Իսրայելի գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլիեզեր Բեն-Յեհուդա, «ժամանակակից եբրայերենի հայրը»

Իսրայելի գրականություն, Իսրայելի տարածքում իսրայելցիների կողմից գրված գրականությունն է։ Աշխատանքների մեծ մասը գրված է եբրայերենով, միաժամանակ որոշ իսրայելցի հեղինակներ գրում են իդիշ, անգլերեն, արաբերեն և ռուսերեն լեզուներով։ Արաբերեն լեզվով գրականությունը Իսրայելում հաճախ դասակարգում են որպես պաղեստինյան գրականություն։ Իսրայելը համարվում է ԱՄՆ-ից հետո երկրորդ երկիրը աշխարհում նոր գրականության տպագրության և առևտրի բնագավառում[1]։

Եբրայերենով գրող բանաստեղծներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսրայելի ժամանակակից գրականության հիմքերը դրվել են երկրորդ ալիայի մի խումբ վտարանդիների կողմից, այդ թվում Շմուել Ագնոնը, Դավիդ Շիմոնին և Յակով Ֆիխմանը։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը հրեական գրականությունը կենտրոնացված էր Արևելյան Եվրոպայում։ Պատերազմից և Ռուսաստանում հեղափոխությունից հետո եբրայերենով գրող շատ բանաստեղծներ արտագաղթեցին Պաղեստին։ 1921 թվականին, 70 գրողներ հանդիպեցին Թել Ավիվում և հիմնադրեցին Եբրայերեն գրողների միություն։ 1920-1930-ական թվականներին Պաղեստինը դարձավ եբրայական գրականության գերիշխող կենտրոն։ Եբրայական գրականության առաջամարտիկներից շատերը եղել են սիոնիստներ։ 20-րդ դարի մեծ գործիչներ Ահադ հա-Ամը և Շաուլ Չերնիխովսկին իրենց ստեղծագործական գործունեության վերջին տարիները անցկացրել են Թել Ավիվում և զգալի ազդեցություն են ունեցել եբրայերենով գրող երիտասարդ բանաստեղծների վրա[2]։

Գրողների հաջորդ սերնդի ուշադրության կենտրոնում Իսրայելն էր, նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք գրում էին աշխարհի այլ երկրների մասին։ Նրանց հիմնական թեման եղել է հայրենադարձության ժամանակաշրջանը և կյանքը կիբուցում։ Հանրահայտ մարդկանցից էին Ուրի Ցվի Գրինբերգը և Աբրահամ Շլյոնսկին։ Բանաստեղծների երրորդ սերունդը ի հայտ եկավ մոտավորապես Իսրայելի անկախության համար պատերազմի ընթացքում։ Առանցքային գործիչներից էին Սամեհ Իզհարը, Մոշե Շամիրը, Հաիմ Գուրին և Բինյամին Թամմուզը։ Նրանք սաբրաներ էին և երկիր էին բերվել վաղ տարիքում։ Իսրայելը հզոր ազդեցություն է կրել այլ երկրներից, հատկապես արևմտյան։ «Քանանացիներ» խումբը նույնիսկ փորձում էր մերժել իսրայելցիների և այլ երկրների հրեաների միջև կապը։

1960-ական թվականների սերունդը (Ավրաահամ Բ. Յոշուա, Ամոս Օզ, Նաթան Յոնաթան, Յորամ Կանյուկ) ձգտում էր տեղ զբաղեցնել իսրայելական մշակույթի աշխարհում և ընդգծել հրեական կյանքի յուրահատուկ կողմերը Իսրայելում։

Գրողների հաջորդ սերունդը ծնվել էր 1960-1970-ական թվականներին և իրենց առաջին ստեղծագործություններով ներկայացել հանրությանը 1980-1990-ական թվականներին։ Նրանք քննարկում էին հրեա-իսրայելական գոյության հիմնահարցերը[3]։

Իդիշով գրող բանաստեղծներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի եբրայերենով գրողներից Իսրայելում զգալի տեսակարար կշիռ ունեն այլ լեզուներով գրված ստեղծագործությունները, մասնավորապես իդիշերենով։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը Վարշավայում, Մոսկվայում և Նյու Յորքում էին գտնվում իդիշերեն գրականության հրատարակության հիմնական կենտրոնները։ Պաղեստինում որոշակի թշնամություն էր նկատվում իդիշ լեզվի նկատմամբ, համարելով որ այն կարող է կանխել եբրայերենի վերածնունդը։ Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո փոխվեց իդիշի հանդեպ վերաբերմունքը։ Լեզվի եվրոպական կենտրոնները ոչնչացվեցին Հիտլերի և Ստալինի կողմից, իսկ Նյու Յորքում իդիշի հանդեպ հետաքրքրությունը անկում ապրեց։ Երկրորդ աշխարհամարտից հետո սկսվեց առաջատար իդիշ գրողների ներգաղթ Իսրայել։ Այստեղ լեզուների միջև ներքին փոխհարաբերությունները դարձան բարեկամական և չվնասեցին իդիշին։

Իդիշ հայտնի գրողներից էին Դավիդ Պինսկին, Շոլոմ Աշը և Ավրոմ Սուցկևերը։ Իսրայելում իդիշերենով ստեղծագործությունները հիմնականում նվիրված էին Հոլոքոստին (հանրահայտ գրող Յեխիել Դի-Նուր) և ներգաղթյալների կյանքին։

Գրքերի հրատարակում Իսրայելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսրայելի օրենսդրությամբ Երուսաղեմի հրեական համալսարանն անվճար ստանում է Իսրայելում հրատարակված յուրաքանչյուր գրքից երկուական օրինակ։ 2004 թվականին համալսարանի ներկայացուցիչները հայտնեցին, որ իրենք ստացել են 6436 նոր գիրք։ 2006 թվականին գրադարանին ուղարկված 8000 գրքերի 85 %-ը, եբրայերեն են։ 2004 թվականին հրատարակված գրքերի 8 % -ը երեխաների համար նախատեսված գրքեր են եղել, իսկ 4 %-ը դասագրքեր։ Ըստ հրատարակման տեսակի գրքերի 55 % -ը առևտրային են, 14 %-ը ինքնահրատ, 10 %-ը կառավարական, 7 %-ը կրթական, իսկ 14 % -ը այլ տիպի կազմակերպությունների կողմից հրատարակված[4]։

Իսրայելում հայտնի գրողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկական գրողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Арсенал ВВС Израиля самый большой в мире, после США»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-21-ին։ Վերցված է 2010-09-19 
  2. http://www.myjewishlearning.com/culture/literature/FinalEdit_Literature_TO_HebrewLit.html
  3. Encyclopaedia Judaica, 2007, էջ 1001—1002
  4. «News@HebrewU»։ Արխիվացված է օրիգինալից 2008-03-22-ին։ Վերցված է 2008-04-18 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]