Իսրայելի տնտեսություն
Արժույթ | նոր իսրայելական շեկել |
---|---|
Վիճակագրություն | |
ՀՆԱ | $405 մլրդ |
ՀՆԱ տեղ | 49-րդ |
ՀՆԱ-ի աճ | 4 տոկոս[1] |
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով | 40 543 $[2] |
Գնաճ (ՍԳԻ) | 0,4 %(2017) |
Գործազրկություն | 4,5 % (2017) |
Արտաքին | |
Արտահանում | $100 մլրդ (2017)[3] |
Պետական ֆինանսներ | |
Եկամուտ | $43,82 մլրդ (2005) |
Ծախսեր | $54,04 մլրդ (2005) |
Իսրայելի տնտեսությունը շուկայական, տեխնոլոգիապես զարգացած, պետական զգալի մասնակցությամբ համակարգ է։ Իսրայելը համարվում է Հարավարևմտյան Ասիայի տնտեսական և արդյունաբերական ամենազարգացած երկրներից մեկը։
Բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հունիս ամսվա դրությամբ Համաշխարհային բանկի «Բիզնեսի կառավարման հեշտություն» և «Համաշխարհային մրցունակություն» համաշխարհային տնտեսական ֆորումի վարկանիշներում երկիրը զբաղեցրել է 53-րդ հորիզոնականը։ Forbes ամսագրի կողմից 2014 թվականի դեկտեմբերին հրապարակված վարկանիշում Իսրայելն աշխարհում 30-րդն էր[4][5]։
Իսրայելը նոր ձևավորված ընկերությունների թվով ԱՄՆ-ից հետո երկրորդ երկիրն է և ունի ամենամեծ ներկայացուցչությունը Հյուսիսային Ամերիկայից դուրս գտնվող NASDAQ ընկերության ցանկում[6]։ Բացի այդ, այն Միջին Արևելքի միակ պետությունն է, որը ցուցակվել է NASDAQ-ում. 61-րդ ընկերություններից 61-ն իսրայելական են (2011 թվականի դրությամբ)։
Իսրայելը հիմնականում ներմուծում է հումք, զենք, կապիտալ ապրանքներ, չմշակված ադամանդներ, վառելիք, հացահատիկ և սպառողական ապրանքներ։
Ծրագրային ապահովման, հեռահաղորդակցության, գիտության առաջադեմ տեխնոլոգիաները երկիրը դարձնում են Միացյալ Նահանգների Կայծքարային հովտի նմանօրինակ։ Ինթել, Մայքրոսոֆթ, Էփլ ընկերություններն իրենց առաջին արտասահմանյան հետազոտությունների և զարգացման կենտրոնները կառուցել են Իսրայելում։ Իսրայելում նաև բացվել են բազմազգ ընկերություններիների այլ բարձր տեխնոլոգիական կենտրոններ` SAP, IBM, Microsoft, Oracle, Dell, Google, Cisco Systems և Motorola[7][8][9]։ 2007 թվականի հուլիսին ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթը 4 միլիարդ դոլարով գնել էր իսրայելական Iscar ընկերությունը, որը ԱՄՆ-ից դուրս նրա առաջին ձեռքբերումն էր[10]։ Միևնույն ժամանակ, ըստ վերլուծաբան Քլայդ Մարկի, իսրայելական տնտեսությունն ինքնաբավ չէ և կախված է Միացյալ Նահանգներից, արտերկրից ռազմական ոլորտին տրամադրվող սուբսիդիաներից և աջակցությունից։ Իսրայելը գլխավորում է Միացյալ Նահանգներից Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստացված ընդհանուր օգնությունը։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Իսրայելն ԱՄՆ-ի կողմից ստացել է ամենաշատ օգնությունը։
2011 թվականին ԱՄՆ-ից ստացել է 3,029 միլիարդ դոլար, որից 3,0 միլիարդ դոլարը՝ պաշտպանական ծախսերի համար[11]։ ԱՄՆ-ի օգնությունը կազմում է բյուջեի 4,4 և երկրի ՀՆԱ-ի 1,2 %-ը։ Ընդհանուր առմամբ, 1949 թվականից ի վեր Իսրայելը միայն ԱՄՆ-ից և Գերմանիայից ստացել է ավելի քան 151 միլիարդ դոլար (առանց գնաճի հաշվարկման)[12][13]։
