Բիֆոբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բիֆոբիա (լատին․՝ bis — «երկու» և հուն․՝ φόβος, phóbos, «վախ») թշնամանք, խտրականություն կամ լռություն բիսեքսուալ մարդկանց նկատմամբ՝ ինչպես հետերոսեքսուալների, այնպես էլ գեյերի և լեսբուհիների կողմից։

Ստուգաբանություն և կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիֆոբիան բառ է, որը ձևավորվել է հոմոֆոբիա տերմինից հետո։ Այն առաջացել է անգլերեն նեոկլասիկական «բի» նախածանցից (նշանակում է «երկու»),«երկսեռականություն» և «ֆոբիա» (հունարենից՝ φόβος, phóbos, «վախ») բառից, որը հանդիպում է «հոմոֆոբիա» տերմինում։ Տրանսֆոբիայի և հոմոֆոբիայի հետ մեկտեղ բիֆոբիան տերմինների ընտանիքի մի մասն է, որն օգտագործվում է ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ անհանդուրժողականությունը և խտրականությունը նկարագրելու համար:Բիֆոբիան անպայմանորեն ֆոբիա չէ, ինչպես սահմանված է կլինիկական հոգեբանության մեջ (նկարագրվում է որպես տագնապային խանգարում)։ Դրա իմաստը և կիրառումը սովորաբար նույնն են, ինչ քսենոֆոբիայինը։ Բիֆոբիան չպետք է դիտարկվի որպես հոմոֆոբիա կամ հետերոֆոբիա, քանի որ բիսեքսուալ մարդիկ ենթարկվում են հատուկ բացասական վերաբերմունքի և կողմնակալության։ Բացի այդ, բիսեքսուալ մարդիկ նույնպես զգում են ինչպես հոմոֆոբիա, այնպես էլ հետերոֆոբիա:Բիֆոբիա տերմինը արագ և անսպասելի տարածում ստացավ 20-րդ դարի վերջին[1]:.

Ժխտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիֆոբիան կարող է ստիպել մարդկանց հերքել, որ բիսեքսուալությունը «իրական է», պնդելով, որ այն մարդիկ, որոնք նույնանում են որպես բիսեքսուալ, իրականում բիսեքսուալ չեն, կամ որ դա շատ ավելի քիչ տարածված է, քան նրանք պնդում են։ Այս ժխտման ձևերից մեկը հիմնված է հետերոսեքսիստական գաղափարի վրա, որ հետերոսեքսուալությունը միակ ճշմարիտ կամ բնական սեռական կողմնորոշումն է։ Այսպիսով, ամեն ինչ, որ շեղվում է սրանից, կամ հոգեբանական պաթոլոգիա է, կամ հակասոցիալական վարքագծի օրինակ։ Այս դեպքերում հոմոֆոբիան և բիֆոբիան շատ առումներով նման են։ Ժխտման մեկ այլ ձև բխում է սեքսուալության մասին երկուական պատկերացումներից։ Մարդիկ համարվում են միասեռական, այսինքն՝ բացառապես համասեռամոլ (գեյ/լեսբուհի) կամ հետերոսեքսուալ։ 1980-ականներին սեքսուալության ժամանակակից հետազոտություններում գերակշռում էր այն գաղափարը, որ հետերոսեքսուալությունը և համասեռամոլությունը միակ հնարավոր կողմնորոշումներն են՝ բիսեքսուալությունը մերժելով՝ որպես «երկրորդային միասեռականություն»[2]։ Այս մոդելը ենթադրում է, որ բիսեքսուալները կա՛մ լեսբուհիներ/գեյեր են, ովքեր ցանկանում են հետերոսեքսուալ երևալ, կա՛մ անհատներ («ցանկացած» կողմնորոշմամբ),ովքեր «նորմալ» հետաքրքրություններից դուրս սեքսուալությունը փորձարկողներն են[3][4]։ «Մարդիկ կա՛մ գեյ են, կա՛մ հետերոսեքսուալ, կա՛մ ստում են» արտահայտությունը մարմնավորում են սեռական կողմնորոշման այս երկփեղկված տեսակետը[5]։

