Նույնասեռ ամուսնություն


Կատեգորիա:ԼԳԲՏ իրավունքներ |
ԼԳԲՏ իրավունքներ |
---|
![]() |
Լեսբուհի ∙ Գեյ ∙ Երկսեռականություն ∙ Տրանսգենդեր |
![]() |
Նույնասեռ ամուսնություն, ամուսնությունն է նույն սեռն ունեցող մարդկանց միջև։ Ինչպես տարասեռական մարդիկ, նույնասեռական և երկսեռական մարդիկ ևս մտնելով նման միության մեջ ստանում են մի շարք իրավունքներ ու պարտականություններ միմյանց հանդեպ։ Նույն սեռի երկու մարդու միջև ամուսնության հնարավորության գաղափարը Արևմտյան աշխարհի հասարակության մեջ սկսեց լայնորեն քննարկվել 20-րդ դարի երկրորդ կեսին ՝ միասեռական մարդկանց նկատմամբ վերաբերմունքի ազատականացման ֆոնին, չնայած նրան, որ նման հարաբերությունները ավելի երկար պատմություն ունեն։ Քննարկումները նույն սեռի զույգերի ամուսնության վերաբերյալ դեռևս սուր են։
Ներկայիս կարգավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի դրությամբ, նույնասեռ ամուսնությունները օրինական են (երկրի ամբողջ տարածքով կամ մասնակի) 34 երկրներում, որոնց բնակչության թիվը ընդհանուր կազմում է 1 միլիարդից ավելի։ Մի շարք այլ երկրներ ստեղծել են այլընտրանքային ինստիտուտներ` նույնասեռ զույգերի ընտանեկան իրավունքի ճանաչման համար։
Հայաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Նույնասեռ ամուսնությունները և քաղաքացիական միությունները Հայաստանում օրինական չեն և սահմանադրությունը սահմանափակում է ամուսնությունը միայն հակառակ սեռի զույգերի միջև։
2017 թվականի հուլիսի 3-ին Արդարադատության նախարարությունը հայտարարեց, որ արտերկրում իրականացված բոլոր ամուսնությունները գործում են Հայաստանում, այդ թվում նաև նույն սեռի մարդկանց միջև ամուսնությունները։ Սա Էստոնիայից հետո Հայաստանին դարձրեց նախկին Սովետական Միության երկրորդ երկիրը, որը ճանաչում է արտասահմանում կնքված նույնասեռ ամուսնությունները։
Հայաստանում նույնասեռ զույգերին չի թույլատրվում համատեղ երեխաների որդեգրումը և նման օրենսդրության շուրջ հայտնի բանավեճ չկա։
Ամուսնության հավասարությունը ճանաչող երկրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Երկիր | Օրենքը ուժի մեջ
մտնելու ամսաթիվը |
Վերջնական ընդունման ամսաթիվը | Նշում | |
---|---|---|---|---|---|
1 | ![]() Նիդերլանդներ |
1 ապրիլի 2001 | 19 դեկտեմբերի
2000 |
Բոնեյրե, Սինթ Էվստատիուս և Սաբա տարածքներում ամուսնությունը հնարավոր է 2012 թվականի հոկտեմբերի 10-ից։ Արուբա, Սինթ Մաարտեն և Կյուրասաո կղզիներում Նույնասեռական ամուսնությունները չեն կնքվում, սակայն ճանաչվում են Նիդերլանդների մնացած տարածքներում կնքված ամուսնությունները։ | |
2 | ![]() Բելգիա |
1 Հունիսի 2003 | 30 հունվարի
2003 |
Երեխաների համատեղ որդեգրումը թույլատրված է 2006 թ-ից | |
3 | ![]() |
3 հուլիսի
2005 |
30 հունիսի
2005 |
||
4 | ![]() |
20 հուլիսի 2005 | 19 հուլիսի
2005 |
||
5 | ![]() |
30 նոյեմբերի 2006 | 28 նոյեմբերի
2006 |
Խորհրդարանն ընդունեց օրենքը՝ Սահմանադրական դատարանի հրամանից հետո։ | |
6 | ![]() |
1 հունվարի
2009 |
17 հունիսի
2008 |
||
7 | ![]() |
1 մայիսի
2009 |
1 ապրիլի,
2009թ |
||
8 | ![]() |
5 հունիսի, 2010 | 11 փետրվարի
2010 |
Որդեգրումը և արհեստական բեղմնավորումը թույլատրվել է 2016 թվականից։ | |
9 | ![]() |
27 հունիսի 2010 | 11 հունիսի
2010 |
||
10 | ![]() |
22 հուլիսի, 2010 | հուլիսի 15
2010 |
||
11 | ![]() |
15 Հունիսի
2012 |
7 հունիսի
2012 |
![]() Ֆարերյան կղզիներ-ում 2017 թվականի հուլիսի 1-ից։ | |
12 | ![]() |
16 մայիսի 2013 | 14 մայիսի
2013 (Արդարադատության ազգային խորհուրդ) |
||
13 | ![]() |
18 մայիսի 2013 | 23 ապրիլի
2013 |
Օրենքը գործում է նաև Ֆրանսիայի անդրծովյան տարածքներ-ում։ Սուրոգատ մայրություն-ը արգելված է։ | |
14 | ![]() |
5 օգոստոսի 2013 | 10 ապրիլի
2013 |
||
15 | ![]() |
19 օգոստոսի
2013 |
17 ապրիլի
2013 |
Օրենքը չի գործում Կուկի Կղզիներ (որտեղ միասեռ հարաբերությունները քրեորեն պատժելի են) Ինչպես նաև Նյուեյ և Տոկելաու-ում նույնպես օրենքը չի գործում ։ | |
16 | ![]() |
1 հունվարի
2015 |
Հունիսի 18
2014 |
||
17 | ![]() |
26 հունիսի 2015 | 26 հունիսի
2015 |
Առաջին անգամ նույնասեռ ամուսնությունները օրինականացվեցին Մասաչուսեթս նահանգում դեռ 2004 թվականին։ | |
18 | ![]() |
16 նոյեմբերի 2015 | 22 մայիսի
2015 |
Առաջին երկիրը, որը օրինականացրեց նույնասեռ ամուսնությունները Հանրաքվեի միջոցով։ | |
19 | ![]() |
28 ապրիլի 2016 | 28 ապրիլի
2016 |
Սահմանադրական դատարանը ապօրինի հայտարարեց նույնասեռ ամուսնությունների արգելումը այն բանից հետո, երբ խորհրդարանը հրաժարվեց օրինականացնել նույնասեռ ընտանիքների իրավունքները։ | |
20 | ![]() |
մարտի 1
2017 |
12 դեկտեմբերի
2014 |
Այս օրենքը առաջին քաղաքացիական նախաձեռնությունն էր, որը հաստատեց խորհրդարանը։ | |
21 | ![]() |
1
սեպտեմբերի 2017 |
հուլիսի 12
2017 |
||
22 | ![]() |
1 հոկտեմբերի
2017 |
հունիսի 30
2017 |
||
23 | ![]() Ավստրալիա |
9 դեկտեմբերի
2017 |
7
դեկտեմբերի 2017 |
Քվեարկությունը խորհրդարանում տեղի ունեցավ հանրաքվեի/փոստով հարցումից հետո ։ | |
24 | ![]() |
1
հունվարի 2019 |
5
դեկտեմբերի 2017 |
||
25 | ![]() |
24
մայիսի 2019 |
17
մայիսի 2019 |
||
26 | ![]() |
8 հուլիսի
2019 |
12 հունիսի | ||
27 | ![]() |
13 հունվարի
2020 |
կախված տարածաշրջանից Խորհրդարան |
Միացյալ Թագավորությունում ընտանեկան օրենսդրությունը ենթակա է տարածաշրջանների իրավասությանը։ Անգլիայում և Ուելսում նույն սեռի անձանց միջև ամուսնությունները օրինական են 2014 թ.-ի մարտի 13-ից, Շոտլանդիայում՝ 2014 թվականի դեկտեմբերի 16-ից, Հյուսիսային Իռլանդիայում՝ 2020 թվականի հունվարի 13-ից։
2020 թվականի դրությամբ 14 Բրիտանական անդրծովյան տարածքներից 9-ը նունպես կնքում են նույնասեռ ամուսնություններ։ | |
28 | ![]() Կոստա Ռիկա |
26 մայիսի 2020 | 8 օգոստոսի
2018 |
Գերագույն դատարանը ապօրինի հայտարարեց նույնասեռ ամուսնություննների արգելումը։ Դատարանի համաձայն, կառավարությունը պետք է ընդունի համապատասխան օրենքները 1.5 տարվա ընթացքում։ Հակառակ դեպքում, այս ժամանակահատվածից հետո նույն սեռի զույգերին ինքնաբերաբար կթույլատրվի գրանցել ամուսնություններ։ | |
29 | ![]() |
10 Մարտի
2022 |
7 Դեկտեմբեր
2021 |
||
30 | ![]() |
1 Հուլիս 2022 | 18 Սեպտեմբեր
2020 Խորհրդարան |
||
31 | ![]() |
8 Հուլիսի
2022 |
16 Հունիսի
2022 Սահմանադրական դատարան |
||
32 | ![]() |
27 սեպտեմբերի
2022 |
25 Սեպտեմբերի, 2022 թ | ||
33 | ![]() |
31 դեկտեմբերի
2022 |
Մեքսիկայում առաջին անգամ նույնասեռ ամուսնությունները օրինականացվել են 2010 թ. մարտի 4-ին մայրաքաղաք Մեխիկոյում։ Գերագույն դատարանի որոշմամբ բոլոր նահանգները ճանաչում են ամուսնությունները։ Գերերոն վերջին նահանգն էր, որտեղ ուժի մեջ մտավ միասեռ ամուսնությունների մասին օրենքը 2022 թվականի դեկտեմբերի 31-ին։ | ||
34 | ![]() |
17 Փետրվարի
2023 |
21 Հուլիսի
2022 |
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն երկրներում, որոնք ընդունել են ամուսնական հավասարությունը, նույնասեռական ամուսնությունների տոկոսը փոքր է տարեկան ամուսնությունների ընդհանուր թվից։
Տարի | Նիդերլանդներ[1] | Իսպանիա[2] | ||||
---|---|---|---|---|---|---|
Արական զույգեր | Իգական զույգեր | % ընդհանուր ամուսնությունների թվից |
Արական զույգեր | Իգական զույգեր | % ընդհանուր ամուսնությունների թվից | |
2001 | 1339 | 1075 | 2,94 % | — | — | — |
2002 | 935 | 903 | 2,14 % | — | — | — |
2003 | 735 | 764 | 1,86 % | — | — | — |
2004 | 579 | 631 | 1,65 % | — | — | — |
2005 | 570 | 580 | 1,59 % | 923 | 352 | 1,06 % |
2006 | 579 | 633 | 1,67 % | 3190 | 1384 | 2,16 % |
2007 | 663 | 708 | 1,89 % | 2180 | 1070 | 1,60 % |
2008 | 656 | 752 | 1,87 % | 2299 | 1250 | 1,81 % |
2009 | 573 | 785 | 1,85 % | 2212 | 1200 | 1,94 % |
2010 | 660 | 694 | 1,80 % | 1955 | 1238 | 1,87 % |
2011 | 601 | 754 | 1,89 % | 2073 | 1467 | 2,17 % |
2012 | 544 | 741 | 1,83 % | 1935 | 1520 | 2,05 % |
2013 | 522 | 700 | 1,89 % | 1648 | 1423 | 1,96 % |
2014 | 532 | 727 | 1,93 % | 1679 | 1596 | 2,01 % |
2015 | 647 | 749 | 2,17 % | 1925 | 1813 | 2,21 % |
2016 | 665 | 771 | 2,20 % | 2188 | 2132 | 2,46 % |
2017 | 620 | 755 | 2,14 % | 2323 | 2314 | 2,67 % |
Նույնասեռական զույգերը հակված են ամուսնանալ ավելի ուշ տարիքում, քան տարասեռական զույգերը։
Ամուսնության տարիքը Նիդերլանդներում 2015 թ․ (առանձին` նույնասեռական և տարասեռական ամուսնություններ)[3]
Lua error in Մոդուլ:Chart at line 232: group names should contain the same number of items as the number of groups (5). |
Բանավեճեր ամուսնության հավասարության վերաբերյալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նույնասեռ ամուսնությունների ճանաչումը համարվում է մարդու իրավունք և քաղաքացիական իրավունք, նաև քաղաքական, սոցիալական և կրոնական վեճի առարկա[4]։ Նույնասեռ ամուսնությունների կողմնակիցները հիմնականում մարդու իրավունքների և քաղաքացիական իրավունքների պաշտպան կազմակերպություններ, բժշկական և գիտական համայնքներ են, իսկ ընդիմախոսները՝ կրոնական խմբեր։ Տարբեր հավատքի համայնքներ ամբողջ աշխարհում նույնասեռ ամուսնությունների օրինականացման կողմնակից են, մինչդեռ շատ կրոնական համայնքներ դեմ են։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկու նույն սեռի ներկայացուցիչ անձանց միջև ամուսնությունը ճանաչելու գաղափարի շուրջ հասարակության քննարկումները ծագել են Արևմտյան աշխարհում 20-րդ դարի երկրորդ կեսում։ Դրան նպաստել են 1960-ական թվականների խորը հասարակական փոփոխությունները, նույնասեռականության վերաբերյալ հասարակության կարծիքի փոփոխությունը, ԼԳԲՏ մարդկանց հետապնդող օրենքների չեղարկումը, Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից նույնասեռականությունը հիվանդությունների ցանկից հեռացնելը և ԼԳԲՏ-շարժման ձևավորումը[5][6][7][8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ըստ տվյալների Վիճակագրության կենտրոնական բյուրո (https://opendata.cbs.nl)
- ↑ Համաձայն Իսպանիայի վիճակագրության ազգային ինստիտուտի (http://ine.es/)
- ↑ «Vrouwenparen vaker uit elkaar dan mannenparen» (հոլանդերեն). Centraal Bureau de Statistiek. 2016 թ․ մարտի 30. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ https://supreme.justia.com/cases/federal/us/576/14-556/ «Inter-American court backs same-sex marriage». BBC News (բրիտանական անգլերեն). 2018. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
{{cite news}}
: Check|url=
value (օգնություն)(չաշխատող հղում) «Obergefell v. Hodges, 576 U.S. ___ (2015)». Justia Law (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին. «Decision in Perry v. Schwarzenegger» (PDF). 2013 թ․ մարտի 16. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին. - ↑ Supreme Court of the United States gay marriage decision: Full text of Obergefell ruling
- ↑ LOI n° 2013-404 du 17 mai 2013 ouvrant le mariage aux couples de personnes de même sexe, 17 mai 2013, Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին
- ↑ «Однополые браки в Америке: 50 лет борьбы». Радио Свобода (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ http://www.intelros.ru/pdf/gender_issledovaniya/2010_20-21/03.pdf
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նույնասեռ ամուսնություն» հոդվածին։ |
|