Մակրոտնտեսական ցուցանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականին ըստ ՀՆԱ-ի Իսրայելն աշխարհում զբաղեցրել է 44-րդ տեղը (232,7 միլիարդ դոլար), որի բնակչությունը կազմում էր ընդամենը 7,1 միլիոն մարդ, իսկ ըստ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի աշխարհում 22-րդը (33,299 դոլար)[14]։ 2010 թվականին Իսրայելը դարձել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ, որը նպաստում է ժողովրդավարական սկզբունքներին հավատարիմ և ազատ շուկայի տնտեսության քաղաքականություն վարող երկրների միջև համագործակցությանը։ Այս կազմակերպությունն ընդգրկում է աշխարհի ամենազարգացած երկրները։
2007 թվականին պետական բյուջեն կազմել է 321,5 միլիարդ շեկել, որից օգտագործվել է 96 տոկոսը։ Չվճարված հարկերի տեսքով պետական պարտքերը կազմել են 16 միլիարդ շեկել։
ՀՆԱ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսրայելի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2011 թվականին կազմել է ավելի քան 239,8 միլիարդ ԱՄՆ դոլար (2008 թվականին՝ 206 միլիարդ, 2007 թվականին՝ 198 միլիարդ)[15]։
ՀԱԱ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համախառն ազգային արյունքը (ՀԱԱ) 2018 թվականի սեպտեմբերի դրությամբ. մեկ շնչին ընկնող ՀՆԱ = 4.019 ԱՄՆ $, իսկ գնողունակության համարժեքությունը՝ 41.020 ԱՄՆ $։
Ամսաթիվ | Միջազգային վարկանիշ | |||||
---|---|---|---|---|---|---|
Արտարժույթով | Ազգային արժույթով | |||||
Երկարաժամկետ | Կանխատեսում | Կարճաժամկետ | Երկարաժամկետ | Կանխատեսում | Կարճաժամկետ | |
03-08 2018 | АА- | Կայուն | А-1+ | |||
09-12-2010 | А | Կայուն | А-1 | АА- | Կայուն | А-1+ |
27-11-2007 | А | Դրական | А-1 | АА- | Կայուն | А-1+ |
13-02-2007 | А- | Դրական | А-1 | А+ | Դրական | А-1 |
11-01-2005 | А- | Կայուն | А-1 | А+ | Կայուն | А-1 |
31-10-2002 | А+ | Բացասական | А-1 | |||
11-04-2002 | А- | Բացասական | А-1 | АА- | Բացասական | А-1+ |
23-10-2000 | А- | Կայուն | А-1 | АА- | Կայուն | А-1+ |
16-02-2000 | А- | Դրական | А-1 | АА- | Դրական | А-1+ |
01-08-1996 | АА- | Կայուն | А-1+ | |||
04-12-1995 | А- | Կայուն | А-1 | |||
21-09-1993 | BBB+ | Կայուն | А-2 | |||
19-01-1993 | BBB | Կայուն | А-2 | |||
10-01-1993 | BBB- | Դրական | А-3 |
Արդյունաբերություն և էներգետիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդյունաբերական արտադրության կառուցվածքում գերակշռում են բարձր տեխնոլոգիական, թղթի և փայտի արտադրանքները, պոտաշը և ֆոսֆատները, թեթև արդյունաբերությունը, ըմպելիքները, ծխախոտը, ուտիչ նատրը, ցեմենտը, շինարարությունը, մետաղական արտադրանքները, քիմիական նյութերը, պլաստիկը, ալմաստի վերամշակումը, տեքստիլները, կոշիկները։
Քիմիական նյութերը կազմում են Իսրայելի ամբողջ արդյունաբերական արտադրանքի շուրջ 14%-ը։
