Մովաբ
Մովաբ, հնագույն թագավորություն Մերձավոր Արևելքում: Տարածվել է Մեռյալ ծովից արևելք ընկած տարածքում, որի բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 900 մետր[1]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ավանդության Մովաբացիների նախահայրը եղել է Ղովտը, ում որդիներից մեկից սերվել են նրանք:
Ըստ ուսումնասիրողների, Մովաբ պետության մշակույթը թվագրվում է մ.թ.ա. 14-րդ դարից մինչև մ.թ.ա. 582թ.:
Ք. ա. 8-րդ դ. հարկատու է դարձել Ասորեստանին, իսկ Ք. ա. 582 թ. գրավվել բաբելոնացիների կողմից. այս ժամանակաշրջանից հետո մովաբացիների մասին այլևս տեղեկություն չի հաղորդվել: Նրանց տարածքը Ք. ա. 4-3-րդ դդ. վերաբնակեցվել է նաբաթացիների (սեմական ցեղ) կողմից[2]:
Մովաբը Աստվածաշնչում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մովաբ պետության մասին առավել մանրամասն տեղեկանում ենք հենց Աստվածաշնչից: Ծննդոց 19:37-ում կարդում ենք.[3]
![]() |
Որոշ ժամանակ անց ավագը մի որդի ծնեց ու նրա անունը Մովաբ դրեց։ Նա դարձավ նրանց հայրը, ովքեր այսօր հայտնի են որպես մովաբացիներ | ![]() |
Խոսքը Ղովտի և նրա աղջկա միջև եղած հարաբերության մասին է:
Աստվածաշնչում բազմաթիվ անգամներ հանդիպում ենք իսրայելացիների և մովաբացիների հակամարտություններին, որոնք մեծ մասամբ ավարտվում էին իսրայելացիների հաղթանակով: