ԼԳԲՏ
ԼԳԲՏ |
---|
![]() |
լեսբուհի ∙ գեյ ∙ բիսեքսուալ ∙ տրանսգենդեր |
![]() |
ԼԳԲՏ (լատիներեն տառերով LGBT), անգլերեն հապավում կազմված լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր (Lesbian, Gay, Bisexual and Transgender) բառերի սկզբնատառերից։ Այն օգտագործվում է որպես նույնասեռական, բիսեքսուալ և տրանսգենդեր մարդկանց հավաքական անուն։ Հայերենում գործածվում է նաև «ԼԳԵՓ» թարգմանական տարբերակը (Լեսբուհի, Գեյ, Երկսեռական, Փոխսեռական)։ 1980-ական թվականներից տերմինը փոխարինում է ԼԳԲՏ համայնքին դիմելու համար օգտագործվող գեյ տերմինին[1]: Ցուցարարները կարծում էին, որ գեյերի համայնք տերմինը ճշգրիտ կերպով չի ներկայացնում բոլոր նրանց, ում վերաբերում էր այդ տերմինը[2]:
Հապավումը հիմնականում ինքնաբնորոշման համար էր օգտագործվում. այն օգտագործում էին ԼԳԲՏ համայնքները, ԱՄՆ-ի ԶԼՄ-ները, ինչպես նաև որոշ անգլախոս երկրներ[3][4]: Տերմինն այժմ օգտագործում են որոշ այլ երկրներում, մասնավորապես այն երկրները, որոնց պետական լեզուներով հապավման տառերը համընկնում են, օրինակ՝ Արգենտինան, Ֆրանսիան և Թուրքիան:
ԼԳԲՏ տերմինը նախատեսված է սեռական տարբեր կողմնորոշում ունեցող անձանց մշակույթների առանձնահատկունը ընդգծելու համար։ Այն ոչ թե միայն լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր մարդկանց է վերաբերում, այլ կարող է նաև վերաբերել ոչ հետերոսեքսուալ և ոչ ցիսգենդեր մարդկանց։ Դրա համար անգլերենում և այլ լեզուներում գործածվում են նաև այլ տարբերակներ՝ «ԼԳԲՏՔ» (Լեսբուհի, Գեյ, Բիսեքսուալ, Տրանսգենդեր, Քվիր), որ սկսել է օգտագործվել 1996 թվականից[5] կամ «ԼԳԵՓՔ», ավելի հազվադեպ՝ «ԼԳԲՏՏՏՔ»՝ Լեսբուհի, Գեյ, Բիսեքսուալ, Տրանսգենդեր, Տրանսսեքսուալ, Տրանսվեստիտ, Քվիր[2][6]։ Գործածական են նաև նույն տերմինի այլ տարբերակներ՝ «ԳԼԲՏ», «ԳԼԲՏՔ», և այլն։
Անանուն կերպով անցկացված որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ ԼԳԲՏ համայնքի հիմնական ներկայացուցիչները դեռահասներ են կամ երիտասարդ չափահասներ[7]: Դա կարող է ազդեցություն ունենալ մարդու սեռականության վրա ազդող անորոշ և արտաքին ճնշումների վրա։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1960-ական թվականների սեռական հեղափոխությունից առաջ չկար ոչ մի տարածված բառ կամ արտահայտություն, որ բնութագրեր ոչ հետերոսեքսուալ լինելը՝ առանց նսեմացուցիչ բառերի[8][9][10][11][12][13]: Այժմ գործածվող տերմինին ամենամոտը «երրորդ սեռ» տերմինն էր, որը երբեք ձեռք չբերեց տարածվածություն ԱՄՆ-ում։
Լայնորեն կիրառված առաջին տերմինը «հոմոսեքսուալն» էր, որ իրականում բացասական նշանակություններ ուներ։ Այն 1950-ական և 1960-ական թվականներին փոխարինելու եկավ «հոմոֆիլ» տերմինին[14], իսկ հետագայում դրան փոխարինելու եկավ «գեյ» տերմինը 1970-ական թվականներին[8]: Վերջինս առաջին անգամ սկսեց օգտագործվել հոմոսեքսուալ համայնքի կողմից։ 1960-ական թվականներին Լարս Ուլեստրամը գովազդեց «սեռական փոքրամասնություն» տերմինը՝ «ազգային փոքրամասնություն» տերմինի նմանությամբ, որն օգտագործվում էր ոչ սպիտակ մարդկանց բնութագրելու համար[15]:
Այնուհետև ԼԳԲՏ համայնքին ի նկատի ունենալու համար առավել տարածված դարձավ գեյ և լեսբուհի արտահայտությունը[2]: «Daughters of Bilitis» կազմակերպությունը, որ լեսբուհիների շահերը պաշտմանող առաջին կազմակերպությունն էր, քննարկման դրեց հետևյալ հարցը. Պետք է կենտրոնանալ ֆեմինիզմի՞, թե՞ գեյերի և լեսբուհիների իրավունքների պաշտպանության վրա[16]: Քանի որ լեսբուհի ֆեմինիստների համար առաջնահերթ էր հավասարությունը, այդ իսկ պատճառով էլ կանանց և տղամարդկանց դերերի անհավասարությունը նահապետական էր դիտվում։ Որոշ լեսբուհի ֆեմինիստներ հրաժարվում էին գեյերի հետ աշխատելուց[17]: Այն լեսբուհիները, ովքեր ավելի մատերիալիստական գաղափարներ էին կրում, հաճախ անջատողական կարծիքներ էին արտահայտում լեսբուհի ֆեմինիստների՝ գեյերի իրավունքների պաշտպանության գործում վնասակար լինելու վերաբերյալ[18]: Բիսեքսուալ և տրանսգենդեր մարդիկ նույնպես ձգտում էին փոքրամասնական համայնքների մեջ օրինական կատերգորիա համարվելուն[2]:
Նյու Յորքում տեղի ունեցած սթոունվոլսկյան ցույցերց հետո (1970-ական թվականների վերջ 1980-ական թվականների սկիզբ), որոշ գեյեր և լեսբուհիներ սկսեցին քչանալ՝ դառնալով բիսեքսուալ կամ տրանսգենդեր[19][20]:
1988 թվականին ակտիվիստները սկսեցին օգտագործել ԼԳԲՏ հապավումը ԱՄՆ-ում[21]: Չնայած համայնքների մեջ շատ տարաձայնություններ կային՝ ԼԳԲՏ տերմինը դրական արձագանքներ ունեցավ[20]: Չնայած այն փաստին, որ ԼԳԲՏ տերմինի մեջ ամբողջովին չեն ներառված սեռական փոքրամասնություն կազմող բոլոր համայնքների սկզբնատառերը՝ դրանք, այդուհանդերձ, ԼԳԲՏ համայնքի մաս են կազմում[6][20]:
Ի պատասխան խտրականությունը վերացնելու կոչերով հանդես եկող օգտատերերին և ԼԳԲՏ խմբերին՝ Ֆեյսբուք սոցիալական կայքը 2014 թվականի փետրվարին լայնացրեց սեռական ընտրության դաշտը իր օգտատերերի համար[22][23]: 2015 թվականի հունիսին ֆեյսբուքը մի հնարավորություն ավելացրեց, որը թույլ էր տալիս օգտատերերին գունավորել իրենց գլխավոր նկարները ծիածանի գույներով՝ ի նշան ԼԳԲՏ հավասարության[24]
ԼԳԲՏ իրավունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Որոշ արևմտյան երկրներում գործածական է այսպես կոչված «ԼԳԲՏ իրավունքներ» եզրը։ Այդ իրավունքների տակ մասնավորապես հասկացվում են.
