ԼԳԲՏ իրավունքները Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ԼԳԲՏ իրավունքները Հայաստանում
Europe-Armenia.svg
Location of  ԼԳԲՏ իրավունքները Հայաստանում  (green)

in Europe  (dark grey)  –  [Legend]

Գենդերային ինքնություն/արտահայտություն-
Զինվորական ծառայությունԲացահայտ արգելք չկա։ Այնուամենայնիվ, ԼԳԲՏ-ի անձինք հայտնաբերվել են իրենց սեռական կողմորոշման պատճառով։
Պաշտպանություն խտրականությունիցՍեռական կողմնորոշման վրա հիմնված խտրականությունը արգելող որևէ օրենք չկա

Հայաստանի Հանրապետությունում լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանս* (ԼԳԲՏ) համայնքի իրավունքները օրինական և սոցիալական բնագավառներում օրենսդրորեն չեն կարգավորվում։ Նույնասեռականությունը Հայաստանում 2003 թվականից ի վեր օրինական է։ Այնուամենայնիվ, չնայած այն ապաքրեականացվեց, տեղի լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանս* (ԼԳԲՏ) քաղաքացիների իրավիճակը զգալիորեն չփոխվեց։ ԼԳԲՏ համայնքի շատ հայեր վախենում են, որ նրանք իրենց ընկերների, ընտանիքների, հասարակության կողմից կքարկոծվեն և կվտարվեն, որը հիմնավորված է սեռական կողմնորոշմամբ կամ գենդերային ինքնությամբ։ Վերջերս Հայաստանում ԼԳԲՏ համայնքը դարձել է ավելի լավ կապակցված սոցիալական ցանցերի շնորհիվ, թեև վախի զգացումը և անանունության ցանկությունը մնում են ազգային պահպանողական մշակույթի պատճառով։

Հոմոսեքսուալությունը մնում է տաբու թեմա հայ հասարակության շատ մասերում։ 2012 թվականի ուսումնասիրության ժամանակ հայաստանցի լրագրողների 55%-ը հայտարարել է, որ նրանք կդադարեցնեն իրենց հարաբերությունները ընկերոջ կամ բարեկամների հետ, եթե պարզվի, որ նրանք գեյ են։ Բացի այդ այս ուսումնասիրությունը պարզել է, որ հայաստանցիների 70%-ը գտնում է, որ ԼԳԲՏ համայնքը «տարօրինակ» է։ Ավելին, չկա ոչ մի իրավական պաշտպանություն ԼԳԲՏ անձանց համար, որոնց իրավունքները պարբերաբար խախտվում են։ Հայ երիտասարդների մեծ մասը դեռևս անտեղյակ է ԼԳԲՏ բազմաթիվ խնդիրների վերաբերյալ։

ԼԳԲՏ համայնքի շատ մարդիկ պնդում են, որ իրենց նկատմամբ աշխատավայրում կամ ընտանիքում ատելության և բռնության կոչեր են հնչում, սակայն նրանք չեն բարձրաձայնում կամ բողոքում իրենց իրավունքների ոտնահարման կամ քրեական հանցագործությունների մասին։

Բացի այդ 2011 թվականին Հայաստանը ստորագրել է «համատեղ հայտարարություն բռնարարքներ և հարակից մարդու իրավունքների խախտումների հիման վրա սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության» Միավորված ազգերի օրենսդրությունը, դատապարտելով բռնությունը և խտրականությունը ԼԳԲՏ անձանց նկատմամբ։

Նույնասեռական գործունեության օրինականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի ապրիլի 18-ից, հաշվի առնելով մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջները, նույնասեռականությունը Հայաստանում ապաքրեականացվել է։

Հայաստանի Հանրապետությունը, ստորագրելով և վավերացնելով մի շարք միջազգային իրավական փաստաթղթեր, պարտավորվել է ստանձնել՝ ձեռնարկելու կոնկրետ քայլեր՝ բարելավելու ԼԳԲՏ անձանց իրավունքների իրադրությունը Հայաստանում, ինչպես նաև պայքարելու ԼԳԲՏ անձանց հանդեպ սեռական կողմնորոշման և/կամ գենդերային ինքնության հիմքով ցանկացած տեսակի խտրականության, ատելության խոսքի, ատելության հիմքով հանցագործությունների դեմ։ Հատկանշական է իրավապահ, դատական մարմինների դերը ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելության հիմքով հանցագործությունների բացահայտման և արդարացի պատասխանատվության ու պատժի ենթարկման գործում, սակայն, հիմք ընդունելով ինչպես մի շարք միջազգային կառույցների և կազմակերպությունների, ինչպիսիք են՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ՌԱԵՀ , Իլգա-Եվրոպա, Ամնեսթի Ինթերնեշնլ և այլն, այնպես էլ՝ ներպետական կառույցների զեկույցները, հետազոտությունները, հաշվետվությունները՝ պետական քաղաքականությունը խտրականության բացառման և իրավահավասարության ապահովման ոլորտում արդյունավետ չէ ո՛չ օրենսդրական, ո՛չ գործնական առումով։

