Սեռական կողմնորոշում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սեռական կողմնորոշում
Տղամարդու և կնոջ խորհրդանիշերի խառնվածք
Սեռական կողմնորոշումներ
Ոչ-բինարային խմբեր
Հետազոտություններ
Ոչ մարդկային, կենդանական

Սեռական կողմնորոշում, յուրաքանչյուր անհատի խորը զգացմունքային, հուզական և սեռական գրավչությունների ամբողջությունը, ինտիմ և սեռական հարաբերությունները՝ այլ անհատի նկատմամբ[1]: Սեռական կողմնորոշումը վերաբերում է այն անձանց սեռին, ում հանդեպ անձն զգում է սեռական և ռոմանտիկ ձգողականություն։[2]

Վերոնշյալ ձգտումը մարդիկ զգում են այլ սեռի (հետերոսեքսուալ), սեփական սեռի (հոմոսեքսուալ), երկու սեռերի (բիսեքսուալ) անձանց հանդեպ[3][4]։ Որոշ աղբյուներում նաև նշվում է անսեռականության (ասեքսուալություն) մասին՝ որպես սեռական կողմնորոշման տեսակ[5][6]։

Այս կատեգորիաները սեռական ինքնության և տերմինաբանության նրբերանգներն են[3]։ Օրինակ՝ մարդիկ կարող են օգտագործել այլ պիտակներ, ինչպիսիք են պենիսեքսուալ կամ պոլիմերական պիտակները[7], կամ դրանցից և ոչ մեկը[3]։ Անդրոֆիլիան և գինեֆիլիան տերմիններ են, որոնք վարքագիտության մեջ օգտագործվում են սեռական ընտրությունը նկարագրելու համար՝ որպես գենդերային բինար համակարգի այլընտրանք։ «Սեռական նախասիրություն» տերմինը հիմնականում համընկնում է սեռական կողմնորոշման հետ, սակայն հոգեբանական հետազոտություններում ընդհանուր առմամբ դրանք առանձնացվում են[8]։ Օրինակ՝ բիսեքսուալ նույնականացվող անձը կարող է ունենալ նախասիրություն սեռերից մեկի հանդեպ[9]։ Սեռական նախասիրությունը կարող է որոշ չափով առաջանալ կամավոր ընտրությամբ[8][10][11], մինչդեռ գիտական կոնսենսուսն այն է, որ սեռական կողմնորոշումը ընտրություն չէ[12][13][14]:

Գիտնականները չգիտեն սեռական կողմնորոշման ճշգրիտ պատճառները, բայց կարծում են, որ այն պայմանավորված է գենետիկական, հորմոնալ և շրջակա միջավայրի գործոնների բարդ փոխազդեցությամբ[12][14][15]: Նրանք նախընտրությունը տալիս են կենսանության վրա հիմնված տեսություններին[12], որոնք հաշվի են առնում են գենետիկական գործոնները, վաղ արգանդային զարգացումը կամ գենետիկական և սոցիալական գործոնների ընդհանրությունը։[16][17] Չկա ոչ մի հիմնավոր ապացույց, որ ծնողական և վաղ մանկական փորձառությունը կարող են դեր խաղալ անձի սեռական կողմնորոշման վրա[16]։ Մի քանի տասնամյակների հետազոտությունները ցույց են տվել, որ սեռական կողմնորոշումը ընդգրկում է շարունակական գործընթաց՝ բացառապես դեպի հակառակ սեռը ձգտումից մինչև բացառապես նույն սեռի ձգտումը[3]։

Սեռական կողմնորոշումը հիմնականում ուսումնասիրում է կենսաբանության և հոգեբանության ոլորտներում (ներառյալ սեքսոլոգիան), սակայն դա նաև մարդաբանության, պատմության (ներառյալ սոցիալական կոնստրուկցիոնիզմը), իրավաբանության և այլ բնագավառների ուսումնասիրման առարկա է[18]։

