Իսրայելի պատերազմներում զոհվածների և ահաբեկչության զոհերի հիշատակի օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իսրայելի պատերազմներում զոհվածների և ահաբեկչության զոհերի հիշատակի օր
Flickr - Israel Defense Forces - Memorial Ceremony for the Fallen.jpg
ԻՊԲ զինվորներ մասնակցում են զոհված զինծառայողների և ահաբեկչության զոհերի հիշատակի արարողությանը:
Տեսակպետական տոն
Ամսաթիվիյարի 4 (հրեական օրացույցով)
Տոնվում էԻսրայել Իսրայել
ԿապվածՅոմ Հա-ացմաութ

Իսրայելի պատերազմներում զոհվածների և ահաբեկչության զոհերի հիշատակի օր կամ Յոմ Հա-Զիքարոն (եբր.՝ יום הזכרון לחללי מערכות ישראל ונפגעי פעולות האיבה‎), սգո օր Իսրայելում։

Հիշատակի օրը նշվում է հրեական օրացույցովով իյարի 4-ին։ Այդ օրվան միշտ հաջորդում է իյարի 5-ին տոնվող Իսրայելի անկախության օրը։ Երկու օրերն էլ կարող են փոխել իրենց ամսաթիվը իյարի 3-ի և 4-ի համապատասխանաբար, եթե իյարի 5-ը շաբաթի օրն է կամ ուրբաթ է։ Երբ Հիշատակի օրը կիրակի օրվան է ընկնում, ապա և Հիշատակի օրը, և Անկախության օրը տեղափոխվում են մեկ օր ուշ։

Այս օրը հարգանքի տուրք են մատուցում Իսրայլեի պատերազմներում կամ մարտական ծառայությունները կատարելիս զոհված Իսրայելի պաշտպանության բանակի զինվորներին, ոստիկաններին, ինչպես նաև անվտանգության այլ ծառայությունների աշխատակիցներին։

2016 թվականին Իսրայելը հարգանքի տուրք է մատուցում ՑԱՀԱԼ-ի, ոստիկանության, սահմանապահ զորքերի, ընդհանուր անվտանգության ծառայության, արտաքին հետախուզության ծառայության, աբնտերի վարչության, հրշեջ ծառայության աշխատակների և անդրմանդատային Պաղեստինի տարածքում գործող հրեական ընդհատակյա ծառայությունների ակտիվիստների, ընդհանուր թվով՝ 23 447 մարդ, հիշատակի օրը։ 2017 թվականին այդ ցանկին ավելացել է ևս 68 անուն։ 2016 թվականի դրությամբ Իսրայելում ապրում է իրենց երեխաներին կորցրած 9442 ծնող, ինչպես նաև զինծառայողների 4917 այրի, 1948 որբ, որոնք կորցրել են հորը կամ մորը[1]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • משפחת השכול // ישראל היום : թերթ. — Էջ  6.