Լեսբոֆոբիա
Լեսբոֆոբիա, լեսբուհիների (ինչպես անհատների, այնպես էլ լեսբի զույգերի կամ սոցիալական խմբի ) նկատմամբ բացասական վերաբերմունքի տարբեր ձևերի դրսևորում։ Բացասական վերաբերմունքը հիմնված է սեռի, գենդերային ինքնարտահայտման, սեռական կողմնորոշման կատեգորիաների վրա և կարող է դրսևորվել նախապաշարմունքների, խտրականության, ատելության ու բռնության տեսքով, ինչպես նաև այնպիսի վերաբերմունքով ու զգացմունքներով, որոնք տատանվում են արհամարհանքից մինչև թշնամանք։
Առնչվող տերմինաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ որոշ մարդիկ օգտագործում են միայն ավելի ընդհանուր «հոմոֆոբիա» տերմինը՝ նկարագրելու այս տեսակի նախապաշարմունքները կամ վարքագիծը, մյուսները կարծում են, որ «հոմոսեքսուալություն» և « հոմոֆոբիա » տերմինները համարժեքորեն չեն արտացոլում լեսբուհիներին հատուկ խնդիրները, քանի որ նրանք կրկնակի խտրականության են ենթարկվում՝ և՛ հոմոֆոբիայի, և՛ սեքսիզմի[1]։
Հատումների տեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեսբոֆոբիան ճնշումների երկու համակարգերի՝ միսոգինիայի և հոմոֆոբիայի հատում-խաչմերուկ է։ Իսկ լեսբիական կողմնորոշում ունեցող տրանս կանանց դեպքում խաչվում են խտրականության երեք ձևեր՝ հոմոֆոբիա, միսոգինիա և տրանսֆոբիա ( տրանսմիսոգինիա )։
Դրսևորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն ընկալումը, որ լեսբիականությունը վտանգավոր է, մինչդեռ հետերոսեքսուալ վարքը բնական և նորմալ է, լեսբոֆոբ համոզմունքների սովորական, տարածված օրինակ է։ Հոմոֆոբիայի պես՝ այս համոզմունքը ևս բնութագրվում, դասակարգվում է որպես հետերոնորմատիվ, քանի որ այն ենթադրում է, որ հետերոսեքսուալությունը մարդկային սեռական վարքի սոցիալական նորմ է, իսկ մյուս սեռական կողմնորոշումները աննորմալ են և անբնական։ Ընդհանուր լեսբոֆոբ կարծրատիպերից է այն համոզմունքը, որ կին մարզիկները միշտ կամ հիմնականում լեսբուհիներ են[2]։ Լեսբուհիները լեսբոֆոբիկ վերաբերմունքի են բախվում ոչ միայն հետերոսեքսուալ տղամարդկանց ու կանանց, այլ նաև գեյ տղամարդկանց ու բիսեքսուալների կողմից[3]։
Լեսբոֆոբիան երբեմն դրսևորվում է բռնությամբ ուղեկցվող հանցագործություններով, ներառյալ ուղղիչ բռնաբարությունը և նույնիսկ սպանությունը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «What is "Lesbophobia"?». ILGA. 2006 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Peper, Karen, «Female athlete=Lesbian: a complex myth constructed from gender role expectations and lesbiphobia», Queer words, queer images: communications and the construction of homosexuality, pages 193—208 (New York University Press, 1994)
- ↑ Megan Radclyffe Lesbophobia: gay men and misogyny. — Cassell, 1995. — ISBN 978-0-3043-3326-4
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեսբոֆոբիայի սահմանումը Գենդերային հավասարության եվրոպական ինստիտուտի կողմից
- Լեսբուհիների նկատմամբ բռնություն. կրթություն, հետազոտություն, հանրային արշավներ (Ծրագրի համարը՝ 2000-021-W) . DAPHNE նախագիծ . Եվրոպական հանձնաժողով, 2000 թ.
- Բռնություն լեսբուհիների նկատմամբ. կրթություն - հետազոտություն - հասարակայնության հետ կապ (վերջնական զեկույց) . DAPHNE ծրագիր . Եվրոպական հանձնաժողով, 31 դեկտեմբերի 2001թ.
- Լեսբուհիների տեսանելիությունը և լեսբոֆոբիան Ֆրանսիայում Արխիվացված 2021-05-20 Wayback Machine . SOS Հոմոֆոբիա, 2014թ.
- Խախտել լռությունը. լեսբուհիների և բիսեքսուալ կանանց քրեականացումը և դրանց ազդեցությունը . Human Dignity Trust, մայիս 2016թ.
- Որոշ երկրներում գեյ կամ լեսբուհի լինելը կարող է ձեզ բանտ նստեցնել…կամ ավելի վատ։ Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանը, 2020թ.