Ինքնարժեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինքնարժեք, զարգացած ապրանքային արտադրության տնտեսական կատեգորիա, որը դրամական ձևով արտահայտում է ապրանքի արտադրության և իրացման վրա ձեռնարկության ընթացիկ բոլոր ծախսերը։ Բուրժուական հասարակարգում կապիտալիստի արտադրության ծախսերը ապրանքի արժեքի մի մասն են։ Ապրանքի արժեքը պարունակում է նաև վարձու բանվորի չվարձատրված աշխատանք՝ հավելյալ արժեք։ Այդ պատճառով էլ ապրանքի արտադրության իսկական ծախսերը գերազանցում են արտադրության կապիտալիստական ծախսերը։ Արտադրության կապիտալիստական ծախսերը, որպես տնտ. կատեգորիա, ենթադրում են հասարակության միայն երկու դասակարգի՝ բանվորների և կապիտալիստների առկայություն, ուստի դրանք չեն պարունակում հավելյալ արժեքի ոչ մի տարր։ Գործող կապիտալիստի արտադրության ծախսերը՝ Ինքնարժեքը, բնութագրում է ռեալ հարաբերությունները և արտացոլում հավելյալ արժեքի հաշվին կատարվող որոշակի ծախսումները (վարկի տոկոս, հողի վարձավճար, ապահովագրական վճարներ, շրջանառության զուտ ծախսեր են)։ Արտադրության կապիտալիստական ծախսերը կատեգորիային դիմակայում է շահույթը, իսկ ինքնարժեքին՝ միայն ձեոնարկական եկամուտը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 368 CC-BY-SA-icon-80x15.png