Օփրա Ուինֆրի
Օփրա Գեյլ Ուինֆրի (անգլ.՝ Oprah Gail Winfrey, հունվարի 29, 1954[1][2][3][…], Կոսցյուշկո, Միսսիսիպի), ամերիկյան լրատվամիջոցների սեփականատեր, թոք շոուի հաղորդավար, դերասանուհի, պրոդյուսեր և բարեգործ: Առավել հայտնի է իր The Oprah Winfrey Show թոք շոուով, որն իր տեսակի մեջ ամենաբարձր վարկանիշն ուներ և 1986 թվականից մինչև 2011 թվականները ցուցադրվում էր ամբողջ երկրում[9]: Անվանվելով «բոլոր լրատվամիջոցների թագուհի»[10]՝ նա եղել է 20-րդ դարի ամենահարուստ աֆրոամերիկացին[11][12] և Հյուսիսային Ամերիկայի առաջին միլիարդատեր սևամորթը[13]: Հռչակվել է Ամերիկայի պատմության մեջ ամենամեծ սևամորթ բարեգործը[14][15]: Նա նաև անվանվել է աշխարհի ամենաազդեցիկ կին[16][17]:
Ուինֆրին ծնվել է աղքատ ընտանքիում՝ Միսսիսիպի նահանգի գյուղական հատվածում: Նրան մեծացրել է դեռահաս միայնակ մայրը: Ուինֆրին նշել է, որ իր մանկության և պատանեկության տարիներին սեռական բռնության է ենթարկվել և 14 տարեկանում հղիացել, իսկ երեխան մանկահասակ տարիքում մահացել է[18]: Ավագ դպրոցի տարիներին, երբ ապրում էր իր հոր՝ Վերնոն Ուինֆրիի հետ, սկսեց աշխատել ռադիոյում: 19 տարեկանում նա արդեն վարում էր տեղական երեկոյան լուրերը: Նրա զգացմունքային ելույթի շնորհիվ նա տեղ գտավ ցերեկային թոք շոուի ոլորտում: Երրորդ տեղը զբաղեցրած տեղական Չիկագո թոք շոուն առաջին տեղ բարձրացնելուց հետո նա հիմնադրեց իր արտադրական ընկերությունը և ծավալեց միջազգային գործունեություն[19]: Ուինֆրին համարվում է ավելի անկեղծ սոցիալական հասարակության հիմնադիրը[20]: Համաձայն Եյլի համալսարանի կատարած գիտական ուսումնասիրման՝ Ֆիլ Դոնահյուի գլխավորած սենսացիոն թոք շոուի միջոցով նա կոտրել է 20-րդ դարի բոլոր արգելքները և ԼԳԲՏ համայնքին նույնպես դարձրել է հեռարձակման մի մաս[21][22]: 1990-ական թվականներին նրա շոուի հիմնական թեմաներն էին գրականությունը, ինքնազարգացումը և հոգևոր արժեքները: Նա բազմիցս քննադատվել է իր չափազանց զգացմունքային մոտեցման պատճառով[23][24], սակայն նա հաճախ մեծարվել է ուրիշների դժվարությունների հաղթահարման բարերարը դառնալու համար[25]: 2006 թվականից 2008 թվականները նրա փոխանցագիրը Բարաք Օբամայի մասին ընտրություններում մեծ դեր ունեցավ, ինչի շնորհիվ Օբաման մոտ 1 միլիոն ձայն ստացավ[26]: 2013 թվականին նա պարգևատրվեց Օբամայի կողմից ազատության նախագահական մեդալով[27]:
Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուինֆրիի անունը ծննդյան վկայականում գրվել է որպես «Օրփա», բայց մարդիկ միշտ սխալմամբ նրան անվանել են «Օփրա»: Ծնվել է Քոսսիուսկոյում՝ միայնակ մոր ընտանիքում: Մայրը՝ Վերնիտա Լին, սպասուհի էր: Հայրը՝ Վերնոն Ուինֆրին, եղել է վարսահարդար և զինվորական: Բայց Նոա Ռոբինսոն անունով վետերանը պնդում էր, որ ինքն է Ուինֆրիի կենսաբանական հայրը[28]: Գենետիկական թեստի հիման վրա նա 89 տոկոսով սահարաաֆրիկացի է, 8 տոկոսով՝ ամերիկացի, 3 տոկոսով ասիացի[29]: Ուինֆրիին կյանքի առաջին 6 տարիներն անցկացրել է իր մոր և տատիկի՝ Հեթի Մեյ (Պրեսլի) Լիի հետ ծայրահեղ աղքատության մեջ: Նրանք այնքան աղքատ էին, որ Ուինֆրիի հագուստը հաճախ կարում էին կարտոֆիլի մնացորդներից[30][31]: 3 տարեկանից տատիկի շնորհիվ կարողացել է կարդալ: Նրանք միասին հաճախում էին տեղի եկեղեցինՙ որտեղ Ուինֆրիին անվանում էին «քարոզիչ», որովհետև նա կարողանում էր արտասանել հատվածներ Աստվածաշնչից: Երբ նա երեխա էր, Հեթի Մեյ Լին նրան փայտով հարվածում էր՝ տնային գործերը չկատարելու համար[32]: 6 տարեկանը լրանալուն պես նա և մայրը տեղափոխվում են: Այս ժամանակահատվածում մայրը լույս աշխարհ է բերում Ունֆրիի քրոջը՝ Պատրիսիային[33], ով 2003 թվականին թմրանյութերի պատճառով մահացել է[34]: 1962 թվականին մայրը դժվարությամբ էր երկու երեխաներին մեծացնում, ուստի Ուինֆրին գնաց Նեշվիլ՝ իր հոր հետ ապրելու[35]: Երբ Ուինֆրին Նեշվիլում էր, Լին երրորդ երեխային ունեցավ[36], որին հանձնեցին մանկատուն: Լին ունեցավ մի որդի, ով 1989 թվականին մահացավ: 1986 թվականին իր շոուի ժամանակ նա հայտարարեց, որ ինը տարեկանից սեռական բռնության է ենթարկվել իր զարմիկի, քեռու և ընտանիքի ընկերների կողմից[37][38]:
Ուինֆրին մի անգամ նշել է, որ որոշել է չմայրանալ, որովհետև լավ մայր չի ունեցել[39]: 13 տարեկանում, հերթական բռնությունից խուսափելու համար, տանից փախել է: 14 տարեկանում ունեցել է որդի, որին լույս աշխարհ բերելուց հետո կարճ ժամանակ անց մահացել է[40]:
Նա հաճախել է Լինկոլնի ավագ դպրոց: Իր առաջադիմության շնորհիվ՝ տեղափոխվել է Նիկոլե ավագ դպրոց, որտեղ իր աղքատության պատճառով ծաղրի առարկա է դարձել: Ծանր դրության մեջ գտնվող մայրը կրկին Ուինֆրիին ուղարկում է հոր մոտ, բայց այս անգամ Ուիֆրին չի վերադառնում: Հայրը խիստ էր կրթություն ստանալու հարցում: Ուինֆրին դպրոցի պատվավոր աշակերտներից էր: Նա հաղթող էր ճանաչվել մրցույթում, որն ապահովել էր իր լիարժեք կրթաթոշակը Թենեսի պետական համալսարանում հաղորդակցություն սովորելու համար: Նրա առաջին աշխատանքը տեզի մթերային խանութում էր[41]: 17 տարեկանում հաղթող ճանաչվեց գեղեցկության մրցույթում[42]: Ուինֆրիի ընտրած ուղղությունը չզարմացրեց ընտանիքին: Դեռ մանկուց նա հարցազրույց էր վերցնում իր տիկնիկներից: Ուինֆրին հետագայում բարձրաձայնել է իր տատիկի ունեցած ազդեցության մասին, ասելով, որ հենց նա է քաջալերել իրեն խոսել հասարակության մեջ[43]:
Հեռուստաընկերություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղական ԶԼՄ-ներում աշխատելիս նա Նեշվիլի WLAC հեռուստաընկերության պարմության մեջ ամենաերիտասարդ լրագրողն էր և առաջին սևամորթը: 1976 թվականին նա տեղափոխվեց Բալթիմորի WJZ հեռուստաընկերություն: 1977 թվականին նա հեռացվել է, ինչից հետո աշխատել է ավելի ցածր պաշտոններում: Այնուհետև նա աշխատանքի է անցել Ռիչարդ Շերի հետ որպես WJZ-ի տեղական «Մարդիկ խոսում են» հաղորդաշարի համանախագահ, որն առաջին անգամ հեռարձակվել է 1978 թվականի օգոստոսի 14-ին: Նա նաև վարել է Dialing for Dollar-ի տեղական տարբերակը[44]: 1983 թվականի Ուինֆրին տեղափոխվեց Չիկագո, WLS հեռուստաընկերության ցածր գնահատական ունեցող կես ժամ տևողությամբ առավոտյան թոք շոուն վարելու: Առաջին դրվագը հեռարձակվեց 1984 թվականի հունվարի 2-ին: Ուինֆրիի շնորհիվ մի քանի ամիսների ընթացքում շոուն ունեցավ բարձրագույն վարկանիշային ցուցանիշն ամբողջ Չիկագոյում: Կինոքննադատ Ռոջեր Էբերտը համոզեց նրան կնքել սինդիկացիայի պայմանագիր King World-ի հետ: Էբերտը կանխատեսում էր, որ նա կբերի 40 անգամ ավելի մեծ եկամուտ, քան իր հեռուստատեսային շոուն՝ «Ֆիլմերում»-ը: Հետագայում այն վերանվանվել է «Օփրա Ուինֆրիի շոու»: Պրեմիերան տեղի ունեցավ 1986 թվականի սեպտեմբերի 8-ին: 1990-ական թվականներին իր շոուի շրջանակներում Ուինֆրին սկսեց խոսել ավելի ընդհանուր խնդիրների մասին, ինչպիսին են սրտի հիվանությունները, աշխարհաքաղաքականությունը, հոգևորականությունը: Նա հարցազրույցներ վերցրեց հայտնի մարդկանցից սոցիալական խնդիրների մասին: Շոուի ընթացքում նա իր հանդիսատեսին նվիրում էր մեքենա կամ ուղևորություն դեպի Ավստրալիա: Ուինֆրին «Օքսիջեն» հեռուստաընկերության համահիմնադիրն է և Harpo Productions-ի նախագահը: 2008 թվականի հունվարի 15-ին Ուինֆրին և Discovery Communications-ը հայտարարեցին, որ «Դիսքավրի» առողջական հեռուստատեսությունը կվերափոխվի և կվերանվանվի OWN (Oprah Winfrey Network): Նախատեսվում էր այն գործարկել 2009 թվականին, սակայն պրեմիերան տեղի ունեցավ 2011 թվականի հունվարի 1-ին[45]: The Oprah Winfrey Show-ի շարքի եզրափակիչ դրվագը հեռարձակվել է 2011 թվականի մայիսի 25-ին[46]: 2017 թվականի հունվարին CBS-ը հայտարարեց, որ Ուինֆրին կմիանա «60 րոպե» հաղորդմանը որպես կիրակնօրյա երեկոյի լրատվական ամսագրում հատուկ օգնական՝ սկսած 2017 թվականի սեպտեմբերից[47]: 2018 թվականին Աֆրիկայի և Ամերիկայի պատմության ու մշակույթի ազգային թանգարանը հատուկ ցուցահանդես բացեց Ուինֆրիի հեռուստատեսության վրա մշակութային ազդեցության վերաբերյալ:
Հայտնի մարդկանց հարցազրույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1993 թվականին Ուինֆրին հյուրընկալեց Մայքլ Ջեքսոնին և վերցրեց պրեմիերային հարցազրույց, որը դարձավ ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ չորրորդ ամենադիտված իրադարձությունը, ինչպես նաև ամենաշատ դիտումներ հավաքած հարցազրույցը՝ 36.5 միլիոն հանդիսատեսով[48]: 2005 թվականի դեկտեմբերի 1-ին Ուինֆրին հայտնվեց Երեկոյան շոու Դեյվիդ Լեթրմենի հետ շոուում, որ աջակցի իր և Դեյվիդի նոր մյուզիքլը՝ «Մանուշակագույնը»[49]: 2007 թվականի սեպտեմբերի 10-ին Լեթրմենն առաջին անգամ հյուրընկալվեց The Oprah Winfrey Show-ում, քանի որ սեզոնի պրեմիերան նկարահանվում էր Նյու Յորքում[50]: 2006 թվականին ռեպերներ Լուդաքրիսը, Ֆիֆթի Սենթը և Այս Քյուբը քննադատեցին Ուինֆրիին՝ հիփ-հոփի նկատմամբ կողմնակալ լինելու պատրվակով: GQ ամսագրի հետ հարցազրույցում Լուդաքրիսը նշել է, որ Ուինֆրին նրան բարդ դրության մեջ է դրել՝ իր մեկնաբանությունները փոխելով: Որպես պատասխան Ուինֆրին ասել է, որ ինքը դեմ է այն բոլոր բառերին, որոնք նսեմացնում են կանանց, բայց սիրում է որոշ հիփ-հոփ արտիստների, օրինակ՝ Քանյե Ուեսթին: 2008 թվականի սեպտեմբերին Սարա Պալինին իր շոու չհրավիրելու համար՝ Ուինֆրին քննադատման ենթարկվեց: Մարդիկ կարծում էին՝ Օբամային սատարելու համար է Ուինֆրին մերժել հրավերը[51]: Նա հերքեց բամբասանքները և իր շոուի ընթացքում ասաց, որ մեծ ուրախությամբ Պալինին կհրավիրի իր շոու ընտրություններից հետո:
Այլ մեդիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]
1985 թվականին Ուինֆրին խելագար տնային տնտեսուհի Սոֆիայի կերպարով հանդես եկավ Սթիվեն Սփիլբերգի «Մանուշակագույնը» կինոնկարում: Իր ելույթի համար նա առաջադրվեց Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար: Էլիս Ուոկերի նովելի հիման վրա 2005 թվականին բեմադրվեց «Մանուշակագույնը» մյուզիքլը, որի պրոդյուսերը Ուինֆրին էր: 1998 թվականի հոկտեմբերին Ունֆրին խաղաց «Սիրվածը» ֆիլմում, որը նկարահանված էր Թոնի Մորիսոնի համանուն նովելի հիման վրա: Գլխավոր հերոս և նախկին ստրուկ Սեթի դրում խաղալու համար Ուինֆրին 24 ժամ անցկացրեց ստրուկի կարգավիճակում, ինչը ներառում էր մնալ անտառում միայնակ և կապկպված: Չնայած խոշոր գովազդին՝ ֆիլմը չարդարացրեց սպասելիքները և գրանցեց մոտավորապես 30 միլիոն դոլլարի կորուստ: Դերակատար Թենդի Նյուտոնը նկարագրել է Ուինֆրիին որպես «շատ ուժեղ տեխնիկական դերասանուհի, որովհետև նա շատ խելացի է և հեռատես, նրա միտքը սղոցի պես սուր է»[52]: 2005 թվականին Harpo Productions-ը թողարկեց ֆիլմ Զորա Հարթսոնի «Նրանց աչքերը նայում են Աստծուն» վեպի հիման վրա: 2008 թվականի Ուինֆրիի ընկերությունը՝ Harpo Films-ը, կնքեց էքսկլյուզիվ պայմանագիր HBO-ի հետ[53]: 2018 թվականին Ուինֆրին նկարահանվեց որպես տիկին Ուիչ «Ժամանակի արգելքը» կինոնկարում:
