Բերանային հեղուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուքը հանքային տարրերով

Բերանային հեղուկը կպչուն հեղուկ է․ որը ապահովում է ատամների և բերանի խոռոչի լորձաթաղանթի նորմալ ֆունկցիոնալ նորմալ վիճակը։Բերանային հեղուկը հանդիսանում է այն միջավայրը, որտեղ գտնվում են բերանի խոռոչի օրգանները։ Բերանային հեղուկի միջին խտությունը կազմում է 1, 001-1, 017։ Ապացուցված է, որ բերանային հեղուկի մեջ գտնվող թուքը 0, 1մմ հաստությամբ շերտ է պատում է ատամների և բերանի խոռոչի ամբողջ լորձաթաղանթը։

Բերանային հեղուկի կազմության, հատկությունների և արտադրման քանակի վրա ազդում են հետևյալ ֆակտորները՝

  • օրգանիզմի ընդհանուր վիճակը
  • թքագեղձերի ֆունկցիոնալ վիճակը
  • թքի արտադրման արագությունը
  • սննդի մնացորդնորի առկայությունը
  • բերանի խոռոչի հիգիենան

Այն կազմված է՝

  • թքագեղձերի արտազատուկից՝թքից
  • էպիթելի բջիջներից, լեյկոցիտներից
  • միկրոօրգանիզմներից
  • սննդի մնացորդներից
  • լնդային հեղուկից։

Թքագեղձեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերում ենք մեծ և փոքր թքագեղձեր։ Մեծ թքգեղձերն են՝

  1. հարականջային(glandula parotidea)
  2. ենթալեզվային(glandula sublingualis)
  3. ենթածնոտային(glandula submandibularis)

Փոքր թքագեղձերն են՝ թշային, շրթունքային, լեղվային, քմային։

Մեծ թքագեղձերը բլթավոր են և շոշափվում են բերանի խոթոչի լորձաթաղանթի կողմից։ Փոքր թքագեղձերը 1—5մմ են և տեղակայված են խմբերով։

Հարականջային թքագեղձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարականջային թքագեղձ

Ամենամեծ թքագեղձն է, այն կշռում է 20 — 30 գրամ։ Այն համարվում է ներքին սեկրեցիայի թքագեղձ։Նրանք արտադրում են պարոտին հորմոն, որը ազդում է հանքային և սպտակուցյին փոխանակության վրա։Այն տեղակայվում է հարականջածամողական շրջանում, ուղակիորեն մաշկի տակ, առաջային և ստորին պատը ականջախեցին էհետին պատը՝ ծամողական մնակը, իսկ վերին պատը՝ այտոսկրի աղեղը․համապատասխանաբար աջ և ձախ կողմերում։ Հարականջային թքագեղձի ծորանը բացվում է համապատասխան կողմից թշի լորձաթաղանթի մոտ՝մեք աղորիքների շրջանում, որոնք ունեն կլապաննոր և սիֆոններ, որոնք կարգավորում են թքի արտազատումը։Հարականջային թքագեղձը արտադրում է պարոտիլ հորմոնը, որը մասնակցում է հանքային և սպիտակսւցային փոխանակությանը։

Ենթալեզվային թքագեղձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվով կենտ է, այն շճա֊լորձային թուք է արտադևում, նրա ծորանը բացվում է բերանի խոռոչի հատակում՝ ենթալեզվային պտկիկում։

Ենթածնոտային թքագեղձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկուսն են, համապատասխանաբար աջ և ձախ կողմերում, արտազատում է շճա֊լորձային թուք։ Ծորանը բացվում է ենթալեզվային պտկիկում։