Որոշ մարդիկ ընդունում են բիսեքսուալության տեսական գոյությունը և սահմանում են, որ այն իրենից ենթադրում է հետաքրքրվածություն հավասարապես թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց նկատմամբ:Մյուսներն ընդունում են կանանց մոտ բիսեքսուալության առկայությունը, բայց հերքում են, որ տղամարդիկ կարող են լինել բիսեքսուալ[6]։

Ոմանք պնդում են, որ բիսեքսուալ վարքագիծը կամ ինքնությունը պարզապես սոցիալական տենդենց է (ինչպինն է «բիսեքսուալ շիկ»-ը կամ գենդերային բենդերը), այլ ոչ թե անձի սեռական կողմնորոշում[7]։

Բիֆոբիան հաճախ դրսևորվում է գեյերի և լեսբուհիների շրջանում, այն տարածված է նաև հետերոսեքսուալ համայնքում, սովորաբար այն նկատառմամբ, որ բիսեքսուալները կարող են խուսափել հետերոսեքսուալների ճնշումից՝ համապատասխանելով հակառակ սեռի սոցիալական ակնկալիքներին:2016 թվականին Ռոֆի և Ուոլինգի կողմից անցկացված ավստրալական հետազոտությունը ցույց է տվել, որ բիսեքսուալ մարդիկ միկրոագրեսիաների, ահաբեկման և այլ հակասոցիալական արարքների են ենթարկվում լեսբուհիների և գեյ համայնքի կողմից[8]։

Բիսեքսուալ բնաջնջումը (նաև կոչվում է բիսեքսուալ անտեսանելիություն) մի երևույթ է, որը հակված է բաց թողնել, կեղծել կամ սխալ մեկնաբանել բիսեքսուալության երևույթը պատմության, գիտության, լրատվամիջոցների և այլ աղբյուրների մեջ, երբեմն գնալով այնքան հեռու, որ նույնիսկ հերքում են բիսեքսուալության գոյությունը[9]։

Բացասական համոզմունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ կարծրատիպեր բիսեքսուալների մասին, բխում են ժխտումից կամ բիսեքսուալ բնաջնջումից։ Նրանք հասարակության կողմից ընկալվում են որպես շփոթված, անվճռական, իրենց մեջ անվստահ, անթույլատրելին փորձարկող մարդիկ[10]։ Բիսեքսուալության կապը անառակության հետ բխում է բազմաթիվ բացասական կարծրատիպերից, որոնք հիմնված են բիսեքսուալներին՝ որպես մտավոր կամ սոցիալապես անկայուն մարդկանց դիտարկելուց, որոնց համար սեռական հարաբերությունները միայն տղամարդկանց, միայն կանանց կամ միայն մեկ անձի հետ միաժամանակ բավարար չեն:Այս կարծրատիպերը կարող են առաջանալ մշակութային ենթադրություններից, որ «տղամարդիկ և կանայք այնքան տարբեր են, որ մի սեռի նկատմամբ գրավչությունը բոլորովին տարբերվում է մյուս սեռի նկատմամբ գրավչությունից» («հետերոսեքսիզմի բնորոշ գիծը»)[11]։ Արդյունքում, բիսեքսուալ մարդիկ բախվում են սոցիալական քննադատության հետ՝ իրենց զուգընկերներին դավաճանելու, երկակի կյանք վարելու, «ցածր» լինելու և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ, ինչպիսիք են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը,տարածելու համար։ Այս ընկալվող վարքագծերը հետագայում ամփոփվում են որպես ոչ անկեղծություն, գաղտնիություն և խաբեություն։ Բիսեքսուալները կարող են բնութագրվել որպես «ազատ», «անլուրջ», անխտիր և նիմֆոման:Արդյունքում, բիսեքսուալները սոցիալական պիտակ են կրում այն մեղադրանքների պատճառով, որ բիսեքսուալությունը նույնպես հաճախ կապված է բազմամուսնության և բազմակնության հետ, վերջինս հաստատված հետերոսեքսուալ ավանդույթ է, որը սահմանվում է որոշ կրոնների կողմից և օրինական է մի քանի երկրներում։ Սա այն դեպքում, երբ բիսեքսուալները նույնքան ընդունակ են մոնոգամիայի, որքան համասեռամոլները կամ հետերոսեքսուալները[12]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիսեքսուալ մարդկանց մտավոր և սեռական առողջության վրա բիֆոբիայի հետևանքները բազմաթիվ են։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ բիսեքսուալ մարդիկ հաճախ հայտնվում են հետերոսեքսուալության և համասեռամոլության երկուականության միջև, ինչը խաթարում է նրանց սեռական կողմնորոշումը։ Սա հաճախ հանգեցնում է հոգեկան առողջության խնդիրների, օրինակ՝ ցածր ինքնագնահատականի։ Այս ցուցանիշները և սեփական սեռական ինքնությունը «սահմանելու» հասարակական ճնշումը հաճախ հանգեցնում են դեպրեսիայի, քանի որ բիսեքսուալ մարդկանց կարող է թվալ, թե ապրում են մի մշակույթում, որը չի ընդունում իրենց գոյությունը[13]։