Գրական ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուինֆրին 5 գրքի համահեղինակ է: 2005 թվականին հրատարակված գիրքը, որն օգնում էր ձերբազատվել ավելորդ քաշից, ռեկորդա գրանցեց իր կանխավճարով՝ կոտրելով Բիլլ Քլինթոնի ինքնակենսագրականի կանխավճարի ռեկորդը[54]: Նրա հիշատակարանը՝ «Քո ուզած կյանքը» հրատարակվելու էր 2017 թվականին[55], սակայն այդ տարի այն դուրս չեկավ: 2004 թվականից 2008 թվականները Ոինֆրին հրատարակել է O, The Oprah Magazine ամսագիրը: Նա նաև հրատարակել է Օ-ն տանը ամսագիրը [56]: 2002 թվականին «Ապագա» թերթը «Օ, Օփրա ամսագիրը» հռչակել է ամենահաջողված ստարտափը տնտեսության մեջ:
Առցանց[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուինֆրիի ընկերությունը ստեղծել է Oprah.com կայքը` ցուցադրությունների, ամսագրերի, գրքերի հրատարակման և հասարակական բարեգործությունների հետ կապված ռեսուրսների և ինտերակտիվ տեղեկատվության տրամադրման համար: Կայքը ունի մոտավորապես 70 միլիոն էջ, 6 միլիոնից ավել օգտատեր ամեն ամիս հետևում է կայքին և ստանում է մոտ 20 հազար հաղորդագրություն ամեն շաբաթ[57]:
Ռադիո[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականի փետրվարի 9-ին Ուինֆրին կնքել է 55 միլիոն դոլլար արժողությամբ պայմանագիր XM Satellite Radio-ի հետ՝ նոր ռադիոալիք հիմնելու համար: Այն հեռարձակվում է 24 ժամ, շաբաթական 7 օր: Ըստ պայմանագրի Ուինֆրին պարտավոր է շաբաթվա մեջ 30 րոպե լինել ուղիղ եթերում:
Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Առանձնատներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուինֆրին այժմ ապրում է իր 17 հեկտար տարածք ընդգրկող կալվածքում, որը գտնվում է Մոնտեկիտում։ Ուինֆրիին ունի առանձնատուն Լավալեթում, բնակարան Չիկագոյում, կալվածք Ֆլորիդայում, դահուկելու տուն Կոլորադոյում։ Վաշինգտոնում՝ Հավայի, Անտիգուա և Օրկաս կղզիներում, նա ունի անշարժ գույք։
Սիրային պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դպրոցի տարիներին Ուինֆրին սիրահարված է եղել իր համադասարանցուն՝ Էնթոնի Օթիին: Օթին միշտ կարծել է՝ Ուինֆրիին մեծ ապագա է սպասվում, որում ինքը տեղ չի ունենա[58]: Նրանք բաժանվել են ավարտական դասարանում[58][59]: 1971 թվականին Ուինֆրիի և Վիլիամ Թեյլորիի միջև խորը սիրավեպ է սկսվում: Ուինֆրին նրան օգնում է գտնել աշխատանք: Երբ Ուինֆրին պետք է հեռանար Նաշվիլից, Թեյլորը, նրա աղաչանքները չընդունելով[60], բաժանվում է: 1970-ական թվականներին Ուինֆրին ռոմանտիկ հարաբերություններ ունեցավ Ջոն Թեշի հետ: Կենսագիր Քիթի Քելլին պնդում է, որ Թեշը բաժանվել է Ուինֆրիից միջամտությունների հետ կապված ճնշման պատճառով[61]: Ըստ «Մեյր» ամսագրի՝ Ուինֆրին ունեցել է սիրային կապ ամուսնացած տղամարդու հետ, ով չէր պատրաստվում թողնել իր ընտանիքը[62]: Ուինֆրին նշել է, որ այդ մարդու հետ կապված է եղել մոտ 4 տարի, բայց նա ամեն անգամ վերջինս մերժել է Ուինֆրիին: Այս ամենից Ուինֆրիին դեպրեսիայի մեջ է ընկել և անգամ ինքնասպանության նամակ է ուղարկել իր ընկերոջը: Վախենալով մահից, որ կյանքում ինչ-որ լավ բան բաց կթողնի, նա ինքնասպանության չի դիմել[63]: Ուինֆրին խոստովանել է, որ իր սիրած տղամարդու հետ թմրանյութեր է օգտագործել: Իր շոուում ասել է. «Ես միշտ զգում էի, որ ոչ թե թմրանյութն էր իմ կախվածությունը, այլ նա: Ես չեմ կարող մտաբերել ինչ-որ բան, որ չէի անի նրա համար»[64]: 1980-ական թվականներին Ուինֆրին ռոմանտիկ հարաբերություններ ունեցավ կինոքննադատ Ռոջեր Էբերտի հետ: 1985 թվականին ռեժիսոր Ռեգինալդ Չվալյեն հայտարարել է, որ հարաբերություններ է ունեցել Ուինֆրիի հետ: Երբ Ուինֆրին հանդիպել է Ստեդման Գրահամին, զույգը բաժանվել է: 1986 թվականից ի վեր Ուինֆրին և Ստեդման Գրահամը սիրային հարաբերությունների մեջ են: Նրանք ծրագրել էին ամուսնանալ 1992 թվականի նոյեմբերին, բայց հարսանիքն այդպես էլ տեղի չունեցավ[65]:
Մոտ ընկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուինֆրիի լավագույն ընկերը Գեյլ Քինգն է, ով այժմ O, the Oprah Magazine ամսագրի խմբագիրն է: 1997 թվականից սկսած, երբ Ուինֆրին և Քինգը նկարահանվում էին «Էլեն» սիթքոմում, տարածվեցին բամբասանքներ, որ իբր նրանք սիրային հարաբերությունների մեջ են: 2006 թվականի օգոստոս ամսին Ուինֆրին հերքել է իր համասեռամոլ լինելու մասին բոլոր բամբասանքները[66]: Ուինֆրին մտերմիկ հարաբերություններ է ունեցել Մարիա Շրիվերի հետ, երբ նրանք առաջին անգամ հանդիպել են Բալտիմորում[67][68]: Ուինֆրիի համար մայր, քույր և ընկեր է եղել Մայա Էնջելուն[69]: Նրա 70-րդ տարեդարձին Ուինֆրին մեկշաբաթյա շրջագայություն է կազմակերպել, իսկ 80-րդ տարեդարձին՝ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագո ակումբում շքեղ խնջույք[70]:
Անձնական կարողությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուինֆրին 32 տարեկանում դարձել է միլիոնատեր, երբ նրա շոուն սինդիկացվել է ամբողջ երկրում: 41 տարեկանում, ունենալով իր ընկերությունը, նա կարողությունը հասավ 340 միլիոն դոլլարի՝ տեղ գտնելով Forbes 400 ամսագրում[71]: 20-րդ դարում Ուինֆրին ամենահարուստ աֆրոամերիկացին էր՝ 800 միլիոն դոլլար կարողությամբ: 2006 թվականին Ուինֆրին ամենաբարձր վարձատրվող հեռուստաաստղն էր ԱՄՆ-ում՝ տարեկան ստանալով ավելի քան 260 միլիոն դոլլար[72]: Forbes-ի համաշխարհային միլիարդատերերի ցանկում Ուինֆրին տեղ է գտել որպես աշխարհի միակ սևամորթ միլիարդատեր 2004 թվականից 2006 թվականներին և որպես առաջին սևամորթ կին միլիարդատեր 2003 թվականին: 2014 թվականի տվյալներով Ուինֆրիի կարողությունը հասել է 2.9 միլիարդ դոլլարի:
Կրոնանան հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օփրան մեծացել է որպես բապտիստ: Մի անգամ նա ասել է. «Ես ունեմ եկեղեցի ինձ մոտ, երբ քայլում եմ փողոցում: Ես հավատում եմ աստվածային ուժին, որ ապրում է բոլորիս մեջ»[73]:
Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեյտինգներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուինֆրին CNN-ի and Time.com-ի կողմից ճանաչվել է՝ աշխարհի ամենաահզոր կին, իսկ The American Spectator-ի կողմից՝ «աշխարհի ամենաազդեցիկ կին»: 20-րդ դարի վերջին Life ամսագրիր կողմից Ուինֆրին ճանաչվեց իր սերնդի ամենաազդեցիկ կինը և ամենաազդեցիկ սևամորթը[74]: USA Today-ը և Ladies Home Journal-ը Ուինֆրիին համարում են ամենաազդեցիկ կինը: Օբաման նշել է, որ Ուինֆրին կարող է համարվել երկրի ամենաազդեցիկ կինը[75][76]: Forbes-ը նրան անվանել է ամենահզոր հայտնին 2005[77], 2007[78], 2008, 2010[79] և 2013 թվականներին[80]: 2014 թվականին աշխարհի 100 ամենահզոր կանանց մեջ գրավել է 14-րդ տեղը[81]: 2005 թվականին հանրային հարցման արդյունքում Օփրան հռչակվեց ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաազդեցիկ կին: 1989 թվականին նա ընդունվեց NAACP Image Award-ի Փառքի սրահ[82]:
«Օփրաֆիկացիա»[խմբագրել | խմբագրել կոդը]
The Wall Street Journal ամսագիրը կազմել է նոր տերմին՝«Օփրաֆիկացիա», որը նշանակում է օգտագործել հանրային խոստովանությունը որպես թերապիայի ձև[83]:
ԼԳԲՏ անձանց հիմնական ընդունում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուինֆրիի ջերմ և անկեղծ մոտեցումը աղեղային թոք շոուն դարձրեց ավելի հանրամատչելի[20][84]: Սոցիոլոգիայի պրոֆեսոր Ջոշուա Գամսոնը գովաբանում է աղեղային շոուն, որովհետև այն ապահովում է ԼԳԲՏ մարդկանց համար մեծ անհրաժեշտություն ունեցող մեդիահարթակը: 1997 թվականի ապրիլին Ուինֆրին հանդես է եկել թերապիստի դերում «The Puppy Episode» սիտքոմում, որտեղ գլխավոր դերակատարը՝ Էլեն Դեջեներեսը հայտարարել է իր համասեռամոլ լինել ումասին:
«Օփրա էֆեկտ»[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուինֆրի կարծիքի ուժը հասարակական կարծիքի վրա կոչվում է «Օփրա էֆեկտ»[85]: Նրա ազդեցությունը հիմնականում տարածվում է գրքերի վաճառքի, նախագահական ընտրությունների վրա: 1996 թվականի վերջին[86] Ուինֆրին իր շոում ներկայացրեց «Օփրա գրքի ակումբ»-ի սեգմենտը: Այն կենտրոնացած է նոր գրքերի և դասականների վրա և հաճախ ուշադրության կենտրոն է բերում ճանաչում չունեցող նովելները: Գրքի ակումբը այնքան հզորացավ, որ երբ Ուինֆրին որևէ գիրք էր ներկայացնում, այն դառնում էր լավագույն վաճառվողը: Օրինակ, երբ որ իր շոում Ուինֆրին ներկայացրեց Ջոն Ստայնբեքի՝ Եդեմից դեպի արևելք նովելը, այն առաջին տեղը գրավեց վաճառքների ցուցակում: Ուինֆրիի կողմից ճանաչված լինելը ենթադրում է միլիոնավոր վաճառքների հնարավորություն[87]: Ուինֆրիի հաջողությունը սկսելու այլ հաջող թոք-շոուներ, ինչպիսիք են դոկտոր Ֆիլը, դոկտոր Օզը և Ռեյչել Ռեյը, նույնպես ներկայացվել են որպես «Օփրա էֆեկտ» [88]:
Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականին Ուինֆրին առաջին անգամ հանդես եկավ նախագահական ընտրությունների թեկանծու Բարակ Օբամայի օգտնին[89][90][91][92]: 2007 թվականի դեկտեմբերին Ուինֆրին միացավ Բարակ Օբամայի քարոզարշավին Այովա, Նյու Հեմփշիր և Հարավային Կարոլինա նահանգներում: Դեկտեմբերի 9-ին Հարավային Կարոլինա նահանգում քարոզարշավի մասնակիցների թիվը հասավ 30 հազարի[93]: Ուինֆրիի շնորհիվ Բարակ Օբամայի ձայների թիվն ավելացավ 1 միլիոն 600 հազարով, ինչի շնորհիվ էլ ընտրություններում Օբաման հաղթեց Հիլարի Քլինթոնին[94]: 2014 թվականին ավելի քան քսան րոպե Ուինֆրին ելույթ ունեցավ բարերար Լավերն Չտմանի թեկնածության առաջադրման համար: 2018 թվականին Ուինֆրին 500 հազար դոլլար նվիրեց «Մեր կյանքը» ուսանողական ցույցին` ԱՄՆ-ում հրազենի վերահսկման համար[95]: 2018 թվականի սկզբին Ուինֆրին հանդիպեց Սաուդյան Արաբիայի հեղափոխական թագաժառանգի և դե ֆակտո կառավարչի՝ Մոհամմադ Բեն Զալմանի հետ[96]:
Հոգևոր առաջնորդություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2002 թվականին «Քրիստոնեությունն այսօր» ամսագիրը հրատարակեց հոդված՝ «Օ-ի եկեղեցին» անունով, որտեղ խոսվում էր Ուինֆրիի հոգևոր առաջնորդ լինելու մասին: 1990-ական թվականներին Ուինֆրիի շոուն սկսեց հեռարձակել բարձր տրամադրություն ապահովող և ոգեշնչող թեմաներ: Որոշ հեռուստադիտողներ ասում են, որ շոուն նրանց ոգեշնչում է կատարել բարեգործություններ, ինչպիսիք են Կոնգոյի կանանց օգնելը և մանկատների կառուցելը[97]: Քեմբրիջի համալսարանի, Պլիմմուտի համալսարանի և Կալիֆորնիայի համալսարանի հոգեբանական գիտական ուսումնասիրությունը օգտագործեց The Oprah Winfrey Show-ից տրամադրություն բարձրացնող մի հատված: Արդյունքները ցույց տվեցին, որ նման հոլովակներ նայելը նույնքան օգտակար է, ինչքան բրիտանական կատակերգություն կամ բնության վավերագրական ֆիլմեր նայելը[98][99]: 1998 թվականին Ուինֆրին սկսեց զրուցել ամերիկացի հոգևոր ուսուցիչ Գարի Զուքավի հետ, ով 35 անգամ հյուրնկալվեց իր շոում: Ուինֆրին ասում է, որ պահում է նրա «Սևլի նստավայր»-ից մի օրինակ իր անկողնու մոտ[100]: 2007 թվականին Ուինֆրին սկսեց աջակցել «Գաղտնիքը» հեռուստաշոուին, որի նպատակն էր օգնել մարդկանց հասկանալ, որ կյանքը կարելի է փոխել դրական մտքերի միջոցով: 2008 թվականին Ուինֆրին աջակցություն ցույց տվեց հեղինակ և հոգեւոր ուսուցիչ Էքքարտ Տոլլիին և նրա նոր գիրքին`«Նոր երկիր: Զարթոնք ձեր կյանքի նպատակը»-ին, որը վաճառեց իր մի քանի միլիոն լրացուցիչ օրինակները Ուինֆրիի ելույթի շնորհիվ: 2008 թվականին Ուինֆրին անվանվել է «տարվա մարդ» կենդանիների իրավունքների պաշտպանության խմբի կողմից՝ այդ ոլորտում իր ջանքերի համար[101]:
2009 թվականին Դանիայում Ուինֆրին նկարահանեց սինտերվյուներ՝ ընդգծելով դանիացիների՝ ամենաերջանիկ մարդկանց լինելը: Ն-բառի օգտագործման մասին Ուինֆրին ասել է. «Դու չես կարող լինել իմ ընկերը, եթե օգտագործում ես այդ բառը»[102]:
Երկրպագուների բազան[խմբագրել | խմբագրել կոդը]
1991 թվականից 1992 թվականները Ուինֆրիի շոուն ունեցել է ամենամեծ թվով դիտորդները՝ օրական մոտ 13.1 միլիոն ամերիկացի: 2003 թվականի դրությամբ օրական դիտումները կազմում էին 7.4 միլիոն[103]: 2008 թվականին շոուն հեռարձակվում էր 140 երկրներում՝ շաբաթական ունենալով 46 միլիոն դիտորդ[104][105]: ԱՄՆ-ից դուրս Ուինֆրիի շոուուն տարածված է արաբական երկրներում: 2007 թվականին The Wall Street Journal ամսագիրը հաղորդեց, որ արաբական MBC 4 հեռուստաալիքը կենտրոնացավ Ուինֆրիի շոուի հեռարձակման վրա, որովհետև Սաուդյան Արաբիայում ռեկորդային թվով կանայք էին նայում այդ հաղորդումը[106]:
Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2004 թվականին Ուինֆրին դարձավ առաջին սևամորթը 50 ամենաառատաձեռն մարդկանց ցուցակի մեջ[107] և մնաց այդ շարքում մինչև 2010 թվականը[108]: 2012 թվականի տվյալներով նա կրթական նպատակներով հատկացրեց 400 միլիոն դոլար[109]: 2012 թվականից Ուինֆրին ավելի քան 400 կրթաթոշակ է տրամադրել Ատլանտայի Մոնֆա քոլեջում: 2013 թվականին Ուինֆրին նվիրաբերեց 12 միլիոն դոլար Աֆրոամերիկական ազգային թանգարանին[110]:
Ֆիլմոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես դերասանուհի[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Վերնագիր | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
1985 | Մանուշակագույնը | Սոֆիա | Դեբյուտ Առաջադրվել է Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար Առաջադրվել է Ոսկե Գլոբուս երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար Առաջադրվել է Լոս Անջելեսի կինոքննադատների կողմից երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար |
1986 | Մայրիկի որդին | Տիկին Թոմաս | |
1989 | Բրուվսերի կանայք | Մեթի Մայքլ | Հեռուստատեսային մինիսերիալ |
1990 | Բրուվսեր | Մեթի Մայք | Հեռուստասերիալ |
1992 | Լինկոլն | Էլիզաբեթ Քեքլի | Ձայնային դեր |
Այստեղ երեխաներ չկան | Լաջո Ռիվերս | Ֆիլմ | |
1997 | Էլեն | Թերապիստ | |
Մինչ կայանք թևեր ունեին | Զորա Վիլիամս | Ֆիլմ | |
1998 | Սիրվածը | Սեթ | |
1999 | Մեր ընկեր Մարտինը | Կորետա Սքոթ Քինգ | Ձայնային դեր |
2006 | Շորլոտի վեբը | Գուսի սագը | Ձայնային դեր |
2007 | Մեղու կինո | Դատավոր բամբլթոն | Ձայնային դեր |
2009 | Արքայադուստրը և գորտը | Էուդրա | Ձայնային դեր |
2014 | Սելմա | Անի Լի Կուպեր | Առաջադրվել է Օսկար լավագույն ֆիլմի համար |
2016–2017 | Կանաչ տերևը | Մևիս ՄքՔրեդի | Հեռուստասերիալ |
2017 | Հենրիետա Լեքսի անմահությունը | Հենրիետա Լեքս | Հեռուստասերիալ |
2017 | Աստղը | Դեբրոա ուղտ | Ձայնային դեր |
2018 | Աղախնի պատմվածքը (հեռուստասերիալ) | Ռադիո վարող | Ձայնային դեր[111] |
Որպես Օփրա Ուինֆրի[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Վերնագիր | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
1986 | Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում | Հենց ինքը | |
1986–2011 | The Oprah Winfrey Show | Հենց ինքը | Հեռուստաշոու |
1990 | Գաբրիելի կրակը | Հենց ինքը | |
1992 | Ֆրանսիացի արքայազնը | Հենց ինքը | Դրվագ: «Օփրա երեկոն» |
1995 | Ամերիկացի աղջիկը | Հենց ինքը | Դրվագ: «Օփրա երեկոն» |
1999 | Տնային բարելավում | Հենց ինքը | Դրվագ: «Տանը մենակ» |