Պետությունը սուբսիդավորում է հետազոտություններով և նոր տեխնոլոգիաների ներդրմամբ զբաղվող ձեռնարկություններին՝ հատկացնելով տարեկան մոտ 400 միլիոն դոլար[17]։ Արդյունաբերության և առևտրի նախարարությունում գործում է գլխավոր գիտական բյուրո։
Էլեկտրաէներգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսրայելական էլեկտրական ցանցի անվանական լարումը 230 վոլտ այլընտրանքային հոսանք է`50 հերց հաճախականությամբ։
Մինչև 1989 թվականը Իսրայելը և Պաղեստինի իշխանությունը օգտագործում էին իրենց սեփական «Տիպ H» վարդակները, որն անհամատեղելի է այլ երկրներում արտադրված վարդակների հետ։
1989 թվականին այս ստանդարտը վերանայվել է և Իսրայելն այժմ օգտագործում է խրոցներ և վարդակներ, որոնք «C» տեսակի» վերափոխություն են։ Վարդակներն ունեն երեք բույն։ Խրոցակները հնարավոր է միացնել ինչպես երեք, այնպես էլ երկու առանցքներով։ Ժամանակակից վարդակները հարմարեցված են օգտագործելու ինչպես հնացած (տիպ H), այնպես էլ ժամանակակից (տիպ C) վարդակներ։ Վարդակի կառուցվածքը և անվանական լարման մի փոքր տարբերությունը թույլ են տալիս օգտագործել նախկին ԽՍՀՄ երկրներից բերված էլեկտրական սարքավորումներ[18]։
Տրանսպորտ և հաղորդակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկաթուղիների ընդհանուր երկարությունը 853 կմ է։ Հետագծի լայնությունը` 1435 մմ։ Երկիրն ունի 53 օդանավակայան։ 3 օդանավակայաններ՝ Էյլաթը, Լոդը և Օվդան (Ուվդա) միջազգային են։ Գազատարների ընդհանուր երկարությունը 160 կմ է, նավթատարներինը` 442 կմ։ Գործող չորս նավահանգիստները գտնվում են Աշդոդում, Հադերայում, Էյլաթում և Հայֆայում։ 2007 թվականի սեպտեմբերի 6-ից Հայֆայում գործում է երկրում առաջին մասնավոր նավահանգիստը։ Ավտոբուսների երթևեկության գծերը միացնում են գրեթե բոլոր բնակավայրերը։ Ներկայումս ավտոբուսները հասարակական տրանսպորտի հիմնական ձևն են[19]։ 2001 թվականին իսրայելական ամենամեծ ավտոբուսային ընկերությունը՝ Էգեդը աշխարհում մեծությամբ երկրորդն էր[20]։ Ավտոբուսների երկրորդ խոշոր ընկերությունը Դանն է։ Իսրայելում տրանսպորտը չի աշխատում շաբաթ օրերին (ուրբաթ երեկոյից մինչև շաբաթ երեկո)։ Բացառություն են կազմում ներքին թռիչքները Էյլաթում, Հայֆայում և Նազարեթ Իլիտում, ինչպես նաև տաքսիները, որոնք միշտ են աշխատում։ Հայֆայում գործում է աշխարհի ամենափոքր մետրոն՝ Կարմելիտը[21]։
Նախապատրաստական աշխատանքներ են տարվում Թել Ավիվի թեթև երկաթուղային տրանսպորտի համակարգի կառուցման ուղղությամբ։ 2011 թվականին Երուսաղեմում բացվել է Իսրայելում առաջին արագընթաց տրամվայ համակարգը։ Հայֆան ունի տրանսպորտային այնպիսի ռեժիմ, ինչպիսին է Մետրոնիտը[22]։
Կապ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսրայելի կապի նախարարությունը կապի ոլորտում գործող բոլոր կազմակերպությունների գործունեության կարգավորողն է։
Հեռախոսային կապ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրի ներսում ֆիքսված հեռախոսային հաղորդակցությունն իրականացնում են տարբեր ընկերություններ.
- Բեզեկ
- Հոթ
- Կավեյ Զահավ 012 Smile
- 013 NetVision.
Իսրայելում բջջային հեռախոսակապն իրականացնում են հետևյալ ընկերությունները.
