Իսրայելի ոստիկանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իսրայելի ոստիկանություն (եբրայերեն՝ משטרת ישראל‎, Միշթերեթ Իսրայել, անգլ.՝ Israel Police), Իսրայելի պետության պետական ծառայությունների և մարմինների համակարգ։ Գտնվում է Ներքին անվտանգության նախարարության ենթակայության տակ։

Իսրայելի ոստիկանության կոչումն է Անկախության հռչակագրում սահմանված Իսրայելի պետության հիմնական արժեքներին համահունչ օրենքների պահպանման հսկողությունը։ Ինչպես և աշխարհի այլ պետությունների ոստիկանական կառույցներից շատերը, Իսրայելի ոստիկանությունը պարտականությունների մեջ է մտնում հանցագործությունների դեմ պայքարը, ճանապարհային երթևեկության կարգավորումը, հանրային անվտանգության կառավարման և պահպանումը։

Արտակարգ պատահարի դեպքում Իսրայելի բնակիչը կարող է շտապ ոստիկանություն կանչել, հավաքելով «100» յուրաքանչյուր հեռախոսից։ Իսրայելի ոստիկանությունը շտաբակայանը գտնվում է Երուսաղեմում։ Ոստիկանության գործող գլխավոր տեսուչը՝ ոստիկանապետը Ռոնի Ալշեյխն է (2015 թվականի դեկտեմբերի 3-ից)։

Իսրայելի ոստիկանությունը - պրոֆեսիոնալ ծառայություն է և ունի ավելի քան 30000 ոստիկան։ Կան նաև մինչև 70000 կամավոր զինյալներ (Միշմար Էրզահի), որոնք օգնում են ոստիկանությանը աշխատել հասարակության հետ։ Իսրայելական ոստիկանության կառուցվածքում հատուկ դիրքը զբաղեցնում են սահմանապահներ, որոնք անվանում են նաև սահմանապահ ոստիկանություն (եբրայերեն՝ משמר הגבול‎, Միշմար ՀաԳվուլ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]