Թուք (saliva)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուքը անգույն թափանցիկ հեղուկ է, որը հանդիսանում է կենսամիջավայր, որը արտադրվում է երեք մեծ և բազում փոքր թքագեղձերի կողմից։Օրական միջինում մարդու մոտ արտադրվում է 1500-2000մլ թուք ։Թքի pH 5, 6֊ից 7, 6 է [1]։Այն կախված է թքի արտադրման արագությունից։Թքի ինտենսիվ արտադրման դեպքում այն ավելի հիմնային է՝հասնելով մինչև 7, 8֊ի։ Արտադրվող թքի մեկ երրորդը արտադրվում է հարակաջային թքագեղձի կողմից։Թքի արտադրման արագությունը տարբեր է հաց ուտելիս և հարաբերական հանգստի ժամանակ։Հաց ուտելիս, երբ մեր թքագեղձերը ստիմուլացված վիճակում են, թքի արտադրման արագությունը հասնում է 2, 0—2, 5 մլ/րոպե, իսկ հագստի ժամական, օրինակ քնի դեպքում ՝0, 5֊ 0, 05 մլ/րոպե։Թուքը սննդի օգտագործման ժամանակ ավելի մածուցիկ է՝հարուստ մուցինով, ֆերմենտներով։[2] Հանգստի վիճակում արտադրվող թուքը կատարում է խոնավավեցնող ֆունկցիա։

Թքի արտադրման արագությունը նաև կախված է տարիքից։Տարիքի հետ այն քչանում է ։Թքի արտադրության արագության վրա ազդում է մարդու նյադային համակարգի վիճակը, ստամոքս֊աղիքային համակարգի վիճակը։

Թուքը՝

  • թուքը լուծում է սնունդը
  • թուքը մասնակցում է խոսքի ֆունկցիային
  • նպաստում է սննդախյուսի առաջացմանը,
  • թուքը հեշտացնում է ծամելու և կուլ տալու գործընթացը
  • համի ավելի հեշտ ընկալմանը
  • խոնավեցնում է բերանի խոռոչի լորձաթաղանթը՝հեստացնելով արտիկուլացիոն ՝խոսքի հոդաբաշխ ֆուկցիային
  • կատարում է բակտերիոցիդ ունկցիա՝իր մեջ պարունակվող հակաբակտերալ նյութերի հածվին՝լիզոցիմ, պերօքսիդազներ, սեկրետոր իմունոգլոբոիլին А.
  • պաշտպանում է ատամները կարիոզ ախտահարումներից
  • հիդրոլիտիկ ֆերմենտների առկայությունը բերում է ատամների մակերևույթներից սննդի մնացորդնեի լուծմանը
  • թքի արտադրման նվազեցումը բերում է ծարավի զգացողությանը՝խթանելով հեղուկների օգտագործմանը
  • մասնակցում է ջերմակարգավորմանը՝գոլորշիացմանը
  • արտազատում է հումորալ աճի ֆակտորներ
  • կրծքահասակ երեխաների մոտ կատարում է հերմետիզացնող ֆունկցիա՝հեշտացնելով ծծման ակտը
  • կանխարգելում է բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների առաջացմանը՝խոնավեցնելով այն և պահպանելով ամբողջականությունը[3]

Թքի քանաի արտադրման քանակի փոփոխությունները՝հիպերսալիվացիան (նորմայից շատ) և (հիպոսալիվացիան նորմայից քիչ) արտադրվելը բերում են բերանի խոռոչի օրգանների ՝այդ տվում նաև ատամների ախտահարումնորի, ինչպես նաև մարսողական հիվանդությունների առաջացման նախապաjման են հանդիսանում։

Թքը քիմիական կազմն է՝[4]

1. Ջուր – 99, 5 %

2. ֆերմենտներ

1.2. α‑ամիլազա (պտիլին), α‑գլըւկոզիդազա. մալտազա

2.2. պրոտեազներ մուրամիդազա(лизоцим), սալիվաին, գլանդուլային և այլն

3.2. լիպազաներ

4.2. թթու և հիմնային ֆոսֆատազաներ

5.2. Ռնկ֊ազաներ

3. էլեկտրոլիտներ

1.3. կատիոններ (Na+, K+, Ca++)

2.3.անիոններ (Cl-, HCO3-, H2PO4-, I-,

4. Օրգանական միացություններ (մուկոպոլիսախարոիդներ, գլիկոպրետեիներ, սպիտակուցներ)

