Գեյ փրայդ

Գեյ փրայդ (անգլ.՝ Gay pride, նաև գեյ շքերթ), ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքի խաղաղ ակցիա ընդդեմ խտրականության և ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ հասարակության բացասական վերաբերմունքի։ Շքերթի նպատակը մարդկանց հավասար իրավունքների հաստատումն է՝ անկախ սեռական կողմնորոշումից ու գենդերային ինքնությունից, նաև, սեփական արժանապատվության, անձնական ազատության ու ԼԳԲՏ համայնքի միասնության տոն[1][2][3][4]։
Փրայդերը սովորաբար անցկացվում են պատմականորեն համայնքի հետ կապված որևէ իրադարձության օրերին։ Օրինակ՝ Մոսկվայի մայիսյան գեյ շքերթը 1993 թվականի նույնասեռականության դեկրիմինալիզացիայի տարեդարձի հետ էր կապված։ Որոշ դեպքերում փրայդերն ուղեկցվում են երթերով, միթինգներով, պարային խնջույքներով ու փառատոներով, ինչպես օրինակ Սիդնեյի Մարդի Գրան, որը երբեմն տևում է մի քանի շաբաթ։
Փրայդի ընդունված սիմվոլներն են ծիածանագույն դրոշը, հունական այբուբենի փոքրատառ լյամբդան (λ), վարդագույն և սև եռանկյունները։ Վերջիններս վերցվել են նացիստական համակենտրոնացման ճամբարներում օգտագործվող «ամոթանքի պիտակներից»[5]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Գեյ փրայդ Վիքիպահեստում |
---|
- Interpride - an international Pride organization
- Gay Pride Coast To Coast(չաշխատող հղում) – photos by CBS News
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Frequently Asked Questions»։ InterPride։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-25-ին։ Վերցված է 2011-10-24
- ↑ «Gay Pride»։ Энциклопедия Британника։ Արխիվացված օրիգինալից 2012-01-25-ին։ Վերցված է 2011-10-24
- ↑ Linda Rapp։ «Parades and Marches»։ An Encyclopedia of Gay, Lesbian, Bisexual, Transgender, and Queer Culture։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-25-ին։ Վերցված է 2011-10-24
- ↑ Marc Stein and others Pride Marches and Parades // Encyclopedia of Lesbian, Gay, Bisexual and Transgender History in America. — Charles Scribners & Sons, 2003. — С. 416-419. — 1200 с. — ISBN 978-0684312613
- ↑ «Symbols of the Gay, Lesbian, Bisexual, and Transgender Movements»։ www.lambda.org։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 16, 2007-ին։ Վերցված է հուլիսի 30, 2007