Զբոսաշրջությունն Իսրայելում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արևմտյան պատը (կամ Լացի պատը) և Աղյուսե գմբեթը Երուսաղեմի հին քաղաքում

Զբոսաշրջությունը Իսրայելում, երկրի եկամտի հիմնական աղբյուրներից մեկը, 2013 թվականին ունեցել է ռեկորդային 3.54 միլիոն զբոսաշրջիկ[1][2]: Իսրայելն առաջարկում է բազմաթիվ պատմական և կրոնական օբյեկտներ, ծովափեր, հնագիտական զբոսաշրջություն, ժառանգական տուրիզմ և էկոտուրիզմ: Իսրայելը մեկ շնչի հաշվով աշխարհում ամենաշատ թանգարաններն ունի[3]: 2009 թվականին երկու ամենաշատ այցելված վայրերն են Լացի պատը և Ռաբբի Շիմոն բար Յոչայի գերեզմանը.[4] ամենահայտնի վճարովի զբոսաշրջային վայրը համարվում է Մասադա ամրոցը[5]: Ամենաայցելված քաղաքը Երուսաղեմն է, իսկ ամենաշատ այցելված վայրը՝ Արևմտյան պատը: Տոկոսային հարաբերությամբ զբոսաշրջիկների ամենամեծ հոսքը գալիս է ԱՄՆ-ից՝ 18 %, ապա Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Միացյալ թագավորությունից, Իտալիայից, Ուկրաինայից, Լեհաստանից, Կանադայից, Նիդերլանդներից և Իսպանիայից[1][2]:

Ամենաշատ այցելվող վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երուսաղեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբական շուկա: Երուսաղեմի հին քաղաք
Արևմտյան Երուսաղեմ

Երուսաղեմը տարեկան մոտ 3.5 միլիոն զբոսաշրջիկով ամենաայցելված վայրն է Իսրայելում: Ամբողջ աշխարհում ամենահին քաղաքներից մեկը, որը հռչակվեց որպես Իսրայելի մայրաքաղաք [i] և, եթե Արևելյան Երուսաղեմն էլ հաշվենք, ամենամեծ քաղաք: Այն համարվում է սուրբ քաղաք երեք խոշորագույն կրոնների՝ բուդդայականության, քրիստոնեության և իսլամի համար: Այստեղ անցկացվում էլ բազմաթիվ պատմական, հնագիտական, կրոնական և բազմաթիվ այլ միջոցառումներ[6]:

Արևմտյան Երուսաղեմը գլխավորապես կառուցվել է Իսրայելի ստեղծումից՝ 1948 թվականից հետո: Այս շրջանի հատուկ զբոսաշրջային ուղղություններն են.

  • Գերմանական գաղութ, տաճարային հասարակության գաղութաբնակեցման վայր, որն ունի գունեղ ճարտարապետական ոճ:
  • Մեա Շեարիմը, որը հիմնադրվել է տասնիններորդ դարում և բնակեցվել է հիմնականում ծայրահեղ ուղղափառ հերադիմ հրեաների կողմից, պահպանում է Արևելյան Եվրոպական շտետլիի բուրմունքը:

Արևելյան Երուսաղեմը գրավվել է Իսրայելի կողմից 1967 թվականի Վեցօրյա պատերազմի ժամանակ: Այն տեղակայված է.

Արևելյան Երուսաղեմի չֆինալիզիր կարգավաիճակը բազմաթիվ խնդիրներ առաջ բերեց այն ժամանակ, երբ Երուսաղեմը փորձում էր մտնել միջազգային զբոսաշրջային շուկա: 2009, 2010 և կրկին 2015 թվականներին Մեծ Բրիտանիայի Գովազդային չափանիշների կոմիտեն որոշում է կայացրել ընդդեմ Իսրայելի Զբոսաշրջության նախարարության գովազդային կազմակերպությունների, որոնք ցուցադրում են պատկերներ և տեղեկությունները այնպիսի զբոսաշրջային վայրերի մասին, որոնք գտնվում են Արևելյան Երուսաղեմում: Գովազդային մարմինն իր որոշման մեջ գրել է «Արևելյան տարածքի օկուպացված կարգավիճակը դարձել է միջազգային վեճերի առարկա, և քանի որ մենք համարում ենք, որ գովազդը ակնարկում է այն, եր Արևելյան Երուսաղեմը պատկանում է Իսրայել պետության, մենք հասկացանք, որ գովազդը, ամենայն հավանականությամբ, մարդկանց մոլորության մեջ է գցելու»[8][9]:

Թել Ավիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 թվականին Թել Ավիվ է այցելել մոտ 2.3 միլիոն զբոսաշրջիկ[10]: Այն Իսրայելի երկրորդ խոշորագույն քաղաքն է, ինչպես նաև համարվում է կոսմոպոլիտ, մշակութային և ֆինանսական համաշխարհային քաղաք: Քաղաքի ամենամեծ հրապարակում բնակվում է երեք միլիոն բնակիչ: Մոտակա Յաֆֆա պատմական քաղաքը զբոսաշրջային "բում" է ապրում: 2010 թվականին National Geographic-ը Թել Ավիվին դասել է աշխարհի լավագույն լողափային քաղաքների շարքը[11]
  • Թել Ավիվն իր ակտիվ գիշերային կյանքի շնորհիվ տեղի բնակիչների կողմից ստացել է «քաղաք, որը երբեք չի քնում» անվանումը: Թել Ավիվը «Out» ամսագրի կողմից ստացել է «Մերձավոր Արևելքի գեյ մայրաքաղաք» անվանումը:

Սաֆեդ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սաֆեդը բուդդակայակնության չորս սուրբ քաղաքներից մեկն է, որտեղ և գրվել է Երուսաղեմյան Թալմուդի մեծ մասը և որտեղ էլ մշակվել է կաբալան (հրեական շրջաններում առաջացած գաղտնուսույց թեոսոֆիական համակարգ): Հայտնի է իր արհեստավորներով: Ռաբբի Սիմոնա բար Յոխայի գերեզմանը գտնվում է հարևան Մերոն մոշավում

Քաղաքը շուրջը գտնվում է բազմաթիվ բնական արգելոցներ և հնավայրեր, հատկապես հնագույն սինագոգներ:

Աքքա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի քան 200 թանգարաններով, Իսրայելը աշխարհում մեկ շնչի հաշվով ունի ամենաշատ թանգարանները, որոնք տարեկան գրավում են միլիոնավոր այցելուների[12]:

Ռեստորանային մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր հյուրընկալության արդյունաբերության շրջանակներում, այդ թվում նաև հյուրանոցները, ռեստորաններն ու գինու գործարանները, Միջերկրածովյան տարածաշրջանում  առավել կենսունակ ռեստորանային մշակույթներ դեռևս 1990-ական թվականներին զարգացել է Իսրայելում, որը սպասարկվում է ինչպես զբոսաշրջիկների, այնպեսել էլ քաղաքացիների կողմից[14]: Իսրայելացի խոհարարների, հյուրանոցային սեփականատերերի, սոմելյեների և գինի արտադրողների մասնագիտական վերապատրաստումներն անցկացվում են բարձր մակարդակով: Լավագույն հյուրանոցային խոհարարներն ունեն միջազգային կրթություն և փորձ[14]:

Իսրայելում կան հազարավոր ռեստորաններ, սրճարաններ և բարեր, որոնք առաջարկում են սննդի և խոհարարական ոճերի ընտրության լայն տեսականի[15]: Ի լրումն Մերջարևելյան խոհանոցի, այնստեղ կան ռեստորաններ, որոնք առաջարկում են ընտրության լայն տեսականի էթնիկ սնունդ, ներառյալ իտալական, ֆրանսիական, հունական, ռուսական, եթովպական, բոլկանյան, թայվանյան, չինական, ամերիկյան խոհանոցները[14]:

Իսրայելի ուտելու վայրերը, որպես կանոն, ներառում են ֆալաֆել, որն իր հերթին առաջարկում է հավելյալ ուտելիքներ, ինչպիսիք են ֆրանսիական ֆրին, տապակած սմբուկը, աղցաններն ու ֆալաֆելի հետ մատուցվող թթու վարունգը, ինչպես նաև հումուսիան, որը սահմանափակվում է Հումուս ուտեստովը, և որն առաջարկում է սահմանափակ ընտրություն հավելյալ ուտեստների մեջ: Միսադա Միզրահիտը (բառացի, «Արեւելյան ռեստորան») հանդիսանում է էժան գներով ռեստորան, որտեղ հիմնականում ընտրությունը կայանում է մեզե աղցանների վրա, որին հետևում է խորոված գրիլը ֆրանսիական ֆրիով, ինչպես նաև տապակած կիբբեհը և պարզ աղանդերը: Այստեղ կարելի է գտնել նաև քաբաբներ[16], շոգեխաշված ճակնդեղեր, լոլիկի ապուրներ և այլ:

Սրճարանները տարածված են քաղաքային բնակավայրերում: Այստեղ անցկացվում են ինչպես հասարակական, այնպես էլ բիզնես հանդիպումներ: Այստեղ սովորաբար մատուցում են սուրճ, թեյ, մրգային հյութեր և ոչ ալկոհոլային խմիչքներ, ինչպես նաև սեդվիչներ: Դրանցից շատերն ունեն բացօթյա նստելու տեղեր: Թել Ավիվը հայտնի էր իր սրճարանային մշակույթով[16]: Թեյը մատուցվում է նաև սրճարաններում, սկսած սովարական շաքարավազով ռուսական եփած թեյից մինչև մերձարևելյան ոճի անանուխի համով (նանա) թեյեր[17]: Իսրայելում կա նաև ուժեղ սուրճ խմելու մշակույթ: Սուրճ պատրաստում են բազմաթիվ ձևերով, ինչպիսիք են վայրկյանը (nes), սառույցովը, լատտեն (hafuḥ), իտալական ոճով էսպրեսսոն կամ թուրքական սուրճը[18][19]:

Գինեգործարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գինու տուրիսզմը Իսրայելում լավ զարգացող ճյուղ է: 2008 թվականի սկզբին հայտարարվել է, որ Իսրայելի գինու տուրիզմի զբոսաշրջության զարգացմանը խթանելու համար 150-ակրով (0.61 կմ²) գինու այգի կբացվի Զիխրան Յաակով և Բինյամին-Գիվատ-Ադա բնակավայրերի մեջտեղում[20]:

Ծովեր և լճեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր ծովը, մարջան և մարինե ձկները, Էյլաթում
Միջերկրական ծով
  • Արևոտ ափեր և հյուրանոցային առողջարաններ:
Մեռյալ ծով
  • Երկրի ցամաքի ամենացածր կետն է։ Մեռյալ ծովն աշխարհի ամենաաղի լիճն է: Հայտնի է բուժիչ հատկություններով:
Կարմիր ծով
  • Արևոտ ափեր և հյուրանոցային հանգստյան տներ, դայվինգի և այլ ջրային սպորտերի սիրահարների հայտնի վայր:
Գալիլեյան ծով
  • Արևոտ ափեր և հյուրանոցային առողջարաններ
  • Կարևոր քրիստոնեական և հրեական սրբավայրեր
  • Բազմաթիվ հնագիտական վայրեր

Սուզային տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլյաթը տեղակայված է Ակաբա ծովածոցում: Այն ամբողջ աշխարհում համարվում է դայվինգի համար ամենահայտնի վայրերից մեկը[21]: Մոտ 250.000 դայվերներ ամեն տարի և սուզվում մոտ 11 կիլոմետր: Դայվինգ կազմում է երկրի զբոսաշրջության եկամտի 10 տոկոսը[22]: Ջրի պայմանները ջրասուզակների համար ամբողջ տարին լավ է: Ջրի ջերմաստիճանը կազմում է շուրջ 21-25 C°, քիչ կամ ոչ հոսանքային ու հստակ ջրերում ունի միջինը 20-30 մետր տեսանելիություն:

Բժշկական զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսրայելը դարձել է հայտնի վայր բժշկական զբոսաշրջիկների համար[23]: 2006 թվականին 15, 000 օտարերկրացի զբոսաշրջիկներ մեկնել են իսրայել բժշկական ընթացակարգերի համար, բերելով 40 միլիոն դոլար եկամուտ[23]: Իսրայելի առողջապահական զբոսաշրջության առավելություները ներառում են բնական լավ ռեսուրսները, ամբողջ տարվա ընթացքում կայուն, հանգիստ կլինան, աժող բժշկական համակարգերը և գեղատեսիլ վայրերը, որոնք հիվանդների վրա ունեն հանգստացնող ազդեցություն[24]: Բժշկական զբոսաշրջիկները ընտրում են Իսրայելը մի քանի պատճառով:Ոմանք գալիս են Եվրոպական երկրներից, ինչպիսին է, օրինակ, Ռումինիան, որտեղ որոշ ընթացակարգեր հասանելի չեն: Մյուսները գալիս են Իսրայել, առավել հաճախ, Միացյալ Նահանգներից, որովհետև  նրանք կարողանում են ստանալ ինչպես որակյալ առողջապահական խնամք, այնպես էլ վիրահատություններ և արտամարմնային բեղմնավորման բուժումներ: Մյուս բժշկական զբոսաշրջիկները Իսրայել են գալիս, որպեսզի այցելեն Մեռյալ ծով, որը աշխարհահռչակ թերապևտիկ առողջարան է[23]:

Զբոսաշրջային ժողովրդագրություն և տնտեսական ներդրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեսարիա

Ըստ Իսրայելի զբոսաշրջության նախարարության տվյալների, 2009 թվականին Իսրայել ժամանած 2.7 միլիոն զբոսաշրջիկների 54 տոկոսը քրիստոնյա էր: Հրեա զբոսաշրջիկները կազմում են 39 տոկոսը: Զբոսաշրջությունից ստացված եկամուտը 2009 թվականին կազմել է 3.3 միլիարդ դոլար[25]: 2010 թվականին ՀՆԱ-յում զբոսարջության մասը կազմում է 6.4 տոկոս[26]: Աշխարհի ճանապարհորդության և զբոսաշրջության խորհուրը գնահատում է, որ Իսրայելի ՀՆԱ-յի իրական աճ, ակնկալվում է, 2010-2020 թվականների ընթացքում միջին հաշվով կաճի 5.0%-ով: WTTC ակնկալում է, որ 2010 թվականին զբոսաշրջության ներդրումը համախառն ներքին արդյունքի մեջ կբարձրանա 6.4%-ով (12.0 միլիարդ ամերիկյան դոլար), իսկ 2020 թվականին 7.2%-ով  (22.1 միլիարդ ամերիկյան դոլար)[26]: Զբոսաշրջության ներդրումը գնահատվում է 2.3 միլիարդ ամերիկյան դոլար կամ 2010 թվականի ընդհանուր ներդրման 7.6%-ը[26]:

Միջազգային ճանաչում և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահալ Արուգոտ ջրվեժը Էյն Գեդիում

2005 թվականին Էրնստը և Յանգը իրականացրեցին համապարփակ հետազոտություններ Իսրայելի զբոսաշրջության մասին: Զեկույցը, որն ուներ «Նոր ստրատեգիական շուկա իսրայելական զբոսաշրջություն» վերնագիրը, տպագրվել է 2006 թվականի նոյեմբերին: Հետազոտությունները ցույց տվեցին, 2011 թվականին 1, 9 միլիոն զբոսաշրջիկների թիվը հասցնել 4-5 միլիոնի: Զեկույցում ասվում է, որ միջազգային զբոսաշրջության շուկայում Իսրայելի գրավիչ առանձնահատկություններից էր իր կրոնական մշակույթը և պատմությունը, և որ այդ փոքր երկրում առկա է շատ բազմազանություններ[27]: Ըստ հետազոտողների խոսքերի, Իսրայելի տարբեր մշակույթները և կրոնները, նրա բազմազան լանդշաֆտները, քաղաքների մեջև կոնտրաստը (Երուսաղեմ, Թել Ավիվ), և համադրությունը Եվրոպական, Հյուսիսային Աֆրիկայի և Մերձարևելյան մշակույթների հետ, ստեղծում է «փերձի շատ բարձր խտությունը»: Զեկույցում առաջարկվում էր, որ Իսրայելն ընդունի համապատասխան մարքեթինգային ռազմավարություններ, որպեսզի կարողանա հակազդել քաղաքական զարգացումների հետ ասոցացվող բացասական պատկերներին:

2010 թվականին Իսրայելը, հաղթելով Բեռլինում անցկացվող աշխարհի խոշորագույն զբոսաշրջային տոնավաճառ ITB-ում, արժանացավ «Ամենաակնառու վայր» տիտղոսին[28]:

Ամենաշատ այցելված վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաբի սրբավայրը Բահայի աշխարհի կենտրոնում, Հայֆա
Սիրիական գորշ արջ, Երուսաղեմի Բիբլիական կենդանաբանական այգում

2009 թվականին Իսրայելի երկու ամենաշատ այցելված վայրերն են Լացի պատը և Ռաբբի Շիմոն բար Յոչայի գերեզմանը[4] Ամենահանրաճանաչ վճարովի զբոսաշրջային գրավչությունն է Երուսաղեմի Բիբլիական կենդանաբանական այգին[29]:

Համար Վայր 2008 այցելումներ[5] 2012 այցելումներ[29]
1 Երուսաղեմի բիբլիական կենդանաբանական այգի 687, 647 752, 000
2 Մասադա 721, 915 724, 000
3 Սաֆարի կենդանաբանական կենտրոն Ռամատ-Գանում 581, 800 713, 000
4 Կեսարիա 713, 648 670, 000
5 Հերմոն ազգային պարկ (Բանիյաս) 430, 531 561, 000
6 Էյն Գեդի հնության ազգային պարկ 471, 000
7 Համաթ Գադեր 500, 000 440, 000
8 Yamit 2000 Հոլոնում 412, 533 431, 000
9 Կորալյան աշխարհ ստորջրյա աստղադիտարան Էյլաթում 458, 000 423, 000
10 Կումրանազգային պարկ 389, 291 377, 000

Արտասահմանցի զբոսաշրջիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Իսրայել այցելած զբոսաշրջիկների թիվը կազմում է 2, 926, 500: Մեկ օրով Իսրայել այցելել են 236, 700 զբոսաշրջիկ:.[30]

2014 թվականին Իսրայել ամենաշատ այցելված պետություններն են.

Համար Երկրի Թիվ
1 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 602, 600
2 Ռուսաստան Ռուսաստան 411, 400
3 Ֆրանսիա Ֆրանսիա 288, 900
4 Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա 164, 500
5 Գերմանիա Գերմանիա 162, 300
6 Իտալիա Իտալիա 111, 200
7 Ուկրաինա Ուկրաինա 110, 700
8 Կանադա Կանադա 62, 600
9 Լեհաստան Լեհաստան 62, 000
10 Նիդերլանդներ Նիդերլանդներ 50, 200

2014 թվականի մեկօրյա այցով ամենաշատ այցելված պետություններն են.

Համար Երկիր Թիվ
1 Ռուսաստան Ռուսաստան 142, 200
2 Ուկրաինա Ուկրաինա 21, 500
3 Լեհաստան Լեհաստան 14, 900
4 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 9, 600
5 Բելառուս Բելառուս 6, 100
6 Ղազախստան Ղազախստան 5, 500
7 Գերմանիա Գերմանիա 3, 100
8 Ֆրանսիա Ֆրանսիա 2, 500
9 Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա 2, 400
10 Իտալիա Իտալիա 1, 700