- Սեռական հարաբերությունների ազատություն
- Պաշտպանություն խտրականությունից
- Նույնասեռ ամուսնության իրավունք
- Երեխա որդեգրելու իրավունք
- Կենսաբանական սեռը փոխելու իրավունք
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Acronyms, Initialisms & Abbreviations Dictionary, Volume 1, Part 1. Gale Research Co., 1985, ISBN 978-0-8103-0683-7. Factsheet five, Issues 32–36, Mike Gunderloy, 1989
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Swain Keith W. (հունիսի 21, 2007)։ «Gay Pride Needs New Direction»։ Denver Post։ Վերցված է 2008-07-05
- ↑ Centerlink։ «2008 Community Center Survey Report»։ LGBT Movement Advancement Project։ Վերցված է օգոստոսի 29, 2008
- ↑ «NLGJA Stylebook on LGBT Terminology»։ nlgja.org։ 2008
- ↑ The Santa Cruz County in-queery, Volume 9, Santa Cruz Lesbian, Gay, Bisexual & Transgendered Community Center, 1996։ Books.google.com։ 2008-11-01։ Վերցված է 2011-10-23
- ↑ 6,0 6,1 Shankle Michael D. (2006)։ The Handbook of Lesbian, Gay, Bisexual, and Transgender Public Health: A Practitioner's Guide To Service։ Haworth Press։ ISBN 1-56023-496-2
- ↑ Harris, K. M. (2013). Sexuality and suicidality: Matched-pairs analyses reveal unique characteristics in non-heterosexual suicidal behaviors. Archives of sexual behavior, 42(5), 729-737. doi: 10.1007/s10508-013-0112-2
- ↑ 8,0 8,1 Ross E. Wayne (2006)։ The Social Studies Curriculum: Purposes, Problems, and Possibilities։ SUNY Press։ ISBN 0-7914-6909-3
- ↑ Kennedy, Hubert C. (1980) "The "third sex" theory of Karl Heinrich Ulrichs", Journal of Homosexuality. 1980–1981 Fall–Winter; 6(1–2): pp. 103–1
- ↑ Hirschfeld, Magnus, 1904. Berlins Drittes Geschlecht ("Berlin's Third Sex")
- ↑ Ellis, Havelock and John Addington Symonds, 1897. Sexual Inversion.
- ↑ Edward Carpenter, 1908. The Intermediate Sex: A Study of Some Transitional Types of Men and Women.
- ↑ Duc, Aimée, 1901. Sind es Frauen? Roman über das dritte Geschlecht ("Are These Women? Novel about the Third Sex")
- ↑ Minton Henry (2002)։ Departing from Deviance։ University of Chicago Press։ ISBN 0-226-53043-4։ Վերցված է 2009-01-01
- ↑ Ullerstam Lars (1967)։ The Erotic Minorities: A Swedish View։ Վերցված է մարտի 12, 2015
- ↑ Esterberg, Kristen (September, 1994). "From Accommodation to Liberation: A Social Movement Analysis of Lesbians in the Homophile Movement." Gender and Society, 8, (3) p. 424–443.
- ↑ Faderman, Lillian (1991). Odd Girls and Twilight Lovers: A History of Lesbian Life in Twentieth Century America, Penguin Books. ISBN 0-14-017122-3, p. 210–211.
- ↑ Faderman (1991), p. 217–218.
- ↑ Leli Ubaldo, Drescher Jack (2005)։ Transgender Subjectivities: A Clinician's Guide։ Haworth Press։ ISBN 0-7890-2576-0
- ↑ 20,0 20,1 20,2 Alexander Jonathan, Yescavage Karen (2004)։ Bisexuality and Transgenderism: InterSEXions of The Others։ Haworth Press։ ISBN 1-56023-287-0
- ↑ Research, policy and practice: Annual meeting, American Educational Research Association Verlag AERA, 1988.
- ↑ «Facebook expands gender options: transgender activists hail 'big advance'»։ The Guardian։ փետրվարի 14, 2014։ Վերցված է մայիսի 21, 2014
- ↑ Dewey Caitlin (փետրվարի 14, 2014)։ «Confused by Facebook's new gender options? Here's what they mean.»։ Վաշինգտոն Փոստ։ Վերցված է մայիսի 21, 2014
- ↑ Nicole Morley (հունիսի 26, 2015)։ «Facebook celebrates LGBT Pride with rainbow profile picture function»։ Metro
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԼԳԲՏ լուրեր Archived 2018-08-09 at the Wayback Machine.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել ԼԳԲՏ կատեգորիայում։ |