Ատամների ոսկրափուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ատամների ոսկրափուտ
Tooth model.jpg
Տեսակ հիվանդություն[1]
Ենթադաս teeth hard tissue disease[1]
Բուն պատճառ C52593[1]
Բժշկական մասնագիտություն Ստոմատոլոգիա
Հիվանդությունների բազա 29357
MedlinePlus 001055
MeSHID D003731
Disease Ontology DOID:216
NCI Thesaurus C52593[1]
Dental caries Վիքիպահեստում

Ատամների ոսկրափուտ տարածված հիվանդություն (լատ.՝ caries dentium՝ նեխում), ) դա ատամների ծկթումից հետո դանդաղ առաջացող ախտաբանական պրոցես է,որը առաջանում է ներքին և արտաքին, տեղային և ընդհանուր վնասակար ազդակներից,որը բերում է ատամի կարծր հյուսվածքների ապահայնքայնացմանը՝ կարիոզ խոռոչի առաջացմամբ:Կարիեսը բնորոշվում է էմալի անօրգանական մասի օջախային դեմիներիլիզացիայով,օրգանական մատրիքսի քայքայմամբ և ավարտվում է ատամի կարծր հյուսվածքների դեստրուկցիայով՝ էմալում և դենտինում խոռոչի առաջացմամբ,իսկ բուժման բացակայության դեպքում զարգանում է կակղանաբորբ(պուլպիտ) և շուրջատամնաբորբ (պորիոդոնտիտ):

Կարիեսը ամենատարածված հիվանդություններից մեկն է ամբողջ աշխարհում:[2]Այն հանդիպում է բնակչության մոտ 93%-ի մոտ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիեսով ատամներ հայտնաբերվել են մեզանից հինգ հազար տարի առաջ ապրող մարդկանց մոտ:[3].

Կարիեսի բուժումը ակցետների մոտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիեսի ամենավաղ բուժան մասին առաջին հիշատակումները եղել են Բերնարդինիո դե Սաագունի Նոր Իսպանիայի ընդհանուր գործեր գրքում:Այնտեղ նկարագրվում են կարեսի առաջացման տարբեր գործոնների դեմ պայքարը,որն բերեց կարիեսի բուժման մեթոդների առաջացմանը:

Կարիեսի տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության 93% ի մոտ հայտնաբերվում է և համարվում է ամենատարածված հիվանդությունը[4],իսկ երեխաների մոտ գրեթե 5-8 անգամ շատ,քան մեծահասակների մոտ՝առաջ անցնելով երեխաների մոտ շատ հանդիպող բրոնխիալ ասթմայից[5]:Տարբեր հեղինակների վիճակագրությունների տվյալներից ելնելով՝ կաթնային կծվածք ունեցող երեխաների մոտ այն հասնում ՝ 80-ից 90 %ի մոտ ,շրջանավարտների մոտ՝ 80%,իսկ բնակչության  95-98 % ի մոտ կան պլոմբավորված ատամներ:

Ելնելով ավստրիալական հետազոտություններից՝ 5-10 տարեկան երեխաների կաթնատամների ավելի քան 40%-ը ախտահարված է կարիեսով,որից մեկ չորրորդը չեն բուժվել :

Վիճակագրական տվյալները ցւոյց են տալիս,որ մերձհասարակածային երկրներում(Աֆրիկա,Ասիա) կարիեսով ախտահարումները ավելի քիչ են,քան մերձևեռային երկրներում(Սկանդինավիա,Հյուսիսային Ամերիկա):Վիճակագրական տվյալները ցույց են տվել նաև,որ զարգացող երկրներում կարիեսի տարածվածությունը ավելի բարձր է:[6]

Պատճառագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստոմատոլոգիայում հայտնի է ատամների կարիեսի պատճարագիտությունը՝էթիոլոգիան, և ախտածնությունը բացատրող մոտ 400 տեսություն:

Քիմիայում և հատկապես մանրէաբանոության մեջ կատարած նվաճումնորի հիման վրա առաջացան կարիեսի գիտականորեն հիմնավորված տեսությունները:

Ատամների կարիեսի առաջացման ժամանակակից պատկերացումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատամների կարիեսի առաջացման պատճառների ժամանակակից պատկերացումներից է Կեյզի եռաթերթը,որը նկարագրում է կարիեսը իբրև երեք կարևոր պայմանների զուգակացման դեպքում՝

  1. կարիեսածին միկրոֆլորա
  2. դյուրամարս ածխաջրեր
  3. կարիեսի-ռեզիստենտականության իջեցում՝արծնի կառուցվածքային առանձնահատկությունները(օրգանական նյութերի բարձր կազմ : Առավել կարիեսոգին միկրոօրգանիզմներն են՝

ստրեպտոկոկերը(Streptococcus mutansStr. sanguisStr. mitisStr. salivarius)

լակտոբակտերիաներ(Lactobacillus acidophilus,Lactobacillus casei)

Այս միկրոօրգանիզմներին բնորոշ է անաէրոբ խմորումը,որի արդյունքում առաջանում են

  • կաթնաթթու
  • պիրոխաղողաթթու
  • խաղողաթթու
  • խնձորաթթու
  • քացախաթթու

Այս թթուները լուծում են էմալը և առաջացնում են էմալի դեֆեկտ՝կարիոզ խոռոչ:Այնուհետև միկրոօրգանիզմերը,քայքայելով էմալը,ներթափանցում են դենտին՝սկսելով քայքայել դենտինը:Վերջիններս լուծում են դենտինի անօրգանական մասը,իսկ իրենց կողմից արտադրվող պրոտեոլիտիկ ֆերմենտները քայքայում են նրա օրգանական մասը՝բերելով պրոցեսի խորացմանը;Այս պրոցեսին զուգահեռէառաջացած թթուները բերում են բերանային հեղուկի ի PH-ի իջեցմանը, որի հետևանքով էլ նվազում են բերանային հեղուկի պաշտպանական մեխանիզմները:[7]

Կարիեսի ինտենսիվության վրա ազդում է նաև օգտագործվող սննդի կազմը: Դյուրամարս ծխաջրատների հաճախակի օգտագործումը,կպչուն սննդի գերակշռումը ռացիոնում մեծացնում են կարիեսով ախտահարվածության ռիսկը:

Կարիես-ռեզիստենտականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիեսի կայունությունը կամ ռեզիստենտականությունը օրգանիզմի և ատամի հյուսվածքների կայունությունն է կարիեսի առաջացման հանդեպ:

Յուրաքանչյուր մարդ օժտված է իրեն բնորոշ կարիես-ռեզիստենատականությամբ:

Լեոնտևը կարիես-ռեզիստենտականության վրա ազդող գործոնները ներկայացնում է հետևյալ մակարդակներով՝

  1. Մոլեկուլային մակարդակ
  2. Հյուսվածքային մակարդակ
  3. Օրգանային մակարդակ
  4. Համակարգային մակարդակ
  5. Օրգանիզմի մակարդակ
  6. Խմբային և պոպուլյացիոն մակարդակ

Մոլելուլային մակարդակ-ում թթուների ազդեցության նկատմամբ ատամների ռեզիստենտականությունը կախված է էմալի հիդրօքսիապատիտի տեսակից,դրա կազմության մեջ գտնվող միկրոտարրերի տեսակից,բյուրեղների կառուցվածքում փուր տեղերի առկայությունից, էմալի հանքայման աստիճանից,սպիտակուցային մատրիցայի ճիշտ ձևավորումից և ներդրումից, էմալի սպիտակուցային և հանքային բաղադրիչների փոխազդեցությունից:

Հյուսվածքային մակարդակ-ում թթուների ազդեցության նկատմամբ ատամների ռեզիստենտականությունը կաղված է էմալի կառուցվածքի կանոնավորությունից,արատների առկայությունից և դրանց քանակից,էմալային պրիզմաների ձևավորման բնույթից,էմալի էլեկտրական լիցքի բնույթից,որը նպաստում է կամ խոչընդոտում է էմալի վրա միկրոօրգանիզմների ադսորբցիային:

Օրգանային մակարդակ-ում որոշվում է էմալի կառուցվածքով,դրա վրա ելուկիլայի ձևավորմամբ,ատամի մակերեսի հետ նրա փոխազդեցությամբ,ատամների ֆիսսուրնորի ձևով և խորությամբ: Ֆիսսուրները էմալը ծալքերն են ծամիչ թմբիկների միջև: Դրանք կարող են լինել մակերեսային կամ խորը,որի տարբերում են բաց և փակ ֆիսուրներ:Փակ ֆիսուրների տարբերակ են կոլբայաձև ֆիսուրները: Փակ և հատկապես կոլբայաձև ֆիսուրներում առաջանում են առավել բարենպաստ պայմաններ մանրէային ատամնավահանիկի ձևավորման և գոյատևման համար:

Համակարգային մակարդակ-ում ատամների կարիեսի ռեզիստենտականությունը կախված է գանգի կառուցվածքից և ատամնորի դասավորվածության խտությունից,միջատամնային տարածությունների չափից:

Օրգանիզմի մակարդակ-ում կարիեսի ռեզիստենտականությունը կարիեսի հանդեպ կախված է մարդու դիմածնոտային համակարգի ռեդուկցիայի գործընթացից,տարբեր քաղաքակրթական գործոնների անբարենպաստ ներգործությունից (սննդակարգի առանձնահատկությունները,սննդի խոհանոցային մշակումը,ածխաջրատների մեծ քանակությունը):

Պատճառները ոսկրի կամ վերնոսկրի սնուցման խանգարումը և վարակական պրոցեսներն են, որոնք հանգեցնում են ոսկրի մեռուկացման։ Ախտահարված օջախները հետագայում ներծծվում են կամ պոկվում՝ առաջացնելով ոսկրի արատ (խոց)։ Ոսկրափուտով կարող են ուղեկցվել առանձնահատուկ բորբոքային մի քանի պրոցեսներ (օրինակ, տուբերկուլոզը, սիֆիլիսը)։

Երեխաների ատամներից հաճախ ախտահարվում են առաջին մնայուն մեծ աղորիքները։ Հիվանդության պատճառները վերջնականապես պարզված չեն։ Հաստատված է, որ ատամների ոսկրափուտին նպաստում է ոչ ճիշտ սնուցումը, մեծ քանակությամբ շաքարի օգտագործումը, քաղցր խմորեղենը, սննդում վիտամինների, կալցիումի և ֆոսֆորի անբավարարությունը, սննդի օրաբաժնում հում բանջարեղենի և մրգերի (որոնք ծամելիս ատամներն ինքնամաքրվում են) բացակայությունը։ Նպաստում է նաև ատամների վատ խնամքը։

Ատամները պտղի օրգանիզմում սաղմնադրվում են ներարգանդային կյանքի 6-8-րդ շաբաթում, ուստի երեխաների ատամների ոսկրափուտին նպաստում են հղիության ընթացքում մոր ոչ ճիշտ սնուցումը և կրած հիվանդությունները։ Աշխարհագրական որոշ շրջանների բնական ջրերում և հետևապես խմելու ջրում նկատվում է ֆտորի անբավարարություն, որի հետևանքով ատամների ոսկրափուտով երեխաների հիվանդացությունը բարձր է։ Ատամների ոսկրափուտի արագ խորացումը, հատկապես մանկական տարիքում, նկատվում է նաև տենդային և ծանր վարակիչ հիվանդությունների, սննդում վիտամինների անբավարարության ժամանակ, ինչպես նաև սեռական հասունացման (հատկապես՝ աղջիկների) շրջանում։ Հաճախ ատամների ոսկրափուտի առաջացումը կապված է հղիության հետ, որը պայմանավորված է կնոջ օրգանիզմի ֆիզիոլոգիական վերակառուցմամբ, ներզատիչ գեղձերի գործունեության փոփոխություններով, նյութափոխանակության խանգարումներով, ինչպես նաև պտղի կմախքի կառուցման համար անհրաժեշտ կալցիումի բարձր պահանջով։

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկրափուտի զարգացման մեխանիզմները և կլինիկական դրսևորման ձևերը տարբեր են և պայմանավորված նրա պատճառներով, օջախի տեղադրությամբ և այլն։ Ոսկրի սուր բորբոքային պրոցեսների (օրինակ, օստեոմիելիտի) դեպքում, երբ ոսկրում զարգանում է թարախի օջախ, ոսկրափուտն ընթանում է ընդհանուր թունավորման երևույթներով, և ոսկրն արագ քայքայվում է։

Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատամների ոսկրափուտի սկիզբը սովորաբար մնում է աննկատ, քանի որ այն ընթանում է գրեթե անախտանշան, երբեմն միայն կարելի է ատամի պսակի վրա նշմարել կրանման կամ դեղնավուն բիծ, որն արծնի՝ ատամի մակերեսային և ամենակարծր հյուսվածքի փոփոխության նշան է։ Հետագայում այդ հատվածում արծնը փափկում է, որը, որպես կանոն, բժիշկը կարող է հայտնաբերել միայն ատամնաբուժական հատուկ գործիքով։ Այդպիսի թերությունը կոչվում է մակերեսային ոսկրափուտ։ Այդ շրջանում ատամում առաջանում է ցավային զգացողություն քաղցրից, թթվից և ատամները խոզանակով մաքրելիս։ Ոսկրափուտն, աստիճանաբար խորանալով, ախտահարում է գենտինը (միջին ոսկրափուտ)։ Հետագայում ատամի գենտինը փափկում է, ատամը ցավում է ոսկրափուտային խոռոչը սնունդ ընկնելիս, սառից, տաք ջրից։ Գրգռիչը հեռացնելուց հետո ատամի ցավն անմիջապես անցնում է (խորը ոսկրափուտ)։ Ժամանակին բժշկի չդիմելու և ոսկրափուտի խորացումը չկանխելու դեպքում արծնի և գենտինի քայքայմանը մասնակցող մանրէները թափանցում են ատամի կակղենի և առաջացնում կակղենու բորբոքում։ Վերջինս չբուժելու դեպքում հետագա բարդությունների՝ ատամի արմատը շրջապատող հյուսվածքի բորբոքման (հարատամնաբորբի) պատճառ է դառնում։