Դիտելով ՄԻԱՎ-ով վարակվելու բարձր ռիսկ ունեցող կանանց՝ «Journal of Bisexuality»-ի հետազոտությունը եզրակացրեց, որ բիսեքսուալ կանայք ավելի բարձր ռիսկ ունեն ՄԻԱՎ-ով և այլ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով վարակվելու[14]։ Այս վարքագիծը պայմանավորված է նրանով, որ երկսեռ մարդիկ, ամենայն հավանականությամբ, չեն ցանկանում քննարկել իրենց սեռականությունը բուժաշխատողների հետ՝ վախենալով քննադատությունից կամ խտրականությունից, և, հետևաբար, կարող են տեղեկացված չլինել այդ հարցերի վերաբերյալ[15]։

Մարդիկ, ովքեր նույնանում են որպես բիսեքսուալ, կարող են ավելի մեծ խտրականության զգալ, քան գեյերը և լեսբուհիները։ Մասնավորապես, ԱՄՆ-ում նրանք կարող են բախվել հետևյալ երևույթների հետ.

  • Փախստականի կարգավիճակ ստանալու ցածր ցուցանիշներ. դա կարող է լինել նաև Կանադայում և Ավստրալիայում[16]։
  • զուգընկերոջ կողմից բռնության ավելի բարձր ցուցանիշներ[17]։
  • Ավագ դպրոցի աշակերտների շրջանում ռիսկային վարքագծի ավելի մեծ հավանականություն[18]։
  • Անհանգստության և տրամադրության խանգարումների ավելի մեծ հավանականություն բիսեքսուալ կանանց և տղամարդկանց մոտ, ովքեր հայտնում են երկու սեռերի հետ սեքսի մասին[19]։
  • Տարեկան եկամտի ցածր տոկոսի հավանականություն[20]։
  • Հասարակության կողմից մերժվածություն[20]։
  • Նվազում է իրենց շրջապատի մարդկանց հետ լիովին անկեղծ լինելու հավանականությունը[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. M.J. Eliason, The prevalence and nature of biphobia in heterosexual undergraduate students(չաշխատող հղում), Archives of Sexual Behavior 26(3), 1997, pp. 317—326.(անգլ.)
  2. Grady L. Garner Jr. Managing Heterosexism and Biphobia: A Revealing Black Bisexual Male Perspective. — ISBN 9781243513434
  3. «"The Epistemic Contract of Bisexual Erasure"» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  4. «Bisexual workers 'excluded by lesbian and gay colleagues' - PinkNews · PinkNews». www.pinknews.co.uk. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  5. Sari H. Dworkin Treating the bisexual client // Journal of Clinical Psychology. — 2001. — В. 5. — Т. 57. — С. 671—680. — ISSN 1097-4679 0021-9762, 1097-4679. — doi:10.1002/jclp.1036
  6. «Do Bisexual Men Really Exist?» (անգլերեն). www.cbsnews.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  7. In Lam, Irina Gutman, Ashley Feist, Mark Mariski IVIG replacement for Hypogammaglobulinemia in Lung Transplant Patients // OBM Transplantation. — 2017-06-16. — В. 1. — Т. 1. — doi:10.21926/obm.transplant.1701003
  8. James A. Roffee, Andrea Waling Rethinking microaggressions and anti-social behaviour against LGBTIQ+ youth // Safer Communities. — 2016-10-10. — В. 4. — Т. 15. — С. 190—201. — ISSN 1757-8043. — doi:10.1108/sc-02-2016-0004
