Գնաճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համաշխարհային գնաճի մակարդակը

Գնաճը կամ սղաճը (լատ. Inflatio - ուռճացում) դրամական միավորի արժեզրկմամբ ուղեկցվող գների ընդհանուր մակարդակի բարձրացումն է [1]։

Մեծ կամ փոքր չափով գնաճն առկա է ժամանակակից բոլոր երկրների տնտեսություններում։ Ապրանքային զանգվածի ամենամյա աճը պահանջում է դրամաշրջանառության համապատասխան արագացում կամ դրամական զանգվածի աճ։ Եվ դրա համար անհրաժեշտ է սնել հասարակական արտադրությունը համապատասխան դրամական զանգվածի ավելացմամբ, ինչն էլ գնաճի հիմք է հանդիսանում [2]։

Գնաճի տիպերը[խմբագրել]

Առանձնացվում է գնաճի երկու տիպ՝

  1. Բաց
  2. Ճնշված կամ քողարկված

Բաց գնաճը հանդիպում է շուկաներում, որտեղ գործում են ազատ գներ։ Գների անհավասարաչափ բարձրացման դեպքում այն ձևախախտում է, բայց չի ոչնչացնում շուկայական մեխանիզմը։ Տնտեսությունը շարունակում է արձագանքել շուկայի ազդակներին և ինքնակարգավորվել տարբեր շուկաների հավասարակշռության ուղղությամբ։ Այն հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

\pi\,\!=\cfrac{P_1  - P_0}{P_0}*100%,

որտեղ \pi\,\!-ն գնաճի տեմպն է մեկ տարում՝ հաշվարկված տոկոսներով, P_1- տվյալ տարվա գների մակարդակն է, P_0- նախորդ տարվա գների մակարդակն է,

Ճնշված գնաճի դեպքում իրավիճակը այլ է։ Պետությունը անհանգստանալով գների աճի համար՝ պայքարի է ձեռնարկում այդ երևույթի դեմ և գների նկատմամբ կառավարչական վերահսկողություն սահմանում՝ դրանք սառեցնելով որոշակի մակարդակում։ Նմանատիպ հակագնաճային քաղաքականության առանձնահատկությունը այն է, որ պետությունը պայքարում է, ոչ թե շուկայի ձևախախտման և դրա հետեևանքի, գների աճի, դեմ։ Ճնշված գնաճն հղի է մի շարք տնտեսական հետևանքներով՝

  • այն խեղաթյուրում է շուկայի ինքնակարգավորման մեխանիզմը
  • սառեցված գները հանգեցնում են կապիտալի տեղաշարժին դեպի արտադրության ավելի քիչ ծախսատար սեգմենտներ, ինչն էլ առաջացնում է մնացած սեգմենտներում արտադրվող ապրանքի խրոնիկական դեֆիցիտ
  • դեֆիցիտը բնակչության մոտ առաջացնում է հետաձգված պահանջարկի էֆեկտ, որի հետևանքով աճում են հարկադրված խնայողությունները, որոնք ոչ միայն չեն բարձրացնում կենսամակարդակը, այլ նաև նպաստում են քրեական կառուցվածքները հարստացնող սև շուկաների զարգացմանը [3]։

Գնաճի տեսակները[խմբագրել]

Գնաճի տեսակներն են՝

  • Պահանջարկի գնաճ
  • Առաջարկի գնաճ
  • Չհավասարակշռված գնաճ
  • Կանխատեսելի գնաճ
  • Անկանխատեսելի գնաճ

Կախված գնաճի տեմպերից տարբերում են գնաճի հետևյալ տեսակնեը՝

  • Չափավոր կամ սողացող (մինչև 10% տարեկան գնաճ)
  • Քառատրոփ գնաճ (10-50% տարեկան գնաճ)
  • հիպերգնաճ

Աղբյուրները[խմբագրել]

  1. Чепурин М.Н. "Курс экономической теории", 2003
  2. Сидорович А.В. Курс экономической теории", 1997
  3. Н.И. Базылев, С. П. Гурко “Макроэкономика”, 2000