Ֆրեդերիկ Ստյուարտ Չարչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրեդերիկ Ստյուարտ Չարչ
Ծնվել է1842[1][2][3][…]
ԾննդավայրԳրանդ Ռապիդս, Միչիգան, ԱՄՆ
Վախճանվել է1924[1][2][3][…]
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՆյու Յորքի արվեստի ուսանողական լիգա
Մասնագիտությունգրաֆիկական դիզայներ և նկարիչ
ստորագրություն
Изображение автографа
 Frederick Stuart Church Վիքիպահեստում

Ֆրեդերիկ Ստյուարտ Չեչչ (անգլ.՝ Frederick Stuart Church, 1842[1][2][3][…], Գրանդ Ռապիդս, Միչիգան, ԱՄՆ - 1924[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի նկարիչ, աշխատել է հիմնականում որպես պատկերազարդող, հատկապես հայտնի է կենդանիների իր պատկերներով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1842 թվականի դեկտեմբերի մեկին Միչիգան նահանգի Գրանդ-Րապիդս քաղաքում[5]։ Նրա հայրը հայտնի փաստաբան էր, քաղաքական կարևոր գործիչ։ 13 տարեկանում Ֆրեդերիկն ավարտել է դպրոցը և աշխատանքի անցել Չիկագոյի American Express նոր ստեղծված թղթատար կազմակերպությունում, նպատակ ունենալով զարգացնել բիզնես կարիերա։ 13 տարեկանում նա ծառայել է Միության Բանակում անգլ.՝ Union Army` Միացյալ Նահանգներում քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Դեմոբլիզացիայից հետո նա վերադարձել է Չիկագո և որոշել է իր կյանքը նվիրել արվեստին, Չիկագոյի արվեստի ինստիտուտում Վոլտեր Շիրլոուի ղեկավարությամբ սկսել է ուսումնասիրել նկարչություն։ 1870 թվականին նա որոշել է շարունակել իր ուսումը Նյու Յորքում, որը դարձել է նրա տունը կյանքի հետագա տարիների համար։ Չեչչը ընդունվել է Դիզայնի ազգային ակադեմիա, որտեղ սովորել է Լեմուելա Ուիլմետրայի հետ։ Ավելի ուշ նա միացել է Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգայի դպրոցին, որը ղեկավարում իր ուսուցիչ Վոլտեր Շիրլոուն, և այնտեղ աշխատել է իր ողջ կյանքի ընթացքում։ 1870-ականներին Ֆրեդրիկ Չեչչն արդեն հայտնի էր որպես տաղանդավոր նկարիչ։ Նրա աշխատանքները տպագրվել են թերթերում և ամսագրերում, ինչպես նաև` տարբեր ալմանախներում և բացիկներում։ 1883 թվականին նա ընտրվել է Դիզայնի ազգային ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1885 թվականին դարձել է ակադեմիայի լիիրավ անդամ։ 1924 թվականի փետրվարի 16-ին հիվանդանում է և տեղափոխվում հինգերորդ պողոտայում գտնվող հիվանդանոց։ Մահացել է նույն ամսի փետրվարի 18-ին Նյու Յորքում, նրա մարմինը դիակիզվել է, իսկ մոխիրը` ոչնչացվել։ 1924 թվականի մայիսին Գրանդ-Րապիդս քաղաքում տեղի է ունեցել նրա հիշատակի ցուցահանդեսը։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչի աշխատանքները գտնվում են Ֆուլթոնի դեկորատիվ արվեստի պատկերասրահի և Վաշինգտոն նահանգի գեղարվեստի թանգարանի մշտական հավաքածուներում։ Չեչչի աշխատանքներից մի քանիսը գտնվում են Սմիթսոնյան ինստիտուտում։ 1979 թվականին նրա աշխատանքները ներկայացվել են American Imagination and Symbolist Painting ցուցահանդեսում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդերիկ Ստյուարտ Չարչ» հոդվածին։