Իսրայելի տոներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսրայելի տոներ

Տեսակform of event?
Ենթադասկրոնական տոն և պարբերական իրադարձություն

Իսրայելի տոն կամ Յոմ Թով (եբրայերեն՝ ימים טובים‎, կամ եզակի՝ եբրայերեն՝ יום טוב‎, [English: /ˈjɔːm ˈtɔːv, jm ˈtv/])[1], Իսրայելում լայնամաշտամբ, համապետական, միայն հրեական կրոնական և ազգային նշվող տոներ։ Համապետական տոները նշվում են հրեական օրացույցով, որտեղ տարին սկսվում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, իսկ ամիսները մոտավոր համապատասխանում են լուսնային ցիկլին։ Այս կապակցությամբ տարեցտարի տոնական ամսաթվերը տեղաշարժվում են։ Քանի որ հրեական օրացույցով ամսաթիվը փոխվում է արևի մայր մտնելու հետ, ապա բոլոր տոները՝ ներառյալ ոչ կրոնական, սկսվում են հիմնական օրվան նախորդող երեկոյան և ավարտվում 24 ժամ հետո՝ նույնպես երեկոյան[2]։

Ամեն դեպքում տարբեր կրոնի և կրոնական կոնֆեսիաների հավատացյալների համար տոնական օրվա կարգավիճակ ունեն ինչպես կրոնական, այնպես էլ ազգային տոները[3]։

Տոներ և հատուկ օրեր ըստ ամիսների[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիշրեյ (սեպտեմբեր-հոկտեմբեր)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրեական ամանորյա ուտեստներ, Ռոշ Խա Շանա
Հրեաները աղոթում են Սինագոգում Յոմ Կապուրի համար, նկարիչ Մաուրիցի Գոտլիբ Վենա, 1878
  • Տիշրեյի 1-2, Ռոշ Խա-Շանա (Հրեական Ամանոր) (ընդհանուր հանգստի 2 օր)
  • Տիշրեյի 3, Գեդալի Պահք
  • Տիշրեյի10, Յոմ-Կիպպուր (դատաստանի օր) (1 հանգստյան օր)[4]
  • Տիշրեյի 15, Սուքոտ (տաղավարների տոն, բերքի տոն), առաջին օրը՝ ոչ աշխատանքային
  • Տիշրեյի 16-20, Հոլ հա-մոզդ (կիսատոն) Սուքոտ (պետական կազմակերպություններում ոչ աշխատանքային օր է, մյուսները աշխատում են կես օր)
  • Տիշրեյի21,Հաշանա-Րաբա (ներման օր) (կարճ աշխատանքային օր)[5][6]
  • Տիշրեյի 22, Սիմխատ-Տորա/Շմինի Ացերետ (Սուքոտի վերջին օրը) (ընդհանուր հանգստի օր)

Խեշվան (հրեական օրացույցի երկրորդ ամիս)[խմբագրել | խմբագրել կոդը]

Խեշվանի 12, հիշատակի օր, վարչապետ Իցհակ Րաբինի սպանության օր (աշխատանքային օր)

Կիսլև[խմբագրել | խմբագրել կոդը]

հրեական օրացույցի երրորդ ամիսը «Սառցե Թագուհու թագավորություն»

Կիսլևի 25, Հանուկա (մինչև Թևետի 2) (պետական կազմակերպություններում հանգստյան օր)

Թևետ

Թևետի 10, համընդհանուր հնազանդության օր (աշխատանքային օր)

Շվատ

  • Շվատի 15, Տու բի-Շվատ («ծառերի նոր տարի») (աշխատանքային օր)
  • Շվատի 30, ընտանիքի օր (նախկինում՝ մայրերի օր) (աշխատանքային օր)

Ադար

  • Ադարի 7, Չհողարկավորված զինվորների հիշատակի օր (աշխատանքային օր)
  • Ադարի 13, Էսթերի պահք (աշխատանքային օր)
  • Ադարի 14, Պուրիմ (մասնակի հանգստյան օր)
  • Ադարի 15, Շուշան-Պուրիմ (մասնակի հանգստյան օր Երուսաղեմում)

Նիսան

  • Նիասնի 15-21, Փեսախ (առաջին և վերջին օրերը հանգսյան օրեր են պետական կազմակերպություններում, մյուսները աշխատում են)
  • Նիսանի 22,Միմունա (աշխատանքային օր)
  • Նիսանի 25, Հոլոկոստի զոհերի հիշատակի օր (աշխատանքային օր)

Իյար

Սիվան

  • Սիվանի 5/6/7, Շավուոտ (հիսնական-Օմերի 50-րդ օր) (ոչ աշխատանքային օր)

Թամմուզ

  • Թամմուզի 17, Թամմուզի 17 (Յուդ Զաին Բե Թամմուզ, կամ Թամմուզի 17-ի պահք) (աշխատանքային օր)

ԱՎ

  • Ավի 9, Ավային ինը (Ավային ինի պահք) (ընտրողական հանգստյան օր)
  • Ավի 15, Ավայի 15 (Տու բե Ավ կամ սիրահարների օր) (աշխատանքային օր)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "yom tov". Random House Webster's Unabridged Dictionary.
  2. «Rosh Hashanah 019: Elul Chaser or Malei». www.mail-archive.com. Վերցված է 2024 թ․ մարտի 26-ին.
  3. «Еврейские праздники». web.archive.org. 2017 թ․ փետրվարի 5. Վերցված է 2024 թ․ մարտի 26-ին.
  4. «Shulchan Aruch/Orach Chaim/495 - Wikisource, the free online library». en.wikisource.org (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 26-ին.
  5. «מעגל השנה». www.arachim.org. Վերցված է 2024 թ․ մարտի 26-ին.
  6. «Chinuch.org :: Ma'agal Hashanah». www.chinuch.org. Վերցված է 2024 թ․ մարտի 26-ին.

Իսրայելի տոների արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sylvie Anne Goldberg, La Clepsydre. Essai sur la pluralité des temps dans le judaïsme, Paris, Albin Michel, 2000.
  • Sylvie Anne Goldberg, La Clepsydre 2. Temps de Jérusalem, temps de Babylone, Paris, Albin Michel, 2004.
  • [détail des éditions]
  • Ernest Gugenheim, Le Judaïsme dans la vie quotidienne (tome i.), coll. Présences du judaïsme, éd. Albin Michel, Paris, 1992, (ISBN 2-226-05868-0).
  • (he) Eliyahou Kitov,, Jérusalem, Yad Eliyahou Kitov, 2008
  • Malou Schneider, « Fêtes et rites de l'année juive », Les Saisons d'Alsace, hiver 2015, p. 40-49
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսրայելի տոներ» հոդվածին։