Սեռական ինքնության և վարքի սահմանումներն ու տարբերությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռական կողմնորոշումը ավանդաբար ներառում է հետևյալ կատեգորիաները՝ հետերոսեքսուալություն, բիսեքսուալություն և հոմոսեքսուալություն, մինչդեռ որոշ գիտնականների կարծիքով ասեքսուալությունը համարվում է սեռական կողմնորոշման չորրորդ կատեգորիա, և համարվում է ավանդական սեռական կողմնորոշման բացակայություն։ Ասեքսուալները (անսեռականները) մարդկանց հանդեմ համարյա ոչ մի սեռական ձգտումներ չունեն[6][19]։ Այս կողմնորոշումը կարելի է համարել սեռական կողմնորշման պակաս[20], և այս վերաբերյալ՝ արդյոք ասեքսուալությունը կողմնորոշում է, թե ոչ, կան բազմաթիվ բանավեճեր[5][6]։

Սեռական կողմնորշման հիմնական բնորոշումները ներառում են հոգեբանական բաղադրիչներ, որոնցից է, օրինակ, անհատի էրոտիկ ցանկությունների ուղղվածությունը կամ վարքային բաղադրիչը, որը կենտրոնանում է անհատի սեռական զուգընկեր(ների)ոջ սեռի վրա։ Որոշ մարդիկ նախընտրում են ուղղակի հետևել անհատի ինքնորոշմանը կամ նույնականությանը։ Գիտական և մասնագիտական հասկացությունը հետևյալն է՝ «հիմնական գրավչությունը, որոնք ձևավորում են չափահասի սեռական կողմնորոշումը, սովորաբար առաջանում են միջին մանկության և դեռահասության շրջանում»[3]։ Սեռական կողմնորոշումը տարբերվում է սեռական ինքնությունից, քանի որ այն ներառում է ուրիշների հետ հարաբերությունները, իսկ սեռական ինքնությունը ինքնորոշման գաղափար է:

Ամերիկյան հոգեբանական ասոցիացիան նշում է, որ «սեռական կողմնորոշումը վերաբերում է տղամարդկանց, կանանց կամ միաժամանակ երկու սեռերի էմոցիոնալ, ռոմանտիկ և/կամ սեռական ձգտումների կայուն օրինակին, և որ «այս (նրա) վարքագիծն ու ձգտումները աշխարհի տարբեր մշակույթներում և ազգերի մեջ տարբեր կերպով են նկարագրվում։ Տարբեր մշակույթներ այս ձգտումներն ունեցող անձանց բնութագրելու համար օգտագործում են նույնական պիտակներ։ Միացյալ Նահանգներում ամենատարածված պիտակներն են՝ լեսբիները (կնոջ ձգտումը դեպի կինը), գեյեր (տղամարդու ձգտումը դեպի տղամարդը) և բիսեքսուալ մարդիկ (տղամարդիկ կամ կանայք, ով ձգտում են միաժամանակ երկու սեռերին): Այնուամենայնիվ, որոշ մարդիկ կարող են նկարագրել նրանց այլ պիտակներով, կամ ընդհանրապես ոչ մի պիտակով»։ Նրանք նշում են նաև, որ սեռական կողմնորոշումը «տարբերվում է սեռի և գենդերի այլ բաղադրիչներից, ներառյալ` կենսաբանական սեռից (արական կամ իգական սեռով պայմանավորված անատոմիական, ֆիզիոլոգիական և գենետիկական հատկանիշներից), գենդերային ինքնությունից (արական կամ իգական սեռի հոգեբանական զգացումից) և սոցիալական գենդերային դերը (մշակութային նորմեր, որոնք տարբերում են ար/իգ սեռերի վարքը)»[3]։ Հոգեբանների կարծիքով սեռական կողմնորոշումն առնչվում է նաև մարդու սեռական զուգընկերոջ ընտրության հետ, ով կարող է լինել հոմոսեքսուալ, հետերոսեքսուալ կամ բիսեքսուալ[21][22][23]։

Սեռական ինքնությունը և սեռական վարքագիծը սերտորեն կապված են սեռական կողմնորշման հետ, սակայն դրանք տարբերվում են սեռական ինքնությունից[24] ։ Անհատի սեռական ինքնությունը տարբերվում է նրա սեռային ինքնությունից: Եթե սեռային ինքնությունը սեփական սեռի ընկալումն է. «ի՞նչ սեռի եմ ես» հարցի պատասխանը, ապա սեռական ինքնությունը անհատի սեռական կողմնորոշման ներքին ընկալումն է. «ի՞նչ սեռական կողմնորոշում ունեմ ես» հարցի պատասխանը` տարասեռական, նույնասեռական, երկսեռական կամ անսեռական[25]: Անհատները կարող են, կամ չեն կարող իրենց սեռական կողմնորոշումը արտահակտել իրենց վարքում։ Մարդիկ, ովքեր ունեն ոչ հետերոսեքսուալ սեռական կողմնորոշում, և ովքեր համաձայն չեն իրենց սեռական ինքնության հետ, երբեմն անվանվում են «փակ»։ Տերմինը, այնուամենայնիվ, կարող է անդրադառնալ որոշակի մշակութային կոնտեքստի և հասարակության մեջ անցումային փուլի, որը աստիճանաբար զբաղվում է սեռական փոքրամասնությունների ինտեգրմամբ: Սեռական կողմնորոշման հետ կապված ուսումնասիրությունների ժամանակ, երբ քննարկվում է անձի սեռական ձգտումների, վարքագծի և ինքնության աստիճանը, գիտնականները սովորաբար օգտագործում են «համաձայնություն» և «անհամաձայնություն» տերմինները։ Այսպիսով, կինը, ով ունի ձգտումներ այլ կնոջ հանդեպ, սակայն ինքն իրեն անվանում է հետերոսեքսուալ և սեռական հարաբերություններ է ունենում միայն տղամարդկանց հետ, կարող ենք ասել, որ նա բախվում է «անհամաձայնության»՝ իր սեռական կողմնորշման (հոմոսեքսուալ կամ լեսբի) և սեռական ինքնության կամ վարքի (հետերոսեքսուալ) միջև[26]։

«Սեռական ինքնությունը» կարող է օգտագործվել նաև տղամարդու/կնոջ «սեռի» ներընկալումը (ոչ թե սեռական կողմնորոշումը) նկարագրելու համար։ «Սեռական նախասիրություն» տերմինը հիմնականում նմանեցվում է «սեռական կողմնորոշմում» տերմինի հետ, և երկու տերմիններն էլ հաճախ նույնարժեք օգտագործվում են։ Սակայն սեռական նախասիրությունը ինչ-որ չափով կամավոր ընտրություն է[8]։

Հարաբերություններ կողմնորոշումներից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեյերն ու լեսբիները կարող են սեռական հարաբերություններ ունենալ հակառակ սեռին պատկանող մեկի հետ տարբեր պատճառներով, ներառյալ ընկալվող ավանդական ընտանիքների ցանկությունները, խտրականության և կրոնական օստրակիզմը[27][28][29][30][31]։ Մինչդեռ որոշ ԼԳԲՏ անձինք թաքցնում են իրենց կողմնորոշումը իրենց ամուսիններից, մյուսները զարգանում են դրական գեյ և լեսբուհի ինքնությամբ՝ պահպանելով հաջող հետերոսեքսուալ ամուսնությունները[32][33][34]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռական կողմնորոշման վրա ազդող առանձին հստակ պատճառներ դեռ հաստատված չեն։ Ներկայումս բազմաթիվ հետազոտություններ են անկացվել գենետիկայի, հորմոնալ գործողությունների, դինամիկայի զարգացման, սոցիալական և մշակութային ազդեցությունների ազդեցությունը պարզելու համար, ինչը շատերին ստիպել է մտածել, որ կենսաբանության և շրջակա միջավայրի գործոնները կողմնորշման վրա մեծ դեր ունեն։ Ինչ-որ ժամանակ համարվում էր, որ հոմոսեքսուալությունը սխալ հոգեբանական զարգացման արդյունքն է, որը պայմանավորված է մանկական փորձառություն և թերի հարաբերություններից, այդ թվում`մանկական սեռական բռնությունից։ Հետագայում պարզվել է, որ սա հիմնված էր կանխակալ կարծիքի և ապատեղեկատվության վրա[3][4]։

Կենսաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]


Հետազոտությունները մատնացույց են արել մի քանի սեռական գործոններ, որոնք կարող են կապված լինել սեռական կողմնորոշման զարգացման հետ, ներառյալ գեները, նախածննդյան հորմոնները և ուղեղի կառուցվածքը։ Ոչ մի հիմնական պատճառ չի հայտաբերվել, և այս ոլորտում շարունակվում են հետազոտությունները.[35]

Թեև հետազոտողները ընդհանուր առմամբ հավատում են, որ սեռական կողմնորոշումը որոշվում է գենետիկական, հորմոնալ և շրջակա միջավայրի ազդեցությունների համադրությունից[12][14][15]՝ կենսաբանական գործոնների հետ, ներառյալ գենետիկական գործոնների և վաղ արգանդային միջավայրի բարդ փողազդեցութոյւնները, նրանք որպես պատճառ հանգում են կենսաբանական մոդելի վրա[12]։ Նրանք հավատում են, որ սեռական կողմնորոշումը ընտրություն չէ[12][13][14], նրանց որոշները հավատում են, որ այն հիմնված է կոնցեպցիայի վրա[36]։ Այսինքն՝ անհատները չեն ընտրում՝ լինել հոմոսեքսուալ, հետերոսեքսուալ, բիսեքսուալ թե ասեքսուալ։ Ժամանակակից գիտական հետազոտությունները սովորաբար փորձում են գտնել որոշակի սեռական կողմնորոշման ընդունման պատճառ հանդիսացող գործոնների կենսաբանական բացատրությունները[12]։ Գիտական հետազոտությունները հայտաբերել են մի շարք կենսաբանական վիճակագրական տարբերությունների գեյերի և հետորեսեքսուալների միջև, որը կարող է լինել նույն հիմնական պատճառի արդյունքը, ինչպիսին է, օրինակ, սեռական կողմնորոշումն է։

Գենետիկական գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեները կարող են կապված լինել սեռական կողմնորշման զարգացման հետ։ 2001 թվականի երկվորյակների միջև ուսումնասիրությունը կարծես թե բացառել է գենը որպես հիմնական գործոն,[35] մինչդեռ 2010 թվականի երկվորյակ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հոմոսեքսուալությունը բացատրվում է երկու գեների և շրջակա միջավայրի գործոններով[37]։ Այնուամենայնիվ, երկվորյակների ուսումնասիրությունների փորձարարական նախագիծը դժվար է մեկնաբանել։

2012 թվականին տղամարդկանց սեռական կողմնորոշմանը վերաբերող լայն, գենոմի միակցման լայնածավալ հետազոտություն անցկացվեց մի քանի անկախ հետազոտական խմբերի կողմից[38]։ Հոմոսեքսուալության զգալի փոխկապակցումը հայտնաբերվել է գենի Xq28 քրոմոսոմի և քրոմոսոմ 8-ի պրոտիկտրոմերիկ շրջանի վրա։ Հեղինակները եզրակացրեցին, որ «մեր հայտնագործությունները, որոնք նախորդ աշխատանքների համատեքստում են, ենթադրում են, որ այս շրջանից յուրաքանչյուրում գենետիկական փոփոխությունները նպաստում են արական սեռական կողմնորոշման կարևոր հոգեբանական առանձնահատկությունների զարգացման վրա»: Դա հոմոսեքսուալության գենետիկական հիմքի ամենամեծ ուսումնասիրությունն էր մինչև օրս և այն օնլայն հրապարակվել է 2014 թվականի նոյեմբերին[39]։

Հորմոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռականության հորմոնալ տեսությունը համարում է, որ որոշակի հորմոնները մեծ դեր ունեն սաղմի սեռական տարբերակման վրա, ինչպես նաև հորմոնալ ենթարկումը նույնպես ազդում է սեռական կողմնորոշման վրա, որը երևան է գալիս հետագայում՝ չափահասների մոտ։ Սաղմի հորմոնները կարող են դիտվել որպես չափահասների սեռական կողմնորոշման վրա հիմնական ազդեցություն կամ որպես գեների հետ համագործակցող կամ շրջակա միջավայրի և սոցիալական պայմանների համադրող գործակից[40]։

Շրջա միջավայրի գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Չկա ոչ մի ապացույց, որը կարող է փաստել, որ վաղ տարիքի փորձը, դաստիարակությունը, սեռական բռնությունը կամ այլ բացասական կյանքի պայմանները ազդում է սեռական կողմնորշման վրա։ Այնուհանդերձ, հետազոտությունները պարզել են, որ սեռականության արտահայտման գործոններն ունեն փորձարարական հիմք և որ ծնողների վերաբերմունքը որոշակի սեռական կողմնորոշմանը կարող է ազդել ծնողների երեխաների վրա, որոնք փորձարկում են որոշակի սեռական կողմնորոշման հետ կապված վարքագիծ[3][12][16][41][42]։

Սեռական կողմնորոշումը փոխելու ջանքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռական կողմնորոշումը փոխելու ջանքերը այն մեթոդներն են, որոնք նպատակ ունեն փոխել նույնասեռական սեռական կողմնորոշումը։ Այն կարող է ներառել՝ վարքային տեխնիկա, իմացական վարքային թերապիա, ռեպարատիվ թերապիա, հոգեվերլուծական տեխնիկա, բժշկական մոտեցումներ, և կրոնական ու հոգևոր մոտեցումներ[43]։

