Ամանորն Իսրայելում
Ամանորն Իսրայելում ראש השנה | |
---|---|
![]() | |
Այլ կերպ | Հրեական Նոր տարի |
Տեսակ | պետական տոն, Ամանոր և տոն |
Ենթադաս | հրեական տոներ |
Ամսաթիվ | 2015 թվականի սեպտեմբերի 13- սեպտեմբերի 14 |
Տոնվում է | Իսրայել |
սկսած | տիշրեի 1 |
մինչև | տիշրեի 2 |
Հաստատված | Աշխարհի արարումից |
Տոնում | սինագոգ, ընտանիք |
Ավանդույթներ | Աղոթք սինագոգում, շոֆար, ավանդական կերակուրներ՝ կլոր խալա մեղրով խնձոր ձկան գլուխ նուռ |
Անվանված է | գլուխ և annum? |
Կապված | Յոմ Կիպուր |
Ռոշ Հաշանա (եբրայերեն՝ רֹאשׁ הַשָּׁנָה, բառացիորեն՝ «տարվա գլուխ»), հրեական Նոր տարի, որը տոնում են երկու օր անընդմեջ՝ աշնանային տիշրեյ ամսվա նորալուսնին, ըստ հրեական տոմարի (ընկնում է սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսներին)։ Այդ օրվանից սկսվում է նոր հրեական տարվա հաշվարկը։
Թանահում տարվա առաջին ամիսը համարվում է գարնանային ավիվ ամիսը, որը հետագայում անվանվում է նիսան, երբ հրեաները դուրս են գալիս Եգիպտոսից։ Յոթերորդ՝ տիշրեյ, ամսվա առաջին օրվա տոնը անվանվում է «սրբազան հավաքի» օր, երբ սահմանված է չաշխատել, փչել շոֆար և կատարել զոհաբերություններ։
![]() |
Յոթերորդ ամսի (տիշրի) առաջին օրը ըստ ձեզ հանգստություն լինի, շեփորների տոն[1], սրբազան հավաք։ - Լևիտ, 23:24
|
![]() |
Ռոշ Խա Շանան և Յոմ Կիպուրը դասվում են հրեական ամենակարևոր տոնակատարությունների շարքին։
Տոնի նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Միշնայում[2] յոթերորդ ամսվա (տիշրեյ) տոնի շարքում թվարկվում են ևս երեք օր տարվա մեջ, նույնպես անվանված Ռոշ Խա Շանա։ Համաձայն Միշնայի, տիշրեյ ամսվա առաջին օրը՝ Ռոշ ա Շանա, որից սկսվում է շաբաթական և հոբելյանական տարիների հաշվարկը, օտարերկրացիների (ոչ հրեական) արքաների թագավորումը և մրգատու ծառերի և պտուղների տնկումը։
Տիշրեի 1-ի, որպես կրոնական նոր տարվա հաստատումը, ըստ կրոնուսույցների կարծիքի, կապված է նրա հետ, որ այդ օրը Աստված դատում է ամբողջ աշխարհը[3]։ Համարվում է նաև, որ այդ օրը երկնքում կանխորոշվում է եկող տարվա ընթացքում յուրաքանչյուր մարդու եկամուտը[4]։ Համաձայն ռաբին Էլիէզերուի, աշխարհն արավել է տիշրեյ ամսին[5]։
Այդ օրերին, ինչպես սովորեցնում է հրեական ավանդույթը, երկնքում է որոշում է կայացվում՝ ում՝ ապրել, և ում՝ մահանալ։ Այդ օրերին աղոթքները և պատարագները պետք է ազդեն Արարչի որոշման վրա։ Այդ տոնի երկրպագությունում գերակշռում են ինքնաքննադատման և զղջման աղոթքները։ Այնուամենայնիվ, անկեղծ հավատը նրան, որ Աստված բոլորին բարություն և բարեպաշտություն է ցանկանում, այդ օրը վեր է ածում տոնի։
Այդ օրերին հավատացյալը իրեն և Արաչին հոգևոր հաշվետվություն է տալիս անցնող տարվա իր բոլոր արարքների, խոսքերի և մտքերի համար։ Նա որոշում է կայացնում, թե ինչպես ուղղել թերությունները և զանցանքները, ինչպես վերադառնալ Աստծու մոտ։
Այդ օրվանից սկսվում է աղոթքների և զղջման տաս օրը, արն անվանվում է «Ակնածանքի օրեր» կամ «Զղջման տես օր» և վերջանում Յոմ Կիպուրով։
Տոնակատարության կանոններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոշ Խա Շանաի առաջին երեկոյան ընդունված է մեկը մյուսին ողջունել «Կյանքի գրքում» գրված լինելու մաղթանքներով։ Տոնական ճաշկերույթի ժամանակ ընդունված է հացը (սովորաբար կլոր խալա), որի վրա օրհնություն է արտասանվել, թաթախել մեղրի մեջ, որպեսզի եկող նոր տարին լինի քաղցր։ Գոյություն ունի նաև սովորություն Ռոշ Խա Շանաի ժամանակ ուտել մեղրով խնձոր։
Մարգարե Միխեյի խոսքերը.
