Մովսես մարգարե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Մովսես», Միքելանջելոյի քանդակը

Մովսես (նաև՝ Մովսես մարգարե, եբր.՝ משֶׁה‎, Մոշե, «ջրից վերցված (փրկված)»; արաբ.՝ موسىٰ‎‎ Մուսա, հին հուն.՝ Mωυσής , լատ.՝ Moyses) (մ.թ.ա. XIII՞ դար), ըստ Հին Կտակարանի Հնգամատյանի գրքերի՝ հրեական մարգարե և օրենսդիր, հուդայականության հիմնադիր, հրեական ցեղերը մեկ ազգի համախմբած առաջնորդ։ Հանել է Իսրայելի ցեղերին Եգիպտոսից, որտեղ նրանք ստրկության մեջ էին։ Տեր Աստվածը Սինայ լեռան վրա Մովսեսին հաղորդել է իր օրենքները՝ հաստատելով Իր և Իսրայելի միջև ուխտ-դաշինք (այդ Ուխտի մի մասն է Տասնաբանյան)։ Քրիստոնեության մեջ նա համարվում է Հին Ուխտի մեծագույն մարգարե։ Հրեական և քրիստոնյա ավանդությունը նրան է վերագրում Աստվածաշնչի առաջին հինգ գրքերի՝ Հնգամատյանի կազմումը (այդ պատճառով դրանք նաև կոչվում են Մովսեսի գրքեր

Հին Կտակարանի Երկրորդ Օրենք գրքում Մովսեսը բնութագրվում է հետևյալ կերպ. «Իսրայէլում այլեւս Մովսէսի նման մարգարէ չելաւ։ Նա մի մարդ էր, որին Տէրը երես առ երես ճանաչեց։ Եգիպտացիների երկրում փարաւոնի, նրա պաշտօնեաների հանդէպ կատարուող Տիրոջ առաքած բոլոր նշաններն ու զարմանահրաշ գործերը, նրա ամբողջ երկրի հանդէպ եղած մեծամեծ նշանները Մովսէսը իսրայէլացիների առջեւ կատարում էր ամուր ձեռքով եւ հզօր բազուկով»[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Բ Օրենք, 34:10-12