարի 13-ին հունական Հռոդոս կղզում սկսվեցին բանակցություններ Իսրայելի և նրա հետ հակամարտող արաբական պետությունների միջև։ 1949 թվականի փետրվարի 24-ին Իսրայելը զինադադար կնքեց Եգիպտոսի, մարտի 23-ին՝ Լիբանանի, հուլիսի 20-ին՝ Սիրիայի հետ։

Առաջին արաբա-իսրայելական պատերազմը ավարտվեց ժամանակավոր հաշտության համաձայնագրերի կնքմամբ, որոնք բնավ համարժեք չէին խաղաղության պայմանագրերի։ Պաղեստինյան պետություն այդպես էլ չստեղծվեց. Նրան հատկացված տարածքի մի մասը՝ Արևմտյան Գալիլեան, Արևմտյան Նեգևը և Երուսաղեմի մի մասը՝ Նոր քաղաքը, լրացուցիչ 6.7 հազարքառ. կմ տարածք անցավ Իսրայելին, այսինքն Պաղեստին պետությանը հատկացված տարածքի մոտ 74 %-ը։ Այսպիսով, ՄԱԿ-ի 1947 թվականի նոյեմբերի 29-ին № 181/II բանաձևով արաբական Պաղեստին պետության համար հատկացված ամբողջ տարածքը բաժանվեց Իսրայելի, Անդրհորդանանի և Եգիպտոսի միջև։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՄԱԿ-իանդամ 57 պետություններիցհօգուտբաժանմանքվերակելէր 33 պետություն, այդ թվում՝ ԱՄՆ-ը, ԽՍՀՄ-ը և Ֆրանսիան, դեմ՝ 13 պետություն, այդթվում՝ ՄԱԿ-իանդամբոլոր 6 արաբականպետությունները, ձեռնպահ՝ 10 պետություն, այդ թվում Մեծ Բրիտանիան, մեկ պետություն բացակայում էր

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Д. В. Кузнецов, Арабо-израильский конфликт։ История и современность, Издательство БГПУ, 2006, стр. 18-19