Ոչ մի հիմնական մասնագտացված առողջապահական կազմակերպություն հավանություն չի տալիս սեռական կողմնորոշումը փոխելու ջանքերին և փաստորեն նրանք գրեթե բոլորը քաղաքական հայտարարություններով են հանդես եկել սեռական կողմնորոշումը փոխելու միտումների մեթոդների մասին։ Այդ կազմակերպություններից են՝ Ամերիկյան հոգեբուժական ասոցացիան, Ամերիկյան հոգեբանական ասոցիացիան, Ամերիկյան խորհրդատվական ասոցացիան, Սոցիալական աշխատողների ազգային ասոցացիան ԱՄՆ-ում[44][45], Հոգեբույժների թագավորական քոլեջը[46], և Ավստրալական հոգեբանական հասարակությունը[47]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. PINK Armenia (անհայտ)։ «Սեռական կողմնորոշում» (Հայերեն)։ Վերցված է 19,03,2018։ «Սեռական կողմնորոշումը սեռականության բաղադրիչներից մեկն է և բնորոշ է յուրաքանչյուր անհատին։» 
  2. http://www.apa.org/pi/lgbt/resources/sexuality-definitions.pdf
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 «Sexual orientation, homosexuality and bisexuality»։ American Psychological Association։ Արխիվացված օրիգինալից-ից August 8, 2013-ին։ Վերցված է August 10, 2013 
  4. 4,0 4,1 «Sexual Orientation»։ American Psychiatric Association։ Արխիվացված օրիգինալից-ից July 22, 2011-ին։ Վերցված է January 1, 2013 
  5. 5,0 5,1 Melby Todd (November 2005)։ «Asexuality gets more attention, but is it a sexual orientation?»։ Contemporary Sexuality 39 (11): 1, 4–5 
  6. 6,0 6,1 6,2 Marshall Cavendish Corporation, ed. (2009)։ «Asexuality»։ Sex and Society 2։ Marshall Cavendish։ էջեր 82–83։ ISBN 978-0-7614-7905-5։ Վերցված է February 2, 2013 
  7. Firestein Beth A. (2007)։ Becoming Visible: Counseling Bisexuals Across the Lifespan։ Columbia University Press։ էջ 9։ ISBN 0231137249։ Վերցված է October 3, 2012 
  8. 8,0 8,1 8,2 «Avoiding Heterosexual Bias in Language»։ American Psychological Association։ Վերցված է July 19, 2011 
  9. Rosario M., Schrimshaw E., Hunter J., Braun L. (2006)։ «Sexual identity development among lesbian, gay, and bisexual youths: Consistency and change over time»։ Journal of Sex Research 43 (1): 46–58։ PMC 3215279։ doi:10.1080/00224490609552298 
  10. Friedman Lawrence Meir (1990)։ The republic of choice: law, authority, and culture։ Harvard University Press։ էջ 92։ ISBN 978-0-674-76260-2։ Վերցված է 8 January 2012 
  11. Heuer Gottfried (2011)։ Sexual revolutions: psychoanalysis, history and the father։ Taylor & Francis։ էջ 49։ ISBN 978-0-415-57043-5։ Վերցված է 8 January 2011 
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 12,7 Frankowski BL, American Academy of Pediatrics Committee on Adolescence (June 2004)։ «Sexual orientation and adolescents»։ Pediatrics 113 (6): 1827–32։ PMID 15173519։ doi:10.1542/peds.113.6.1827 
  13. 13,0 13,1 Gloria Kersey-Matusiak (2012)։ Delivering Culturally Competent Nursing Care։ Springer Publishing Company։ էջ 169։ ISBN 0826193811։ Վերցված է February 10, 2016։ «Most health and mental health organizations do not view sexual orientation as a 'choice.'» 
  14. 14,0 14,1 14,2 14,3 Mary Ann Lamanna, Agnes Riedmann, Susan D Stewart (2014)։ Marriages, Families, and Relationships: Making Choices in a Diverse Society։ Cengage Learning։ էջ 82։ ISBN 1305176898։ Վերցված է February 11, 2016։ «The reason some individuals develop a gay sexual identity has not been definitively established  – nor do we yet understand the development of heterosexuality. The American Psychological Association (APA) takes the position that a variety of factors impact a person's sexuality. The most recent literature from the APA says that sexual orientation is not a choice that can be changed at will, and that sexual orientation is most likely the result of a complex interaction of environmental, cognitive and biological factors...is shaped at an early age...[and evidence suggests] biological, including genetic or inborn hormonal factors, play a significant role in a person's sexuality (American Psychological Association 2010).» 