Համաձայնության տարիքը 16 է, անկախ սեռից և սեռական կողմնորոշումից։ Այդ է փաստում նաև 2018թ.-ի օգոստոսին Շուռնուխ գյուղում իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշման և/կամ գենդերային ինքնության հիմքով պայմանավորված բռնության գործադրումը 9-ը երիտասարդների, այդ թվում՝ ԼԳԲՏ անձանց և ակտիվիստների նկատմամբ։

Նույնասեռ ամուսնության ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նույնասեռ ամուսնությունները և քաղաքացիական միությունները Հայաստանում օրինական չեն, և սահմանադրությունը սահմանում է ամուսնությունը որպես միայն տարասեռ զույգերի միություն։

2017 թվականին հուլիսի 3-ին «PanARMENIAN.Net» լրատվական գործակալությունը հոդված է հրապարակել` ըստ որի՝ ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնել են, որ արտերկրում նույնասեռ ամուսնությունների Հայաստանում ճանաչվում են[1]։ Այս լուրը տարածվել է որոշ լրատվամիջոցների կողմից, սակայն դրա հաստատումը չի եղել։ 2019 թվականին Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, որ Հայաստանը չի ճանաչում նույնասեռ ամուսնությունները[2]։

Հայաստանի ընտանեկան օրենսգրքի համաձայն՝ այլ երկրներում կնքված ամուսնությունները ճանաչվում պետության կողմից, սակայն եթե օտարերկրյա պետության նորմերը հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին, ապա կիրառվում է Հայաստանի օրենսդրությունը։ Արդյունքում՝ օտարերկրյա նույնասեռ ամուսնությունների ճանաչումը իրավապաշտպաններին անհնարին է թվում[3][4]։

Որդեգրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում նույնասեռ զույգերին չի թույլատրվում երեխաների որդեգրումը, և նման օրենսդրության շուրջ հայտնի բանավեճ չկա։

Զինվորական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հելսինկյան Իրավունքների կոմիտեի, 2004 թվականին ստորագրված պաշտպանության նախարարության ներքին հրամանագիրը արդյունավետ կերպով արգելում է գեյ տղամարդկանց ծառայել զինված ուժերում։ Փաստացի նրանք որակվում են որպես «հոգեկան խանգարում ունեցող» և ուղեգրվում են հոգեբուժարան։

ԼԳԲՏ էմիգրացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում ԼԳԲՏ էմիգրացիայի առանձնահատուկ նպաստող գործոններն են՝ ֆիզիկական անվտանգության սպառնալիքները և անպաշտպանությունը պետությունից, ընտանիքից մերժվածությունը կամ մերժված լինելու վախը, ազատ ինքնադրսևորման և ինքնության ճանաչման սահամանափակումները, մեկուսացումը, հոգեբանական ճնշումները, սոցիալական կարգավիճակի կորուստը և կորստի վախը, շանտաժը, ճնշումները և այլն։ Փաստորեն, մնացած մասն ապավինում է որոշ իրավապաշտպան կազմակերպությունների օգնությանը կամ մեկուսանում է, կամ էլ շարունակում է ապրել օրեցօր աճող ատելության մթնոլորտում, խտրականության և բռնության ենթարկվելու վախի և հավանական վտանգի պայմաններում։

Կենսապայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նույնասեռականությունն արգելող օրենքի վերացման արդյունքում Հայաստանում հայտնաբերվել է զարգացող ԼԳԲՏ իրավունքների շարժման մի շարք նշաններ։ 2003 թվականի հոկտեմբերին Երևանում հավաքվեց 15 ԼԳԲՏ -ից բաղկացաց մի խումբ, որը ստեղծեց կազմակերպություն, որը սկզբում անվանվեց GLAG-ի (Gay և Lesbian Armenian Group): Սակայն մի քանի հանդիպումից հետո մասնակիցները չկարողացան հասնել իրենց նպատակին։

1998 թվականին Նյու Յորքի հայ գեյերի և լեսբիների հայկական ասոցիացիան հիմնադրվել է ԼԳԲՏ սփյուռքահայերին աջակցելու համար։ 

