Խտրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուշադրություն․ հոդվածի այս բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարան-ից և կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից
«Աստված ատում է արվամոլներին» մակագրությամբ ցուցապաստառ

Խտրականություն, որոշակի կատեգորիայի մարդկանց իրավունքների սահմանափակում կամ ընդհանրապես իրավունքներից զրկում՝ ըստ նրանց ազգային, ռասայական պատկանելության, սեռի կամ այլ հատկանիշների։ Բուրժուական երկրներում առավել տարածված է ռասայական խտրականությունը (ԱՄՆ-ում՝ սևամորթների, հնդկացիների, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում՝ ոչ բուրական և ոչ եվրոպական ժողովուրդների նկատմամբ)։ Կապիտալիստական երկրներում կիրառվում են նաև խտրականությունյան այլ ձևեր, կանանց և երիտասարդների աշխատանքի ցածր վարձատրություն, կրոնական կամ քաղաքացիական հայացքների համար մարդկանց իրավունքների սահմանափակում և այլն։

Իսկ միջազգային հարաբերություններում խտրականությունը՝ որևէ պետության ներկայացուցիչների, կազմակերպությունների կամ քաղաքացիների համար պակաս իրավունքների սահմանումն է այլ պետության ներկայացուցիչների, կազմակերպությունների կամ քաղաքացիների համեմատ։

Անձի սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկական կամ սոցիալական ծագումի, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, ամուսնական կամ ընտանեկան կարգավիճակի, առողջական վիճակի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնությանը պատկանելության, գույքային վիճակի, ծնունդի, հաշմանդամության, տարիքի կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքների հիմքով որոշումներ, գործողություններ կամ անգործություն, իրավական նորմեր կամ գնահատման չափանիշներ, բացառումներ, սահմանափակումներ կամ նախապատվություն, պայմաններ կամ պրակտիկա, որոնք նպատակաուղղված են անձի և/կամ մի խումբ անձանց իրավունքներն ու ազատությունները սահմանափակելուն, բոլոր անձանց կողմից մյուսների հետ հավասար հիմքերով իրականացման և դրանց ճանաչմանը խոչընդոտելուն։ Այն նաև ընդգրկում է անձի իրական կամ ենթադրյալ անդամակցությունը, նույնականացումը սույն օրենքով պաշտպանված որևէ խմբի հետ։

Խտրականության տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՀՀ «Խտրականության դեմ» օրենքի 1-ին գլխի 6-րդ հոդվածի,խտրականության տեսակները 6-ն են։

1)ուղղակի խտրականություն,

2)անուղղակի խտրականություն,

3)խտրականության հրահրում,

4)հետապնդում,

5)սեռական ոնտձգություն,

6)սեգրեգացիա։

1.Ուղղակի խտրականություն - որոշումներ,գործողություններ կամ անգործություն , ուղղված որոշակի հատկանիշներով անձի և/կամ մի խումբ անձանց իրավունքներն ու շահերը սահմանափակմանը, ցանկացած տարբերակմանը, բացառմանը կամ նախապատվությանը, որը նպատակաուղղված է կամ հանգեցնում է կյանքի տարբեր ոլորտներում անձանց իրավահավարասարության ճանաչման, օգտագործման կամ իրականացման սահմանափակմանը կամ վերացմանը։

2.Անուղղակի խտրականություն- առերևույթ չեզոք/ոչ խտրական օրենքներ, քաղաքականություն, պրակտիկա կամ չափանիշներ, որոնց իրականացման կամ կիրառման դեպքում առաջանում է կամ կարող է առաջանալ որոշակի հատկանիշներով անձի կամ մի խումբ անձանց իրավունքների սահմանափակում կամ արտոնությունների ձեռք բերում։ Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ այդպիսի գործողությունները կամ անգործությունը, իրավական նորմերը կամ գնահատման չափանիշները, պայմանները կամ պրակտիկան օբյեկտիվորեն 3 հիմնավորված են տվյալ անձի և/կամ մի խումբ անձանց համար հավասար հնարավորությունների ապահովմանը, նրանց օրենքով նախատեսված հավասար իրավունքների և ազատությունների ապահովմանը։

3. Խտրականության հրահրում- որոշակի հատկանիշներով անձի և/կամ մի խումբ անձանց նկատմամբ խտրականության կամ բացահայտ նախապատվության, նվազ բարենպաստ վերաբերմունքի դրսևորման հրահանգներ, ցուցումներ կամ կոչեր։

4 . Հետապնդում- որոշակի հատկանիշներ ունեցող անձի և/կամ մի խումբ անձանց համար անցանկալի բանավոր, ոչ-բանավոր կամ ֆիզիկական պահվածք, որը հանգեցնում է կան նպատակ է հետապնդում անձի և/կամ մի խումբ անձանց արժանապատվության վիրավորելուն և նրանց համար ահաբեկող, թշնամական, վիրավորական կամ մերժողական միջավայր ստեղծելուն;

5. Սեռական ոտնձգություններ- «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծին համապատասխան

6. Սեգրեգացիա- որոշման, գործողության կամ անգործություն, որը ուղղակի կամ անուղղակի հանգեցնում է անձի և/կամ մի խումբ անձանց որոշակի հատկանիշների հիման վրա բաժանմանը, տարբերակմանը կամ չնույնացմանը։

Մեր հասարակությունում խտրականության դրսևորումների օրինակներից են`

  • զանգվածային լրատվության միջոցներում կրոնական կազմակերպությունների վերաբերյալ ատելության և բռնության կոչերը,
  • ազգային փոքրամասնությունների հանդեպ խտրականությունը գործատուների և հասարակության կողմից,
  • աշխատանքի ընդունման չափանիշներում տարիքային ահնարկի սահմանափակումները,
  • հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղաշարժման անհրաժեշտ հնարավորությունների բացակայությունը,
  • օտարազգի ուսանողների կրկնակի ուսման վարձ վճարելը,
  • բժշկի կողմից ՄԻԱՎ-ով ապրող անձի հարազատին ուսումնական հաստատությունից հեռացնելը,
  • ծեծված նույնասեռական անձին բժշկական օգնության տրամադրման մերժումը,
  • բազմաթիվ ընտանիքներում ամուսնու կողմից ծեծի և բռնության է ենթարկվում կինը։

Գործողությունը խտրական չէ,եթե այն չի սահմանափակում այլ անձանց իրավունքներն ու ազատությունները և չի ստողծում արգելքներ դրանց իրականացման համար։Ինչպես նաև,տրամադրում է որոշակի հատկանիշներով անձին և/կամ մի խումբ անձանց արտոնություններ` ժամանակավոր կառուցողական գործողությունների շրջանակում,ինչպիսին են` պետության կողմից հատուկ պաշտպանություն առանձին խմբի անձանց նկատմամբ,եթե նրանք ունեն այդպիսի պաշտպանության կարիք։Միջոցառումների իրականացում,որոնք ուղղված են առանձին խմբի անձանց ինքնության պահպանմանը,եթե այդպիսի միջոցներն անհրաժեշտ են։Արտոնությունների տրամադրում և փոխհատուցում առանձին խմբի անձանց օրենքով նախատված դեպքերում։Պետության կողմից առանձին խմբի անձանց համար սոցիալական երաշխիքների սահմանում։Օրենքով սահմանված հատուկ պահանջներ առանձին խմբի անձանց իրավունքների իրականացումն ապահովելու նպատակով։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

http://hanun.am/wp-content/uploads/2013/07/Anti-Discrimination-Law.25.03.2013.pdf

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png