Հյուլսը | Հենց ինքը | ||
2005 | Հուսահատ տնտեսուհիները | Կարեն Ստուֆեր / Հենց ինքը | |
2007 | Օուշենի տասներեք ընկերները | Հենց ինքը | |
2008 | 30 Ռոք | Հենց ինքը / Փեմ | Դրվագ: «Հավատա աստղերին» |
2010 | Սեզամ փողոցը | Օ | Ձայնային դեր |
2011–ներկա | Oprah's Master Class | Հենց ինքը | Ռեալիթի շոու |
2011–2014 | Oprah's Lifeclass | Հենց ինքը | Ռեալիթի շոու |
2011–ներկա | Super Soul Sunday | Հենց ինքը | Ռեալիթի շոու |
2012–2015 | Oprah Prime | Հենց ինքը | Ռեալիթի շոու |
2012–ներկա | Oprah: Where Are They Now? | Հենց ինքը | Ռեալիթի շոու |
Որպես պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1989 – The Oprah Winfrey Show
- 1989 – Բրուվսերի կանայք
- 1992 – Ինը
- 1992 – Չափազանց բացահայտված
- 1993 – ԷյԲիՍի
- 1993 – Մայքլ Ջեքսոնը խոսում է... Oprah Live
- 1997 – Մինչ կանայք թևեր ունեին
- 1998 – Հարսանիքը
- 1998 – Սիրվածը
- 1998 – Դեյվիդը և Լիզան
- 1999 – երեքշաբթին Մորիի հետ
- 2001 – էմին և Իզաբելը
- 2002 – Օփրան շոուից հետո
- 2005 – Նրանց աչքերը նայում էին Աստծուն
- 2006 – Լեգենդների գնդակը
- 2007 – Օփրայի նվերը'
- 2007 – Օփրա Ուինֆրի հատուկ Օսկար
- 2007 – Ստեղծելով երազանք
- 2007 – Բանավեճերը
- 2009 – Դոկտոր Օզի շոուն
- 2009 – Թանկը
- 2009 – Սուրբ ծնունդը Սպիտակ տանը
- 2010 – Օփրա Ուինֆրի հատուկ Օսկար
- 2011 – Քո OWN շոուն
- 2011 – Տարօրինակ մայրը
- 2011 – Ծառայելով կյանք
- 2014 – Սելմա
- 2016–present – Թագուհի Շուգրը[112]
- 2016–present – Կանաչ տերևը
- 2017 – Հենրիետա Լեքսի անմահությունը
- Անվերնագիր[113]
- 2018- Սերը, դա..[114][115]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ https://nmaahc.si.edu/blog/oprah-winfrey-media-mogul-and-philanthropist
- ↑ https://www.harvard.edu/on-campus/commencement/honorary-degrees
- ↑ https://www.womenofthehall.org/inductee/oprah-winfrey/
- ↑ Member Profile – Horatio Alger Association
- ↑ https://disneyparks.disney.go.com/blog/2017/04/oprah-winfrey-carrie-fisher-stan-lee-and-more-disney-legends-announced-for-d23-expo-2017/
- ↑ «Oprah Winfrey signs with King World Productions for new three-year contract to continue as host and producer of "The Oprah Winfrey Show" through 2010–2011» (Press release)։ King World Productions։ August 4, 2004։ Արխիվացված է օրիգինալից February 10, 2007-ին։ Վերցված է September 24, 2009
- ↑ Oswald Brad (January 26, 2010)։ «Yes, she's Queen of all Media, but to Discovery, she's Life itself»։ Winnipeg Free Press։ Վերցված է August 22, 2014
- ↑ [1]
- ↑ Miller Matthew (May 6, 2009)։ «The Wealthiest Black Americans»։ Forbes։ Վերցված է August 26, 2010
- ↑ Nsehe Mfonobong։ «The Black Billionaires 2015»։ Forbes
- ↑ «Biography.com»։ Biography.com։ Արխիվացված է օրիգինալից January 13, 2010-ին։ Վերցված է August 26, 2010
- ↑ «Oprah Winfrey Debuts as First African-American On BusinessWeek's Annual Ranking of 'Americas Top Philanthropists'» (Press release)։ Urban Mecca։ November 19, 2004։ Արխիվացված է օրիգինալից November 20, 2004-ին։ Վերցված է August 25, 2008
- ↑ Meldrum Henley-on-Klip Andrew (January 3, 2007)։ «'Their story is my story' Oprah opens $40m school for South African girls»։ The Guardian (UK)։ Վերցված է March 4, 2007
- ↑ «The most influential US liberals: 1–20»։ The Daily Telegraph (London)։ October 31, 2007։ Վերցված է May 20, 2010
- ↑ Mowbray Nicole (March 2, 2003)։ «Oprah's path to power»։ The Guardian (UK)։ Վերցված է August 25, 2008
- ↑ «#562 Oprah Winfrey»։ Forbes Special Report: The World's Billionaires (2006)։ October 2006։ Վերցված է August 25, 2008
- ↑ 20,0 20,1 Tannen Deborah (June 8, 1998)։ «The TIME 100: Oprah Winfrey»։ TIME։ Արխիվացված է օրիգինալից July 4, 2011-ին։ Վերցված է August 25, 2008
- ↑ «An interview and excerpt from Freaks Talk Back»։ University of Chicago Press։ Վերցված է August 25, 2008
- ↑ «It's Another Beginning!»։ Deccan Herald։ India։ 2009։ Վերցված է August 26, 2010
- ↑ Tacopino Joe (January 25, 2010)։ «Oprah, Glenn Beck are America's favorite TV personalities: poll»։ Daily News (New York)։ Վերցված է August 26, 2010
- ↑ Chapman Roger (2010)։ Culture wars: an encyclopedia of issues, viewpoints, and voices։ M.E. Sharpe։ էջեր 619–620։ ISBN 978-0-7656-1761-3։ Վերցված է May 31, 2011
- ↑ Mandela Nelson (May 3, 2007)։ «Oprah Winfrey»։ The TIME 100։ Վերցված է February 1, 2008
- ↑ Steven By (August 6, 2008)։ «So Much for One Person, One Vote – Freakonomics Blog»։ The New York Times։ Վերցված է January 8, 2018
- ↑ Slack Megan (November 20, 2013)։ «President Obama Honors Presidential Medal of Freedom Recipients»։ Վերցված է April 8, 2018
- ↑ «Poor Mississippi Farmer Claims He's Oprah's Dad»։ Fox News։ April 17, 2010
- ↑ [2] Finding Oprah's Roots: Finding Your Own, by Henry Louis Gates, page 154, at Google Books.
- ↑ "You go, girl" "The Observer Profile: Oprah Winfrey", The Observer (UK), November 20, 2005.
- ↑ «Ancestry of Oprah Winfrey»։ Genealogy.about.com։ Վերցված է August 22, 2014
- ↑ Krohn, Katherine E, Oprah Winfrey: Global Media Leader (USA Today) (Krohn, 2002); 978-1-58013-571-9, pg. 9.
- ↑ Mair (1999) p. 12.
- ↑ Garson, Helen S. Oprah Winfrey: A Biography (Greenwood, 2004), 978-0-313-32339-3, p. 20.
- ↑ Mair (1999), pp. 13–14.
- ↑ Collins Leah (January 24, 2011)։ «Oprah's Big Secret? She Has a Half-Sister»։ Montreal Gazette։ Արխիվացված է օրիգինալից January 27, 2011-ին։ Վերցված է February 23, 2011
- ↑ Lee Winfrey, "Praise from All Corners for New Talk Show Host", Syracuse Herald Journal, September 9, 1986, p. 44.
- ↑ Thomas Morgan. "Troubled Girl's Evolution into an Oscar Nominee". The New York Times, March 4, 1986, p. C17.
- ↑ «Oprah Winfrey: It's good to talk»։ BBC News։ November 20, 2009։ Վերցված է August 26, 2010
- ↑ «Oprah Winfrey»։ The Biography Channel։ Արխիվացված է օրիգինալից March 7, 2008-ին։ Վերցված է February 8, 2008
- ↑ «Before They Were Stars»։ Msn.careerbuilder.com։ January 22, 2010։ Արխիվացված է օրիգինալից July 8, 2011-ին։ Վերցված է August 26, 2010
- ↑ «Oprah Winfrey Biography»։ People։ Վերցված է March 13, 2008
- ↑ Mel Novit. "Oprah: Talk Show Dynamo Treats the Audience Like a Friend", Syracuse Post-Standard, September 14, 1986, p. A9.
- ↑ Alchin L.K.։ «Oprah Winfrey Timeline»։ History Timelines։ Վերցված է February 8, 2008
- ↑ «What is OWN»։ Oprah.com։ Արխիվացված է օրիգինալից May 14, 2010-ին։ Վերցված է August 26, 2010
- ↑ «This Is It: Oprah's Final Show»։ etonline.com։ Արխիվացված է օրիգինալից May 28, 2011-ին։ Վերցված է May 25, 2011
- ↑ "Oprah Winfrey to join 60 Minutes as Special Contributor" NBC News, January 31, 2017; retrieved February 9, 2018.
- ↑ Company, Johnson Publishing (March 8, 1993)։ «Alex Haley's 'Queen' Lifts CBS To No. 1»։ Jet: 37։ Վերցված է February 23, 2011
- ↑ https://content.time.com/time/arts/article/0,8599,1137132,00.html
- ↑ «Letterman to Appear on 'Oprah'»։ The Washington Post։ Associated Press։ August 29, 2007։ Վերցված է September 17, 2010
- ↑ Friedman Emily (September 5, 2008)։ «Is Oprah Biased? Host Won't Interview Palin»։ ABC News։ Վերցված է September 5, 2008
- ↑ Vogue October 1998
- ↑ Frankel Daniel (December 16, 2008)։ «Oprah Winfrey pacts with HBO»։ Variety
- ↑ Glaister Dan (May 22, 2006)։ «Oprah Winfrey book deal tops Clinton's m»։ The Guardian (UK)։ Վերցված է August 25, 2008
- ↑ Alter Alexandra (December 3, 2015)։ «Oprah Winfrey to Release Memoir in 2017»։ The New York Times։ Վերցված է December 9, 2015
- ↑ Richard Pérez-Peña (November 7, 2008)։ «Hearst to Close O at Home, Oprah Magazine Spinoff»։ The New York Times։ Վերցված է May 27, 2011
- ↑ «About Oprah»։ Harpo, Inc.։ Վերցված է January 8, 2018
- ↑ 58,0 58,1 Mair (1999) p. 30
- ↑ Mair (1999), p. 31.
- ↑ Mair (1999) p. 33
- ↑ «Oprah and John Tesh Briefly Dated, Lived Together, New Book Claims»։ Fox News։ April 12, 2010
- ↑ Mair (1999), p. 49: "the major problem with this intense love affair arose from her lover's being married, with no plans to leave his wife".
- ↑ Mair (1999), p. 50.
- ↑ «Oprah reveals on her show she smoked crack cocaine during her 20s»։ Jet։ January 30, 1995։ Արխիվացված է օրիգինալից December 8, 2008-ին։ Վերցված է August 25, 2008 Archived at FindArticles in 2004.
- ↑ «A Look Into the Personal Life of Oprah Winfrey»։ Oprah.about.com։ November 14, 2008։ Վերցված է August 26, 2010
- ↑ Lehner Marla (July 18, 2006)։ «Oprah: Gayle and I Are Not Gay»։ People։ Արխիվացված է օրիգինալից April 21, 2007-ին։ Վերցված է August 25, 2008
- ↑ Hernandez Greg (May 2004)։ «Balancing Act»։ Orange Coast Magazine: 55
- ↑ «ABC News: Shriver Struggles With Kennedy Legacy»։ Abcnews.go.com։ October 23, 2007։ Վերցված է August 26, 2010
- ↑ Winfrey Oprah։ «Oprah's cut with Maya Angelou»։ Oprah.com։ Վերցված է January 8, 2018
- ↑ Article from USA Today. Maya Angelou official website. Accessed September 18, 2010.