- Պելեֆոն
- Սելկոմ
- Օրանժ
- Hot Mobile
- Գոլան Տելեկոմ
- Ռամի Լևի Տիկշորեթ
- YouPhone
- HomeCellular
- 012mobile
Իսրայելում բոլոր հեռախոսահամարները յոթանիշ են։
Ֆինանսական հատված և առևտուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թել Ավիվի ֆոնդային բորսան հիմնադրվել է 1953 թվականին և մինչ այսօր երկրի միակ բորսան է։
2009 թվականի սեպտեմբերին ոսկեարժութային պահուստները կազմել են 55 միլիարդ դոլար։ 2005 թվականին Իսրայելի արտաքին պարտքը հասել է 74,4 միլիարդ դոլարի։
Իսրայելը ԱՀԿ անդամ է և ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ ունի նաև ազատ առևտրի համաձայնագրեր։ Սա փոխհատուցում է մերձավոր արևելյան շատ շուկաներ մուտքի բացակայությունը։ Երկար տարիներ իսրայելական տնտեսության հիմնական խնդիրը առևտրի բացասական մնացորդն է։ 1990-ականներից արտահանումը դիվերսիֆիկացված է։
Բանկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարկային և բանկային համակարգը ղեկավարում է Իսրայելի բանկը, որը հիմնադրվել է 1954 թվականին։ 1990-ականների վերջին կառավարությունը սեփականաշնորհել է երկրի երեք խոշորագույն բանկերը՝ «Լեումի լե Իսրայել», «Ապոալիմ» և «Դիսկոնտ լե Իսրայել» բանկերը[23]։
2008 թվականի դրությամբ Իսրայելն ունի բազմաթիվ առևտրային (ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան մասնաճյուղեր), հիփոթեքային և ներդրումային բանկեր։ Բանկային համակարգը բնութագրվում է մասնագիտացման բարձր մակարդակով[24]։
- Իսրայելի բանկ (կենտրոնական բանկ)
- Փոստային բանկ
- Ապոալիմ բանկ
- Դիսկոնտ բանկ
- Իգուդ բանկ
- Լեումի բանկ
- Բեյնլեումի բանկ (FIBI)
- Միզրահի-Տֆահոտ բանկ
- Մերկանտիլ Դիկոնտ բանկ
- Յահավ բանկ
- Մասադ բանկի
- Երուշալաիմ բանկ
- Օզար Ահայալ բանկ
- Յու-Բանկ (նախկին Ինվեստեկ) բանկ
- Պեպեր (առաջին վիրտուալ բջջային բանկն առանց ֆիզիկական մասնաճյուղերի)
Արտասահմանյան բանկերի ներկայացուցչություններն Իսրայելում.
- Համաշխարհային բանկ
- Սիթիբանկ — Citibank
- Էյչ-Էս-Բի-Սի բանկ — HSBC Bank
Իսրայելական բանկերի որոշ մասնաճյուղեր բաց են կիրակիից հինգշաբթի օրերին՝ 8։30-13։00-ը, երկուշաբթի և հինգշաբթի`16։ 00-18։30-ը։ Բանկի մասնաճյուղերի մյուս մասը բաց է երկուշաբթիից հինգշաբթի օրերին` 8։30-13։ 00-ը, երկուշաբթի և հինգշաբթի` 16։00-18։ 30-ին, իսկ ուրբաթ օրերին` 8։30-12։30։ Տոների նախօրեին բանկերը բաց են 8։30-12։00-ը։ Տոնական օրերին բանկերը փակ են։ Վերջերս բանկերի մեծ մասը չի գործում կամ ուրբաթ կամ կիրակի օրերին։
Արժույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]1985 թվականի սեպտեմբերի 4-ից Իսրայելում արժույթը նոր շեկելն է, լրիվ անվանումը՝ նոր իսրայելական շեկել (եբրայերեն՝ שקל חדש, անգլ.՝ New Israeli Sheqel)։ Սիմվոլներ՝ ₪, NIS։
2010 թվականի վերջին շրջանառության մեջ եղած կանխիկ միջոցների ծավալը կազմել է մոտ 45 միլիարդ շեկել[25]։
2003 թվականի հունվարի 1-ից նոր շեկելն ազատ փոխարկելի արժույթ է։
Արտարժույթը կարելի է փոխանակել բանկերում, փոստային բաժանմունքներում և մասնագիտացված առևտրային փոխանակման կետերում[26]։ Բազմաթիվ մեծածախ առևտրի կետերում, առևտրային ընկերություններում և հյուրանոցներում վճարման համար ընդունվում է ազատ փոխարկելի արժույթ (նախապատվությունը տրվում է ԱՄՆ դոլարին և եվրոին) և ԱԱՀ չի գանձվում։ Զբոսաշրջիկները ազատվում են ԱԱՀ-ի վճարումից, որը վերադարձվում է մեկնարկային կետերում անդորրագիրը ստանալու պահին։ Շատ խանութներում և տրանսպորտում, փողոցում և շուկաներում վճարումը կատարվում է միայն շեկելով։
Աշխարհի առաջատար վճարային համակարգերի վարկային քարտերն ընդունվում են գրեթե ամենուր։ Բանկոմատները տարածված են[27]։
Բնակչության եկամուտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի դեկտեմբերից նվազագույն աշխատավարձը սահմանվել է ամսական 5300 շեկել (որը կազմում է մոտավորապես 1499,09 ԱՄՆ դոլար)։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իսրայելի վիճակագրության կենտրոնական բյուրոյի պաշտոնական կայքը (անգլ.) (եբրայերեն)
