Գրանդ Ռեփիդս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Գրանդ Ռեփիդս
Դրոշ
Official Flag of Grand Rapids.png

Grand Rapids montage.jpg
Կոորդինատներ: 42°57′40.50″ հս․ լ. 85°39′20.59″ ամ. ե. / 42.9612500° հս․. լ. 85.6557194° ավ. ե. / 42.9612500; 85.6557194
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1826 թ.
Մակերես117,355557 կմ²
ԲԾՄ195 մետր
Բնակչություն112 571 մարդ (1910)
Ժամային գոտիհյուսիսամերիկյան ժամային գոտի
Հեռախոսային կոդ616
Պաշտոնական կայքgrcity.us
##Գրանդ Ռեփիդս (ԱՄՆ)
Red pog.png

Գրանդ Ռեփիդս[1] (անգլ.՝ Grand Rapids), քաղաք ԱՄՆ-ի հյուսիսում գտնվող Միչիգան նահանգում, Միչիգանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը (Դետրոյթից հետո) և առաջինը նահանգի արևմտյան մասում: Տեղակայված է Միչիգան լիճ թափվող Գրանդ Ռիվեր գետի ափին: Ըստ 2010 թվականի տվյալների՝ բնակչության թիվը հասնում է մինչև 188 հազար:

Էկոնոմիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրանդ Ռեփիդսը կահույքի արդյունաբերութան խոշոր կենտրոններից մեկն է: Զարգացած է մետաղամշակումը, թղթի և քիմիական արդյունաբերութունները:

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքն ունի մի քանի պրոֆեսիոնալ սպորտային թիմեր:

Ակումբ Սպորտի տեսակ Հիմնադրման տարեթիվ Առաջնություն Մարզադաշտ Կապը բարձրագույն լիգաների ակումբների հետ
Վեսթ-Միչիգան Ուայթքեփս բեյսբոլ 1994 Միջարևմտյան առաջնություն Ֆիֆ Ֆյորդ-բոլպարկ Դեթրոյթ Թայգերս
Գրանդ-Ռեփիդս Տափօղակով հոկեյ 1996 Հոկեյի ամերիկյան առաջնություն Վան Անդել մարզադաշտ Դետրոյթ Ռեդ Ուինգս
Գրանդ-Ռեփիդս Դրայվ Բասկետբոլ 2014 NBA Ջի լիգա Դելտա Պլեքս մարզադաշտ Դեթրոյթ Փիստոնս
Գրանդ Ռեփիդս ֆուտբոլային ակումբ ֆուտբոլ 2014 Ֆուտբոլի ազգային պրեմիեր լիգա Հաուսմեն-ֆիլդ

Հայտնի բնիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրանդ Ռեփիդսում ծնվել և բնակվել են հայտնի երաժիշտներ Դել Շենոնը, ինչպես նաև ամերիկյան Red Hot Chili Peppers հայտնի խմբի անդամ Էնթոնի Քիդիսը: Այստեղ է ծնվել նաև նկարիչ Ֆրեդերիկ Ստյուարտ Չարչը:
  • Գրանդ Ռեփիս քաղաքում ծնվել և ապրել է հայտնի բռնցքամարտիկ, հինգ քաշային կարգերում չեմպիոն դարձած Ֆլոյդ Մեյվեդերը, ինչպես նաև մեկ այլ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ՝ Ջեյմս Թոնին:
  • Քաղաքում թաղված է նկարիչ Մատիաս Ալտենը:
  • Գրանդ Ռեփիդսում է իր մանկությունն անցկացրել դերասանուհի և լրտես Փոլին Քաշմենը:

Բարեկամ քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրանդ Ռեփիդսում գործում է տունը, որտեղ անցել է նախագահ Ջերալդ Ֆորդի մանկությունը[2]:
  • 1945 թվականին Գրանդ Ռեփիդսում սկսել են առաջին անգամ խմելու ջրի մեջ ֆտորիդեր ավելացել, որպեսզի կանխարգելվի ատամների ոսկրափուտի առաջացում:
  • 2011 թվականի հունվարին քաղաքն ընդգրկվել է Newsweek պարբերականի կազմած բնաջնջվող քաղաքների ցանկում[3]: Արդյունքում գրեթե 5 հազար տեղաբնիկ մասնակցել է «American Pie» երգի տեսահոլովակի նկարահանմանը, որը Ռոջեր Էբերթն անվանել է «ամենահզոր երաժշտական տեսահոլովակ»[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 95.
  2. «Gerald R. Ford Presidential Library and Museum»։ Fordlibrarymuseum.gov։ Արխիվացված է օրիգինալից 2009-08-25-ին։ Վերցված է 2013-09-24 
  3. Newsweek: America’s Dying Cities Արխիվացված է Հուլիս 18, 2012 Wayback Machine-ի միջոցով:. 21 января 2011.
  4. Ebert: ‘Grand Rapids’ best music video ever Արխիվացված է Փետրվար 22, 2014 Wayback Machine-ի միջոցով:. Chicago Sun-Times. 8 июля 2011.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]