Լռություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Լռություն, լսելի ձայնի բացակայությունը կամ շատ ցածր ինտենսիվությամբ ձայնի առկայությունը։ Լռությունը կարող է վերաբերել նաև ցանկացած տեսակի հաղորդակցության՝ այդ թվում խոսքի[1] և երաժշտության[1] բացակայությանը։ Լռությունն օգտագործվում է ընդհանուր հաղորդակցության մեջ որպես ոչ վերնալ հաղորդակցում և հոգեկան կապ։ Լռությունը նաև կարող է նշանակել, որ սենյակում կամ տարածքում ոչ ոք չի խոսում և ձայն չի հանում։ Լռությունը մեծ դեր ունի շատ մշակույթների ծեսերում և ծիսակարգերում։

Խոսքում կարճատև լռությունը կարող է նշանակել կասկած, կակազություն, ինքնաուղղում կամ դադար՝ մտքերը և գաղափարները արտահայտելու, ճշտելու համար։

Ըստ մշակութային նորմերի՝ լռությունը կարող է լինել դրական կամ բացասական։ Օրինակ՝ քրիստոնյա մեթոդիստների մոտ ժամերգության ժամանակ լռությունը դրական երևույթ է համարվում, բայց օրինակ հյուսիսային բապտիստական եկեղեցում լռությունը կարող է դիտվել որպես ասվածի հանդեպ ունեցած անհամաձայնություն, քրիստոնյա համայնքի հետ կապերի թուլություն։

Երաժշտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտությունը հիմնված է լռության վրա այն առումով, որ ձայների միջակայքերը դինամիկային, մեղեդուն և ռիթմին տալիս են մարդու վրա ներգործելու հատկությունը։ Ավելին, երաժշտության երկար պաուզաները կարող են դիտվել որպես լրացուցիչ ժամանակ՝ նախորդող երաժշտական հատվածը ավելի լավ ընկալելու համար։ Լռությունը չի ազդում երաժշտության որակի վրա, այլ հակառակը՝ կարող է մեծացնել գործիքների ձայնի և վոկալի ազդեցությունը[2]

4′33″ -ը էքսպերիմենտալ երաժշտական ստեղծագործություն է ավանգարդ կոմպոզիտոր Ջոն Քեյջի կողմից, որը կազմված է կոմպոզիտորի կողմից նախօրոք չմտածված էմբիենթ ձայների ընդհարությունից։

Բանավեճում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինվորները գլուխները խոնարհում են լռության րոպեի ժամանակ:

Փաստարկային լռությունը հռետորությանմեջ օգտագործվում է այն ժամանակ, երբ բանավեճող կողմը սպասում է ինչ-որ պատասխան ակնկալել։ Դա կարող է վիրավորական լինել, ցուցադրելով պատասխանից խուսափելը, որը սակայն ճիշտ օգտագործվելու դեպքում բանավիճող կողմին կարող է հաղթանակ բերել։

Փաստարկ՝ լռությունից (լատիներեն՝ argumentum ex silentio), մեկի լռությունից, անգիտությունից ենթադրված փաստարկն է։ Ընդհանուր առմամբ, ex silentio նշանակում է այն պնդումը, որը կատարվել է մեկի լռության հիման վրա։

Օրենքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լռության իրավունքը ոստիկանության կողմից ձերբակալվելու դեպքում ժամանակ կամ որոշ երկրներում՝ դատարանում, մարդկանց ունեցած իրավական պաշտպանությունն է։

Վտանգի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ջոզեֆ Ջորդանայի հասարակական կենդանիների, այդ թվում՝ մարդու մոտ, լռությունը կարող է լինել վտանգում գտնվելու նշան։ Շատ հասարակական կենդանիներ անկանոն ձայներ են հանում ինչ-որ կոնտակտ փնտրելու նպատակով (կոնտակտային կանչեր)[3]: Շատ կենդանիներ վտանգի մասին հայտնում են ուղղակի դադարացնելով կոնտակտային կանչերը և լռելով, սառելով՝ չօգտագործելով վտանգի մասին զգուշացնող կանչերը։ Այս մասին գրել է Չարլզ Դարվինը վայրի ձիու և խոշոր եղջերավոր անասունների օրինակով[4]:

Հոգևոր կյանքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լռությունը հոգևոր կյանքում հաճախ օգտագործվում է որպես ներքին լռության փոխաբերություն։ Լուռ միտքը, ազատված արտաքին աշխարհից և ներքին մտքերից կարևոր այլ է հոգեկան զարգացման մեջ։ Այսպիսի «ներքին լռությունը» ձայնի բացակայությունը չէ, այլ աստվածային իրականության, սեփական իրական եսի և աստվածային բնույթի հետ կոնտակտի առկայութան ապացույց[5]: Շատ կրոններում մտքի ու հոգու լուռ և հանգիստ լինելը կարևոր է հոգեկան կերպարանափոխության համար։

Հարգանքի լռություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողբերգական իրադարձությունը հիշելու, զոհերին հարգելու համար շատ հաճախ օգտագործվում է լռության րոպեն, երբ ներկաները լռելով հարգանքի տուրք են մատուցում իրադարձության կամ ավելի հաճախ անձի հիշատակին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Silence | Define Silence at Dictionary.com»։ Dictionary.reference.com։ Վերցված է 2013-08-15 
  2. Cox Christoph, Warner Daniel (2004)։ Audio Culture: Readings in Modern Music 
  3. Macedonia, J. (1986).
  4. Charles Darwin (2004)։ The Descent of Man։ London: Penguin Books. pg. 123 
  5. See Stephen Palmquist, Ontology and the Wonder of Silence, Part Four of The Tree of Philosophy (Hong Kong: Philopsychy Press, 2000.
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Լռություն հոդվածին