Տրանսֆեմինիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրանսֆեմինիզմի խորհրդանիշ

Տրանսֆեմինիզմ (նաև տրանս ֆեմինիզմ[1][2]), ֆեմինիզմի ուղղություն, որը զբաղվում է տրանսգենդեր մարդկանց պաշտպանությամբ։ Ավելի լայն իմաստով սա ֆեմինիզմի մի տեսակ է, որը կիրառում է տրանսգենդերային դիսկուրս ֆեմինիստական համատեքստում և ֆեմինիստական դիսկուրս տրանսգենդերության հարցերում[3]։ Տրանսֆեմինիզմը անմիջական կապ ունի տրանսգենդեր մարդկանց հետ, դրա գաղափարները կարող են օգտագործվել ֆեմինիզմի վերաիմաստավորման համար։

Տրանսֆեմինիզմը պատմականորեն վերաբերում է ֆեմինիզմի երրորդ ալիքին։ Այն պնդում է կանանց բազմազանությունը և նրանց փորձը։

Հիմնական դրույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրանսֆեմինիզմի տեսանկյունից տրանսգենդեր կանայք ենթարկվում են խտրականության խաչվող տեսակների՝ միզոգինիա և տրանսֆոբիա, դրանց համադրությունը Ջուլիա Սերանոն անվանում է տրանսմիզոգինիա[4]։ Ընդ որում, բուն տրանսֆոբիան, այսպես կոչված, ընդդիմադիր օսեքսիզմի կամ հակադիր սեքսիզմի անմիջական հետևանքն է (անգլ.՝ oppositional sexism), այսինքն՝ «համոզմունքները, որ կանայք և տղամարդիկ կարծրացած են, իրարամերժ կատեգորիաներով, յուրաքանչյուրն իր յուրահատուկ և այլ հատկությունների, հակումների, ունակությունների և ցանկությունների հավաքածուով»[5]։ Այսպիսով, տրանսգենդեր մարդկանց իրավունքների համար ցանկացած շարժում պետք է լինի ըստ էության ֆեմինիստական և հանդես գա հայրիշխանության դեմ[6]։

Տրանսֆեմինիզմի երկու կարևորագույն սկզբունքներն են ինքնության և մարմնի փոփոխության իրավունքը[7].

  • Ինքնության իրավունք. տրանսֆեմինիստների կարծիքով` մարդու պատկանելությունը կանանց, տղամարդկանց և մյուսների նկատմամբ որոշվում է բացառապես մարդու` որպես կնոջ, տղամարդու կամ մեկ ուրիշի ինքնավերլուծությամբ։ Ոչ կենսաբանական (քրոմոսոմները, սեռական օրգանները) և ոչ էլ սոցիալական (սոցիալիզացիան, փորձը, տեսքը) նշանները չեն կարող հիմք հանդիսանալ մարդուն որևէ սեռին վերագրելու համար։
  • Մարմնի փոփոխության իրավունք. տրանսֆեմինիզմը կողմ է ազատ փոխել մարմինը, առանց տրանսսեքսուալության ախտորոշման անհրաժեշտություն ստանալու և այլ պահանջների։ Ոչ պակաս կարևոր է ինտերսեքս մարդկանց դեպքում անձնագրային սեռի փոփոխության և բռնի գործողությունների ժամանակ հարկադրական ստերիլիզացման չենթարկվելու իրավունքը։

Տրանսֆեմինիզմ և ֆեմինիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած ի սկզբանե տրանսֆեմինիզմը ընդդիմանում էր ֆեմինիզմի այլ ուղղություններին և ուղղված էր բացառապես տրանսգենդեր կանանց իրավունքների համար պայքարին, նրա սկզբունքներն ու խնդիրները համընկնում են ֆեմինիզմի հետ, իսկ տրանսգենդերային դիսկուրսի օգտագործումը թույլ է տալիս նորովի նայել այն խնդիրներին, որոնց բախվում են կանայք։

Այն գաղափարը, որ «կին չեն ծնվում, կին դառնում են» ֆեմինիզմի բազմաթիվ ուղղությունների համար է և լրացուցիչ իմաստ է ստանում տրանսֆեմինիզմի մեջ, որը պնդում է, որ ցանկացած մարդ, անկախ կենսաբանական հատկանիշներից, կարող է դառնալ կին։

Տրանսֆեմինիստների և ֆեմինիստների միջև համագործակցության երկու հիմնական ուղղություններն են իրենց մարմինը ինքնուրույն տնօրինելու մարդու իրավունքը, որը ներառում է սեռը փոխելը, աբորտի իրավունքը և բռնության դեմ պայքարը[8]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Кирей-Ситникова, 2015, էջ 30
  2. What does the asterisk in «trans*» stand for
  3. Hill; Childers, R. J. (Report Chair); Childs, A. P.; Cowie, G.; Hatton, A.; Lewis, J. B.; McNair, N.; Oswalt, S. et al. (April 17, 2002). In the shadows of the arch: Safety and acceptance of lesbian, gay, bisexual, transgendered and Queer students at the University of Georgia (Report). Athens, GA: University of Georgia Department of Adult Education
  4. Serano, 2007, էջեր 14—15
  5. Serano, 2007, էջ 13
  6. Serano, 2007, էջ 16
  7. Koyama, 2016, էջ 151
  8. Ситникова, Я. (2013). Домашнее насилие в отношении трансгендерных людей.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Кирей-Ситникова Яна Трансгендерность и трансфеминизм. — М: Саламандра, 2015. — ISBN 978-5-9906694-0-6
  2. Enke, Anne Transfeminist Perspectives in and beyond Transgender and Gender Studies. — Temple University Press, 2012. — 268 p. — ISBN 9781439907481
  3. Jeffreys, Sheila (2014). Gender hurts: a feminist analysis of the politics of transgenderism. Abingdon, Oxfordshire: Routledge, Taylor & Francis Group.
  4. Jeffreys, Sheila (2003). Unpacking queer politics: a lesbian feminist perspective. Cambridge Malden, Massachusetts: Polity Press in association with Blackwell Pub.
  5. Koyama, Emi The Transfeminist Manifesto // Feminist Theory Reader: Local and Global Perspectives / McCann, Carole R., and Seung-kyung Kim (eds.). — Routledge, 2016. — P. 150—160. — 688 p. — ISBN 9781317397892
  6. Raymond, Janice The Transsexual Empire: The Making of the She-Male. — NY: Teachers College Press, 1979. — ISBN 9780807762721
  7. Serano, Julia Bending Over Backwards: an Introduction to the Issue of Trans Woman-Inclusion // Whipping Girl: A Transsexual Woman on Sexism and the Scapegoating of Femininity. — Seal Press, 2016. — 416 p. — ISBN 9781580056236
  8. Serano, Julia Whipping Girl: A Transsexual Woman on Sexism and the Scapegoating of Femininity. — Seal Press, 2007. — 416 p. — ISBN 9781580056236