- ↑ Fletcher Dan (May 25, 2010)։ «7. Oprah The Billionaire»։ TIME։ Վերցված է August 26, 2010
- ↑ July Reuters (July 25, 2007)։ «Oprah tops list of highest paid TV stars»։ Canada.com (Reuters)։ Արխիվացված է օրիգինալից October 11, 2007-ին։ Վերցված է August 26, 2010
- ↑ Lowe, Janet (January 22, 2001)։ Oprah Winfrey Speaks: Insights from the World's Most Influential Voice։ John Wiley & Sons։ էջ 122։ ISBN 978-0-471-39994-0
- ↑ «The 50 Most Influential Boomers»։ LIFE։ Արխիվացված է օրիգինալից January 27, 2007-ին։ Վերցված է March 6, 2007
- ↑ «USAtoday.com»։ USA Today։ September 3, 2007։ Վերցված է August 26, 2010
- ↑ «Interview With Barack Obama»։ Larry King Live (CNN)։ October 19, 2006։ Վերցված է March 6, 2007
- ↑ «Oprah Tops Powerful Celebs List»։ CBS News։ Associated Press։ June 17, 2005։ Վերցված է August 25, 2008
- ↑ «Oprah 'most powerful celebrity'»։ BBC News։ June 14, 2007։ Վերցված է May 20, 2010
- ↑ «Oprah Back Atop the Forbes Celebrity 100 List»։ TV Guide
- ↑ «Oprah Winfrey, célébrité la plus puissante de l'année 2013»։ Lefigaro.fr։ June 26, 2013։ Վերցված է August 22, 2014
- ↑ «The world's 100 most powerful women»։ Forbes։ Վերցված է August 24, 2011
- ↑ McDougal Dennis (November 8, 1989)։ «Winfrey accepted into Hall of Fame»։ Los Angeles Times։ Վերցված է August 5, 2016
- ↑ "The Church of O", Christianity Today April 1, 2002. Accessed August 26, 2010.
- ↑ «Coming After Oprah» (Press release)։ Dr. Leonard Mustazza։ Արխիվացված է օրիգինալից June 25, 2003-ին։ Վերցված է August 25, 2008
- ↑ Quintanilla Carlos։ «The Oprah Effect»։ CNBC։ Վերցված է February 23, 2011
- ↑ «Oprah's Book Club Archive»։ Oprah.com։ Վերցված է August 26, 2010
- ↑ "Oprah's Book Club to Add Contemporary Writers" The New York Times article. September 23, 2005. Accessed September 18, 2010.
- ↑ «'The Oprah Effect' – How Oprah's Endorsement Helps Companies»։ Access Hollywood։ May 27, 2009։ Վերցված է February 23, 2011
- ↑ «Can the Oprah Effect Make Obama President?»։ ABC News։ September 6, 2007։ Վերցված է February 23, 2011
- ↑ «The Oprah Effect on Obama»։ ABC News։ August 6, 2008։ Արխիվացված է օրիգինալից October 11, 2017-ին։ Վերցված է February 23, 2011
- ↑ «The Oprah Effect: One Million Votes, Study Says»։ The Huffington Post։ August 8, 2008։ Վերցված է February 23, 2011
- ↑ Zeleny Jeff (May 3, 2007)։ «Oprah Endorses Obama»։ The New York Times
- ↑ Anburajan Aswini (December 9, 2007)։ «About 30,000 see Obama-Oprah In SC»։ NBC News։ Արխիվացված է օրիգինալից December 10, 2007-ին։ Վերցված է August 26, 2010
- ↑ «The Role of Celebrity Endorsements in Politics: Oprah, Obama, and the 2008 Democratic Primary» (PDF)։ Վերցված է January 8, 2018
- ↑ Gonzalez Sandra (February 21, 2018)։ «Oprah, Steven Spielberg also donating to March For Our Lives, following George Clooney's pledge»։ CNN։ Վերցված է March 29, 2018
- ↑ "Saudi Arabia's Crown Prince Mohammed bin Salman toured Hollywood, Harvard and Silicon Valley on US visit". The Independent. April 7, 2018.
- ↑ "From 'Oprah' to Building a Sisterhood in Congo", The New York Times. February 3, 2010. Accessed September 18, 2010.
- ↑ «A positive 'elevating' emotion»։ The Times of India։ February 4, 2010։ Արխիվացված է օրիգինալից February 14, 2010-ին։ Վերցված է August 26, 2010
- ↑ «Emaxhealth.com»։ Emaxhealth.com։ February 4, 2010։ Վերցված է August 26, 2010
- ↑ «Forging a Spiritual Relationship»։ Harpo Productions։ January 24, 2007
- ↑ 05.20 pm IST, AGENCIES (December 20, 2008)։ «IndiaTimes.com»։ Economictimes.indiatimes.com։ Վերցված է August 26, 2010
- ↑ "Oprah Winfrey, Forest Whitaker Talk Lee Daniels' The Butler, Racism, and the N-word", Parade, July 31, 2013.
- ↑ «Jane Pauley to Go Head-to-Head With Oprah»։ Fox News։ December 1, 2011
- ↑ «Oprah throws party for U.S. Olympic medalists»։ Reuters։ September 3, 2008։ Վերցված է November 30, 2008
- ↑ MacIntyre James (September 29, 2007)։ «Oprah earns £128m to lead TV earnings»։ The Independent (UK)։ Վերցված է November 30, 2008
- ↑ NewsMax, May 2007, p. 65.
- ↑ «Online Extra: A Talk with Oprah Winfrey»։ Businessweek։ November 28, 2004։ Արխիվացված է օրիգինալից August 30, 2012-ին։ Վերցված է August 22, 2014
- ↑ Top 50 2010, January 11, 2012.
- ↑ O'Connor Clare։ «The Education Of Oprah Winfrey: How She Saved Her South African School»։ Forbes
- ↑ «Oprah Winfrey donates $12 million to Smithsonian»։ The Washington Post։ June 12, 2013։ Վերցված է June 11, 2013
- ↑ Lauder Ed (4 Jul 2018)։ «The Handmaid's Tale Season Two: Oprah Winfrey's cameo sparks celebrity debate»։ Express։ Վերցված է 5 Jul 2018
- ↑ Andreeva Nellie։ «Oprah Winfrey To Co-Star In & Co-Create With ‘Selma’ Filmmaker Ava DuVernay ‘Queen Sugar’ OWN Drama Series»։ Deadline։ Վերցված է February 2, 2015
- ↑ «Lee Daniels' Richard Pryor biopic to star Mike Epps»։ BBC News։ Վերցված է August 28, 2014
- ↑ «Oprah On How Heartbreak Can Bring Joy At ‘Love Is’ Premiere»։ Vibe։ 2018-06-12։ Վերցված է 2018-06-14
- ↑ «Oprah Winfrey on Wanting to Work With Mara Brock Akil on 'Love Is'»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հունվարի 29 ծնունդներ
- 1954 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- 20-րդ դարի կին գրողներ
- Հեռուստահաղորդավարներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի լրագրողներ
- Ինքնակենսագիրներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- 21-րդ դարի ամերիկացի գրողներ
- Ամերիկացի գործարարներ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