Թքի որակական կազմն է՝

Ջուր 994 գ/լ

Սպիատակուցներ 1, 4—6, 4 գ/լ

Մուցին, 8—6, 0 գ/լ

Խոլեստերին 0, 02—0, 50 գ/լ

Գլյուկոզա0, 1—0, 3 գ/լ

Ամոնիակ0, 01—0, 12 գ/լ

Միզաթթու 0, 005—0, 030 գ/լ

Ֆոսֆատներ 0, 08—0, 3 գ/լ

Նատրիումական աղեր 6—23 մմոլ/լ

կալիումական աղեր 14—41 մմոլ/լ

Կալցիումական աղեր 1, 2—2, 7 մմոլ/լ

Մագնիումական աղեր0, 1-0, 5 մմոլ/լ

Քլորիդներ 5—31 մմոլ/լ

Հիդրոկարբոնատներ2—13 մմոլ/լ

Այսպիսով թուքը ունի հետևյալ ֆունկցաները՝

  • մարսողական
  • պաշտպանական
  • հանքայնացնող
  • բուֆերային ֆունկցիա

Մարսողական ֆունկցիան առաջնահերթ սկսվում է սննդային խյուսի ձևավորումից և նրա առաջնային մշակումից։Մուցինը սոսնձում է միմյանց ծամելու գործընթացից արաջացած սննդային մասնիկները, որը պատվում է լորձով։[3] Առաջնային սննդային մշակումը սկսվում է ածխաջրերի ֆերմենտատիվ մշամումից։ L-ամիլազան ճեղքումէ ածխաջրերը՝առաջացնելով դեքստրաններ և մալտոզա։

Պաշտպանական ֆունկցիան իրականցվում մի քանի գործոնների հաշվին՝

թուքը, պատելով բերանի խորոչի լորձաթաղանթը, պաշտպանում է մեխանիկական գրգռիչներից, կանխումէ չորացումից

թուքը պատելով ատամները կանխում է կարիոզ ախտահարումից

նպաստում է սսնդի մնացորդների հեռացմանը

բակտերիոցիդ հատկություն՝ֆերմենտների և բիոակտիվ նըւրերի հաշվինв (լիզոցիմ, լիպազա, ՌՆԿ֊ազա, ԴՆԿ֊ազա, օպսոնիններ, լեյկիններ).

Հանքայնացնող ֆունկցիան կատարվում է թքից միներալների և էլեկտրոլիտների ներթափանցմամբ։Կալցիումը մեծամասամբ գտնվում է կապված վիճակում սպիտակուցների հետ 15 %, 30 %֊ը գտնվում է ֆոսֆատի միացությունների հետ կոմպլեքսի մեջ և միայն 5 %֊ն է գտնվում իոնային վիճակում։Եվ միայն իոնիզացված վիճակում գտնվող կալցիումն է ւնակ ներթափանցելու էմալի մեջ՝վերահանքայնացնելով այն։Ապացուցված նաև ֆոսֆորի և կալցիումի պարունակության փոփոխությունները՝ելնելով թքի рН֊ից։Պարունակությունը ավելանում է հիմային միջավայրում և նվազում՝թթվայինում։

Թքի բուֆերային տարողությունը դա թքի հատկությունն է չեզոքացնել թթվային և հիմնաին միացությունները, որը կատարվում է հիդրոկարբոնատային, ֆոսֆատային և սպիտակուցային բուֆերային համակարգների միջոցով։Ապացուցված է, որ ածխարերի շատ օգտագործումը նվազեցնում է, իսկ սպիտակուցների օգտագործումը բարձրացնում է բուֆերային տարողությունը։

Բուֆերային տարողությունը բարձրացնում է ատամների կարիեսի նկատմամբ ռեզիստենտականությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «pH полости рта» 
  2.  
  3. 3,0 3,1 http://studopedia.su/9_50599_sostav-i-svoystva-slyuni.html 
  4. Физиология человека. Учебник. Под ред. В. М. Покровского, Г. Ф. Коротько. — М.:Медицина, 1997 ISBN 5-225-02693-1 т. 2 c. 39