Դենտին
Դենտին (dentinum, LNH; լատին․՝ dens, dentis՝ ատամ), ատամի կարծր հյուսվածք, որը նրա հիմնական մասն է համարվում։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատամնապսակի հիմնական մասը պատված է էմալով[1], իսկ արմատի մասը փակված է ցեմենտով։ Այն հիմնականում կազմված է հիդրոքսիապատիտից (զանգվածի մոտ 70%-ը), օրգանական նյութից (20%) և ջրից (10%)[2]՝ ներթափանցված դենտինային խողովակներով և կոլլագենային մանրաթելերով։
Ծառայում է որպես ատամի հիմք և պաշտպանում է ատամի էմալը։ Դենտինի շերտի հաստությունը կազմում է 2-6 մմ։ Դենտինի կարծրությունը կազմում է 58,9 կգ-ուժ/մմ²։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբերվում են միջպուլպային (ներքին) և թիկնոցավոր (արտաքին) դենտին։
Ներքին դենտինում կոլլագենի մանրաթելերը հիմնականում տենգենցիալ է և կոչվում է Էբների մանրաթել։
Արտաքին դենտինում մանրաթելերը տեղակայված են ճառագայթաձև և կոչվում են Քորֆի մանրաթելեր։
Դենտինը բաժանվում է առաջնային, երկրորդային (փոխարինող) և երրորդային (անկանոն) տեսակների.
- Առաջնային դենտինը ձևավորվում է ատամի առաջացման ընթացքում, մինչև ատամի ծկթելը։
- Երկրորդային դենտինը ձևավորվում է մարդու ողջ կյանքի ընթացքում[3]։ Առաջնայինի համեմատ ավելի դանդաղ է զարգանում, ներառում է օրգանական նյութերի ավելի մեծ քանակ, ավելի մեծ թափանցելիություն և ավելի քիչ հանքայնացում։
- Երրորդային դենտինը ձևավորվում է ատամի վնասվածքների, ոսկրափուտի ժամանակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Johnson, Clarke. "Biology of the Human Dentition Արխիվացված 2015-10-30 Wayback Machine." Page accessed July 18, 2007.
- ↑ Cate, A.R. Ten. Oral Histology: development, structure, and function. 5th ed. 1998. Page 150. ISBN 0-8151-2952-1.
- ↑ Berkovits BKB, Holland GR, Moxham BJ. (2002). Oral Anatomy, Histology and Embryology. Mosby. 3rd edn. pp. 125. 0723431817.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Быков В. Л. Гистология и эмбриология органов полости рта человека. — СПб, 1998.
- Гемонов В. В., Лаврова Э. Н., Фалин Л. И. Атлас по гистологии и эмбриологии органов ротовой полости и зубов. — Москва, 2003.
- Кузнецов С. Л., Торбек В. Э., Деревянко В. Г. Гистология органов полости рта. — Москва, 2012.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Cells and Extracellular Matrices of Dentin and Pulp: A Biological Basis For Repair and Tissue Engineering, M. Goldberg and A.J. Smith
- Sanjay Miglani, Vivek Aggarwal, and Bhoomika Ahuja, Dentin hypersensitivity: Recent trends in management, J Conserv Dent. 2010 Oct-Dec
|