Ատամի պսակ
Ատամի պսակ, օրթոպեդիկ կառուցվածք, ոչ շարժական միկրոպրոթեզ, որը ծածկում է ատամի պսակային մասը կամ մակերեսի առանձին հատվածը։ Օգտագործվում է ատամների արատների վերականգնման համար, որոնք ենթակա չեն պակաս ինվազիվ բուժման (պլոմբավորւմ, ներդիր), ձևի, դիրքի (ռոտացիա, դիստոպիա) և ատամների գույնի փոփոխման համար[2]։
Տեղադրված պսակի գույնը, նույնիսկ տարբեր լուսավորության դեպքում, չպետք է տարբերվի ատամի բնական գույնից, ձևը պետք է լինի անատոմիորեն ճշգրիտ բոլոր երեք ուղղություններով, ինչը նշանակում է, որ չպետք է տեսանելի լինի պսակից ատամին անցման տեղը, պսակի շուրջ լնդերը պետք է ազատորեն տեղավորվեն դրա եզրերին և լինեն առողջ, չվնասված (լինեն նուրբ վարդագույն և չարյունահոսեն ատամները լվանալիս կամ ատամի թել օգտագործելիս)։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դասակարգում ըստ պատրաստման մեթոդի
- Դրոշմված պսակներ,
- Ձուլված պսակներ,
- Զոդված,
- Պոլիմերացման մեթոդով ստացված (պլաստիկ, կոմպոզիտային նյութերից),
- Թրծման մեթոդով ստացված (ճենապակյա, կերամիկական),
- Աղացած,
- 3D տպիչով տպված։
Դասակարգումն ըստ կառուցվածքի կամ ըստ ատամի ծածկույթի չափի և մեթոդի
- Ամբողջական․
- Ամբողջական,
- Տելեսկոպիկ,
- Շտիֆտային։
- Մասնակի․
- Հասարակածային,
- Կիսապսակներ,
- Երեք քարորդական,
- Վերջնական կամ ֆենսթեր-պսակներ։
Դասակարգում ըստ օգտագործվող նյութերի
- Մետաղական․
- Ոսկու համաձուլվածքներ,
- Չժանգոտող պողպատ,
- Տիտանի համաձուլվածքներ,
- Կոբալտի և քրոմի համաձուլվածքներ,
- Արծաթի և պալադիումի համաձուլվածքներ։
- Ոչ մետաղական․
- Կերամիկական,
- Պլաստմասսային,
- Ցիրկոնիումի օքսիդից ստացված։
- Համակցված (երեսպատված)․
- Մետաղակերամիկական,
- Մետաղապլաստմասսային։
Դասակարգում ըստ նպատակի
- Վերականգնողական․
- Աջակցող, օժանդակող,
- Ամրացնող,
- Կառուցողական,
- Ժամանակավոր (պրովիզոր),
- Օրթոդոնտիկ,
- Կանխարգելիչ,
- Էսթետիկ[3],
- Իմպլանտոլոգիական։
Պսակների օգտագործման ցուցումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պսակների օգտագործման ցուցումներն են․
- Ատամի քայքայումը ավելի քան 60%։
- Ամրացում կամրջաձև պրոթեզներով բուժման ժամանակ։
- Ձևի, գույնի, կառուցվածքի անոմալ փոփոխություն։
- Պարոդոնտալ հիվանդությունների և ծնոտների կոտրվածքների ժամանակ:.
- Էսթետիկ թերություններ։
Պսակների պատրասման եղանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պսակները պատրաստվում են մի քանի փուլերով, որոնք իրենց հերթին լինում են կլինիկական և լաբորատոր[4][5]։
Պսակի պատրաստման կլինիկական փուլեր
- Բժիշկը կատարում է հետազոտություններ և ստեղծված նկարապատճենների օգնությամբ պատրաստում է ժամանակավոր պսակներ (դրանք նախատեսված են ժամանակավոր էսթետիկ տեսք ստեղծելու համար, կանխելու լնդերի ընդարձակումը, կանխելու ատամների միկրոտեղաշարժը, ատամների միջև օկլյուզիվ շփումները պահպանելու համար, հիվանդի հարմարավետության համար)։ Կարող է կատարվել առաջիկա աշխատանքների նախնական մոմե մոդելավորում, եթե ենթադրվում է ատամի կամ ատամների խմբի ձևի կամ չափի փոփոխություն։
- Բժիշկը պատրաստում է ատամները ըստ ընտրված դիզայնին համապատասխանող մեթոդի (պսակի տեսակի)։ Լնդերի տարածքում տեղադրում է ռետրակտիկ թելեր՝ սահմանների ավելի հստակ արտահայտման համար։ Ստանում է արտատիպ։ Պատրաստում և ամրացնում է ժամանակավոր պսակներ ժամանակավոր ցեմենտի վրա։
- Արտատիպն ուղարկվում է լաբորատորիա։
- Կատարվում է պսակների կարկասների չափսափորձում այն դեպքում, եթե ընտրված աշխատանքը ենթադրում է կարկասի առկայություն։
- Կատարվում է կերամիկայով պատված պսակների չափսափորձում, ստուգվում են միջատամնային և կծվածքի շփումները, ինչպես նաև ատամների գույնն ու ձևը, անհրաժեշտության դեպքում կատարվում է ուղղում, այս փուլը կրկնվում է մինչև բավարար արդյունքի հասնելը։ Աշխատանքն ուղարկվում է լաբորատորիա ջնարակման։
- Պսակների չափսափորձում և ամրացում մշտական ցեմենտի վրա։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կենսաբանական լայնություն
-
«Ծալքավոր օղակի էֆեկտին» հասնելու համար պատրաստված պսակի չափերը
-
Արմատային կոտրվածքով պսակ
-
Լրիվ կամարակապ սիլիկոնե հավելանյութ (պոլիվինիլսիլօքսան) դրոշմակնիք՝ օգտագործելով «դրոշմակնիք» մեթոդը
-
Ժամանակավոր պսակ, որը պատրաստվել է HERZ Labs Dental Sand A1-A2 իզոտոպոլիմերի ստերեոլիտոգրաֆիայի վրա 3D տպագրության միջոցով
-
CAD/CAM-ի օգտագործում ատամնաբուժարանում
-
WamKey-ի միջոցով պսակի հեռացում, մաս 1
-
WamKey-ի միջոցով պսակի հեռացում մաս 2
-
Սահող մուրճ
-
Վոլֆրամի կարբիդ պարունակող հատվածային ոսկե պսակ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Martinoff, James T.; Sorensen, John A. Intracoronal reinforcement and coronal coverage: A study of endodontically treated teeth(անգլ.) // Journal of Prosthetic Dentistry : journal. — 1984. — Т. 51. — № 6. — С. 780—784. — ISSN 0022-3913. — — PMID 6376780.
- ↑ «Dental Crowns». WebMD. 2017 թ․ հունիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ И. Ю. Лебеденко, Ортопедическая стоматология,2012, с. 59-52
- ↑ THE BRITISH SOCIETY FOR RESTORATIVE DENTISTRY. «CROWNS, FIXED BRIDGES AND DENTAL IMPLANTS GUIDELINES» (PDF). bsrd.org.uk. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
- ↑ Bartlett, David W. (2007). Indirect restorations. Ricketts, David (David Nigel James). London: Quintessence. ISBN 9781850970781. OCLC 85689299.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ն. Գ. Աբոլմասով, Ն․ Ն․ Աբոլմասով, Վ․ Ա․ Բիչկով, Ա. Ալ-Հաքիմ «Օրթոպեդիկ ստոմատոլոգիա», 2003