  9. «American Sexuality Magazine -- Sexual Prejudice». web.archive.org. 2007 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  10. «The Bisexual Index | "It's Just A Phase" Is Just A Phrase». www.bisexualindex.org.uk. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  11. Jonathan Alexander Introduction: Where the Bisexuals Are . . . or Not . . // Journal of Bisexuality. — 2007-01. — В. 1—2. — Т. 7. — С. 5—12. — ISSN 1529-9724 1529-9716, 1529-9724. — doi:10.1300/j159v07n01_02
  12. «Are Bisexuals Really Less Monogamous Than Everyone Else?» (անգլերեն). Psychology Today. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  13. Brian Dodge, Phillip W. Schnarrs, Michael Reece, Omar Martinez, Gabriel Goncalves Individual and Social Factors Related to Mental Health Concerns among Bisexual Men in the Midwestern United States // Journal of bisexuality. — 2012. — В. 2. — Т. 12. — С. 223—245. — ISSN 1529-9716. Архивировано из первоисточника 8 Մարտի 2021.
  14. «The American Journal of Public Health (AJPH) from the American Public Health Association (APHA) publications» (անգլերեն). American Public Health Association (APHA) publications. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  15. Alex S. Keuroghlian, Kevin L. Ard, Harvey J. Makadon Advancing health equity for lesbian, gay, bisexual and transgender (LGBT) people through sexual health education and LGBT-affirming health care environments // Sexual Health. — 2017. — В. 1. — Т. 14. — С. 119. — ISSN 1448-5028. — doi:10.1071/sh16145
  16. Sean Rehaag Bisexuals need not apply: a comparative appraisal of refugee law and policy in Canada, the United States, and Australia // The International Journal of Human Rights. — 2009-06. — В. 2—3. — Т. 13. — С. 415—436. — ISSN 1744-053X 1364-2987, 1744-053X. — doi:10.1080/13642980902758226
  17. Mikel L. Walters, Jieru Chen, Matthew J. Breiding (2013). «The National Intimate Partner and Sexual Violence Survey: 2010 Findings on Victimization by Sexual Orientation». PsycEXTRA Dataset. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  18. Laura Kann, Emily O’Malley Olsen, Tim McManus, William A. Harris, Shari L. Shanklin Sexual Identity, Sex of Sexual Contacts, and Health-Related Behaviors Among Students in Grades 9–12 — United States and Selected Sites, 2015 // MMWR. Surveillance Summaries. — 2016-08-12. — В. 9. — Т. 65. — С. 1—202. — ISSN 1545-8636 1546-0738, 1545-8636. — doi:10.15585/mmwr.ss6509a1
  19. Wendy B. Bostwick, Carol J. Boyd, Tonda L. Hughes, Sean Esteban McCabe Dimensions of Sexual Orientation and the Prevalence of Mood and Anxiety Disorders in the United States // American Journal of Public Health. — 2010-03. — В. 3. — Т. 100. — С. 468—475. — ISSN 1541-0048 0090-0036, 1541-0048. — doi:10.2105/ajph.2008.152942
  20. 20,0 20,1 20,2 Sean D. Chester, Jesse M. Ehrenfeld, Kristen L. Eckstrand Results of an Institutional LGBT Climate Survey at an Academic Medical Center // LGBT Health. — 2014-12. — В. 4. — Т. 1. — С. 327—330. — ISSN 2325-8306 2325-8292, 2325-8306. — doi:10.1089/lgbt.2013.0055

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]