Զրույց-հանդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զրույց-հանդեսը հեռուստաեթերի տեսակներից մեկն է։ Զրույց-հանդեսի հիմնադիրը Ֆիլ Դոնահյուն է։ Ամերիկացի լրագրողի, հաղորդավարի, ռեժիսորի կողմից, իրականում, պատահաբար է ծնվել այս ժանրը։ Իր հաղորդման՝ «Ֆիլ Դոնահյուի շոու» ծրագրի ժամանակ, 1967 թվականին հերոսներից մեկի հետ զրույցի ժամանակ վերջանում են Ֆիլի հարցերը և նա դիմում է հանդիսատեսին, այսպես փրկելով իրավիճակը՝ նա հիմք է դնում մի նոր ոճի, որն էլ կոչվում է` «Զրույց-հանդես»։

Այս ոճի եթերների ժամանակ նախօրոք պլանավորված թեմայի շուրջ քննարկման են հրավիրվում՝ տվյալ թեմայի հետ կապ ունեցող մարդիկ, որպեսզի քննարկեն հանրության համար կարևոր կամ հետաքրքրություն պարունակող խնդիր։ Որպես կանոն այսպիսի եթերները ունենում են նկարահանման տաղավար, հրավիրված հանդիսատեսներ։ Հաճախ հանդիսատեսը հնարավորություն է ունենում հարցեր տալու և քննարկումներին մասնակցելու։ Դասական զրույց-հանդեսը եռյակ կապ ունի՝ հաղորդավար-հրավիրված անձիք, հատուկ մասնագետներ- տաղավարի հանդիսատես։ Զրույց-հանդեսը համախմբում է բեմական հմտությունն ու ժուռնալիստիկան։ Տաղավարում գտնվողներից յուրաքանչյուրը քննարկվող թեմային մասնակցելով, ինչպիսին էլ որ լինի թեման, իրենից ներկայացնում է ինչ-որ ոլորտի կերպար, որը նրան թելադրում է վարողը։ Այս ոճը բավականին պարզ է՝ հերոսներ, հանդիսատես, հաղորդավար, հարցեր և պատասխաններ։ Ըստ հեռուստաքննադատ Անրի Վարտանովի՝ զրույց-հանդեսի ժամանակ պետք է տրվեն տարբեր տեսանկյունների հարցեր, սուր հարցեր որոնք կծնեն հետաքրքրություն հանդիսատեսի և հեռուստադիտողի մոտ։ Հաճախ շատ հաղորդումներ, որտեղ հանգիստ զրույցներ են ևս վերագրվում է «զրույց-հանդես» անվանումը, օրինակ՝ զույցները կլոր սեղանների շուրջ կամ ստանդարտ տաղավարային հարցազրույցները։ Այս խնդիրը բացատրվում է հեռուստատեսային հայտնի դեմքի՝ որևէ զրույց պարունակող եթեր ունենալով․ այն դառնում է դիտողականություն վայելող հաղորդում, հեռուստադիտողը այն ընկալում է որպես զրույց-հանդես քանի որ վարողը հմուտ հեռուստաաստղ է։ Այս տեսակետը բնականաբար սխալ է։ Ժամանակակից փորձագետները հետևելով այս ժանրի զարգացմանը՝ պնդում են, որ այսպիսի ծրագրեր վարելու համար հարկավոր է հատուկ հաղորդավար, ով կլինի՝ ճարպիկ, խելացի, կունենա՝ հումոր, սուր հումոր, լսելու հմտություն և այլն։ Լոգիկայի օգնությամբ և իրավիճակից ելնելով հարց ու պատասխանի շնորհիվ է, որ պահպանվում է հաղորդման դինամիկան։ Եթերի տարբեր ժամանակներում հաղորդավարը նախօրոք ծրագրած հարցերով է առաջնորդվում և պետք եղած դեպքում սրացնում, պետք եղած դեպքում մեղմացնում թեման։ Գաղտնիք չէ, որ սկզբնական շրջանում զրույց-հանդեսը սկսելու և նոր ծրագրին առաջընթաց տալու համար հրավիրվում են դերասաններ, հետագայում հավատ ներշնչելով հանրությանը՝ դեպքերը դառնում են իրական։ Եվ վերջում հավելեմ՝ զրույց-հանդեսն ունի տեսակներ՝ հանրային հետաքրքություն կրող, հոգեբանական, մասնագիտացված, խառը թեմաներ, սկանդալներ։