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Yifa Yaakov (10 January 2014)։ «2013 'record year' for tourism, government says»։ Times of Israel։ Վերցված է 12 March 2014 
  2. 2,0 2,1 Ziv Reinstein (10 January 2014)։ 7340, L-4475168, 00.html «2013: Record year for incoming tourism»։ Ynetnews։ Վերցված է 12 March 2014 
  3. Interesting Facts about Israel Archived April 15, 2016, at the Wayback Machine.
  4. 4,0 4,1 «For first time, religious sites to get state budget of NIS 6.3M»։ HaAretz։ Վերցված է 2009-03-08 
  5. 5,0 5,1 7340, L-3698864, 00.html «Masada tourists' favorite spot in Israel»։ Ynetnews։ Վերցված է 2009-04-08 
  6. Bremner Caroline (10 January 2011)։ «Euromonitor International's Top City Destination Ranking»։ Euromonitor International։ Վերցված է 10 January 2011 
  7. Ein Karem under threat Archived March 4, 2016, at the Wayback Machine.
  8. «Archived copy»։ Արխիվացված օրիգինալից 2016-03-06-ին։ Վերցված է 2015-03-09 
  9. 7340, L-4633267, 00.html «Archived copy»։ 7340, L-4633267, 00.html Արխիվացված օրիգինալից 2016-04-16-ին։ Վերցված է 2015-03-04 
  10. «Tourism in Israel hits all time high»։ Haaretz։ 10 January 2014։ Վերցված է June 2015 
  11. National Geographic ranks Tel Aviv among World's Top Ten Beach Cities. Archived December 24, 2014, at the Wayback Machine.
  12. «Science & Technology»։ Consulate General of Israel in Los Angeles։ Արխիվացված օրիգինալից-ից 2007-04-16-ին։ Վերցված է 2007-05-26 
  13. Hazan Susan։ «The Israel Museum and the Electronic Surrogate»։ Cultivate Interactive։ Վերցված է 2009-05-06 
  14. 14,0 14,1 14,2 Helstosky Carol (2009)։ Food Culture in the Mediterranean։ Westport, Conn.: Greenwood Press։ էջեր 124–125։ ISBN 0-313-34626-7 
  15. Restaurants in Israel: The Israeli Restaurant Guide Archived February 27, 2012, at the Wayback Machine. Retrieved 2012–02–27
  16. 16,0 16,1 Gur Jana (2008)։ The Book of New Israeli Food։ New York: Schocken Books։ էջեր 12, 44, 68, 164, 217։ ISBN 0-8052-1224-8 
  17. Campbell Dawn (1995)։ The Tea book։ Pelican Publishing Company։ էջ 142։ ISBN 1-56554-074-3 
  18. Bellehsen, Nitsana (20 January 2010), «Israeli coffee culture goes global», Israel 21c Innovation News Service, http://www.israel21c.org/culture/israeli-coffee-culture-goes-global, վերցված է 2012-02-27 
  19. Ansky Sherry, Sheffer, Nelli (2000)։ The Food of Israel: Authentic Recipes from the Land of Milk and Honey։ Hong Kong: Periplus Editions։ էջ 30։ ISBN 962-593-268-2 
  20. «Israel seeks to become wine tourism destination»։ Globes։ January 17, 2008։ Վերցված է June 20, 2013 
  21. MFA, Gulf of Aqaba- Tourism, 30 Sep 1997 Archived October 12, 2012, at the Wayback Machine.
  22. Artificial Reefs and Dive Tourism in Eilat, Israel Dan Wilhelmsson, Marcus C. Öhman, Henrik Ståhl and Yechiam Shlesinger Ambio, Vol. 27, No. 8, Building Capacity for Coastal Management (Dec., 1998), pp. 764-766 Published by: Allen Press on behalf of Royal Swedish Academy of Sciences «Archived copy»։ Արխիվացված օրիգինալից 2016-05-27-ին։ Վերցված է 2006-08-13 
  23. 23,0 23,1 23,2 Welcoming the world's ills Archived November 12, 2009, at the Wayback Machine., Haaretz, Feb 8, 2008
  24. Health tourism in Israel: A developing industry Niv, Amiad (Adi) Tourism Review. Vol. 44, no. 4, pp. 30-32. 1989
  25. Christian pilgrims boost Israeli tourism Christian pilgrims boost Israeli tourism Archived April 24, 2010, at the Wayback Machine.
  26. 26,0 26,1 26,2 World Travel and Tourism Council, KEY FACTS AT A GLANCE, Israel Archived March 5, 2012, at the Wayback Machine.
  27. International Markets and Growth Potential Archived October 2, 2011, at the Wayback Machine.
  28. 7340, L-3862438, 00.html Israel wins 1st place in Berlin tourism fair 7340, L-3862438, 00.html Archived March 3, 2016, at the Wayback Machine.
  29. 29,0 29,1 Sapir Peretz (21 March 2013)։ "גן החיות התנכ"י: שיאן המבקרים בשנת 2012" [Biblical Zoo: Top visited in 2012]։ Globes (Hebrew)։ էջեր 10–11 
  30. VISITOR ARRIVALS(1), BY COUNTRY OF CITIZENSHIP Archived December 16, 2015, at the Wayback Machine., Central Bureau of Statistics

Մատենագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]