- Իսրայելի ֆինանսների նախարարության պաշտոնական կայքը (անգլ.) (եբրայերեն)
- Իսրայելի Բանկ Արխիվացված 2009-08-17 Wayback Machine (անգլ.) (եբրայերեն)
- Զենքի արտահանումը Իսրայելում
- Իսրայելական արշավ Կոնստանտին Կրինիցկի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.imf.org/external/datamapper/NGDP_RPCH@WEO?year=2016
- ↑ Համաշխարհային բանկի տվյալների բազա — WB.
- ↑ «Израильский экспорт впервые превысил 100 миллиардов долларов». Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Economy Rankings» (անգլերեն). Всемирный банк. 2015 թ․ հունիսի 1. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «Best Countries for Business» (անգլերեն). Forbes — Рейтинг лучших стран для ведения бизнеса на сайте Forbes. 2014-12. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «NASDAQ Appoints Asaf Homossany as New Director for Israel». NASDAQ. 6 февраля 2005. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 4 августа 2007-ին.
- ↑ Avi Krawitz. (27 февраля 2007). «Intel to expand Jerusalem R&D» (անգլերեն). The Jerusalem Post. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 4 августа 2007-ին.
- ↑ «Israel R&D Center: Leadership Team» (անգլերեն). Майкрософт. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 4 августа 2007-ին.
- ↑ Scheer, Steven (2011 թ․ դեկտեմբերի 15). «Apple to open R&D center in Israel: report». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Buffet ready to buy a «big business»» (անգլերեն). IHT. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 6 июля 2008-ին.
{{cite web}}
: Unknown parameter|datepubuished=
ignored (օգնություն) - ↑ «Israel: U.S. Foreign Assistance» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Sharp, Jeremy M. (2012 թ․ մարտի 12). «CRS report for Congress: U.S. foreign aid to Israel» (PDF). Federation of American Scientists. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 19-ին.
- ↑ «How Much International Aid Does Israel Receive?». Congressional Research Service (CRS). 2016 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 23-ին.
- ↑ ОЭСР принимает Израиль
- ↑ Израиль Արխիվացված 2016-05-27 Wayback Machine данные CIA World Factbook на 2009 год(անգլ.)
- ↑ Ratings History by Issuer Credit Rating or Debt Type(չաշխատող հղում) (անգլ.)
- ↑ «Грани израильской экономики». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 4 июля 2008-ին.
- ↑ Израильская корова дает молока вдвое больше европейской
- ↑ «В Израиле открылся первый частный порт». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 5 июля 2008-ին.
- ↑ «Facets of the Israeli Economy — Transportation». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 5 июля 2008-ին.
- ↑ «Haifa Carmelit subway» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 5 июля 2008-ին.
- ↑ «Сегодня в Иерусалиме пройдет церемония закладки первого участка трамвайного пути». NEWSru-Израиль. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 5 июля 2008-ին.
- ↑ «Израиль». Энциклопедия «Кругосвет». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 6 июля 2008-ին.
- ↑ «Israel» (անգլերեն). Энциклопедия «Britannica». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 6 июля 2008-ին.
- ↑ «Annual Report of the Bank of Israel Currency Department for 2010». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Израильский шекель и мексиканский песо стали свободно конвертируемой валютой». NEWSru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 4 июля 2008-ին.
- ↑ «Внешнеторговый профицит Израиля вырос, несмотря на сильный шекель». NEWSru-Израиль. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 4 июля 2008-ին.