2007 թվականին, Pink Armenia, մեկ այլ ՀԿ-ի հայտ է խթանել հանրային իրազեկությունը ՄԻԱՎ-ի և այլ սեռավարակների (սեռական ճանապարհով փոխանցվող վարակների) կանխարգելումը։ Pink- ը հետազոտություն է իրականացնում Հայաստանում ԼԳԲՏ անձանց կարգավիճակի վերաբերյալ, համագործակցելով հոմոֆոբիայի դեմ պայքարող այլ ՀԿ-ների հետ։

Փինք իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն այժմ զբաղվում է ԼԳԲՏՔ+ անձանց մարդու իրավունքների պաշտպանության ջատագովությամբ և նաև տրամադրում է ԼԳԲՏՔ+ անձանց իրավաբանի, սոցիալական աշխատողի և հոգեբանի անվճար ծառայություններ։

2012 թվականի մայիսի 8-ի առավոտյան 5։30-ի սահմաններում անհայտ անձինք պայթեցրեցին DIY փաբը։ Պայթյունը ատելության նշան էր, այս ահաբեկչական գործողությունը տեղի ունեցավ, քանի որ փաբում հաճախակի հավաքվում էին ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ։

Խոսքի ազատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թ-ին Հայաստանի ոստիկանությունը առաջարկեց «ոչ ավանդական սեռական հարաբերություններ» և «ԼԳԲՏ քարոզչություն» իրականացնելը երիտասարդների շրջանում արգելող օրենք, որը նման էր ռուսական հակա-գեյ օրենքին։ Ոստիկանության մամուլի քարտուղար Աշոտ Ահարոնյանը հայտարարեց, որ օրինագիծն առաջարկել է հասարակության մեջ միասեռականության տարածման վախի պատճառով։ Բացի այդ, ՀԿ-ները, այդ թվում`«Pink Armenia»-ն, պնդում էին, որ դա հանրության շրջանում տարբեր հասարակական-քաղաքական հարցերից շեղելու փորձ էր։ Օրինագիծը ի վերջո չընդունվեց։

Եվ առհասարակ ԼԳԲՏՔ+ անձանց կյանքը շատ մեծ հաճախականությամբ է մանիպուլացվում քաղաքական գործիչների կողմից կարևոր և օրհասական խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու համար։

Իրավունք թերթի միջադեպ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թ. Մայիսի 17-ին «Իրավունք» թերթը լույս է տեսել մի հոդված, որտեղ նշվում էր տասնյակ ԼԳԲՏ անձանց ֆեյսբուքյան հաշիվների ցանկ՝ անվանելով նրանց «զոմբիներ» և մեղադրելով նրանց միջազգային հոմոսեքսուալ լոբբիի շահերին ծառայելու մեջ։ Թերթի դեմ բողոքի արդյունքում բացվել է դատական գործ։ Վերաքննիչ դատարանի դատավճռի համաձայն այդ թերթը չի վիրավորել որևէ մեկին, վերջինս պարտավորեցրեց հայցվորներին վճարել 50.000 դրամ՝ հօգուտ թերթի և նրա խմբագիր Հովհաննես Գալաջյանի։ Շատերը տեսնում են այս վճիռը համահունչ Հայաստանի՝ Եվրոպական Միությունից ևս մեկ քայլ հեռանալու և Եվրասիական տնտեսական միությանը միանալու փաստի հետ։

ԼԳԲՏ թեմատիկ պաստառների հետ կապված սկանդալ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մայիսի 25-ին Երևանի կենտրոնում՝ Կարապի լճի և Ֆրանսիայի հրապարակի մոտակայքում ԼԳԲՏ անձանց թեմաներով սոցիալական գովազդի պաստառներ էին հայտնվել, սակայն Երևանի քաղաքապետարանը հայտարարեց, որ այդ պաստառները ապօրինի են և դրանք ապամոնտաժվեցին[5]։

2017 թվականի մայիսի 30-ին Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք ՀԿ-ն իր հերթին հայտարարեց, որ այդ պաստառները տեղադրվել են այդ կազմակերպության պատվերով՝ 2017 թվականի մայիսի 24-ին կնքված պայմանագրի հիման վրա, համաձայն որի պաստառները պետք է գովազդային վահանակների վրա պահպանվեին մինչև 2017 թվականի հունիսի 24-ը։ Կազմակերպությունը նշում է, որ պաստառների հրապարակումից 2 օր անց՝ մայիսի 27-ին, պաստառները հեռացվել են գովազդները տեղադրող կազմակերպության կողմից` առանց պատվիրատուին տեղյակ պահելու։ 2017 թվականի մայիսի 27-ին՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ այդ պաստառները տեղադրված են եղել «ապօրինի»[6]։

Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք ՀԿ-ն հայտարարել է, որ «Երևանի քաղաքապետարանի գործունեությունը գնահատում ենք որպես կամայականություն, որով վերջինս ոտնահարել է կազմակերպության և ԼԳԲՏ անձանց խոսքի ազատության իրավունքը, դրսևորել է խտրական վերաբերմունք` պայմանավորված պաստառների բովանդակությամբ»[6]։