  15. 15,0 15,1 Gail Wiscarz Stuart (2014)։ Principles and Practice of Psychiatric Nursing։ Elsevier Health Sciences։ էջ 502։ ISBN 032329412X։ Վերցված է February 11, 2016։ «No conclusive evidence supports any one specific cause of homosexuality; however, most researchers agree that biological and social factors influence the development of sexual orientation.» 
  16. 16,0 16,1 16,2 «Submission to the Church of England’s Listening Exercise on Human Sexuality»։ The Royal College of Psychiatrists։ Վերցված է 13 June 2013 
  17. Långström N., Rahman Q., Carlström E., Lichtenstein P. (2008)։ «Genetic and Environmental Effects on Same-sex Sexual Behavior: A Population Study of Twins in Sweden»։ Archives of Sexual Behavior 39 (1): 75–80։ PMID 18536986։ doi:10.1007/s10508-008-9386-1 
  18. Cruz David B. (1999)։ «Controlling Desires: Sexual Orientation Conversion and the Limits of Knowledge and Law»։ Southern California Law Review 72: 1297 
  19. Bogaert Anthony F (2006)։ «Toward a conceptual understanding of asexuality»։ Review of General Psychology 10 (3): 241–250։ doi:10.1037/1089-2680.10.3.241 
  20. Bogaert Anthony F (2004)։ «Asexuality: prevalence and associated factors in a national probability sample»։ Journal of Sex Research 41 (3): 281։ PMID 15497056։ doi:10.1080/00224490409552235։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-13-ին 
  21. Greene, B., & Herek, G. M. (eds.). (1994). Lesbian and Gay Psychology: Theory, Research, and Clinical Applications. Thousand Oaks, CA: Sage. p. 162. Quotation: "A second aspect of sexual identity, sexual orientation, refers to a person's choice of sexual partners: heterosexual, homosexual, or bisexual".
  22. American Psychological Association (2005). "Lesbian & Gay Parenting".
  23. Tasker F., Patterson C. J. (2007)։ «Research on Lesbian and Gay Parenting: Retrospect and Prospect» (PDF)։ Journal of GLBT Family Studies 3 (2–3): 9–34։ doi:10.1300/J461v03n02_02 
  24. Reiter L. (1989)։ «Sexual orientation, sexual identity, and the question of choice»։ Clinical Social Work Journal 17: 138–50։ doi:10.1007/bf00756141 
  25. Սեռական ինքնությունն, PINK Armenia
  26. Ross Michael W., Essien, E. James, Williams, Mark L., Fernandez-Esquer, Maria Eugenia. (2003)։ «Concordance Between Sexual Behavior and Sexual Identity in Street Outreach Samples of Four Racial/Ethnic Groups»։ Sexually Transmitted Diseases (American Sexually Transmitted Diseases Association) 30 (2): 110–3։ PMID 12567166։ doi:10.1097/00007435-200302000-00003 
  27. Butler Katy (March 7, 2006)։ «Many Couples Must Negotiate Terms of 'Brokeback' Marriages»։ New York Times 
  28. Hentges Rochelle (October 4, 2006)։ «How to tell if your husband is gay»։ Pittsburgh Tribune-Review։ Արխիվացված օրիգինալից-ից October 22, 2006-ին 
  29. Gay Men from Heterosexual Marriages: Attitudes, Behaviors, Childhood Experiences, and Reasons for Marriage
  30. Stack, Peggy Fletcher (August 5, 2006), «Gay, Mormon, married», The Salt Lake Tribune, http://www.sltrib.com/faith/ci_4138478 
  31. «Gay No More»։ psychologytoday.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2006-03-18-ին 
  32. Hays D, Samuels A (1989)։ «Heterosexual women's perceptions of their marriages to bisexual or homosexual men»։ J Homosex 18 (1–2): 81–100։ PMID 2794500։ doi:10.1300/J082v18n01_04 
  33. Coleman E (1981)։ «Bisexual and gay men in heterosexual marriage: conflicts and resolutions in therapy»։ J Homosex 7 (2–3): 93–103։ PMID 7346553։ doi:10.1300/J082v07n02_11 
  34. Matteson DR (1985)։ «Bisexual men in marriage: is a positive homosexual identity and stable marriage possible?»։ J Homosex 11 (1–2): 149–71։ PMID 4056386։ doi:10.1300/J082v11n01_12 
