Քվիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Քվիր (անգլ.՝ queer,  անգլ. թարգմանաբար՝ «տարօրինակ»), տերմին, որն օգտագործվում է սեռական և գենդերային այլ ինքնություն ունեցող անձանց համար, որոնք չեն համապատասխանում հետերոսեքսուալ կամ ցիսգենդեր ինքնությանը[1]։ Ի սկզբանե քվիր նշանակել է «տարօրինակ» կամ «յուրօրինակ», այն օգտագործվել է որպես վիրավորանք այն մարդկանց նկատմամբ, որոնք իրենց սեռի կամ երկու սեռերին պատկանող անձանց նկատմամբ ունեցել են որևէ գրավչություններ կամ կապ են: Տերմինն ավելի ակտիվ գործածության մեջ է դրվել ԼԳԲՏՔ+ անձանց մարդու իրավունքների պաշտպանության շարժամնը զուգահեռ։

2000-ական թվականներին և դրանից հետո այս տերմինը սկսել է ավելի հաճախ օգտագործվել սեռական և գենդերային այլ ինքնությունների և քաղաքականության ոչ նորմատիվ սպեկտրի նկարագրման համար[2]: Ակադեմիական առարկաները, ինչպիսիք են քվիր տեսությունը և քվիր հետազոտությունները, կիսում են բինարության, նորմատիվականության և ինտերսեկցիոնալության ընդհանուր ընդդիմությունը, որոնցից մի քանիսը միայն անուղղակիորեն կապված են ԼԳԲՏք+ անձանց մարդու իրավունքների պաշտպանության շարժման հետ:

Տերմին[խմբագրել | խմբագրել կոդը]

Քվիր տերմինի օգտագործումը ունի մեկնաբանության երկու տեսանկյուն: Մարդիկ, կապված քվիր տեսության երկու մեկնաբանությունների հետ, բաժանվում են երկու խմբի։ Քանի որ, որպես այդպիսին, քվիրն ավելի շատ գաղափարախություն է, և ուղղակիորեն կապ չունի անձանց ձեռական կողմնորոշման հետ, ինչպես օրինակ նույնասեռական, երկսեռական և տարասեռական տերմինները, ապա առաջին մեկնաբանության կրողները հակված են այն մտքին, որ քվիր կարող են նույնականանալ նաև տարասեռական անձիք։ Իսկ, մյուս մեկնաբանության կամ գաղափարի կրողները, հիմնվելով այն մտքի վրա, ըստ որի քվիր բառը ծագել է որպես նկարագրական բառ ԼԳԲՏՔ+ անձանց նկատմամաբ, ապա քվիր կարող են նույնականանալ միայն ԼԳԲՏՔ+ անձիք։

Մյուս կողմից կան հակսական կարծիքներ քվիր տեսության մասին։

  • ԼԳԲՏՔ+ որոշ ակտիվիստներ հավանություն չեն տալիս քվիր բառը որպես հավաքական արտահայտություն օգտագործելուն, քանի որ դրանք համարում են վիրավորական, ծաղրական կամ ինքնավստահ գործողություններ՝ վկայակոչելով դրա օգտագործումը որպես թշնամություն անգլերեն լեզվում[3]:
  • ԼԳԲՏՔ+ մյուս ակտիվիստները հրաժարվում են օգտագործել քվիր բառը, քանի որ այն ասոցացնում են քաղաքական արմատականության հետ: Նրանք նաև համաձայն չեն այն բանի հետ, թե ինչպիսի դեր է խաղացել քվիր մակդիրը՝ կախված քաղաքական դիրքորոշումից, դասակարգից, գենդերից և տարիքից՝ ԼԳԲՏՔ+ համայնքի որոշման մեջ քաղաքական արմատականների կողմից դրա օգտագործման պատճառով: Հակասությունն արտահայտվում է նաև ԼԳԲՏՔ+ հանրության սոցիալական և քաղաքական պառակտմամբ նրանց (ներառյալ քաղաքացիական ակտիվիստներին) միջև, որոնք իրենց համարում են «նորմալ», նրանց, որոնք ցանկանում են, որ իրենց ընկալեն որպես հասարակության սովորական անդամներ, ինչպես նաև նրանց, որոնք իրենց տեսնում են գերազանց և սովորական հասարակական կարգի մաս չեն կազմում[4]:
  • Որոշ ԼԳԲՏՔ+ ակտիվիստներ հրաժարվում են օգտագործել բառը, քանի որ այն համարում են ժարգոնային բառ[5]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Queer — чудной и странный»։ Радио Свобода։ Արխիվացված է 161129.html օրիգինալից 2012-10-03-ին։ Վերցված է 2012-08-24 
  2. «queer»։ Oxford English Dictionary։ Oxford University Press։ 2014 
  3. «Is "Queer" a Derogatory Word?»։ wiseGEEK 
  4. Gamson, Joshua (1995). «Must Identity Movements Self-Destruct? A Queer Dilemma». Social Problems. 42 (3): 390—407.
  5. Phillip Ayoub; David Paternotte LGBT Activism and the Making of Europe: A Rainbow Europe?. — Palgrave Macmillan, 2014. — С. 137—138. — ISBN 978-1-137-39177-3

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես՝ queer Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս