Ժպիտի շքանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժպիտի շքանշան
Orderofsmile.jpg
Բնագիր անվանում Order Uśmiechu
Երկիր Լեհաստան Լեհաստան
Տիպ հասարակական պարգև
Ում է տրվում բժիշկներ
գրողներ
մանկավարժներ
երաժիշտներ
քաղաքագետներ
կրոնական գործիչներ
Կարգավիճակ
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվ 1968

Ժպիտի շքանշան (լեհ.՝ Order Uśmiechu), միջազգային կարգի շքանշան, որն ի սկզբանե տրվում էր միայն Լեհաստանում։ Այս շքանշանով պարգևատրվում են հայտնի մարդիկ, որոնք երեխաներին ժպիտներ և ուրախություն են պարգևում։ Այդ մարդկանց շարքին կարող են դասվել բժիշկները, գրողները, մանկավարժական գործունեություն ծավալողները, երաժիշտները, հայտնի քաղաքական գործիչները և կրոնական գործիչները։

Շքանշանի նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրդենը պատրաստված է մեդալի տեսքով։ Այն պատված է երկնագույն էմալով, որի վրա պատկերված է ժպտացող արև։ Շքանշանի ժապավենը սպիտակ փայլուն մետաքսից է, որի վրա ասեղնագործված են ծաղիկներ։

Ժպիտի շքանշանը

Ժպիտի շքանշանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականին լեհական «Kurier Polski» ամսագիրը հիմնադրեց այս շքանշանը[1]։ Նրանք որոշեցին այն մարդկանց տալ այս մեդալը, ովքեր երեխաներին խինդ ու ուրախություն կպարգևեն։ Ժպիտի շքանշանի առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ այս պարգևի համար թեկնածուներ ընտրում էին հենց երեխաները։ 1979 թվականին ՄԱԿ-ը հռչակել էր Երեխաների տարի։ Այդ տարի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Կուրտ Վալդհայմը այս պարգևին տվեց միջազգային ստատուս։ Հիմնադրման պահից այս պարգևին արշանացան 903 ասպետներ աշխարհի շուրջ 45 երկրներից։ 1996 թվականին լեհական Ռաբկա Զդրույ քաղաքում հիմնադրվեց թանգարան, որը նվիրված է Ժպիտի շքանշանի պատմությանը։

Ժպիտի շքանշանի թանգարանը Լեհաստանում

Պարգևատրման արարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շքանշանի ասպետներ ընտրում են Լեհաստանի դպրոցներում և լիցեյներում մեծ քննարկումների և քվեարկությունների արդյունքում։ Դա լինում է տարին երկու անգամ՝ գարնանն ու աշնանը։ Հանձնախմբի մեջ կան 60 անդամներ աշխարհի զանազան երկրներից։ Չնայած որ մեծամասնությունը հենց Լեհաստանից են։ Մնացած անդամները ներքոհիշյալ երկրներից են. Մեծ Բրիտանիա, Հայաստան, Արգենտինա, Ավստրալիա, Բելառուս, Բելգիա, Ֆրանսիա, Իսրայել, Կանադա, Գերմանիա, Ռուսաստանի Դաշնություն, Թունիս, Ուկրաինա, ԱՄՆ, Հունգարիա, Իտալիա, Ռումինիա, Լիտվա, Չեխիա, Վրաստան, Ճապոնիա, Սերբիա, Ադրբեջան։

Պարգևատրման արարողակարգի ժամանակ պարգևատրվող ասպետը պետք է ժպտա՝ հընթաց խմելով կիտրոնի հյութ։

Պարգևատրված հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենաերիտասարդ ասպետը, ով պարգևատրվել է Ժպիտի շքանշանով, մարեկ Միխալյակն է, ով այս պարգևին արշանացել է 1994 թվականի, 23 տարեկան հասակում։ Իսկ ամենատարեց ասպետն է Իրենա Սենդլերը. վերջինս պարգևին արժանացել է 2007 թվականին՝ 97 տարեկան հասակում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Jacek i Agatka on Muzeum Dobranocek" Retrieved 2014-06-30.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]