Jump to content

Քննարկում:Մովսես մարգարե

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածի 2024 թվականի ապրիլի 14-ի տարբերակը մասամբ կամ ամբողջությամբ թարգմանվել է Անգլերեն Վիքիպեդիայի «Moses» հոդվածից կամ նրա բաժնի որոշակի հատվածից։
Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում:

Մտահոգություն

[խմբագրել կոդը]

Կարծում եմ Tozdumanyan Shaxutarap մասնակցի ողջ խմբագրումները պետք է հետ շրջել։ Այն չունի հանրագիտարանային բովանդակություն և ոճ։ Բացի այդ, առկա են անհարկի թավատառ տեքստեր, ուղղագրական և կետադրական ահռելի սխալներ։ Հնարավոր է, որ ամբողջությամբ պատճենված է ինչ-որ կրոնական գրքից։ Ուրախ կլինեմ լսել թեր և դեմ կարծիքներ։--Ավետիսյան91 (քննարկում) 13:15, 4 Հունվարի 2018 (UTC)

Իսկ ձեր կարծիքով որտեղից են վերցված հանրագիտարանի տվյալները Մովսեսի մասին,չէ՞ որ Մովսեսի պատմությունը գրված է Աստվածաշնչում Հայկ Արամյան (քննարկում) 18:52, 4 Հունվարի 2018 (UTC)

հարգելի Հայկ Արամյան, այս հանրագիտարանը գրվում է հիմնեվլով ոչ թե առաջնային, այ վստահելի աղբյուրների վրա։ - Kareyac (քննարկում) 19:43, 4 Հունվարի 2018 (UTC)

Հարգելի Kareyac Մովսեսի պատմությունը նկարագրված է Ասվածաշնչում և հանդիսանում է Մովսեսի մասին պատմության բոլոր աղբյուրների հիմքը:Ինչ ավելի վստահելի աղբյուրներ դուք գիտեք,և միթե Աստվածաշունչը վստահելի չէ:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Tozdumanyan Shaxutarap (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

@Tozdumanyan Shaxutarap։ Ավելի վստահելի է Աստվածաշնչի մասին գիտական գրականությունը։ Գրել հիմնվելով միայն Աստվածաշնչին չի կարելի, սակայն նշել Աստվածաշնչի տեսակետը ողջունելի է։ Տեղեկացեք Վիքիպեդիա:Վստահելի աղբյուրներ։ - Kareyac (քննարկում) 15:55, 5 Հունվարի 2018 (UTC)