Նորմատիվներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նորմատիվի գրաֆիկ

Նորմատիվներ, (լատ.՝ normatio — կարգավորում), աշխատաժամանակի, նյութական և դրամական ռեսուրսների ծախսի հաշվարկային մեծություններ, որ կիրառվում են ձեռնարկությունների ու կազմակերպությունների արտադրաանտեսական գործունեության պլանավորման, կառավարման և նորմավորման նպատակով։ Որոշվում են բնաիրային և արժեքային ձևերով, արտահայտվում բացարձակ և հարաբերական թվերով։ Ըստ կիրառման շրջանակների լինում են միջճյուղային (տնտեսական), ճյուղային (գերատեսչական) և գործարանային։ Դասակարգվում են նաև ըստ գործողության ժամկետների (երկարաժամկետ, ընթացիկ) և օգտագործման պարտադիրության (տիպային, տեղեկատու)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 383 CC BY-SA icon 80x15.png