  35. 35,0 35,1 Bearman P. S., Bruckner H. (2001)։ «Opposite-sex twins and adolescent same-sex attraction» (PDF)։ American Journal of Sociology 107: 1179–1205։ doi:10.1086/341906։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-09-ին 
  36. Vare, Jonatha W., and Terry L. Norton. "Understanding Gay and Lesbian Youth: Sticks, Stones and Silence." Cleaning House 71.6 (1998): 327-331: Education Full Text (H.W. Wilson). Web. 19 April 2012.
  37. Långström Niklas, Rahman Qazi, Carlström Eva, Lichtenstein Paul (2010-02-01)։ «Genetic and Environmental Effects on Same-sex Sexual Behavior: A Population Study of Twins in Sweden»։ Archives of Sexual Behavior (անգլերեն) 39 (1): 75–80։ ISSN 0004-0002։ PMID 18536986։ doi:10.1007/s10508-008-9386-1 
  38. Sanders A. R., Martin E. R., Beecham G. W., Guo S., Dawood K., Rieger G., Badner J. A., Gershon E. S., Krishnappa R. S. (May 2015)։ «Genome-wide scan demonstrates significant linkage for male sexual orientation»։ Psychological Medicine 45 (7): 1379–1388։ ISSN 0033-2917։ PMID 25399360։ doi:10.1017/S0033291714002451 
  39. Sanders A. R., Martin E. R., Beecham G. W., Guo S., Dawood K., Rieger G., Badner J. A., Gershon E. S., Krishnappa R. S., Kolundzija A. B., Duan J., Gejman P. V., Bailey J. M. (17 November 2014)։ «Genome-wide scan demonstrates significant linkage for male sexual orientation»։ Psychological Medicine 45 (07): 1379–1388։ PMID 25399360։ doi:10.1017/S0033291714002451 
  40. Wilson, G., & Q. Rahman, Born Gay: The Psychobiology of Human Sex Orientation, op. cit.
  41. "Different aspects of sexual orientation may be influenced to a greater or lesser degree [p. 303:] by experiential factors such that sexual experimentation with same-gender partners may be more dependent on a conducive family environment than the development of a gay or lesbian identity." Susan E. Golombok & Fiona L. Tasker, Do Parents Influence the Sexual Orientation of Their Children?, in J. Kenneth Davidson, Sr., & Nelwyn B. Moore, Speaking of Sexuality: Interdisciplinary Readings (Los Angeles, Calif.: Roxbury Publishing, 2001) (1-891487-33-7), pp. 302–303 (adapted from same authors, Do Parents Influence the Sexual Orientation of Their Children? Findings From a Longitudinal Study of Lesbian Families, in Developmental Psychology (American Psychological Association), vol. 32, 1996, 3–11) (author Susan Golombok prof. psychology, City Univ., London, id., p. xx, & author Fiona Tasker sr. lecturer, Birkbeck Coll., Univ. of London, id., p. xxiii).
  42. "Whereas there is no evidence from the present investigation to suggest that parents have a determining influence on the sexual orientation of their children, the findings do indicate that by creating a climate of acceptance or rejection of homosexuality within the family, parents may have some impact on their children's sexual experimentation as heterosexual, lesbian, or gay." Do Parents Influence the Sexual Orientation of Their Children?, ibid., in Speaking of Sexuality, id., p. 303 (adapted per id., p. 303).
  43. «Appropriate Therapeutic Responses to Sexual Orientation»։ American Psychological Association։ 2009։ էջեր 63, 86։ Վերցված է February 3, 2015 
  44. «Case No. S147999 in the Supreme Court of the State of California, In re Marriage Cases Judicial Council Coordination Proceeding No. 4365(...) - APA California Amicus Brief — As Filed» (PDF)։ Page 33 n. 60 (p. 55 per Adobe Acrobat Reader);citation per id., Brief, p. 6 n. 4 (p. 28 per Adobe Acrobat Reader).։ էջ 30։ Վերցված է March 13, 2013 
  45. Expert affidavit of Gregory M. Herek, Ph.D.
  46. Statement from the Royal College of Psychiatrists' Gay and Lesbian Mental Health Special Interest Group.
  47. Australian Psychological Society: Sexual orientation and homosexuality.