Իսրայելի անկախության օր
Իսրայելի անկախության օր | |
---|---|
![]() Իսրայելի անկախության հռչակագրի հրապարակումը | |
Տեսակ | ազգային տոն |
Ամսաթիվ | 5 Iyar? |
Տոնվում է | ![]() |
Ի հիշատակ | declaration of Israeli independence? |
Իսրայելի անկախության օր (եբրայերեն՝ יום העצמאות, Յոմ հա-Ացմաութ), Իսրայելի պետական գլխավոր տոն, որը նշվում է յուրաքանչյուր տարի Իսրայել պետության հռչակման օրը՝ 1948 թվականի մայիսի 14-ին (իյարի 5 5708):
Մայիսի 5-ին ստորագրվել է Իսրայելի անկախության հռչակման փաստաթուղթը, և Դավիդ բեն Գուրիոնը (արդյունքում Իսրայելի առաջին վարչապետը) հայտարարել է Իսրայել պետության ստեղծման մասին: Այդ հայտարարությունը արվել է որպես ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 1947 թվականի նոյեմբերի 29-ի 181-րդ բանաձևի հետևանք: Արդյունքում Պաղեստինի տարածքի մեծ մասը հայտարարվում է Իսրայել պետության տարածք:
Անկախության օրվա տոնակատարության շրջանակներում Իսրայելի բոլոր քաղաքներում հրավառություն է կազմակերպվում:
Այն Իսրայելի միակ ոչ աշխատանքային օրն է, որի ժամանակ աշխատում է քաղաքային տրանսպորտը, իսկ կրոնական օրենքներով ապրող բնակչությունը երթևեկում է ավտոմեքենաներով և կրակ վառում, այդ պատճառով տոնը ուղեկցվում է հանրային զբոսախնջույքներով:
Անկախության օրվան նախորդում է Յոմ Հա-Զիքարոնը՝ Իսրայելի պատերազմներում զոհվածների և ահաբեկչության զոհերի հիշատակի օրը:
Պաշտոնական տոնական իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Միջոցառումը սկսվում է երեկոյան մայրամուտին զուգընթաց Երուսաղեմի Գերցլ սարի վրա կառուցված հրապարակում, որտեղ Քնեսեթի խոսնակի ներկայությամբ վառվում են 12 լուսամփոփ՝ խորհրդանշելով Իսրայելի 12 ցեղերը, եզրափակում Յոմ Հա-Զիքարոնը և ազդարարում Իսրայելի անկախության օրվա տոնակատարությունը: Միջոցառման ընթացքում բարձրացվում է իսրայելական դրոշը: Միջոցառումը նաև ներառում է գեղարվեստական մաս և Իսրայելի պաշտպանության բանակի դրոշակակիրների բեմականացված ներկայացում:
- Պետության ստեղծման առաջին երկու տասնամյակներին, Անկախության օրը անցկացվել է ռազմական շքերթ՝ զենքերի ցուցադրումով: Հետագայում այդ գործելակերպը դադարեցվեց, բայց մնացին օդային և ծովային շքերթները, որում մասնակցում են Իսրայելի ռազմա-օդային ուժերի ինքնաթիռները, ինչպես նաև ռազմա-ծովային նավատորմի նավերը և նավակները:
- Միջազգային Տանախա մրցույթը, որին մասնակցում են տարբեր երկրներում ապրող հրեա երիտասարդությունը, անցկացվում է իսրայելական թատրոնի մեծ դահլիճում:
- Իսրայելի նախագահը անցկացնում է Զինված ուժերի գերազանցիկ զինվորների պարգևատրումը:
- Տոնակատարությունը ավարտվում է Իսրայելի մրցանակի շնորհումով, որում ամեն տարի պարգևատրվում են տարբեր դեմքեր և կազմակերպություններ, որոնք նկատելի հաջողությունների են հասել գիտության և արվեստի տարբեր բնագավառներում:
Տոնական սովորույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անկախության օրը համեմատաբար նոր տոն է, այդ պատճառով տոնակատարության ավանդույթները դեռ ձևավորման փուլում են: Մեծ մասը սկիզբ են առել Անկախության օրվա տոնակատարության առաջին տասնամյակից՝ 1958 թվականից, ինչպիսիք են ժամանցային շոուն քաղաքների կենտրոններում և հրավառությունները:
Հիմնական սովորություններ՝
- Իսրայելի դրոշը կախվում է ամբողջ երկրում տոնակատարությունից մի քանի օր առաջ: Դրոշները կախվում են հասարակական և մասնավոր հաստատություններում: Քաղաքացիները դրոշներ են կախում տների մոտ և մեքենաներում, հագնում են կապույտ և սպիտակ գույն հագուստ: Քաղաքապետարանները զարդարում են փողոցները դրոշներով, կապույտ և սպիտակ դրոշներով և գույնզգույն լույսերով:
- Կազմակերպվում են զենքերի, ռազմական մոտորանավակների, տանկերի, զրահապատ մեքենաների, ուղղաթիռների, ինքնաթիռների և այլ զինատեսակների ցուցադրություններ:
- Իսրայելցիներից շատերը զբոսախնջույք են կազմակերպում և խորոված են պատրաստում:
- Հեռուստաալիքները ցուցադրում են տոնական ծրագրեր և իսրայելական ֆիլմեր, այդ թվում՝ «Հալֆոն» բարձունքը չի պատասխանում» և «Նվագախումբը»:
- Սինագոգներում սիոնիստները կարդում են աղոթքներ, այդ թվում՝ «Գալելը», որը նվիրված է Իսրայել պետության բարեկեցությանը:
- Նյու Յորքում յուրաքանչյուր տարի Իսրայել պետության աջակցությամբ անցկացվում է «Ողջո՜ւյն Իսրայել» տոնական շքերթ:
Ամսաթվեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տոնը նշվում է հրեական օրացույցի համաձայն այնպես, որ այն լինի երեքշաբթի, չորեքշաբթի կամ հինգշաբթի, մայիսի 5-ին մոտ: Ըստ անհրաժեշտության այն տեղափոխվում է, որպեսզի Յոմ Հա-Զիքարոնի նախօրեից մինչև Անկախության օրը ընկած ժամանակահատվածում ուրբաթ, շաբաթ կամ երկուշաբթի չլինի: Հրեական օրացույցի առանձնահատկությունների պատճառով այն երբեք չի նշվում կիրակի օրը:
Անկախության օրն ու հուդայականությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսրայելի րաբիական պետական ժաղավը ստեղծել է տոնական աղոթքների համար նախատեսված կրոնական արարողություն: Տոնական աղոթքները ներառվել են հուդայականության աղոթագրքում[1]:
Անկախության օրվա հանդեպ ունեցած վերաբերմունքը պայմանավորված է այն հանգամանքով, թե հրեան հուդայականության որ ուղղության է դավանում:
Կրոնական սիոնիզմի և ուղղափառ մոդեռնիզմի հետևորդները անկախության օրը ընդունում են որպես տոն[2][3]: Հուդայականության այլ հետևորդներ անկախության օրը չեն նշում որպես տոն, իսկ առանձին ծայրահեղականներ նույնիսկ այրում են պետական դրոշները:
Այսպես, Նետուրեյ կարտոի համայնքը տոնին դեմ է[4][5][5], քանի որ իրենց կարծիքով՝
- Իսրայելը ստեղծվել է հիմնականում ոչ կրոնական մարդկանց կողմից,
- Իսրայելի օրենքները մասամբ են հիմնված գալահիի օրենքների վրա,
- Անկախության հռչակագիրը չի ներառում Յահվեյի միանձնյա հիշատակումը:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Сиддур Ринат Исраэль, Сиддур Маханаим
- ↑ Религиозное значение Дня Независимости, П.Полонского
- ↑ Религиозное значение еврейского государства, Отрывки из книги рава Авраама Ицхака Кука «Орот». Перевод Фримы Гурфинкель (под редакцией П.Полонского)
- ↑ «Ва’йоэль Моше» (иврит), раввин Йоэль Тейтельбойм
- ↑ 5,0 5,1 «Еврейство Торы и государство Израиль», А. Гитлин. Русский перевод с иврита: Пинхос Зидман. Под редакцией Цви Вассермана. Иерусалим, 1966
|