Ռոջեր Էբերթ
Ռոջեր Էբերթ անգլ.՝ Roger Ebert | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 18, 1942[1][2][3] |
Ծննդավայր | Urbana, Իլինոյս, ԱՄՆ[4] |
Մահացել է | ապրիլի 4, 2013[5][1][6][…] (70 տարեկան) |
Մահվան վայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4] |
Գերեզման | Graceland Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | կաթոլիկություն[7] |
Կրթություն | Իլինոյսի համակարգի համալսարան, Քեյփթաունի համալսարան, Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան և Չիկագոյի համալսարան |
Մասնագիտություն | սցենարիստ, կինոքննադատ, լրագրող, լրագրող, գրող և հաղորդավար |
Աշխատավայր | Չիկագոյի համալսարան |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | Pulitzer Prize for Criticism? |
Կայք | rogerebert.com |
Ստորագրություն![]() | |
Roger Ebert Վիքիպահեստում |
Ռոջեր Ժոզեֆ Էբերթ (անգլ.՝ Roger Joseph Ebert [ˈiːbərt][8], հունիսի 18, 1942[1][2][3], Urbana, Իլինոյս, ԱՄՆ[4] - ապրիլի 4, 2013[5][1][6][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4]), ամերիկացի կինոքննադատ և հաղորդավար։ Պուլիցերյան մրցանակի դափնեկիր է։ Ավելի քան 15 գրքերի հեղինակ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոջեր Էբերթը ծնվել է 1942 թվականի հունիսի 18-ին, ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Էրբանե քաղաքում՝ հաշվապահի[9] և էլեկտրատեխնիկ[10][11] Վալտերի Էբերթի[12][13] ընտանիքում։ Իր պրոֆեսիոնալ կարիերան որպես կինոքննադատ Ռոջերը սկսել է 1967 թվականից, երբ աշխատում էր «Chicago Sun-Times» թերթում։ 1969 թվականին, «Կենդանի մեռյալների գիշեր» ֆիլմի համար իր գրած գրախոսությունը հրապարալվել է ամերիկյան ամենահայտնի ամսագրերից «Reader's Digest»-ում։
1976 թվականին Ռոջերը և Ջին Սիսքելը Չիկագոյում սկսեցին հաղորդել «Sneak Previews» հեռուստաշոուն։ 1978 թվականից շոուն հեռարձակվում է ազգային մասշտաբով։ 1982 թվականից նրանք սկսում են հաղորդել «At the Movies» շոուն, իսկ ավելի ուշ՝ «Siskel & Ebert & The Movies» շոուն։ 1999 թվականին՝ Սիսքելի մահվանից հետո, շոուն հեռարձակվում է «Roger Ebert & the Movies» անվան տակ, իսկ 2000 թվականից՝ Ռիչարդ Ռոուպերի գալուց հետո, հեռարձակվում է «Ebert & Roeper» անվան տակ։
Էբերթը DVD-ով հրապարակել է աուդիոմեկնաբանություններ «Քաղաքացի Քեյնը», «Կասաբլանկա», «Խավար քաղաքը», «Լողացող խոտ» ֆիլմերի մասին։ Նա գրել է «Տիկնիկների հովտի սահմաններից դուրս» ֆիլմի սցենարը։
«Օսկար» կինոմրցանակի հանձնման օրը Ռոջերը և Ռոուպերը ավանդաբար հատնվեցին «An Evening at the Academy Awards: The Arrivals» և «An Evening at the Academy Awards: the Winners» շոուներում, որոնք տեղի էին ունենում մրցանակաբաշխությունից հետո։
2005 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում ստացել է աստղ, որի արարողությանը ներկա է գտնվել Ռոջերի սիրելի ռեժիսոր Վեներ Հերցոգը։ Forbes ամսագիրը 2007 թվականին Էբերտին ճանաչել է ժամանակակից աշխարհի ամենաազդեցիկ ամերիկացի կինոքննադատը[14]:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1992 թվականին, Էբերթը, 50 տարեկան հասակում ամուսանցել է Չեզ Հեմմել-Սմիթի հետ։ Իր հուշերում նա գրել է, որ երբեք չէր ամուսնանա մինչ իր մոր մահանալը, քանի որ վախենում էր հիասթափեցնել նրան։
Ռոջերը «Անանուն հարբեցողներ» հասարակության անդամ է, և թողել է խմելը միայն 1979 թվականին։ Այս թեմայով նա մի քանի գրառում է գրել իր բլոգում։ Էբերթը լավ հարաբերությունների մեջ էր ամերիկուհի հայտնի դերասան Օփրա Ուինֆրիի հետ, ով պնդում է, որ հենց ինքն է համոզել է նրան սկսել «Օփրա Ուինֆրիի շոու» հաղորդումը[15]: Ռոջերի մտերիմ ընկերն էր քննադատ և պատմաբան Լեոնարդ Մալտինը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #132272741 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Roger Ebert dead at 70 after battle with cancer|Chicago Sun-Times
- ↑ 6,0 6,1 6,2 American National Biography — 1999.
- ↑ https://www.rogerebert.com/rogers-journal/how-i-am-a-roman-catholic
- ↑ Say How?
- ↑ Steinberg Neil (April 4, 2013)։ «Roger Ebert dies at 70 after battle with cancer»։ Chicago Sun-Times։ Արխիվացված է օրիգինալից December 16, 2014-ին։ Վերցված է July 11, 2016
- ↑ Roger Ebert (January 19, 2011)։ «The Company Men»։ rogerebert.com
- ↑ Felsenthal, Carol (December 2005). 'A Life In The Movies'. Chicago Magazine. Kael quote, p. 1; agnosticism, p. 2; Catholic upbringing and wife's name, p. 3. Retrieved April 6, 2013. Արխիվացված է Օգոստոս 23, 2011 Wayback Machine-ի միջոցով:
- ↑ «Biography of Roger Ebert»։ Film Reference։ Վերցված է October 17, 2009
- ↑ [1]
- ↑ «Умер легендарный кинокритик Роджер Эберт» (ռուսերեն)։ Московский комсомолец։ 5 апреля 2013։ Վերցված է 2013-5-4
- ↑ «How I Gave Oprah Her Start»։ Արխիվացված օրիգինալից 2013-05-11-ին։ Վերցված է 2016-07-11
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://www.rogerebert.com/ Ռոջեր Էբերթ պաշտոնական կայք
- Roger Ebert's critic page at Rotten Tomatoes
- Roger Ebert filmography at Rotten Tomatoes
- Roger Ebert Internet Movie Database կայքում
- Ռոջեր Էբերթ TED-ում
|
- Հունիսի 18 ծնունդներ
- 1942 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Ապրիլի 4 մահեր
- 2013 մահեր
- Չիկագո քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Քեյփթաունի համալսարանի շրջանավարտներ
- Չիկագոյի համալսարանի շրջանավարտներ
- ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի կինոքննադատներ
- Ամերիկացի հաղորդավարներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Ամերիկացիներ իռլանդական ծագմամբ
- Ամերիկացի հումանիստներ
- Քաղցկեղից մահացածներ
- Ամերիկացի քննադատներ