Ղևտական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղևտական
եբրայերեն՝ ויקרא
ՀեղինակՄովսես մարգարե
Տեսակկրոնական գիրք, գրական ստեղծագործություն և Աստվածաշնչի գիրք
Ժանրկրոնական գիրք
Կազմված էՂևտական 1, Ղևտական 2, Ղևտական 3, Ղևտական 4, Ղևտական 5, Ղևտական 6, Ղևտական 7, Ղևտական 8, Ղևտական 9, Ղևտական 10, Ղևտական 11, Ղևտական 12, Ղևտական 13, Ղևտական 14, Ղևտական 15, Ղևտական 16, Ղևտական 17, Ղևտական 18, Ղևտական 19, Ղևտական 20, Ղևտական 21, Ղևտական 22, Ղևտական 23, Ղևտական 24, Ղևտական 25, Ղևտական 26 և Ղևտական 27
Մասն էՏորա, Հին Կտակարան, Հին Կտակարան, Կաթոլիկ Հին Կտակարան, Հեքսատոյք և Հնգամատյան
Բնօրինակ լեզուեբրայերեն
ՇարքՏորա
ՆախորդԵլք
ՀաջորդԹվեր
Հրատարակված էQ111802383?
 Book of Leviticus Վիքիպահեստում

Ղևտական (եբրայերեն՝ וַיִּקְרָא‎ (Վա-յիկրա «Եվ կանչեց»)́, լատիներեն՝ Leviticus; հին հունարեն՝ Λευϊτικόν), Հին Կտակարանի և Հնգամատյանի երրորդ գիրքը։ Նվիրված է Իսրայելի կյանքի կրոնական-պաշտամունքային կողմին։ Բաղկացած է 27 գլխից։ Գիրքը մանրամասն ներկայացնում է եբրայական կրոնական օրենքը, ծեսերը, նվիրական անոթները, քահանաների և սպասավորների՝ ղևտացիների (այստեղից էլ՝ գրքի անվանումը) պարտականությունները։ Գրքի նպատակը կամ գլխավոր գաղափարն է իսրայելից Աստծու ժողովուրդ կազմել, որը Տիրոջ հետ կլինի հոգևոր, բարոյական սերտ հաղորդակցության մեջ։ Այդ նպատակին են ծառայում Ղևտականում զետեղված հրամանները՝

  1. զոհաբերումների տեսակները և կատարման կարգը (Ա-Է գլուխներ)
  2. հոգևորականների կարգման արարողությունները (Ը-Ժ գլուխներ)
  3. մաքրության և անմաքրության վերաբերյալ (բոլոր տեսակի անմաքրությունների ցանկը, որոնք խոչընդոտում են մարդուն Աստծո հետ հաղորդակցվելու, ԺԱ-ԺԶ գլուխներ)
  4. Աստծո ժողովրդի անձնական սրբությունը կենցաղում ու հասարակական կյանքում, ծեսերի, պասշտամունքների մատուցման սրբությունն ու կարգը, սրբազան օրերը և այլն (ԺԷ-ԻԷ)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ղևտական» գիրքը աշխարհաբար թարգմանությամբ