Դևալվացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դեվալվացիա, դրամական միավորի ոսկու պարունակության օրենսդրական պակասեցում կամ օտարերկրյա տարադրամի նկատմամբ նրա պաշտոնական կուրսի իջեցում։ Դեվալվացիայի են դիմում ինֆլյացիայի պայմաններում դրամաշրջանառությունը կայունացնելու համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կապիտալիստական երկրներում անց է կացվել ավելի քան 400 դեվալվացիա, որից ամենանշանակալին ամերիկյան դոլլարի 1972 թվականին դեվալվացիան Է։ Կապիտալիստական մոնոպոլիաները դեվալվացիա օգտագործում են արտաքին շուկաները նվաճելու համար, քանի որ այն իջեցնում է արտահանվող ապրանքների գները՝ բարձրացնելով մրցունակությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 353 CC-BY-SA-icon-80x15.png