Թվեր (գիրք)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Թվեր եբրայերեն՝ בְּמִדְבַּר | |
---|---|
![]() | |
Տեսակ | կրոնական գիրք և Աստվածաշնչի գիրք |
Ժանր | Գրվածքներ |
Կազմված է | Numbers 10?, Numbers 12?, Numbers 1?, Numbers 17?, Numbers 18?, Numbers 13?, Numbers 14?, Numbers 22?, Numbers 23?, Numbers 19?, Numbers 21?, Numbers 27?, Numbers 28?, Numbers 24?, Numbers 26?, Numbers 33?, Numbers 31?, Numbers 3?, Numbers 30?, Numbers 5?, Numbers 34?, Numbers 35?, Numbers 8?, Numbers 9?, Numbers 4?, Numbers 6?, Numbers 2?, Numbers 7?, Numbers 11?, Numbers 15?, Numbers 20?, Numbers 25?, Numbers 29?, Numbers 32?, Numbers 36? և Numbers 16? |
Մասն է | Տորա, Հին Կտակարան, Հին Կտակարան, Կաթոլիկ Հին Կտակարան, Հեքսատոյք և Հնգամատյան |
Բնօրինակ լեզու | հին եբրայերեն |
Նախորդ | Ղևտական |
Հաջորդ | Երկրորդ օրենք |
Book of Numbers Վիքիպահեստում |
Թվեր (եբրայերեն՝ בְּמִדְבַּר (Բե-Միդբար (անապատում)), լատ.՝ Numeri, հին հուն․՝ Ἀριθμοί), Հին Կտակարանի և Հնգամատյանի չորրորդ գիրքը։ Իր անվանումը ստացել է Իսրայելի ժողովրդի երկու մարդահամարներից։ Նկարագրվում է իսրայելացիների քառասնամյա դեգերումը անապատում մինչև Մովաբ երկիր (Մեռյալ ծովի արևելքում) հասնելը։
Գրքի բնույթը պատմողական է, բաղկացած է 36 գլուխներից։ Բովանդակային առումով գիրքը կարելի է բաժանել երեք մասերի։ Առաջին մասը (Ա-Թ գլուխներ) շարունակում և ամբողջական է դարձնում «Ելք» և «Ղևտական» գրքերում նկարագրված միջոցառումների կազմակերպումը՝ մարդահամարը, սրբարանի նվիրագործումը և ղևտացիների սրբագործումը։
Երկրորդ մասում (Ժ-ԻԵ գլուխներ) Իսրայելը հեռանում է Սինա լեռից, անցնում անապատով, հասնում Հորդանանա գետը՝ Մովաբ երկրի սահմաններ։
Երրորդ մասում (ԻԶ-ԼԶ գլուխներ) նկարագրվում է իսրայելցիների մեկ այլ մարդահամար, մադիանացիների վրա հարձակման պատմությունը, Իսրայելի՝ Եգիպտոսից մինչև Հորդանանի ափ կատարած ճանապարհորդության հանգրվանների համառոտագրությունը։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|