Ցուցանիշներ ամբողջ Եվրոպայի հիման վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի տվյալներով, որոնք ամփոփվել են 2019-ին, Հայաստանը` եվրոպական 49 երկրների մեջ զբաղեցնում է 47-րդ հորիզոնականը, առաջ անցնելով միայն հարևան 2 երկրներից`Թուրքիայից և Ադրբեջանից, որոնց ցուցանիշները ամենավատն են եվրոպական երկրների շարքում, իսկ հյուսիսային հարևան Վրաստանում հակառակ պատկերն է․ վերջինս գտնվում է 25-րդ հորիզոնականում։ Ինչպես նաև 2017 թվականի Հուլիսի 3-ին ընդունվեց որոշվում որով Հայաստանից դուրց ամուսնությունները կընդունվեն երկրում ներառելով նաև գեյերի ամուսնությունը, այսպիսով Հայաստանը դարձավ Խորհրդային Միության 2-րդ երկիրը Էստոնիայից հետո, որն ընդունեց դա։

Ըստ Rainbow Europe ի տվյալների 2016/17 Մայիս

Ըստ Rainbow Europe - ի ուսումնասիրությունների 2016 թվականի վերջին պատկերը, որում ցուցադրվում է բնակչության վերաբերմունքը ԼԳԲՏ մարդկանց մասին, ամենավատ ցուցանիշները Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի վերաբերմունքն է.

Երկիրը %
1 Մալթա 90,35
2 Բելգիա 73,08
3 Լյուքսեմբուրգ 70,40
4 Ֆինլանդիա 69,27
5 Դանիա 67,86
6 Նորվեգիա 67,62
7 Պորտուգալիա 66,35
8 Ֆրանսիա 62,78
9 Մեծ Բրիտանիա 61,78
10 Շվեդիա 61,70
11 Իսպանիա 59,98
12 Նիդերլանդներ 49,88
13 Ավստրիա 49,14
14 Հունաստան 49,05
15 Գերմանիա 48,13
16 Խորվաթիա 46,93
17 Իռլանդիա 46,77
18 Իսլանդիա 46,53
19 Հունգարիա 41,27
20 Սլովենիա 40,37
21 Էստոնիա 37,68
22 Մոնտենեգրո 36,48
23 Բոսնիա և Հերցեգովինա 36,05
24 Ալբանիա 31,39
25 Վրաստան 30,26
26 Սլովակիա 29,69
27 Շվեյցարիա 29,35
28 Կոսովո 28,23
29 Անդորրա 27,92
30 Սերբիա 27,58
31 Չեխիա 26,15
32 Լիտվա 23,35
33 Կիպրոս 22,68
34 Իտալիա 21,53
35 Ուկրաինա 21,52
36 Ռումինիա 21,32
37 Բուլղարիա 19,74
38 Լեհաստան 17,76
39 Լատվիա 17,48
40 Հյուսիսային Մակեդոնիա 15,99
41 Մոլդովա 14,44
42 Լիխտենշտեյն 14,07
43 Բելառուս 13,43
44 Սան Մարինո 13,19
45 Մոնակո 11,29
46 Ռուսաստան 10,20
47 Հայաստան 6,49
48 Թուրքիա 5,16
49 Ադրբեջան 3,33

Ամփոփիչ աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նույնասեռական հարաբերությունների ապաքրեականացում Այո (2003-ից)
Սեռական համաձայնության հավասար տարիք Այո (2003-ից)
Հակախտրականական օրենքներ աշխատանքի ոլորտում Ոչ
Հակախտրականական օրենքներ ապրանքների և ծառայությունների տրամադրման ոլորտում Ոչ
Հակախտրականական օրենքները այլ ոլորտներում (ընդգրկելով՝ անուղղակի խտրականություն, ատելության խոսք) Ոչ
Նույնասեռական ամուսնություններ Ոչ
Նույնասեռական զույգերի ճանաչում Ոչ
Step-child որդեգրում միասեռական զույգերի կողմից Ոչ
Համատեղ որդեգրություն նույնասեռական զույգերի կողմից Ոչ
Գեյերը և լեսբիները ազատորեն ծառայում են զինված ուժերում Ոչ/Այո
Իրավաբանական սեռը փոխելու իրավունք Ոչ
Էքստրակորպորալ բեղմնավորման մատչելիություն լեսբուհիների համար Ոչ
Կոմերցիոն սուռոգատությունը արական նույնասեռական զույգերի համար Ոչ
ՏՍՏ-ներին թույլատրված է եղել արյան դոնոր Ոչ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]