Դպրոցական տարիքի երեխաների կաթնատամների և մնայուն ատամների ոսկրափուտն ընթանում է ավելի արագ, քան հասուն մարդկանցը։ Ատամը քայքայվում է 1-1,5 տարվա ընթացքում, արագ առաջանում են բարդություններ, երբեմն քայքայումը շարունակվում է նաև ատամնալիցքի տակ։ Դա պայմանավորված է երեխաների ատամների կրակալման անբավարարությամբ և մանրէների ազդեցության հանդեպ անկայունությամբ։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Str. mutans, բակտերիաների գաղութը, որն առաջացնում է ոսկրափուտը

Բուժումը հակաբորբոքային (անտիբիոտիկներ, սուլֆանիլամիդային պատրաստուկներ և այլն), հակասիֆիլիսային, հակատուբերկուլոզային դեղամիջոցներ։ Հաճախ՝ վիրաբուժական միջամտություն։

Բուժում է ստոմատոլոգը։ Այն հարկավոր է սկսել որքան հնարավոր է արագ, մինչև ոսկրափուտային խոռոչի առաջացումը. կարելի է ժամանակին հայտնաբերել կանխարգելիչ զննումներով։ Բուժում են՝ ատամի ոսկրափուտային խոռոչը հատուկ մշակելով և ատամնալիցք անելով։ Կանխարգելումը հարկավոր է սկսել դեռևս հղիության շրջանում, անհրաժեշտ է կանխել և ժամանակին բուժել հղի կնոջ հիվանդությունները, սնունդն ապահովել անհրաժեշտ քանակությամբ սպիտակուցներով, ճարպերով, ածխաջրերով, վիտամիններով և հանքային աղերով՝ հատկապես կալցիումով և ֆոսֆորով, որոնք ծախսվում են պտղի կմախքի կառուցման վրա և կարևոր են հղի կնոջ օրգանիզմում նյութափոխանակության համար։ Այս բոլորը խիստ կարևոր են ատամների ճիշտ սաղմնավորման և հետագա ձևավորման համար։ Զանգվածային կանխարգելման հիմնական ձևը արտադրությունում աշխատող մարդկանց որոշակի խմբերի, դպրոցական, մանկապարտեզի երեխաների, հղի կանանց բերանի խոռոչի հիվանդությունների բուժումն է։ Բերանի խոռոչի բուժումը բնակչության դիսպանսերացման բաժիններից է։

Խմելու ջրում ֆտորի անբավարարության դեպքում կատարում են ջրի ֆտորացում (ատամները մշակում ֆտորային մածուկներով, նշանակում հակաոսկրափուտային սննդակարգ), իսկ ավելցուկի դեպքում (կարող է քայքայել արծնը)՝ ջրի աղբյուրների ֆտորազերծում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Disease Ontology release 2017-09-29 — 2017-09-29 — 2017.
  2. Боровский Е. и соавт. Терапевтическая стоматология. — М., 1998. — ISBN 5-225-02777-6
  3. Расшифрован геном ледяного человека Отци // lenta.ru. 25 октября 2011 года.
  4. [Справочник фельдшера / под редакцией члена-корреспондента АМН СССР А. Н. Шабанова. М.: «Медицина», 1976. С. 487. Справочник фельдшера / под редакцией члена-корреспондента АМН СССР А. Н. Шабанова. М.: «Медицина», 1976. С. 487.]  
  5. http://www.healthypeople.gov/Document/HTML/Volume2/21Oral.htm 
  6. http://www.ncbi.nlm.nih.gov/books/bv.fcgi?rid=dcp2.section.5402 
  7. . Լ.Կ. Եսայան. Երևան 2010. էջեր 28. 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 636 CC-BY-SA-icon-80x15.png