![]() |
Նա կրկին բարեգութ կգտնվի մեր հանդեպ, կհարթեցնի մեր անօրինությունները։ Դու ծովային անդունդ կնետես մեր բոլոր մեղքերը։
- Միխեյ, 7:19
|
![]() |
հիմքն են կազմել տաշլիների ծիսակատարության՝ կեսօրից հետո (Ռոշ Խա Շանաի առաջին կամ երկրորդ օրը, եթե առաջին օրը շաբաթ է լինում) հրեաները հավաքվում են գետի, առվակի, աղբյուրի կամ ծովի մոտ և արտասանում են այդ տողերը, ինչպես նաև այլ հրեական տեքստեր և զղջման հիմներ և աղոթքներ։ Այդ ծիսակատարությունը չի նշվում Թալմուդում, քանի որ այն ավելի ուշ ժամանակների ծագում ունի։
Տոնական հավաք սինագոգում[խմբագրել | խմբագրել կոդը]
Նման բոլոր հրեական տոնակատարությունների, այդ օրը անց են կացնում աղոթքներով։ Աոթքները, որոնք անց են կացվում Ռոշ Խա Շանայի ժամանակ, պետք է պարունակեն տաս հրեական տեքստ, որտեղ Աստված հիշատակվում է որպես արքա, տաս տեքստ, որտեղ Աստված հիշատակվում է որպես ամեն ինչ հիշող և տաս տեքստ, որտեղ հիշատակվում է շոֆարը (կանդանու պոզ)՝ Ռոշ Խա Շանաի տոնակատարության որոշակի ատրիբուտներից մեկը։ Նրանով փչում են առավոտյան աղոթքի ընթացքում[6]։
Ռոշ Խա Շանաի ժամանակ սինագոգում հավաքի առաջին օրը կարդում են Ծննդոց. 21 և որպես գաֆտար (հատված Մարգարեների գրքից)՝ Թագավորություններ Ա և Բ. 1:1-2:10, իսկ երկրով օրը՝ Ծննդոց. 22 և որպես գաֆտար՝ Երեմիա. 31:2–20, իսկ երկու օրն էլ՝ մաֆտիր՝ Թվեր. 29:1–6։
Ռոշ Խա Շանաի տոնակատարության բնորոշ գիծը դա սինագոգում ծառայության ժամանակ շոֆար փչելն է։ Այդ գործողությունը մեկնաբանգում է որպես կանչ Աստվածային դատաստանին և զղջման կոչ։
Օրեր, որոնք համապատասխանել են Ռոշ Հաշանային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոշ Խա Շանա | Սկսվում է երեկոյան | Ավարտվում է երեկոյան |
---|---|---|
5770 | 2009 — սեպտեմբերի 18 | 2009 — սեպտեմբերի 20 |
5771 | 2010 — սեպտեմբերի 8 | 2010 — սեպտեմբերի 10 |
5772 | 2011 — սեպտեմբերի 28 | 2011 — սեպտեմբերի 30 |
5773 | 2012 — սեպտեմբերի 16 | 2012 — սեպտեմբերի 18 |
5774 | 2013 — սեպտեմբերի 4 | 2013 — սեպտեմբերի 6 |
5775 | 2014 — սեպտեմբերի 24 | 2014 — սեպտեմբերի 26 |
5776 | 2015 — սեպտեմբերի 13 | 2015 — սեպտեմբերի 15 |
Իրադարձություններ, համաձայն ավանդույթի, որոնք կատարվել են Ռոշ Հաշանային[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն կրոնական աղբյուրների, Ռոշ Խա Շանային տեղի են ունեցել հետևյալ իրադարձությունները[7][8]։
- Առաջին մարդու ստեղծումը (Ադամ), Եվայի ստեղծումը, բարու և չարի ծառից չուտելու արգելքի խախտումը, դրախտից արտաքսումը։
- Նոյը դուրս եկավ տապանից ջրհեղեղից հետո։
- Հղիության մասին լուր է ուղարկվել Սառային, Ռաքելին և Աննային։
- Իսահակի զոհաբերությունը։
- Հովսեփը դուրս է գալիս բանտարկությունից։
- Դադարել է եգիպտական ստրկության ժամանակ հրեաների տաժանակիր աշխատանքը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ В первоисточнике речь идет не о трубе, как таковой, но именно о шофаре и его звуке ("голосе"). См. Елена Ивановна Коляда. «Библейские музыкальные инструменты (к проблеме идентификации и перевода)»[1]
- ↑ Мишна, Рош ха-Шана 1:1
- ↑ Мишна, Рош ха-Шана 1:2
- ↑ Беца 16а
- ↑ Талмуд, Рош ха-Шана 10б-11а
- ↑ Мишна, Рош Ха-Шана 4:5-6
- ↑ Трактат Рош ха-Шана, 10-11.
- ↑ Синедрион 38, 2.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Рош ха-Шана — статьи Archived 2012-09-19 at the Wayback Machine. еврейская библиотека «Исток»
- Рош ха-Шана. 33 статьи на сайте www.moshiach.ru
- Заповеди и традиции Нового года — Рош-Ашана Archived 2015-09-24 at the Wayback Machine.
- Рош ха-Шана — Еврейский Новый год. Тематический обзор на сайте www.toldot.ru
- Рош ха-Шана. Энциклопедия «Кругосвет»
- Рош ха-Шана — Новый год. Хасидус.ru
- Рош ха-Шана — Новый год — 1 Тишрей Archived 2007-09-27 at the Wayback Machine.. Prazdnik.by
- Законы и обычаи праздника Archived 2007-09-15 at the Wayback Machine.. Sem40
- Everything you ever wanted to know about Rosh Hashanah Archived 2002-09-02 at the Wayback Machine.
- Formula to calculate the dates of Rosh Hashanah
- Rosh Hashanah at Judaism 101
- Rosh Hashanah at ReligionFacts.com Archived 2006-10-26 at the Wayback Machine.
- Complete Rosh Hashanah FAQ Archived 2008-02-03 at the Wayback Machine. (AskMoses.com)